Ալլա Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Ալլա Հարությունյան
Ծնվել էդեկտեմբերի 1, 1948(1948-12-01) (70 տարեկան)
ԾննդավայրԲաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ

Հարությունյան Ալլա Հայկի, (1948, դեկտեմբերի 1, Բաքու), մանկաբարձ-գինեկոլոգ։ Ղարաբաղյան շարժման մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Բաքվի պետական բժշկական ինստիտուտը (1972 թվական), վերապատրաստվել Բաքվում, Մոսկվայում։ 1974-1978 թվականներին աշխատել է «Ղյարմետաքս» կոմբինատի բուժսանմասում, ԼՂՀ ուռուցքաբանության դիսպանսերում, 1978 թվականից՝ Ստեփանակերտի ծննդատանը (1994- 1995 թվականներին՝ ԼՂՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ)։

1992-1994 թվականներին գործուղվել է Հադրութի և Ասկերանի շրջաններ, բուժօգնություն ցույց տվել բնակչությանը։ Ստեփանակերտի հրթիռահրետակոծությունների ժամանակ տնային պայմաններում է ընդունել ծնունդներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png