Ազգագրական հանդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազգագրական հանդես
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Գլխավոր խմբագիրԵրվանդ Լալայան
Հիմնադրվել է1886
ԳրասենյակՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն և Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Լուծարվել է1916

«Ազգագրական հանդէս», հայ ազգագրական առաջին պարբերականը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ազգագրական հանդէս» պարբերականը լույս է տեսել 1896–1916 թվականներին։ Պարբերականի խմբագիր-հրատարակիչը եղել է հայ ազգագրագետ, բանահավաք Երվանդ Լալայանը։

Պարբերականի առաջին հատորը հրատարակվել է Շուշիում, մնացած 25-ը՝ Թիֆլիսում։ Հատորներում տեղ են գտել ազգագրությանը, բանահյուսությանը, հնագիտությանը, վիմագրությանը, պատմությանը, իրավունքին, արվեստին վերաբերող նյութեր և ուսումնասիրություններ։ Արժեքավոր են Ջավախքի, Զանգեզուրի, Արցախի, Գողթնի, Գեղարքունիքի, Վասպուրականի, Բուլանըխի և այլ շրջանների ազգագրական նյութերի, Ալաշկերտի, Կ. Պոլսի, Կապանի բանահյուսության հավաքածուների, «Սասնա ծռեր» էպոսի տարբերակների, «Ռոստամ Զալ» վեպի հայկական պատումների, Մանուկ Աբեղյանի «Հայ ժողովրդական վեպը» ուսումնասիրության և այլ հրապարակումներ։

Պարբերականում աշխատել են Խաչիկ Սամուելյանը, Թորոս Թորամանյանը, Գարեգին Հովսեփյանը, Գարեգին Լևոնյանը և ժամանակի այլ անվանի մտավորականներ։

Հանդեսը նպաստել է Հայոց ազգագր ընկերության ստեղծմանը և հայ ազգագրության զարգացմանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՀ խմբ․ հանձնաժողով՝ Հ․ Մ․ Այվազյան (գլխ․ խմբ) և ուրիշ, Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 3 (ՀՀ գլխ․ խմբ․), Երևան, «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1999, էջ 274 — 896 էջ. — 5000 հատ, ISBN 5-89700-010-7։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։