Ալեքսանդր Նևսկու տաճար (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Նևսկու տաճար (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Նևսկու տաճար
Ялта 022.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակմայր տաճար և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ[1]
ԵրկիրՂրիմ Ղրիմ
ՏեղագրությունՌուսաստան / Ուկրաինա[2]
ԹեմՍիմֆերոպոլի և Ղրիմի թեմ
Ժառանգության կարգավիճակՈւկրաինայի մշակութային ժառանգության օբյեկտ և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ԱնվանվածԱլեքսանդր Նևսկի
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճկեղծռուսական ոճ
Հիմնադրվածմարտի 1, 1890
Կոորդինատներ: 44°29′43.699200099998″ հս․ լ. 34°9′51.019200100002″ ավ. ե. / 44.49547200002777458° հս․. լ. 34.16417200002777577° ավ. ե. / 44.49547200002777458; 34.16417200002777577

Սուրբ բարեպաշտ իշխան Ալեքսանդր Նևսկու տաճար (Собо́р Свято́го благове́рного кня́зя Алекса́ндра Не́вского), Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու Սիմֆերոպոլի և Ղրիմի թեմի (Մոսկվայի պատրիարքարան) տաճար։ Յալթայի գլխավոր ուղղափառ տաճարն է, քաղաքի տեսարժան վայրերից մեկը։ Գտնվում է Սադովայա փողոց, 2 հասցեով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի շինարարությունը անքակտելիորեն կապված է եղել ռուսական կայսերական տան հետ, որի հովանավորն էր համարվում սուրբ Ալեքսանդր Նևսկին։ Տաճարը կառուցվել է ի պատիվ Ռուսաստանի կայսր Ալեքսանդր II-ի, որը սպանվել էր Պետերբուրգում, նարոդովոլականների նետած ռումբից։

1890 թվականի մարտի 1-ին ստեղծված շինարարական կոմիտեն ղեկավարում էր յալթացի հայտնի ինժեներ և գավառագետ Ա. Լ. Բերտիե-Դելագարդը։ Ճարտարապետներն էին Ն. Պ. Կրասնովը և Պ. Կ. Տերեբենևը, որոնց նախագիծը անձամբ հաստատել էր կայսր Ալեքսանդր III-ը։

Կայսր Ալեքսանդր II-ի զոհվելու 10-րդ տարելիցի օրը՝ 1891 թվականի մարտի 1-ին, տեղի է ունեցել հիմնարկեքը, որին մասնակցել է կայսրուհի Մարիա Ֆեոդորովնան։ Եկեղեցու օծումը տեղի է ունեցել 1902 թվականի դեկտեմբերի 4-ին կայսր Նիկոլայ II-ի, նրա ընտանիքի և հարազատների ներկայությամբ։

Տաճարի կողքին կառուցվել է Մոսկվայում ձուլված 11 զանգով եռահարկ զանգակատուն։

Տաճարի ներսույթը ձևավորել է ճարտարապետ Ս. Պ. Կրոշեչկինը, պատկերակալը, գմբեթը և պատերը նկարազարդել է կիևցի նկարիչ Ի. Մուրաշկոն։ Տաճարի գմբեթները ծածկվել են ոսկով։

Տաճարի մոտ ճարտարապետ Մ. Մ. Կոտենկովի նախագծով հին ռուսական վերնատան ոճով կառուցվել է եկեղեցական տուն։ 1908 թվականին ավարտվել է եռահարկ տան կառուցումը, որտեղ տեղակայվել են թագաժառանգ Ալեքսեյի անվան եկեղեցական-ծխական դպրոցը, տուբերկուլոզով հիվանդների կացարանը, Ալեքսանդր Նևսկու եղբայրության հանդիսասրահը։

Ալեքսանդր Նևսկու ուղղափառ եղբայրությունը զբաղվում էր բարեգործական գործունեությամբ, եկեղեցական-ծխական դպրոցների կազմակերպմամբ և միսիոներական գործունեությամբ, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում նաև՝ վիրավորներին օգնելով և հիվանդանոցների ու առողջարանների կազմակերպումով։

Յալթացիների կողմից սիրված տաճարի առաջին վանահայրն էր Ա. Յ. Տեռնովսկին, որը նախկինում ծառայել էր Յալթայի Սուրբ Հովհան Ոսկեբերան եկեղեցում։

1938 թվականին տաճարը փակվեց, զանգերն ուղարկվեցին վերաձուլման։ Եկեղեցին վերածվեց մարզական ակումբի, իսկ դպրոցի շենքը՝ ուսուցչի տան։

Ծիսակատարությունները տաճարում վերսկսվեցին 1942 թվականին, Ղրիմում գերմանական վարչակազմի հաստատումից հետո։ Ղրիմի ազատագրումից հետո տաճարը գրանցվեց որպես փաստացի գործող։

Եկեղեցական-ծխական դպրոցի տարածքը վերադարձվել է գրեթե կես դար անց։ 1995 թվականից այնտեղ գործում է հանրակրթական դպրոց, որտեղ սովորում է մոտ 100 երեխա։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://okn-mk.mkrf.ru/maps/show/id/2925335
  2. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]