Հայոց ազատագրական ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայոց ազատագրական ընկերություն, հիմնվել է 1906 թվականին, Թիֆլիսում, Երվանդ Լալայանի նախաձեռնությամբ։ Նպատակն էր ընդլայնել ազատագրական և մարդաբանական աշխատանքներն Հարավային Կովկասում և կից երկրներում։

Նախագահն էր Ա․ Մելիք-Ազարյանը, անդամ-քարտուղարը, միաժամանակ՝ խմբագրական մասնաժողովի նախագահը և գիտական ղեկավարը՝ Երվանդ Լալայանը։ Ընկերության դրամական միջոցները գոյացել են անդամավճարներից, նվիրատվություններից, ընկերության օգտին տրված համերգներից, երեկույթներից, դասախոսություններից, գրքերի ու պարբերականների վաճառքից ստացված գումարներից։

Ընկերության գործերը վարել են ընդհանուր ժողովը (հրավիրվել է տարի մեկ անգամ), խորհուրդը և խմբագրական մասնաժողովը։ Հայոց ազատագրական ընկերությունն իր մասնաճյուղերն ուներ Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Նոր Բայազետում և այլուր։

Գոյության ավելի քան 10 տարիների ընթացքում Հայոց ազատագրական ընկերությունը կազմակերպել է գիտական արշավանքներ, որոնք ազատագրական և հնագիտական ուսումնասիրություններ են կատարել Հարավային Կովկասի և Արևմտյան Հայաստանի մի շարք շրջաններում։ Ընկերության ջանքերով հրատարակվել է «Ազատագրական հանդես»-ի շուրջ 20 գիրք, կազմվել Վայոց ձորի, Նոյ Բայազետի, Վասպուրականի հայկական ձեռագրերի ցուցակը Թիֆլիսում ստեղծվել հնագիտական և ազատագրական թանգարան, ազատագրական-մարդաբանական և կովկասագիտական գրադարան (1908), Արևմտյան Հայաստանից Հարավային Կովկաս գաղթած հայերից գրի առնվել մոտ 50 հատոր բանահյուսական նյութ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՀ խմբ․ հանձնաժողով՝ Հ․ Մ․ Այվազյան (գլխ․ խմբ) և ուրիշ, Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 3 (ՀՀ գլխ․ խմբ․), Երևան, «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1999, էջ 274 — 896 էջ. — 5000 հատ, ISBN 5-89700-010-7։