Ալպիական տրիտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալպիական տրիտոն
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Երկկենցաղներ
Կարգ Պոչավորներ
Ընտանիք Սալամանդրներ
Տեսակ Ալպիական
տրիտոն
Լատիներեն անվանում
Ichthyosaura alpestris
(Laurenti, 1768)
[1]
Հատուկ պահպանություն
Տեսակներ
  • Triton alpestris Laurenti, 1768
  • Hemitriton alpestris (Laurenti, 1768)
  • Triturus alpestris (Laurenti, 1768)
  • Mesotriton alpestris (Laurenti, 1768)[1]
Տարածվածություն
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ալպիական տրիտոն կամ լեռնային տրիտոն (լատին․՝ Ichthyosaura alpestris), պոչավոր երկկենցաղների կարգի իրական սալամանդրերի ընտանիքին պատկանող տրիտոն։

Առավել գեղեցիկ տրիտոններից մեկն է։ Հայտնի է իր չափազանց վառ գունավորումով և խայտաբղետությամբ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կենտրոնական Եվրոպայում՝ Դանիայից մինչև Հունաստան՝ Գերմանիայում, Նիդերլանդներում, Բելգիայում, Չեխիայում, Ֆրանսիայի արևմուտքում, Ավստրիայում, Ռումինիայում, Բուլղարիայում, Հունաստանում և Բալկանյան թերակղզու հարավսլավոնական երկրներում։

Տարածված է նաև Հյուսիսային Իտալիայում և որոշ քանակությամբ նաև Կենտրոնական Իսպանիայում։ Հանդիպում է նաև Ուկրաինայի արևմուտքում։ Պորտուգալիայում չի հանդիպում։

Նախընտրում են բնակվել բացառապես անտառապատ տարածքներում՝ ջրային ավազանի հարևանությամբ։ Կենդանին գրանցված է Ուկրաինայի կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալպիական տրիտոնները համարվում են բնության մեջ ամենագեղեցիկ երկկենցաղներից մեկը՝ շնորհիվ երփներանգ և վառ գունավորում ունեցող մաշկի։ Մարմնի երկարությունը հասնում է 9 սմ-ի։

Արուների մեջքի հատվածը մոխրադարչնագույն է՝ որոշակիորեն կապույտ երանգով, մեջտեղում կա պուտերվ ծածկված ոչ մեծ կատար։

Տրիտոնների մարմնի կողքերին շարքերով դասավորված են մուգ կապույտ բծեր։ Փորը և կոկորդը հրանարնջագույն են, իսկ բավականին խոշոր պոչը՝ մոխրաերկնագույն։

Ի տարբերություն արուների՝ էգերը կատար չունեն, իսկ մաշկի գունավորումն այնքան էլ վառ արտահայտված չէ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ալպիական տրիտոն, Բնության պատմության ազգային թանգարան, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
  2. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 163 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալպիական տրիտոն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալպիական տրիտոն» հոդվածին։