Ալլա Տեր-Սարգսյանց
Ալլա Տեր-Սարգսյանց | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 25, 1937[1] Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 16, 2019[1] (82 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | մարդաբան, պատմաբան և հայագետ |
Հաստատություն(ներ) | Միկլուխո-Մակլայի անվան ազգագրության և մարդաբանության ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | պատմություն, ազգագրություն և հայագիտություն |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Ալլա Երվանդի Տեր-Սարգսյանց (ռուս.՝ Алла Ервандовна Тер-Саркисянц, ապրիլի 25, 1937[1], Մոսկվա, ԽՍՀՄ - օգոստոսի 16, 2019[1], Մոսկվա, Ռուսաստան), հայկական ծագմամբ ռուս պատմաբան, ազգագրագետ, հայագետ, պատմական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս[2]։ ՌԲԳԱ-ի «Հումանիտար գիտություններ և արվեստ» մասնաբաժնի, Ռուսաստանի Հայերի միության և Պատմա-տոհմագրական ընկերության գործող անդամ է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ազգագրության ամբիոնը 1959 թվականին[2]։
ՄՊՀ-ում սովորելու տարիներին 49 անգամ մեկնել է արշավների Խորհրդային Միության տարբեր շրջաններ՝ նյութեր հավաքելու, այդ թվում 1965 թվականից՝ Հայկական ԽՍՀ, ԼՂԻՄ և Ռուսաստանի հարավի մի շարք շրջաններ, որտեղ առկա էր մեծաթիվ հայկական սփյուռք[2]։
1968 թվականի հոկտեմբերի 29-ին դարձել է պատմական գիտությունների թեկնածու (դիսերտացիայի թեման՝ «Հայերի ժամանակակից ընտանիքը (Հայկական ԽՍՀ գյուղական շրջանների նյութերի հիման վրա)», պաշտպանել է ԽՍՀՄ ԳԱ Ազգագրության ինստիտուտում)։
1998 թվականի դեկտեմբերի 22-ին դարձել է պատմական գիտությունների դոկտոր (դիսերտացիայի թեման՝ «Հայեր։ Պատմություն և ազգամշակութային ավանդույթներ», պաշտպանել է Ռուսաստանի ԳԱ Ազգաբանության և մարդաբանության ինստիտուտում)։
2004 թվականի նոյեմբերի 16-ից Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ է[3], ակադեմիկոս։
Ռուսաստանի հումանիտար գիտական ֆոնդի փորձագիտական խորհրդի փոխնախագահն է[4]։
Գիտական հետաքրքրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգագրական հայագիտություն[5]. ծագում և էթնիկ պատմություն, ավանդական և ժամանակակից ընտանիք, կենսակերպի սովորույթներ և ծեսեր, ժամանակակից ազգամշակութային գործընթացներ, հայկական սփյուռքն աշխարհում և Ռուսաստանում։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Современная семья у армян (по материалам сельских районов Армянской ССР). М., Наука, 1972. 208 с.; ил.
- Traditions and innovations in the contemporary everyday culture of the Armenians (Case-Study of Armenian SSR) / 12th International * Congress of Anthropological and Ethnological Sciences) Zagreb, Yugoslavia. July 24-31.1988. М., Nauka, 1988. 9 p.
- Донские армяне и этнокультурная ситуация в Ростовской области. М., Институт этнографии АН СССР, 1990. 20 с. (Исследования по прикладной и неотложной этнологии. Серия А. Межнациональные отношения в СССР).
- Современная этнополитическая ситуация в Краснодарском крае Российской Федерации. М., Институт этнологии и антропологии РАН, 1993. 23 с. (Исследования по прикладной и неотложной этнологии. Серия А. Межнациональные отношения в современном мире)
- Армянская диаспора Юга России. Положение и перспективы. М., Engel, 1993. 56 с. (в соавторстве с В.Ц.Худавердяном)
- История и культура армянского народа с древнейших времен до начала XIX в., М., 2005, ISBN 5-02-018445-4[6], М., 2008, ISBN 978-5-02-036341-0[7]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 «Тер-Саркисянц Алла Ервандовна. Институт Этнологии и Антропологии РАН». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Biography at Institute of Ethnology and Anthropology official Site». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Экспертный совет по истории, археологии и этнографии, Российский гуманитарный научный фонд». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Anthropology & Archeology of Eurasia, Volume 46, Number 1 / Summer 2007, P. 3, Editor's Introduction by Marjorie Mandelstam Balzer
- ↑ armbookexpo(չաշխատող հղում)
- ↑ armbookexpo(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ապրիլի 25 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 16 մահեր
- 2019 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Պատմական գիտությունների դոկտորներ
- Ռուս պատմաբաններ
- Ռուս ազգագրագետներ
- Ռուս հայագետներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Մարդաբաններ
- Հայագետներ
- Ռուս մարդաբաններ