Ալլա (անձնանուն)
{{#ifeq։|ար.
|
Ալլա, իգական անուն։ Տարածված անուն է հատկապես քաղաքներում։
Վավերական գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուղղափառության մեջ այն կապվում է սբ. Ալլայի անվան հետ[1][2][3], որը մ.թ IV դարի գոթական առաջնորդներից մեկի այրին էր։ Նրա մասին տեղեկանում ենք Սազոմենի պատմությունից։ Նրանք բնակվում էին այժմյան Ուկրաինայի տարածքում։ Անկախ այն բանից, թե որտեղից է անունը և ինչ է նշանակում, Ալլա անձնանունը գրանցված էր սրբերի անվանացուցակում, որտեղից ուղղափառները (ռուսները, ուկրաինացիները, բելառուսները) անուններ էին ընտրում իրենց երեխաների համար։ Անվան վերաբերյալ առաջին նշումները հիշատակվում են XIX դարում՝ Ալլա Տարասովա (1898-1973), ում պատվին անվանակոչել են Ալլա Պուգաչովային։
Գոթերենից թարգմանած՝ Alls— ամեն ինչ, Ալլա (ենթադրաբար)՝— «ամենակարող», «հազարափեշակ»։
Այլ վարկածներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեմական ծագման վարկած[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիստոնեական աղբյուրները հստակ չեն նշում մուսուլմանների մոտ անվան գործածումը։ Այնուամենայնիվ քաղդեացիների վարկածի համաձայն այն ծագել է Ալլատ[4], ալ-Լատ (արաբ․՝ اللات , եբրայերեն՝ אלה, אלת-הים) մահացածների թագավորության աստվածուհու անունից։ Նույնիսկ մ.թ.ա. առաջին հազարամյակի կեսին աղջիկներին անվանակոչում էին նրա պատվին[5][6]։
Սակայն իսլամի ընդունումից հետո անվան գործածություն այլևս չի հանդիպում արաբ կանանց շրջանում։ Այժմ Ալլա անունը արաբների շրջանում տարածված է միայն որպես արական Ալադդին անվան փաղաքշական ձև (օր.՝ Ալլա Մուհամմեդ, ուզբ.՝ علاءالدين محمد Alovuddin Muhammad; պարսկերեն՝ علاءالدين محمد; ամբողջական անվանում՝ Ալա ադ Դունիայ վադ Դին Աբուլ Ֆախտ Մուհամմեդ իբն Թեքեշ)։
«Աստվածուհի» բառը, ընդհանուր արմատից ելնելով, նմանատիպ հնչողություն ունի սեմական այլ լեզուներում ևս։ Չնայած այս անունը տարածված է նաև աշխարհիկ իսրայելցիների շրջանում, իսկ ժամանակակից եբրայերենում բառը ստացել է այլ հնչերանգ, արտասանվում է Էլլա, ոչ թե՝ Ալլա։
Սկանդինավյան ծագման վարկած[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսլանդացիները պնդում են, որ Ալլան իսլանդական անուն է[7]։ Բացի դրանից Ալլան գործածվում է այլ՝ Ա տառով սկսվող անունների փոքրացնող-փաղաքշական ձև, օրինակ՝ նորվ.՝ Աիլա — հաջողակ, աստվածներին արժանի, կամ շվեդերեն՝ Ադել —վեհանձն.[7] Ամենայն հավանականությամբ սբ. Ալլային կոչում էին փաղաքշական ձևով։
Հայտնի անվանակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալլա Աբլաբերդիևա (ծնված1953), ռուս երգչուհի
- Ալլա Ալեքսանդրովնա (ծնված1948), ուկրաինացի քաղաքական գործիչ
- Ալլա Անդրեասյան (1917-2003), հայ դերասանուհի
- Ալլա Բայանովա (1914–2011), ռուս երգչունի
- Ալլա Դեմիդովա (ծնված 1936), ռուս երգչուհի
- Ալլա Թումանյան (ծնված 1950), հայ դերասանուհի
- Ալլա Լևոնյան (ծնված 1975), հայ երգչուհի
- Ալլա Հարությունյան (ծնված 1948), հայ բժշկուհի
- Ալլա Նազիմովա (1879-1945), ամերիկացի դերասանուհի
- Ալլա Պուգաչովա (ծնված 1949), ռուս երգչուհի
- Ալլա Վարդանյան ( ծնված 1959), հայ դերասանուհի
- Ալլա Տարասովա (1898-1973), ռուս դերասանուհի
- Ալլա Տեր-Սարգսյանց (ծնված 1937) հայ ազգագրագետ, հայագետ
Անվանակոչության տոն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուսական ուղղափառ եկեղեցին սբ. Ալլայի անվանակոչության օրը նշում է ապրիլի 8-ին (հուլյան օրացույցով՝ մարտի 26)[1][2][3]։
- Գոթական եկեղեցին այն նշում է հոկտեմբերի 23-ին[1]։
- Սկանդինավցիները սբ. Ալլայի օրը նշում են հունվարի 31-ին[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Жития святых, поминаемых 26 марта(անգլ.) Православная церковь Америки
- ↑ 2,0 2,1 Память 26-ти мучеников Готских Archived 2009-04-22 at the Wayback Machine. Жития святых. По свт. Димитрию Ростовскому
- ↑ 3,0 3,1 «Алла, мчц. Готфская»։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-03-ին։ Վերցված է 2009-03-11
- ↑ Арабская богиня-троица(անգլ.)
- ↑ Хишам ибн Мухаммад ал-Калиби. Книга об идолах (Китаб ал-асиам). — М.: Главная редакция восточной литературы издательства «Наука», 1984. — 64 с.
- ↑ ал-Лат в Книге об идолах
- ↑ 7,0 7,1 7,2 Nordic Names(անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Л. Цымбалова. Тайна имени. Звезды и судьбы. — Владис, февраль 2008. — С. 704. — ISBN 9785956704349
- Ալլա անունի նշանակությունը։ Алла Անունների ազատ հանրագիտարան