Ալեքսանդր Զինովև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալեքսանդր Զինովիևից)
Ալեքսանդր Զինովև
ռուս.՝ Александр Александрович Зиновьев
Ծնվել էհոկտեմբերի 29, 1922(1922-10-29)[1][2][3][…] Chukhlomskoy Uyezd, Կոստրոմայի նահանգ, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էմայիսի 10, 2006(2006-05-10)[1][2][3][…] (83 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան[4]
բնական մահով
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Դավանանքաթեիզմ
ՈւղղությունՄայրցամաքային փիլիսոփայություն
Մասնագիտությունփիլիսոփա, ծաղրանկարիչ, սոցիոլոգ, համալսարանի դասախոս, տրամաբան, գրող, հրապարակախոս, երգիծաբան և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան, Մոսկվայի հումանիտար համալսարան և Մոսկվայի պետական համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն, հասարակագիտություն, տրամաբանություն, Սոցիալական փիլիսոփայություն, քաղաքական փիլիսոփայություն և բարոյագիտություն
ԱնդամակցությունԼինչեի ազգային ակադեմիա, Բավարիայի գեղարվեստի ակադեմիա և Ֆինլանդիայի գիտությունների և գրականության ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ (1951)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր (նոյեմբեր 1962)
Տիրապետում է լեզուներինռուսերեն և գերմաներեն
Գիտական ղեկավարՎալենտին Ասմուս
Եղել է գիտական ղեկավարVladimir Porus?
Ազդվել էԳեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել, Ալեքսիս դը Տոկվիլ, Կարլ Մարքս, Վիկտոր Հյուգո, Միխայիլ Լերմոնտով, Ալեքսանդր Գերցեն և Նիկոլայ Չեռնիշևսկի
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ
ՈւսուցիչՎալենտին Ասմուս
ԱշակերտներVladimir Porus?, Delir Gasemovich Lahuti? և Victor Konstantinovich Finn?
Կայքzinoviev.ru
Ստորագրություն
Изображение автографа
 Alexander Zinoviev Վիքիպահեստում

Ալեքսանդր Ալեքսանդրի Զինովև (ռուս.՝ Алекса́ндр Алекса́ндрович Зино́вьев, հոկտեմբերի 29, 1922(1922-10-29)[1][2][3][…], Chukhlomskoy Uyezd, Կոստրոմայի նահանգ, Խորհրդային Ռուսաստան - մայիսի 10, 2006(2006-05-10)[1][2][3][…], Մոսկվա, Ռուսաստան[4]), ռուս փիլիսոփա, գրող, սոցիոլոգ, հրապարակախոս։

Աղքատ գյուղացիական ընտանիքից է, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, 1950-1960-ականներին Խորհրդային Միությունում փիլիսոփայության վերածննդի խորհրդանիշերից մեկն էր։ Արևմուտքում իր սուր երգիծական «Բացատարած բարձունքներ» գրքի հրապարակումից հետո ձեռք է բերել համաշխարհային ճանաչվածություն, իսկ 1978 թվականին արտաքսվել է ԽՍՀՄ-ից և զրկվել խորհրդային քաղաքացիությունից։ Վերադարձել է Ռուսաստան 1999 թվականին։

Զինովևի ստեղծագործական ժառանգությունն ընդգրկում է շուրջ 40 գիրք, ներառելով գիտության մի շարք ճյուղեր, այդ թվում՝ սոցիոլոգիա, սոցիալական փիլիսոփայություն, մաթեմատիկական լոգիկա, էթիկա, քաղաքագիտություն։ Իր աշխատությունների մեծամասնությունը դժվար է դասակարգել որևէ ուղղվածության, տեղադրել որևէ շրջանակների մեջ, այդ թվում՝ ակադեմիական։ 1960-ականներին որպես ոչ դասական տրամաբանության հետազոտող հայտնի դառնալով, էմիգրացիայի ժամանակ Զինվիևը դարձել է պրոֆեսիոնալ գրող, իրեն առաջին հերթին համարելով սոցիոլոգ։ «Սոցիոլոգիական վեպի» բնօրինակ ժանրով գրված իր աշխատությունները հեղինակին արժանացրել են միջազգային գնահատության։ Հաճախ Զինովևին բնութագրում են որպես անկախ ռուս մտածող, 20-րդ դարի երկրորդ կեսի ռուսական սոցիալական մտքի ամենախոշոր, բնօրինակ, և հակասական ֆիգուրներից մեկը։

Հակաստալինիստ լինելով երիտասարդ տարիներից, Զինվիևը ողջ կյանքը ունեցել է ակտիվ քաղաքացիական դիրքորոշում, սեփական աշխատություններում խիստ քննադատության արժանացնելով սկզբում խորհրդային, հետագայում ՝ ռուսական և արևմտյան կարգերը, իսկ կյանքի վերջին հատվածում՝ գլոբալիզացիայի գործընթացը։ Զինովևի աշխարհընկալումը առանձնանում է իր տրագիզմով և վատատեսությամբ։ Ինչպես Արևմուտքում, այդպես էլ Ռուսաստանում, իր ոչ կոնֆորմիստական հայացքները արժանացել են խիստ քննադատության։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Զինովևը ծնվել է ՌԽՖՍՀ Կոստրոմայի նահանգի Չուխլոմայի գավառի Պախտինո գյուղում (այժմ՝ ՌԴ Կոստրոմայի մարզի Չուխլոմայի շրջան)՝ վարպետ Ալեքսանդր Յակովլևիչի և Ապոլինարիա Վասիլիևնայի (ի ծնե՝ Սմիրնովա) ընտանիքում, լինելով նրանց վեցերորդ զավակը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Զինովև» հոդվածին։