Ազգային հնագիտական թանգարան (Ֆլորենցիա)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազգային հնագիտական թանգարան (այլ կիրառումներ)
Ազգային հնագիտական թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | հնաբանական թանգարան, ազգային թանգարան, թանգարան և անշարժ գույք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ֆլորենցիա[1][2] |
Հասցե | Piazza Santissima Annunziata, 9/B - 50121 Firenze (FI) և piazza S.S. Annunziata, 9 - Firenze[2]50121[1] և 50122[2] |
Հիմնադրված է | 1871[1] |
Այցելուներ | 76 568 մարդ (2019)[3] |
Տնօրեն | Mario Iozzo? |
Կայք | polomusealetoscana.beniculturali.it/index.php?it/198/firenze-maf-museo-archeologico-nazionale(իտալ.) և polomusealetoscana.beniculturali.it/index.php?it/198/firenze-maf-museo-archeologico-nazionale |
![]() | |
![]() |
Ֆլորենցիայի Ազգային հնագիտական թանգարան (իտալ.՝ Museo archeologico nazionale di Firenze), հնագիտական թանգարան Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում։ Գտնվում է Սանտիսիմա Անունցիատա 1 հասցեում (պալատը 1620 թվականին կառուցվել է արքայադուստր Ֆերդինանտ I-ի դստեր՝ Մարիա Մադդալենա Մեդիչիի համար իտալացի ճարտարապետ Ջուլիո Պարիջիի կողմից)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանը բացվել է թագավոր Վիկտոր Էմանուիլ II-ի ներկայությամբ 1870 թվականին Ֆաենցա փողոցում գտնվող «Cenacolo di Fuligno» կառույցում։ Այդ ժամանակ հավաքածուն ընդգրկել է միայն էտրուրիական և հռոմեական մասունքներ։ Հավաքածուների ընդլայնմանը զուգընթաց առաջացել է նոր վայր տեղափոխվելու անհրաժեշտություն, և 1880 թվականին թանգարանը տեղափոխվել է իր ներկայիս շենք։
Հավաքածուի հիմնադիրներ են համարվում Մեդիչի և Լոթար ընտանիքները։ Մինչև 1890 թվականը մի քանի նմուշներ են եղել նաև Ուֆֆիցիից (բացառությամբ մարմարե քանդակների հավաքածուն, որն Ուֆֆիցին արդեն ուներ)։ Եգիպտական հավաքածուն ձևավորվել է 18-րդ դարի առաջին կեսին Պիեր Լեոպոլդ դե Տոսկանեի հավաքածուից, ինչպես նաև 1828-1829 թվականներին Մեծ դքսի նպաստմամբ և Իպպոլիտո Ռոզելլինի և Ժան Ֆրանսուա Շամպոլյոնի ղեկավարած պեղումներից։ 1887 թվականին էտրուրիական հավաքածուի հիման վրա հավելյալ ստեղծվել է նոր տեղագրական թանգարան, որը սակայն 1966 թվականի ջրհեղեղից ավերվել է։
Էտրուրիական հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]
Էտրուրիական սրահները կրկին վերանայվել ու վերադասավորվել են 2006 թվականին, ինչպես նաև 40 տարի հետո վերականգնվել են ջրհեղեղի պատճառով վնասված նմուշները։
- Քիմեռ Արեցցոյից, հայտնաբերվել է 1553 թվականին Արեցցոյում, Մեդիչիների ամրոցի կառուցման ժամանակ
- Հռետորի արձան (մ. թ. ա. 1-ին դար)
- Մատեր Մատուտայի մահարձանը (մ. թ. ա. 460–450) (վերադարձվել է Կիանչիանո Տերմե համայնքին)
- Սարցիա Սեյանտիի սարկոֆագը (մ. թ. ա. 2-րդ դար)
- Ամազոնուհիների սարկոֆագներ (մ. թ. ա. 4-րդ դար)
Հռոմեական հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իդոլինոն Պեզարոյից, 146 սմ բարձրությամբ երիտասարդ տղամարդու արձան, դասական հունական տարբերակի հռոմեական կրկնօրինակը, որը 1530 թվականի հոկտեմբերին բեկորներով հայտնաբերվել է Պեզարոյի կենտրոնում
- Տորս Լիվորնոյից (Torso di Livorno), մ. թ. ա. 5-րդ դարի հունական բնօրինակի կրկնօրինակ
- Աքաղաղի արձան (Gallo Treboniano), 3-րդ դարի վերջի աշխատանք
- Միներվան Արեցցոյից, մ. թ. ա 4-րդ դարի նմուշ Պրաքսիտելեսին վերագրող հռոմեական բրոնզե կրկնօրինակ
- «Հռետորը», Էտրուրիական արվեստին պատկանող բրոնզե քանդակ, տղամարդը կրում է տոգա, մ. թ. ա. 100
Հունական հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնագույն խեցեղենի հսկայական հավաքածուն ներկայացված է երկրորդ հարկի ընդարձակ սրահում։ Ընդհանրապես ծաղկամանները եղել են էտրուրիական դամբարանների մոտ և վկայում են Հունաստանի հետ մշակութային և առևտրական փոխանակման մասին, մասնավորապես Աթենքի հետ (որտեղ պատրաստվել են ծաղկամանների մեծ մասը), և թվագրվում են մ. թ. ա. 4-րդ դարից մինչև մեր օրեր։
Ծաղկամաններից առավել կարևորը սևագործ կավե կրատերն է, որը թվագրվում է մ. թ. ա. 570 թվական, որի վրա իրենց ստորագրությունն են թողել բրուտ Էրգոտիմոսը և նկարիչ Կլեյտիասը։ Այն կոչվում է «Ֆրանսուայի ծաղկաման» ի պատիվ այն հնագետի, ով 1844 թվականին այն հայտնաբերել է Էտրուրիական գերեզմանում։ Ծաղկամանի երկու կողմերում էլ ցուցադրված է հունական դիցաբանական պատմությունների շարք։ Այլ նշանակալի նմուշներից են՝
- կարմրագործ կավե հիդրիան, ստորագրված է նկարիչ Մեդինասի կողմից (մ. թ. ա. 550–540)
- Փոքրիկ վարպետների կողմից ստեղծված բաժակներ (մ. թ. ա. 560–540), անվանվել են իրենց պատկերների մանրանկարչական ոճով
- Ապոլլոնի և Ապոլինո Միլանի քանդակները (մ. թ. ա. 6-րդ դար, անվանվել են այն մարդու պատվին, ով դրանք տվել է թանգարանին)
- ըմբիշի տորս (մ. թ. ա. 5-րդ դար)
- Հելլենականության դարաշրջանի մեծ ձիու գլուխ (հայտնի է որպես Մեդիչի Ռիկարդիի գլուխ՝ ի պատիվ առաջինը ցուցադրված վայրի՝ Մեդիչի Ռիկարդի պալատի), ձիարձանի մաս, որից ոգեշնչված Դոնատելլոն և Անդրեա դել Վերոկկիոն ստեղծել են երկու հայտնի ձիարձաններ Պադովայում և Վենետիկում
- Արխաիկ հունական ժամանակաշրջանի երկու մարմարե կուրոսներ, որոնք ցուցադրվում են միջանցքում
Եգիպտական թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանի հավաքածուի եգիպտական բաժինը հայտնի է որպես Եգիպտական թանգարան, և հանդիսանում է Իտալիայում եգիպտական հավաքածուի երկրորդ խոշորագույն հավաքածուն Թուրինի եգիպտական թանգարանից։
Հիմանդրում[խմբագրել | խմբագրել կոդը]
Եգիպտական հնությունների Ֆլորենցիայի առաջին հավաքածուն եղել է Մեդիչի ընտանիքի հավաքածուն, որը թվագրվում է 18-րդ դար։ 19-րդ դարում Տոսկանայի մեծ դուքս Լեոպոլդ II-ը սկսել է ձեռք բերել նմուշներ այժմյան եգիպտական թանգարանի համար։ Ֆրանսիայի թագավոր Շառլ Բուրբոնի հետ համատեղ 1828-1829 թվականներին նրանք ֆինանսավորել են գիտարշավ Եգիպտոսում։ Արշավախումբը ղեկավարել է Ժան Ֆրանսուա Շամպոլյոնը, ով վերծանել է եգիպտական հիերոգլիֆները։ Շամպոլյոնի ընկեր և աշակերտ Իպպոլիտո Ռոզելլինին արշավախմբի գործունեության ժամանակ ներկայացրել է Իտալիայի շահերը։ Նա համարվում է իտալական եգիպտագիտության հայրը։ Գիտարշավի ժամանակ հավաքվել են շատ նմուշներ և՛ հնագիտական պեղումների, և՛ տեղացի վաճառականներից գնումների արդյունքում։ Նմուշները հավասարապես բաշխվել են Փարիզի Լուվրի և Ֆլորենցիայի նոր եգիպտական թանգարանների միջև։
Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանը պաշտոնապես բացվել է 1855 թվականին։ Առաջին տնօրենն է եղել Էռնեստո Սկիապարելին Պիեմոնտից, ով հետագայում դարձել է Թուրինի եգիպտական թանգարանի տնօրենը։ 1880 թվականին նա ցուցակագրել է հավաքածուն և հնությունները տեղափոխել Ֆլորենցիայի հնագիտական թանգարան։ Նրա օրոք հավաքածուն ընդլայնվել է հետագա պեղումների և Եգիպտոսում իրականացված գնումների հաշվին։ Շատ արտեֆակտներ հետագայում տեղափոխվել են Թուրին։
Այնուհետև Ֆլորենցիայի հավաքածուն շարունակել է ընդլայնվել մասնավոր անհատների և գիտական հաստատությունների նվիրատվությունների հաշվին։ Մասնավորապես, Ֆլորենցիայի պապիրոլոգիայի ինստիտուտը նմուշներ է տրամադրել իր 1934-1939 թվականներին Եգիպտոսում կատարած պեղումներից։ Սրանք այժմ ղպտիական արվեստի և փաստաթղթերի աշխարհի ամենակարևոր հավաքածուն են կազմում։
Եգիպտական թանգարանն այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանն այժմ ունի մշտական անձնակազմ, այդ թվում երկու եգիպտագետ մասնագետներ։ Հավաքածուն ներառում է ավելի քան 14,000 նմուշ՝ բաշխված ինը պատկերասրահներում և երկու պահեստներում։ Պատկերասրահներում ներկայացված նմուշները էականորեն վերականգնվել են։ Սկիապարելիի մշակած հին դասակարգման համակարգը փոխարինվել է նոր, ժամանակագրական և մասամբ տեղագրական համակարգով։
Հավաքածուի ուշագրավ նմուշներից են տարբեր դարաշրջանների ստելաներ, մումիաներ, ուշեբտիներ, հմայագիրներ, բրոնզե արձանիկներ։ Կան Ամենհոտեխ III-ի ժամանակաշրջանի արձանիկներ, կառք տասնութերորդ գերդաստանից[4], Սեթի I գերեզմանի սյունը, Տահարկայի նուբիացի թագավորի դստեր ստնտուի գերեզմանի մասունքներ, Նոր Կտակարանի պապիրուսների ցանկ (Papyrus 2, Papyrus 65) և այլ տարբեր ժամանակաշրջանների առարկաներ։
Թագավորական սարկոֆագ
Կանացի սարկոֆագ
Դիմաքանդակ Ֆայումից
Պտղոմեոսյան Եգիպտոսի սուրբ սեպագիր արձանագրություն
Եգիպտական հետմահու դիմակ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Egyptian Museum, Florence
- National Archeological Museum, Florence
- Museums in Florence – National Archaeological Museum
|