Ալբերտ Մարթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ Մարթ
Albert Marth
Marth.jpg
աստղագետ
Ծնվել է մայիսի 51828
Ծննդավայր Կոլոբժեգ
Մահացել է օգոստոսի 6, 1897({{padleft:1897|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:6|2|0}}) (69 տարեկանում)
Մահվան վայր Հեյդելբերգ
Քաղաքացիություն Գերմանիա Գերմանիա
Ազգություն գերմանացի
Գործունեություն աստղագետ և ֆիզիկոս

Ալբերտ Մարթ (գերմ.՝ Albert Marth, ծնվ. 1828 թ. մայիսի 5 - 1897 թ. օգոստոսի 5), գերմանացի աստղագետ, աշխատել է Անգլիայում և Իռլանդիայում։

Մեկնել է Անգլիա 1853 թվականին Ջորջ Բիշոպի հետ աշխատելու համար, նրա կողմից ֆինանսավորվող աստղադիտարանում։ Այն ժամանակներում աստղագիտական աշխատանքների համար վարձատրումը չափազանց հազվագյուտ երևույթ էր։

Աշխատել է որպես Ուիլիամ Լասսելի օգնական Մալթայում, հայտնաբերելով 600 միգամածություններ։ Ինչպես նաև հայտնաբերել է առաջին աստերոիդներից մեկը` (29) Ամֆիտրիտեն 1854 թ. մարտի 1-ին։

Աշխատել է Մարկրիի աստղադիտարանում Իռլանդիայում, որտեղ նշանակվել է թվով երկրորդ տնօրենը։

Հաշվարկել է Արեգակնային համակարգի մի շարք մարմինների ուղեծրերի տվյալները։ Ինչպես նաև հաշվարկել է մոլորակների միմյանց նկատմամբ անցումները։

Նրա պատվին են անվանվել խառնարաններ Լուսնի և Մարսիվրա։