Ալեքսանդր Սվանիձե
Ալեքսանդր Սվանիձե վրաց.՝ ალექსანდრე სვიმონის ძე სვანიძე և ռուս.՝ Александр Семёнович Сванидзе | |
---|---|
Ծնվել է | 1886[1] կամ 1884[1] |
Ծննդավայր | Բաջի, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 20, 1941 |
Մահվան վայր | ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ և ԽՍՀՄ |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Ենայի համալսարան |
Մասնագիտություն | պատմաբան, գրող, թարգմանիչ և քաղաքական գործիչ |
Ամուսին | Maria Svanidze? |
Ծնողներ | հայր՝ Svimon Svanidze?, մայր՝ Սեպորա Դվալի |
Կուսակցություն | Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն, Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների) և ԽՄԿԿ |
Երեխաներ | Իվան Սվանիձե |
Ալեքսանդր «Ալյոշա» Սվանիձե (վրաց.՝ ალექსანდრე სვანიძე, ռուս.՝ Александр Семёнович Сванидзе, 1886, Բաջի, Վրաստան, Ռուսական կայսրություն - 20 օգոստոսի, 1941), վրացի հին բոլշևիկ և պատմաբան, աշխատել է ԽՍՀՄ կառավարական օրգաններում։ Եղել է Իոսիֆ Ստալինի ընկերն ու նրա առաջին կնոջ՝ Քաթո Սվանիձեի եղբայրը[2]։ Ձերբակալվել է 1930-ականների բռնաճնշումների ժամանակ (1937) և գնդակահարվել բանտում 1941 թվականին[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Սվանիձեն ծնվել է 1886 թվականին արևմտյան Վրաստանում՝ Քութայիսի նահանգի Բաջի գյուղում, ազնաուրի ընտանքիում։ Ծնողները Ալեքսանդր Սվանիձեին լավ կրթություն են տվել նախ Թբիլիսիում, ապա Ենայում, որտեղ նա սովորել է գերմաներեն ու անգլերեն և ուսումնասիրել հին քաղաքակրթությունների պատմությունը։
Սվանիձեն Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցությանը միացել է 1901 թվականին, եղել է ընդհատակյա աշխատող, բոլշևիկ։ 1919 թվականին ստիպված է եղել լքել Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը։
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Սվանիձեն 1920-1921 թվականներին աշխատել է Արտաքին գործերի ժողկոմատում, ապա 1921-1922 թվականներին որպես ֆինանսական հարցերով ժողովրդական կոմիսար ծառայել է Վրացական ԽՍՀ-ում և Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունում։ 1924 թվականին նշանակվել է Գերմանիայում ԽՍՀՄ արևտրական դեսպանորդ, իսկ ԽՍՀՄ վերադառնալուց հետո՝ 1935 թվականին, դարձել է ԽՍՀՄ Արտաքին առևտրի բանկի նախագահի տեղակալ։ Այդ ժամանակ Սվանիձեն շարունակել է զբաղվել նաև գիտական գորժունեությամբ. նա հիմնադրել ու խմբագրել է ԽՍՀՄ «Հնագույն պատմության լրաբեր» ամսագիրը, ուսումնասիրել դաղստանյան լեզուները, ինչպես նաև ռուսերեն է թարգմանել միջնադարյան վրացի բանաստեղծ Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» պոեմը։
Անաստաս Միկոյանը հիշում է, որ Ալեքսանդր Սվանիձեն այնքան մտերիմ էր Ստալինի հետ, որ երբեմն մնում էր գիշերելու նրա տանը (1930-ական թվականներ)[4]։
1937 թվականի բռնաճնշումների ժամանակ ձերբակալվել է նաև Ալեքսանդր Սվանիձեն։ Քննության ժամանակ նրան առաջարկում են կյանքը փրկելու համար ընդունել, որ ինքը գերմանական լրտես է, սակայն նա հրաժարվում է։ Ալեքսանդր Սվանիձեն, նրա կինը՝ Թբիլիսիի օպերային թատրոնի երգչուհի Մարիան, ու քույրը՝ Մարիկոն, գնդակահարվում են 1941 թվականին[5], երբ սկսվում է Հայրենական մեծ պատերազմը։
Պատմում են, թե «գնդակահարությունից առաջ Սվանիձեին են փոխանցում Ստալինի խոսքերը, որ եթե նա ներողություն խնդրի, ապա նրան կներեն։ Սվանիձեն հարցրել է. «Ինչի՞ համար պիտի խնդրեմ։ Չէ՞ որ ես ոչ մի հանցանք չեմ գործել»»։ Պատմում են նաև, թե Ստալինը, լսելով նրա պատասխանը, իբր ասել է. «Տես, թե ինչքան հպարտ է, մեռավ, բայց ներողություն չխնդրեց»[6]։
Ալեքսանդր Սվանիձեն հետմահու արդարացվել է 1956 թվականի հունվարի 19-ին[7]։
Ալեքսանդր Սվանիձեն ամուսնացած է եղել օպերային երգչուհի Մարիա Կորոնայի հետ[8]։ Գալինա Սերեբրյակովան իր հուշերում գրել է, որ Սվանիձեն եղել է «միջին հասակի, խարտյաշ, ուղղամիտ, համակրելի անձնավորություն, հիանալի կրթված», իսկ նրա կինն ուներ բացառիկ գեղեցկություն, սիրալիր ու համակրելի կին էր[9]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Материалы по истории ало-родийских племён. - Тбилиси, 1936.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Люди и судьбы. Биобиблиографический словарь востоковедов - жертв политического террора в советский период (1917-1991) (ռուս.) — СПб.: Петербургское Востоковедение, 2013. — 496 с. — (Социальная история отечественной науки о Востоке) — ISBN 978-5-85803-225-0
- ↑ Иосиф Сталин в объятиях семьи. Из личного архива. - М.: Родина, 1993. - 224 стр. - ISBN 5-7330-0043-0
- ↑ Сванидзе, Александр Семёнович
- ↑ Ни Сталин, ни тигр-людоед не справились с Микояном // KP.RU
- ↑ Платонов Олег. Терновый венец России Արխիվացված 2016-03-10 Wayback Machine
- ↑ Гелий Клеймёнов. О личной жизни Иосифа Сталина. Гл. 4. // Проза.ру
- ↑ Сванидзе Александр Семёнович (1886-1941)
- ↑ Сванидзе (Корона) Мария Анисимовна
- ↑ Серебрякова Г. И. Смерч. Արխիվացված 2015-09-24 Wayback Machine / В сб.: Дело №… - Алма-Ата: Жазушы, 1989. - ISBN 5-605-00486-7
|