Ալես Ադամովիչ
Ալեքսանդր (Ալես) Միխայլովիչ Ադամովիչ (բելառուս․՝ Аляксандр (Алесь) Міхайлавіч Адамовіч, ռուս.՝ Александр Михайлович Адамович, սեպտեմբերի 3, 1927[1][2][3][…], Kanyukhi, Hrozaŭski Sieĺsaviet, Q4148667?, Մինսկի օկրուգ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 26, 1994[4], Մոսկվա, Ռուսաստան[5]), բելառուս գրող, սցենարիստ, քննադատ, գրականագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1962), պրոֆեսոր (1971), Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1980)։ Գրել է ռուսերեն և բելառուսերեն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1927 թվականի սեպտեմբերի 3-ին բժշկի ընտանիքում։ Մայրը Մեծ հայրենական պատերազմի ժամանակ, փրկելով որդուն Գերմանիա տանելուց, դպրոցական վկայականում նրա ծննդյան թվականը փոխել էր ավելի ուշի։ Պատանի Ալեքսանդրը 1942-1943 թվականներին, լինելով դեռևս դպրոցական, օկուպացիայի ժամանակ եղել է պարտիզանական ջոկատի անդամ։ Այդ ընթացքում ֆաշիստներն անընդհատ կրակի էին տալիս բելառուսական հարյուրավոր գյուղեր և ոչնչացնում էին բնակիչներին։ Ավելի ուշ Ադամովիչը գրեց իր ամենանշանավոր գործը՝ «Խատինյան զրույցը» և «Արի ու տես» ֆիլմի սցենարը, որը հիմնված էր նրա կյանքի իրական պատմության վրա պատերազմում որպես լրատար և պարտիզան եղած ժամանակ։
1944 թվականին նա վերսկսեց շարունակել կրթությունը։ Սովորել է Լենինոգորսկի լեռնամետալուրգական տեխնիկումում։ Պատերազմից հետո նա ընդունվեց Բելառուսի պետական համալսարան, որտեղ նա սովորում է բանասիրության բաժնում և 1950 թվականին ավարտում այն, իսկ 1953 թվականին՝ ասպիրանտուրան։ Այնուհետև Մոսկվայի պետական համալսարանում անցել է ռեժիսորների և սցենարիստների երկամյա բարձրագույն դասընթացներ, ավարտել է 1964 թվականին։ 1950 թվականից Մինսկում աշխատել է բանասիրության և գրաքննադատության ոլորտում, ավելի ուշ՝ կինոմատոգրաֆիայի։ Խորհրդային գրողների միության անդամ է եղել 1957 թվականից։ 1954—1962 թվականներին աշխատել է Յա. Կուպալայի անվան գրականության ինստիտուտում։ 1962 թվականին դարձել է բանասիրական գիտությունների դոկտոր։ 1962—1966 թվականներին Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում դասավանդել է բելառուսական գրականություն, հեռացվել է աշխատանքից մի գրություն ստորագրելուց հրաժարվելու պատճառով Յու. Դանիելի և Ա. Սինյավսկու դատապարտմամբ։ 1967-1987 թվականներին կրկին աշխատել է Յա. Կուպալայի անվան գրականության ինստիտուտում (1976 թվականից՝ կառավարչական բաժնում)։ 1976 թվականին «Խատինյան զրույցի» համար գրականության ոլորտում պարգևատրվել է Յակուբ Կոլասի Բելառուսի պետական մրցանակով։ Ապրել և աշխատել է Մոսկվայում սկսած 1986 թվականից և եղել է քաղաքի բելառուս համայնքի ակտիվ անդամ։
Մահացել է երկրորդ անգամ եղած կաթվածից։ Թաղված է Մոգիլյովի մարզի Բաբրուսկի շրջանի Գլուշա քաղաքային ավանում[6][7]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տպագրվել է որպես քննադատ (1953-ից), արձակագիր (1960-ից) և հրապարակախոս։ Ադամովիչի ստեղծագործությունները թարգմանվել են 21 լեզուներով։ Բազմիցս տպագրվել է «Գրական թերթում», «Մոսկովյան լուրեր» թերթում, «Գրական հարցեր», «Դրոշակ», «Նոր աշխարհ», «Ազգերի բարեկամություն» ամսագրերում։
Գեղարվեստական արձակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պարտիզանները»՝ վեպ-երկխոսություն (ռուս.՝ «Партизаны», 1960–63 թվականներ, մաս 1-ին՝ «Պատերազմ տանիքների տակ», 1960, մաս 2-րդ՝ «Որդիները կռիվ են գնում», 1963), համանուն ֆիլմ
- «Վերջին արձակուրդ» (1969), վիպակ խորհրդային գիտական մտավորականության կյանքից
- «Ես կրակե գյուղից եմ» (1977, Յանկա Բրիլի և Վլադիմիր Կոլեսնիկի հետ համատեղ), վիպակ
- «Խատինյան զրույց» (1971, ռուս.՝ "Хатынская повесть", հրատարակվել է 1972 թվականին, բնօրինակը՝ բելառուս․՝ "Хатынская аповесць", հրատարակվել է 1976 թվականին)[8]
- «Պատժողները, կամ հյուսիսականների կենսագրություն» (1980), վիպակ
- «Պաշարված գիրք» (1977-81, Դանիլ Գրանինի հետ համատեղ, գրվել է ռուսերեն, ապա թարգմանվել բելառուսերեն)
- «Վերջին հովվերգություն» (1987), հակապատերազմական քնարադրամատիկ վիպակ-զգուշացում
Կինոսցենարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պատերազմ տանիքների տակ» (1967)
- «Որդիները գնում են մարտի» (1969)
- «Ես կրակե գյուղից եմ», վավերագրական ֆիլմ (1975, Յանկա Բրիլի, Վիկտոր Դաշուկի և Վլադիմիր Կոլեսնիկովի հետ համատեղ)
- «Արի ու տես» (1985, Էլեմ Կլիմովի հետ համատեղ)
- «Ֆրանց + Պոլինա» (2006, Ռուսաստան)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 18—20. — ISBN 5-94848-245-6
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118846043 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Алесь Адамовіч // Беларускія пісьменнікі (1917—1990) : Даведнік / Склад. А. К. Гардзіцкі; нав. рэд. А. Л. Верабей. — Мн.: Мастацкая літаратура, 1994. — С. 8—9.
- ↑ Похоронен на кладбище, что на окраине села Дойничево Бобруйского района Могилёвской области (Белоруссия)
- ↑ Timothy Snyder, Literary acts of memory, Times Literary Supplement, 17 July 2013, p. 10.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Азадовский Р. Адамович Алесь Михайлович Արխիվացված 2014-12-15 Wayback Machine // Новейшая история отечественного кино. 1986—2000. Кино и контекст. — Т. I. — Сеанс, 2001. (ռուս.)
- Алесь Адамович в базе данных «История белорусской науки в лицах» Центральной научной библиотеки им. Я. Коласа НАН Беларуси. (ռուս.)
- Ales Adamovich biography (բելառուս.)
- Selected Literatures and Authors Page - Belarusian Literature, page for Ales Adamovich Արխիվացված 2006-08-29 Wayback Machine
- The Ales Adamovich Literary Prize Արխիվացված 2007-10-07 Wayback Machine, Belarusian PEN-center
- Ales Mikhailovich Adamovich, bio- and bibliography (ռուս.)
- The 2004 Lettre Ulysses Award for the Art of Reportage nomination for "The Blockade Book"
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալես Ադամովիչ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալես Ադամովիչ» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 3 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Հունվարի 26 մահեր
- 1994 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացների շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամներ
- ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի գրողներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Անկախության ակտիվիստներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Բելառուս գիտնականներ
- Բելառուս գրականագետներ
- Բելառուս գրաքննադատներ
- Բելառուս գրողներ
- Բելառուս հրապարակախոսներ
- Բելառուս պատմաբաններ
- Բելառուս ռեժիսորներ
- Բելառուսի պետական համալսարանի շրջանավարտներ
- Բելառուսի քաղաքական գործիչներ
- Խորհրդային գրականագետներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային սցենարիստներ
- Խորհրդային տղամարդ գրողներ
- Կաթվածից մահացածներ
- Հայրենական մեծ պատերազմի պարտիզաններ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Սցենարիստներ այբբենական կարգով
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ