Սադովայա փողոց (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սադովայա փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա

Սադովայա փողոց (ռուս.՝ Садовая улица), Ղրիմի Յալթա քաղաքի կենտրոնական փողոցը, ներքաղաքային գլխավոր տրանսպորտային մայրուղին։ Քաղաքի միջով ընթացող գրեթե ողջ հասարակական տրանսպորտն անցնում է Սադովայա փողոցով։ Այս փողոցում են գտնվում Յալթայի գլխավոր ուղղափառ եկեղեցին՝ Ալեքսանդր Նևսկու տաճարը, դատախազությունը, ոստիկանությունը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1843 թվականին կազմված Ղրիմի հարավային ափի առաջին քարտեզի համաձայն՝ այնտեղ, որտեղ գտնվում է Սադովայա փողոցը, անցնում էր Աուտկա-Դերեկոյ գրունտային ճանապարհը։ Ճանապարհից վերև՝ լեռան ստորոտով, հիմնականում խաղողի այգիներ էին, սակայն կային նաև կիրճեր։ Այդ հողերի մի մասը պատկանում էր տեղաբնակներին, իսկ մյուս մասը ձեռք էր բերել գեներալ-նահանգապետ Միխայիլ Վորոնցովը[2]։

Աստիճանաբար շրջանի հողակտորները անցնում էին եկվոր հարուստների ձեռքը, որոնք այնտեղ կառուցում էին տներ, ամառանոցներ և պանսիոնատներ[2]։

1900-ական թվականներին տարածքը պատկանում էր Ս. Վ. Տատարինովային, որը, մեծ գումարներ ներդնելով, այն կառուցապատել էր սեփական ձևով։ 1924 թվականից տարածքն անցավ քաղաքային իշխանությունների տիրապետությանը[2]։

Ժամանակակից Սադովայա փողոցում գտնվող մեկ այլ հողակտոր պատկանել է փոխծովակալի այրի, ազնվական Ն. Մ. Զելյոնայային և նրա երկու որդիներին՝ Պավելին ու Ալեքսանդրին։ Նրա տունը շրջապատված էր մեծ պարտեզով։ Մոր մահից հետո Զելյոնի եղբայրներն այստեղ կառուցեցին ևս մի քանի տուն և սկսեցին դրանք տալ վարձակալությամբ, իսկ 1910 թվականին հողատարածքը ձեռք բերեց կոլեգիալ խորհրդական Պ. Յ. Պոլյանցևը, որը նույնպես տարածքը վարձակալությամբ հանձնում էր ամառային ամիսներին։ Որոշ ժամանակ անց ամբողջ ունեցվածքն անցավ նրա այրուն[2]։

Սադովայա փողոցին հարակից տարածքում գտնվող հողօգտագործողների անունների ցանկը լի է ազնվականական կոչումներով։ Նրանց թվում են ակադեմիկոս և նկարիչ Ե. Մ. Մյասոյեդովի այրին, փոխծովակալ Գ. Յ. Պոպովի կինը, ծովակալ Ն. Մ. Չիխաչովը, վաճառական Ա. Ա. Ժելտիշևը։ Բարձրաստիճան տիտղոսներ և կոչումներ կրողների հենց այդ մեծ խտության պատճառով ժամանակակից Սադովայա փողոցի մի մասը կոչվել է Դվորյանսկայա փողոց[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Садовая (Дворянская) улица».