Ալեսանդրո Վոլտա
Ալեսանդրո Վոլտա Alessandro Volta | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 18, 1745[1][2][3][…] Կոմո, Միլանի դքսություն, Հաբսբուրգի միապետություն[4][5] |
| Մահացել է | մարտի 5, 1827[1][3][6][…] (82 տարեկան) Կոմո, Լոմբարդո-Վենետիկ, Ավստրիական կայսրություն[4][5] |
| Գերեզման | tomb of Alessandro Volta |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | ֆիզիկոս, գյուտարար, ակադեմիկոս և քիմիկոս |
| Հաստատություն(ներ) | Պավիայի համալսարան |
| Գործունեության ոլորտ | ֆիզիոլոգիա |
| Պաշտոն(ներ) | սենատոր |
| Անդամակցություն | Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Թուրինի գիտությունների ակադեմիա[5], National Virgilian Academy?, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Ռուանի գիտությունների, գրականության և արվեստի ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա և Լոնդոնի թագավորական ընկերություն |
| Տիրապետում է լեզուներին | իտալերեն[1][7] և լատիներեն |
| Պարգևներ | |
| Ամուսին(ներ) | Teresa Peregrini? |
| Երեխա(ներ) | Zanino Volta? |

Ալեսանդրո Վոլտա (իտալ.՝ Alessandro Giuseppe Antonio Anastasio Gerolamo Umberto Volta, Ալեսանդրո Ջուզեպպե Անաստասիո Ջերոլամո Ումբերտո Վոլտա, փետրվարի 18, 1745[1][2][3][…], Կոմո, Միլանի դքսություն, Հաբսբուրգի միապետություն[4][5] - մարտի 5, 1827[1][3][6][…], Կոմո, Լոմբարդո-Վենետիկ, Ավստրիական կայսրություն[4][5]), իտալացի նշանավոր ֆիզիկոս, քիմիկոս և ֆիզիոլոգ, գյուտարար, էլեկտրականության ուսմունքի հիմնադիրներից մեկը[10][11][12]։ Համարվում է նաև առաջին էլեկտրական մարտկոցի ստեղծողը և մեթան գազի հայտնագործողը։
Հակիրճ տեղեկատվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1799 թվականին հայտնագործել է հետագայում իր անունով կոչված Վոլտայի սյունը և իր փորձերի արդյունքների մասին երկմաս նամակով տեղեկացրել Թագավորական ընկերության նախագահին[13][14]։ Իր այդ հայտնագործությամբ Վոլտան ապացուցել է, որ էլեկտրականություն կարելի է ստանալ նաև քիմիական եղանակով, դրանով իսկ ժխտել է ժամանակին տիրապետող այն կարծիքը, թե էլեկտրականությունն ստեղծվում է միայն կենդանի արարածների կողմից։ Լինելով առաջին գալվանական էլեմենտը՝ Վոլտայի սյունը փաստացի դարձել է ժամանակակից էլեկտրական մարտկոցների նախօրինակը։ Վոլտան համարվում է նաև մի շարք այլ էլեկտրական սարքերի՝ էլեկտրաֆորի, էլեկտրամետրի, էլեկտրասկոպի, կոնդենսատորի (խտացուցչի) գյուտարարը, առաջինը նա է նկատել և ապացուցել զանազան մետաղների պոտենցիալների կոնտակտային տարբերությունը։ Վոլտայի այդ գյուտերը գիտական շրջաններում խանդավառ ոգեշնչման ազդակ են հանդիսացել և շատերին մղել դիմելու համանման փորձերի, որոնք հանգեցրել են գիտության մի նոր ճյուղի՝ էլեկտրաքիմիայի առաջացմանն ու զարգացմանը[14]։
Բացի այդ, Վոլտան արժանացել է Նապոլեոն Բոնապարտի հիացական, չափազանց բարձր գնահատանքին, նրա հրավերով այցելել է Ֆրանսիայի ինստիտուտ, ցուցադրել իր փորձերն ու գյուտերը։ Հետագայում ևս Նապոլեոնը բարձր պատիվների է արժանացրել կոմսի ազնվականական տիտղոս կրող գիտնականին։ Ալեսանդրո Վոլտան շուրջ քառասուն տարի ղեկավարել է Պավիայի համալսարանի փորձարարական ֆիզիկայի բաժանմունքը՝ վայելելով ուսանողների՝ պաշտամունքի աստիճանի հասնող սերն ու հարգանքը։ Սակայն, չնայած մեծարանքին, հասարակական ճանաչմանն ու փառքին, նա, հատկապես կյանքի վերջին տարիներին, առավելապես հակված էր հասարակությունից մեկուսացված, ընտանեկան կենցաղավարության։ Նամանավանդ, որ այդ շրջանում չորս տարի շարունակ տառապել է հիվանդություններով, որոնք նրան 1827 թվականին հասցրեցին մահվան։
Ալեսանդրո Վոլտան առաջինն է փորձել ստանալ հաստատուն հոսանք, տեղադրելով ցինկե և պղնձյա թիթեղները էլեկտրոլիտ լուծույթի մեջ։ Վոլտայի անունով է կոչվում էլեկտրական լարման չափման միավորը՝ վոլտ։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- De vi attractiva ignis electrici (1769) (On the attractive force of electric fire)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Вольта Алессандро // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1971. — Т. 5 : Вешин — Газли. — С. 341.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ CONOR.Sl
- ↑ Award winners
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ Giuliano Pancaldi, "Volta: Science and culture in the age of enlightenment", Princeton University Press, 2003.
- ↑ Alberto Gigli Berzolari, "Volta's Teaching in Como and Pavia" - Nuova voltiana
- ↑ Hall of Fame, Edison.
- ↑ «Milestones:Volta's Electrical Battery Invention, 1799». ieeeghn.org. IEEE Global History Network. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ 14,0 14,1 «Enterprise and electrolysis». rsc.org. Royal Society of Chemistry. Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ալեսանդրո Վոլտա». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - Вольта Алессандро // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Собрание сочинений А. Вольты։ La opere di Alessandro Volta. Vols. 1-7. Milano, 1918 - 1929.
- Maraldi U. La vita di Alessandro Volta. Firenze. 1959.
- Dibner В. Alessandro Volta and the etectric battery. N. Y. 1964
- Радовский М. И. Гальвани и Вольта. М. - Л., 1941
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեսանդրո Վոլտայի մասին Dasaran.am կայքում
- Вольта Алессандро — биография, факты из жизни, фотографии, справочная информация
- [1]
- Herbermann, Charles, ed. (1913). . Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company.
- Volta and the "Pile"
- Alessandro Volta Google Doodle
- Alessandro Volta Արխիվացված 2010-01-02 Wayback Machine
- Count Alessandro Volta
- Alessandro Volta (1745-1827) Արխիվացված 2021-01-25 Wayback Machine
- Chisholm, Hugh, ed. (1911). . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 28 (11th ed.). Cambridge University Press. էջ 198.
- Electrical units history.
- References to Volta in European historic newspapers
- Life of Alessandro Volta: Biography; Inventions; Facts
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեսանդրո Վոլտա» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Փետրվարի 18 ծնունդներ
- 1745 ծնունդներ
- Մարտի 5 մահեր
- 1827 մահեր
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Նիդերլանդների արվեստի և գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Կոպլիի մեդալակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Անձինք նամականիշերի վրա
- Իտալացի գիտնականներ
- Իտալացի գյուտարարներ
- Իտալացի քիմիկոսներ
- Իտալացի ֆիզիկոսներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Փորձարարական ֆիզիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով