Սուրբ Հովհան Ոսկեբերան տաճար (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Հովհան Ոսկեբերան տաճար
Yalta1.JPG
Հիմնական տվյալներ
Տեսակ եկեղեցի
Երկիր Ղրիմ Ղրիմ
Տեղագրություն Ռուսաստան / Ուկրաինա[1]
Դավանանք ուղղափառություն
Թեմ Սիմֆերոպոլի և Ղրիմի թեմ
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետ Գեորգի Տորիչելի և Նիկոլայ Կրասնով
Հիմնադիր Միխայիլ Վորոնցով
Ճարտարապետական ոճ Ռուսական կեղծգոթականություն
Հիմնադրված 1837
Կոորդինատներ: 44°49′18.99998410001″ հս․ լ. 34°17′45.999996099994″ ավ. ե. / 44.8219444400277780° հս․. լ. 34.29611111002777335° ավ. ե. / 44.8219444400277780; 34.29611111002777335 և Կոորդինատներ: 44°29′52.000000100792″ հս․ լ. 34°10′28.500000098789″ ավ. ե. / 44.49777777780577281° հս․. լ. 34.17458333336077203° ավ. ե. / 44.49777777780577281; 34.17458333336077203{{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page
zlatoust.prihod.ru

Սուրբ Հովհան Ոսկեբերան տաճար (ռուս.՝ Храм Святого Иоанна Златоуста), Ղրիմի Յալթա քաղաքի առաջին մայր տաճարն է։ 1942 թվականին տաճարի շենքը ոչնչացվել է։ Տաճարը վերականգնվել է 1998 թվականին։ Գտնվում է Պոլիկուրովսկի բլրի վրա և շրջապատված է նոճու զբոսայգով։ Յալթայի և Ղրիմի տեսաժանություններից մեկն է[2]։ 

Հասցեն՝ Տոլստոյի փողոց, 10։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարը կառուցվել է ըստ ճարտարապետ Գեորգի Տորիչելիի գծագրերի։ Տաճարը կառուցված էր դեղին ներկված սղոցված կրային բլոկներից, կեղծգոթական ոճով։ Տաճարը պսակված էր նրբաթերթային ոսկով պատված հինգ գմբեթով։ Տաճարին յուրահատուկ նրբագեղություն էր հաղորդում եռահարկ զանգակատունը, որը ծովի մակարդակից բարձր էր 45 մ։ Զանգակատունը ստացել էր «քաղաքի գլխավոր քաղաքաշինական և նավագնացային կողմնորոշչի կարգավիճակ»։ Զանգակատունն ընդգրկված էր Սև ծովի բոլոր միջազգային քարտեզներում (լոցիաներում)։ Տաճարի շուրջը տեղակայված էր հին գերեզմանոցը, որի մնացորդները պահպանվել են մինչ օրս։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի պատմությունն անխզելիորեն կապված է անմիջականորեն Նովոռոսիյսկի երկրամասի գեներալ-նահանգապետ Միխայիլ Վորոնցովի հետ։ Նա որոշել էր ապագա քաղաքի համար պետական միջոցներով կառուցել մայր տաճար։ Օծումը տեղի է ունեցել 1837 թվականի սեպտեմբերի 16-ին, կայսր Նիկոլայ I-ի ներկայությամբ, հաջորդ օրը Յալթային շնորհվել է քաղաքի կարգավիճակ[2][3]։

Վերակառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Յալթայի առաջին տաճարը 19-րդ դարում

19-րդ դարի 80-ական թվականներին Սուրբ Հովհան Ոսկեբերան տաճարը զգալիորեն վերակառուցվել է։ Եկեղեցու վերահատակագծումը կատարել է քաղաքի ճարտարապետ Նիկոլայ Կրասնովը։ Սեփական գծագրերի ու էսքիզների հիման վրա նա ընդարձակել է տաճարի շենքը և կրճատել գմբեթների քանակը՝ թողնելով մեկ մեծը և տաճարին տալով բյուզանդական ոճ։ Տաճարի բարելավմանն ուղղված միջոցները նվիրաբերել է Յալթայի քաղաքագլուխ բարոն Անդրեյ Վրանգելը[2]։

Ոչնչացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղրիմում խորհրդային իշխանության հաստատման ավարտից հետո տաճարը փակվեց, այն դարձավ մթերային պահեստ։ Ըստ տեղի հնաբնակների՝ գերմանացի զավթիչները, որոնք զբաղեցրել էին Ղրիմից մինչ այդ վտարված գերմանացիների բնակարանները, նրանց ունեցվածքը տարել էին տաճար՝ հետագայում տերերին վերադարձնելու նպատակով։ 1942 թվականին անհայտ անձինք թալանել էին եկեղեցու պահեստը և հրդեհել։ Եկեղեցին ամբողջ գիշեր այրվելուց հետո ամբողջությամբ ավերվել էր։ Այրված պատերը կանգնած էին մինչև 1950-ականների կեսերը։ Հետագայում տաճարի պատերը քանդվեցին, քարերը տարան որպես շինանյութ, իսկ եկեղեցու հրապարակը դարձավ հագուստի շուկայի վայր[4]։ Սակայն բարձր զանգակատունը մնաց կանգնած, քանի որ բոլոր քարտեզներում նշված էր որպես նավագնացային կողմնորոշիչ։ Անգլիական նավագնացային ընկերության բողոքի շնորհիվ, խորհրդային իշխանությունները որոշեցին պահպանել զանգակատունը[2]։

Վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին ավագ երեց Վլադիսլավ Շմիդտի շնորհիվ, որը մինչ օրս այս եկեղեցու հովիվն է, սկսվեց տաճարի վերականգնումը։ Նոր նախագծի հեղինակը Ղրիմում հայտնի ճարտարապետ Ա. Վ. Պետրովան է։ Վորոնցովյան պալատի արխիվներում նա գտել էր առաջին ճարտարապետ Տորիչելիի գծագրերը և երեք տարում վերականգնել տաճարը նույն տեսքով, ինչպես կոմս Վորոնցովի օրոք էր։ 1997 թվականի նոյեմբերի 26-ին տաճարում կայացավ պատարագ։ 1998 թվականի նոյեմբերի 26-ին տաճարն օծեց արքեպիսկոպոս Լազարը (Շվեց)։ 1999 թվականի դեկտեմբերի 22-ին տաճարի վրա բարձրացվեցին սուրբ խաչերը[2][4][5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Храм Святого Иоанна Златоуста»։ Ялта. Путеводитель 
  3. «Храмы Ялты как туристический объект»։ КИА 
  4. 4,0 4,1 Владислава Шмидт։ «История Храма Святителя Иоанна Златоуста на Поликуровском холме»։ Храм свт. Иоанна Златоуста на Поликуровском холме 
  5. «СПИСОК ПРИХОДОВ СИМФЕРОПОЛЬСКОЙ И КРЫМСКОЙ ЕПАРХИИ»։ ЯЛТИНСКОЕ БЛАГОЧИНИЕ։ ОФИЦИАЛЬНЫЙ САЙТ СИМФЕРОПОЛЬСКОЙ И КРЫМСКОЙ ЕПАРХИИ УКРАИНСКОЙ ПРАВОСЛАВНОЙ ЦЕРКВИ МОСКОВСКОГО ПАТРИАРХАТА։ Արխիվացված օրիգինալից-ից 2014-10-11-ին