Jump to content

Ալֆրեդ Դիկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալֆրեդ Դիկին
 
Կուսակցություն՝ Protectionist Party?
Կրթություն՝ Մելբուռնի իրավունքի դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ, լրագրող և բանաստեղծ
Ծննդյան օր օգոստոսի 3, 1856(1856-08-03)[1][2][3][…]
Ծննդավայր Մելբուռն, Վիկտորիա, Ավստրալիա
Վախճանի օր հոկտեմբերի 7, 1919(1919-10-07)[1][2][3][…] (63 տարեկան)
Վախճանի վայր Մելբուռն, Ավստրալիա
Թաղված St Kilda Cemetery[4]
Քաղաքացիություն  Ավստրալիա
Հայր William Deakin?[3]
Ամուսին Pattie Deakin?
Զավակներ Vera Deakin White?, Ivy Brookes?[3] և Stella Deakin?[3]
 
Ինքնագիր Изображение автографа

Ալֆրեդ Դիկին (անգլ.՝ Alfred Deakin, օգոստոսի 3, 1856(1856-08-03)[1][2][3][…], Մելբուռն, Վիկտորիա, Ավստրալիա - հոկտեմբերի 7, 1919(1919-10-07)[1][2][3][…], Մելբուռն, Ավստրալիա, նույն տեղում), ավստրալիացի փաստաբան, գրող, լրագրող և քաղաքական գործիչ, երկրի երկրորդ վարչապետ։ Ֆեդերացիայի գոյության առաջին տասը տարիներին երեք անգամ զբաղեցրել է պաշտոնը։ Հաճախ կոչվել է ֆեդերացիայի կոնստրուկտոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆրեդ Դիկինը ծնվել է 1856 թվականի օգոստոսի 3-ին Մելբուռնի արվարձան Քոլինգվուդում։ Նա անգլիացի Ուիլյամ Դիքինի և ուելսացի Սառա Բիլլի ընտանիքի կրտսեր երեխան էր։ Նրա ծնողները 1849 թվականի դեկտեմբերին լքել են Մեծ Բրիտանիան և 1853 թվականին՝ բազմաթիվ ճամփորդություններից հետո, հաստատվել են Քոլինգվուդում[5]։

Ալֆրեդ Դիկինը մանկության տարիներին

Դիկինը սկսել է սովորել 4 տարեկանից, իսկ 1864 թվականին գնացել Անգլիայի ավագ դպրոց։ Նա շատ է զբաղվել ակադեմիական առարկաներով, ստացել է մի քանի մրցանակներ, բայց ավելի ուշ հիշել է դպրոցական տարիները՝ որպես բաց թողնված հնարավորությունների ժամանակ։ 1871 թվականին ավարտել է դպրոցը և ուսումը շարունակել Մելբուռնի համալսարանում։ Նա սովորել է օրենքը՝ երեկոյան դասախոսությունների հաճախելով, իսկ ցերեկը՝ որպես դպրոցի ուսուցիչ։ 1877 թվականին նա ավարտել է ուսումը և ստացել դատարանի աթոռը։ Համալսարանում սովորելու ընթացքում Ալֆրեդ Դիկինը հաճախել է համալսարանական բանավեճի ակումբ, ինչպես նաև հոգևորականության կիրակնօրյա դպրոց։

1874 թվականին նա զբաղվել է գրական գործունեությամբ, գրել է բանաստեղծություններ, էսսեներ, քննադատական հոդվածներ։ Նրա քույրը՝ տաղանդավոր դաշնակահարուհին, անընդհատ պահպանել է նրա հետաքրքրությունը գրականության նկատմամբ։ 1878 թվականի մայիսին Դիկինը հանդիպել և ընկերացել է Դեյվիդ Սիմի հետ, որը նրան առաջարկել է քաղաքական հոդվածներ գրել «The Age» թերթի և նրա «Leader» շաբաթաթերթի համար։ Դիկինը լրագրող է աշխատել հինգ տարի։

1890-ական թվականներին՝ տնտեսական անկման ժամանակ, Դիկինը կորցրել է իր բոլոր խնայողությունները, ինչպես նաև հոր խնայողությունները, սակայն ավելի ուշ մարել է իր բոլոր պարտքերը՝ մասնակցելով տարբեր ընկերությունների տնօրենների խորհրդին։ 1900 թվականին նա գաղտնի վերադարձել է լրագրողական աշխատանքի՝ կեղծանունով ամենշաբաթյա հոդվածներ ստեղծելով Ավստրալիայի քաղաքականության մասին «The Morning Post» թերթի համար։ 1944 թվականին այս գրառումները հրապարակվել են միասնական շարադրանքով, որը կոչվել է «The Federal Story» (Դաշնային պատմություն): 1904-1906 թվականներին Դիկինը գրել է նաև «National Review»-ի համար։

Ալֆրեդ Դիկինը մահացել է 1919 թվականի հոկտեմբերի 7-ին Մելբուրնում։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆրեդ Դիկինի քաղաքական կարիերան նույնպես սկսվել է Դեյվիդ Սիմի աջակցությամբ, որը առաջարկել է նրա թեկնածությունը 1879 թվականի ընտրություններում։ 1880-ական թվականներին Վիկտորիայում զբաղեցրել է մի շարք պետական պաշտոններ[6]։ Դիկինն իրեն ներկայացրել է որպես կոմպրոմիսային քաղաքական գործիչ։ 1885 թվականին նա առաջարկել է ակտ գործարանների մասին, որը հիմնականում սոցիալիստական նախագիծ էր, որը սահմանել է ձեռնարկություններում սանիտարական ստանդարտներ, նախատեսում էր կանանց և երեխաների համար աշխատանքային ժամերի սահմանափակում, ինչպես նաև փոխհատուցում արդյունաբերական վնասվածքների համար: 1886 թվականին Դիկինը տարվել է ոռոգման համակարգերի և ջրի պահպանման գաղափարով։ Այս ոլորտում առաջին իսկ օրինագիծ արտադրությունը հանձնել է տեղական ընկերություններին (նախկինում դրանով զբաղվում էին մետրոպոլիայի ընկերությունները)։ Չնայած այն հանգամանքին, որ առաջին ոռոգման համակարգը սկզբնական փուլերում բախվել է մեծ դժվարությունների՝ կապված տեխնիկական խնդիրների, 1890-ական թվականների դեպրեսիայի և սաստիկ երաշտի հետ, հետագայում նախագիծը դարձել է Վիկտորիա նահանգի և ընդհանրապես Ավստրալիայի գյուղատնտեսության ապագան։

Էդմունդ Բարտոնը և Ալֆրեդ Դիքինը 1898 թվականին:

1887 թվականին Ալֆրեդ Դիքինը ներկայացրել է Վիկտորիան Լոնդոնում՝ գաղութների համաժողովում։ Նա Վիկտորիայի իսկական հայրենասեր էր՝ գաղութային ազգայնականության գաղափարներով։ Լոնդոնում Դիկինը դարձել է ավստրալական միության կողմնակից, իսկ ժամանելուն պես նրան սպասել է հաղթական հանդիպում։ 1891 և 1897-1898 թվականներին մասնակցել է միության ստեղծման նախագծին նվիրված կոնֆերանսներին։ 1900 թվականին, որպես Ավստրալիայի պատվիրակության մաս, Դիքինը գնացել է Լոնդոն և հասել բրիտանական խորհրդարանում Ավստրալիայի միություն ստեղծելու ակտի ընդունմանը: 1901 թվականին Դիքինը դարձել է Ավստրալիայի խորհրդարանի անդամ: 1890-ական թվականների ընթացքում Դիկինին բազմիցս առաջարկվել են կառավարության պաշտոններ, բայց նա հրաժարվել է բոլոր առաջարկներից։ Այդ ժամանակ նա ճանապարհորդություն է կատարել Հնդկաստան, որտեղ զբաղվել է ոռոգման ընկերությամբ։

1901 թվականին ստեղծվել է ավստրալական միությունը, որի առաջին վարչապետը դարձել է Էդմունդ Բարտոնը: Այդ ժամանակ Դիկինը ստացել է միության գլխավոր դատախազի պաշտոնը։ Բացի այդ, նա մասնակցել է ստվերային կաբինետի ստեղծմանը և պորտֆելների բաշխմանը։ Երբ 1903 թվականին Բարտոնը տեղափոխվել է Գերագույն դատարան, Դիկինը դարձել է նրա իրավահաջորդը։ 1903-1904, 1905-1908 և 1909-1910 թվականներին նա զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, ընդ որում առաջին երկու ժամկետները եղել է նաև արտաքին գործերի նախարար։ 1903 և 1905 թվականներին, որպես լիբերալ կուսակցության առաջնորդ, նա կոալիցիոն կառավարություն է ստեղծել լեյբորիստների հետ։ 1909 թվականին կոալիցիան պահպանողականների հետ հայտնվել է խիստ ոչ ժողովրդական և հանգեցրել հրաժարականի։

Եվս երկու տարի Դիկինը մնացել է լիբերալների առաջնորդը, բայց 1912 թվականին նրա հիշողությունը սկսել է ձախողվել, և 1913 թվականի հունվարի 8-ին նա հեռացել է քաղաքականությունից։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆրեդ Դիկինը կնոջ հետ 1907 թվականին

Ալֆրեդն ուներ քույր՝ Քեթրին Դիկին։ Կինը դարձել է Լեդի Էլիզաբեթ Մարգարեն Էնն Դիքինը, որը հայտնի է նաև որպես Փեթթի, հայտնի բարերար և բրիտանական կայսրության շքանշանի հրամանատար տիկին: Կինը եղել է նրա 6 տարով փոքր աշակերտուհին[7]։ Նրանից Ալֆրեդն ունեցել է երեք երեխա․

  • Այվի Բրուքս (1883 թվականի հուլիսի 14 - 1970 թվականի դեկտեմբերի 27), Ավստրալիայի Կանանց ազգային խորհրդի նախագահ։ Ամուսնացած է եղել հայտնի գործարար և բարերար Հերբերտ Ռոբինսոն Բրուքսի հետ[8],
  • Ստելլա Ռիվերտ (1886-1976 թվականներ), զբաղմունքն անհայտ է։ Ամուսինը՝ սըր Ալբերտ Չերբերի Դևիդ Ռիվետը, ակադեմիկոս, գիտնական-քիմիկոս, բրիտանական կայսրության շքանշանի ասպետ-կոմանդոր էր[9],
  • Լեդի Վերա դիկին Ուայթ (1891 թվականի դեկտեմբերի 25 - 1978 թվականի օգոստոսի 9), զինվորական (Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից), բարերար և Կարմիր խաչի աշխատակից։ Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ[10]։ Առաջին աշխարհամարտի օդաչու և հերոս Սըր Թոմաս Ուոլթեր Ուայթի կինն էր, որը պարգևատրվել է բրիտանական կայսրության շքանշանով, գաղութային օժանդակ զորքերի սպաների տարբերանշանով և «Թռիչքային ակնառու ծառայությունների համար» խաչով[11]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահվանից առաջ Դիկինը հրատարակել է 5 ստեղծագործություն[12]

  • անգլ.՝ Quentin Massys: A Drama in Five Acts, 1875 թվական,
  • անգլ.՝ A New Pilgrim’s Progress, 1877 թվական,
  • անգլ.՝ Irrigation in Western America, so Far as it has Relation to the Circumstances of Victoria, 1885 թվական,
  • անգլ.՝ Irrigated India: An Australian View of India and Ceylon, Their Irrigation and Agriculture, 1893 թվական,
  • անգլ.՝ Temple and Tomb in India, Melville, Mullen and Slade, Melbourne, 1893 թվական։

Նրա մահից հետո հրատարակվել է ևս 4 ստեղծագործություն․

  • անգլ.՝ The Federal Story: The Inner History of the Federal Cause, 1944 թվական,
  • անգլ.՝ The Crisis in Victorian Politics, 1879–1881, 1957 թվական,
  • անգլ.՝ Federated Australia: Selections from Letters to the Morning Post 1900–1910, 1968 թվական,
  • անգլ.՝ Walter Murdoch and Alfred Deakin on ‘Books and Men’: Letters and Comments, 1900–1918, 1974 թվական։

Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսանդրին Բալարատի Բուսաբանական այգում

Երկրում հարգվում է որպես ֆեդերացիայի կոնստրուկտոր։ Իր կյանքի ընթացքում Դիկինը անընդհատ հրաժարվել է պատիվներից՝ ասելով, որ պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի, և միայն տարիներ անց պարզ կլինի՝ արժանի է դրան, թե ոչ։ 30 տարեկանում նրան առաջին անգամ առաջարկել են ասպետի կոչում՝ 1887 թվականի Սահմանադրության կոնֆերանսին մասնակցելու համար։ Երեք անգամ (1900, 1907 և 1913 թվականներին) նրան խնդրել են մտնել գաղտնի խորհուրդ, ինչը հնարավորություն կտար կրել պատվավոր կոչումը։ Բոլոր երեք անգամներին նա հրաժարվել է: Սա բավականին եզակի երևույթ էր, քանի որ մինչև 1970-ական թվականները մնացած բոլոր վարչապետները (բացի երրորդից՝ Քրիս Ուոթսոնից, որին չէին առաջարկել) այդ մարմնի կազմում են եղել։ Նա երկու անգամ՝ 1900 թվականին և 1912 թվականին, հրաժարվել է երկու համալսարանների՝ Օքսֆորդի և Քեմբրիջի իրավագիտության դոկտորի պատվավոր կոչումներից՝ համարելով, որ դրանք պետք է հանձնվեն միայն ակադեմիական հաջողությունների համար: Ընդհանուր առմամբ նա մրցանակներ է ընդունել միայն երկու դեպքում, երբ դա բխել է ամբողջ երկրի շահերից կամ երբ կարծել է, որ մերժումը կարող է ընկալվել որպես վիրավորանք։ 1907 թվականին Անգլիա կատարած այցի ժամանակ ընդունել է Լոնդոնի և Էդինբուրգի պատվավոր քաղաքացու կոչումը, ինչպես նաև Գրեյս-Ինն փաստաբանական միավորման պատվավոր անդամ կոչումը։ Իսկ պատվավոր աստիճանը նա ընդունել է միայն մեկ անգամ՝ Կալիֆորնիայի համալսարանից, երբ նա ելույթ է ունեցել Ավստրալիայի անվան Պանամա - Խաղաղօվկիանոսյան միջազգային ցուցահանդեսում։

1969 թվականի փոստային նամականիշ

Մահից հետո մի շարք օբյեկտներ անվանակոչվել են Դիկինի անունով․

  • Դիկինի անվան արվարձան Ավստրալիայի մայրաքաղաքային տարածքում,
  • Ալֆրեդ Դիկինի անվան միջնակարգ դպրոց Դիկինի արվարձանում,
  • Դիկինի կամպուսը Մելբուռնի գիմնազիայում[13],
  • Դիկինի Հոլլ Մոնաշի համալսարան[14],
  • Դիկինի համալսարան, Վիկտորիա (երեք կորպուս, որոնք տեղակայված են տարբեր վայրերում): Նման պատվի արժանացած երկու վարչապետներից մեկն է (երկրորդը Ջոն Քերթինն էր)։ Համալսարանում է գտնվում նաև վարչապետ Ալֆրեդ Դիկինի անվան գրադարանը[15],
    • Դիկին Սկաուտ (անգլ.՝ Deakin Scout) նավիգատոր, որը մշակվել է նրա անվան համալսարանի կողմից։


Քանդակագործ Ուոլաս Անդերսոնի կիսանդրին երկրորդն էր Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Բալարատ Բուսաբանական այգում գտնվող վարչապետների պողոտայում:

1969 թվականին Ավստրալիայի փոստը թողարկել է փոստային նամականիշ՝ Ալֆրեդ Դիքինի պատկերով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

[անգլ.]. — Melbourne : Melbourne University Publishing, 2013. — 421 p. — ISBN 9780522862997.

[անգլ.]. — Cambridge; Ն. Յ. : Cambridge University Press, 1993. — 220 p. — ISBN 9780521446815.

[անգլ.]. — Melbourne : Melbourne University Press, 1965. — Vol. 1. — 376 p. — ISBN 978-0522838848.

[անգլ.]. — Melbourne : Melbourne University Press, 1965. — Vol. 2. — 319 p. — ISBN 978-0522838848.

[անգլ.]. — 1-st. edition. — Melbourne : Melbourne University Press, 1996. — 182 p. — ISBN 9780522847406.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Lundy D. R. The Peerage
  4. Alfred Deakin (1856-1919)
  5. Norris R. Deakin, Alfred(անգլ.) // Australian Dictionary of Biography / Bede Nairn & Geoffrey Serle. — Canberra: National Centre of Biography, 1981. — Vol. 8. — ISBN 0522842194. — ISSN 1833-7538. Архивировано из первоисточника 31 Մարտի 2013.
  6. «Альфред Дикин/Alfred Deakin». Worldwide history project (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2010-12-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Deakin, Elizabeth Martha Anne, (CBE) (1863-1934)» (անգլերեն). Canberra: National Library of Australia. Արխիվացված է օրիգինալից 2022-02-15-ին. Վերցված է 2021-05-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Brookes, Ivy» (անգլերեն). Melbourne: National Foundation for Australian Women and The University of Melbourne. Արխիվացված է օրիգինալից 2019-08-08-ին. Վերցված է 2021-05-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. Schedvin C. B. Rivett, Sir Albert Cherbury David(անգլ.) // Australian Dictionary of Biography. — Canberra: National Centre of Biography, 1988. — Vol. 11. — ISBN 0522843808. — ISSN 1833-7538. Архивировано из первоисточника 17 հունվարի 2021.
  10. Rickard John White, Vera Deakin(անգլ.) // Australian Dictionary of Biography / John Ritchie. — Canberra: National Centre of Biography, 2002. — Vol. 16. — ISBN 0522849970. — ISSN 1833-7538. Архивировано из первоисточника 16 Ապրիլի 2019.
  11. Rickard John White, Sir Thomas Walter(անգլ.) // Australian Dictionary of Biography / John Ritchie. — Canberra: National Centre of Biography, 2002. — Vol. 16. — ISBN 0522849970. — ISSN 1833-7538. Архивировано из первоисточника 11 հունվարի 2021.
  12. «Deakin Collection». Official cite (անգլերեն). National Library of Australia. Արխիվացված է օրիգինալից 2020-08-12-ին. Վերցված է 2021-05-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Melbourne Burwood Campus». Official Site (անգլերեն). Melbourne: Deakin University. Արխիվացված է օրիգինալից 2021-01-24-ին. Վերցված է 2020-12-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Deakin Hall». Official Site (անգլերեն). Melbourne: Monash University. Արխիվացված է օրիգինալից 2020-12-02-ին. Վերցված է 2020-12-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «Alfred Deakin Prime Ministerial Library». Official Site (անգլերեն). Melbourne: Deakin University. Արխիվացված է օրիգինալից 2020-11-09-ին. Վերցված է 2020-12-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Սկզբնաղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]