Յակուբ Կոլաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յակուբ Կոլաս
Якуб Колас
Ծննդյան անունբելառուս․՝ Канстанцін Міхайлавіч Міцкевіч
Ծնվել էհոկտեմբերի 22 (նոյեմբերի 3), 1882[1]
ԾննդավայրAkinchytsy, Մինսկի վարչական շրջան, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էօգոստոսի 13, 1956(1956-08-13)[2][3][4][…] (73 տարեկան)
Վախճանի վայրՄինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՄինսկի զինվորական գերեզմանատուն
Գրական անունЯкуб Колас, Тарас Гушча, Карусь Лапаць, К. Адзінокі, К. Альбуцкі, Андрэй «сацыяліст», Тамаш Булава, Ганна Груд, Мікалаевец և Лесавік
Մասնագիտությունդրամատուրգ, թարգմանիչ, բանաստեղծ, մանկագիր, գրական քննադատ, քաղաքական գործիչ և արձակագիր
Լեզուբելառուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Բելառուսական ԽՍՀ
ԿրթությունNyasvizh professor seminary? և Ալեքսանդրովյան ռազմական ուսումնարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն, Q109854214?, All-Byelorussian Central Executive Committee? և Բելառուսիայի գրողների միություն
ԿուսակցությունԲելառուսի սոցիալիստական համայնաժողով և ԽՄԿԿ
ԱշխատավայրՄինսկի բելառուսական մանկավարժական տեխնիկում, Բելառուսի պետական համալսարան, Naša Niva?, Institute of Belarusian Culture? և Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիա
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի պարտիզանին» մեդալ «Հայրենական պատերազմի պարտիզանի» 1-ին դասի մեդալ
ԽՍՀՄ պետական մրցանակ Ստալինյան մրցանակ և The People’s Poet of Belarus
ԱմուսինMaria Dzmitrieuna Kamenska?
ԶավակներԴանիլա Միցկևիչ և Միխաս Կոլաս
 Yakub Kolas Վիքիպահեստում

Յակուբ Կոլաս (իսկական անուն ազգանունը՝ Կոնստանտին Միխայլովիչ Միցկևիչ, բելառուս․՝ Канстанцін Міхайлавіч Міцкевіч, հոկտեմբերի 22 (նոյեմբերի 3), 1882[1], Akinchytsy, Մինսկի վարչական շրջան, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 13, 1956(1956-08-13)[2][3][4][…], Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), բելառուս հայտնի գրող, Բելառուս գրականության հիմնադիրներից ու դասականներից մեկը։ Բելառուսի ազգային բանաստեղծ, Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի և ԽՍՀՄ գրողների միության անդամ։ Լենինյան և Ստալինյան մրցանակների բազմակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ակինչիցի գյուղում, ներկայիս Մինսկի մարզի Ստոլբցովսկի շրջանում, անատառապահ Միխաս Միցկևիչի ընտանիքում։ Ավարտել է ժողովրդական դպրոցը, իսկ 1902 թ. նաև Նեսվիժսկի դպրոցական սեմինարիան։ Որպես ուսուցիչ աշխատել է Պինշչին քաղաքում։

1906 թ. բելառուսական «Մեր բաժինը» թերթում տպագրվում է առաջին ստեղծագործությունը՝ «Հարազատ շրջան» բանաստեղծությունը։ Ոչ լեգալ ուսուցչական գործունեության համար ձերբակալվում է և պատիժը կրում Մինսկի բերդում (1908 - 1911)։ 1912 - 1914 թթ. արդեն օրինական ուսուցչական գործունեություն է ծավալում Պինսկում։ 1915 թվականին ընտանիքի հետ տեղափոխվում է Մոսկվայի մերձակայք՝ կրկին որպես ուսուցիչ աշխատելով Դմիտրովսկում։ Նույն տարում մեկնում է բանակ, ծառայությունն ավարտելուց հետո (1918) թ. վերադառնում է ուսուցչական աշխատանքին Կուրսկի նահանգի Օբոյան քաղաքում։

1921 թ.ի մայիսին տեղափոխվում է Մինսկ։ Հետագայում զբաղվում է ստեղծագործական և գիտական գործունեությամբ, 1953 թ. լույս տեսած «Ռուս-բելառուսական» ակադեմիական բառարանի խմբագիրներից մեկն է։ 1928 թ. ստանում է ակադեմիկոսի կոչում, իսկ 1929 թվականից դառնում Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ։ 1938-1956 թթ. ընտրվում է Բելառուսի պատգամավոր, իսկ 1946 - 1956 թթ. նաև՝ ԽՍՀՄ պատգամավոր։

Յակուբ Կոլասը մահացել է 1956 թ. օգոստոսի 13-ին։ Թաղված է Մինսկի ռազմական գերեզմանատանը։ Նրա ու Բելառուս մեկ այլ հայտնի գրող Յանկա Կուպալայի հիշատակին գերեզմանատանը մեծ հուշարձան է տեղադրված։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծություններ, պրոզա, պուբլիցիստիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուսերեն է թարգմանել Ալեքսանդր Պուշկինի «Պոլտավա» ստեղծագործությունը, Տարաս Շևչենկոյի մի քանի երկեր, նաև Պավլո Տիչինայի, Ադամ Միցկևիչի, Ռաբինդրանաթ Թագորի ստեղծագործություններից։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Александровіч, С. Х. Ад роднае зямли։ Аповесць пра маленства і юнацтва Я. Коласа / С. Х. Александровіч.  - Мінск։ Дзяржвыд БССР, 1962.  - 236 с.
  • Александровіч, С. Х. На шырокі прастор։ Старонкі жыцця Якуба Коласа / С. Х. Александровіч.  - Мінск։ Мастацкая літаратура, 1972.  - 429 с.
  • Александровіч, С. Х. Крыжавыя дарогі։ Аповесць пра Якуба Коласа / С. Х. Александровіч.  - Мінск։ Мастацкая літаратура, 1985.  - 333 с.
  • Пшыркоў, Ю. С. Якуб Колас։ Жыццё і творчасць / Ю. С. Пшыркоў.  - Мінск։ Выдавецтва Акадэміі навук БССР, 1951.  - 167 с.
  • Пшыркоў, Ю. С. Трылогія Якуба Коласа «На ростанях» / Ю. С. Пшыркоў.  - Мінск։ Выдавецтва Акадэміі навук БССР, 1956.  - 226 с.
  • Пшыркоў, Ю. С. Эпас рэвалюцыі։ паэмы Я. Коласа «Новая зямля» і «Сымон-музыка», трылогія «На ростанях» / Ю. С. Пшыркоў.  - Мінск։ Вышэйшая школа, 1975.  - 238 с.
  • Пшыркоў, Ю. С. Летапісец свайго народа։ Жыццёвы і творчы шлях Якуба Коласа / Ю. С. Пшыркоў.  - Мінск։ Навука і тэхніка, 1982.  - 367 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 509