Jump to content

Ադմիրալը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադմիրալը
ռուս.՝ Адмиралъ
Երկիր Ռուսաստան
 Ֆրանսիա
 Չինաստան
Ժանրռազմական ֆիլմ, ռոմանտիկ ֆիլմ, կենսագրական ֆիլմ, դրամա, պատմական ֆիլմ և արկածային ֆիլմ
ԹեմաՌուսաստանի քաղաքացիական պատերազմ
Թվականհոկտեմբերի 9, 2008 և սեպտեմբերի 24, 2009[1]
Լեզուռուսերեն, ֆրանսերեն[2] և չինարեն
ՌեժիսորԱնդրեյ Կրավչուկ[3]
ՊրոդյուսերԿոնստանտին Էռնստ, Ջանիկ Ֆայզիև և Անատոլի Մաքսիմով
Սցենարի հեղինակՎլադիմիր Վալուցկի և Զոյա Կուդրյա[2]
ԴերակատարներԿոնստանտին Խաբենսկի, Ելիզավետա Բոյարսկայա[4][3], Աննա Կովալչուկ[4][3], Ալեքսանդր Լազարև, Եգոր Բերոև[4][3], Ֆեոդոր Բոնդարչուկ[4], Նիկոլայ Բուրլյաև, Ռիշար Բորենժե[4][3], Վիկտոր Վերժբիցկի, Բարբարա Բրիլսկա, Վլադիսլավ Վետրով, Կիրիլ Պլետնյով, Ալեքսանդր Տյուտին, Իգոր Սավոչկին, Վիտալի Զիկորա, Վիկտոր Ռակով, Դմիտրի Շերբինա, Անատոլի Պաշինին, Ալեքսանդր Կլյուկվին, Օլեգ Ֆոմին, Ալեքսանդր Եֆիմով, Վլադիմիր Զայցև, Անդրեյ Տոլուբեև, Անդրեյ Այ, Ալեքսանդր Բարգման, Սերգեյ Վլասով, Նատալյա Պարաշկինա և Ադա Ռոգովցևա
ՕպերատորԱլեքսեյ Ռոդիոնով, Իգոր Գրինյակին[2] և Վան Լայմին
ԵրաժշտությունՌուսլան Մուրատով և Գլեբ Մատվեյչուկ
ՄոնտաժԹոմ Ռոլֆ
Պատմվածքի վայրՌուսաստան
Կինոընկերություն20th Century Studios, Առաջին ալիք, Дирекция кино և Սվերդլովսկի կինոընկերություն
Տևողություն120 րոպե
Բյուջե20 000 000 $
Շահույթ38 135 878 $
Պաշտոնական կայքէջ

Ադմիրալը (ռուս.՝ Адмира́лъ), ռուսական պատմագեղարվեստական[5] ֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Անդրեյ Կրավչուկի կողմից։ Ներկայացնում է ռազմածովային նավատորմի սպա, հետագայում ադմիրալ, Սպիտակ շարժման ղեկավար, Ռուսական բանակի գերագույն գլխավոր հրամանատար, Ռուսաստանի Գերագույն ղեկավար Ալեքսանդր Վասիլևիչ Կոլչակի կյանքը։ Ֆիլմի կարգախոսն է Աստվածաշնչից՝ «Երգ երգոցից» վերցված «Հզոր է սերը մահվան պես» (ռուս.՝ «Ибо крепка, как смерть, любовь») քաղվածքը։

Ռուսաստանում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2008 թվականի հոկտեմբերի 9-ին։ Նախապրեմիերային ցուցադրություններ են կազմակերպվել հոկտեմբերի 7-ին և 8-ին[6]։

Ֆիլմի՝ տասը սերիայից բաղկացած հեռուստատարբերակը ցուցադրվել է Ռուսաստանի Առաջին ալիքով 2009 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 3-ը։

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1916-1920 թվականներին Ռուսական կայսրության անկման, երկու հեղափոխությունների (Հոկտեմբերյան և Փետրվարյան), ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ֆոնին։

Կործանվող կայսրության ֆոնին ներկայացվում են ադմիրալ Ալեքսանդր Կոլչակի կյանքի վերջին տարիները, ով մինչև մահ հավատարիմ մնաց իր սիրուն ու իր հայացքներին։

Ֆիլմի հիմքում ընկած են Ալեքսանդր Կոլչակի կյանքից իրական փաստեր, ով եղել է նավատորմավար (Ալեքսանդր Կոլչակը եղել է Ռուսաստանի աշխարհագրական միության անդամ, երկար տարիներ արշավախմբերի կազմում եղել է Անդրբևեռաշրջանում (նրա անունով կոչվել է կղզի Կարայի ծովում), մասնակցել է ռազմական բախումների Բալթիկայում, գլխավորել է Ռուսական կայսրության Սևծովյան նավատորմը) և սպիտակ շարժման ղեկավար (1919 թվականին Ալեքսանդր Կոլչակը հայտարարվել է Ռուսաստանի գերագույն ղեկավար, նրան ենթարկվել է հսկայական տարածություն՝ Ուրալը, Սիբիրը, Հեռավոր Արևելքը)։ Ֆիլմում պատմվում է նաև նրա քաղաքացիական կնոջ՝ Աննա Վասիլևնա Կնիպերի մասին (ադմիրալի ձերբակալության ժամանակ Աննա Կնիպերը, մոտենալով էսէռներին, ասել է. «Ձերբակալեք նաև ինձ։ Ես չեմ կարող առանց նրա ապրել»)։

Դերասան Դեր
Կոնստանտին Խաբենսկի Ալեքսանդր Կոլչակ ադմիրալ Ալեքսանդր Կոլչակ
Ելիզավետա Բոյարսկայա Աննա Տեմիրյովա Աննա Տեմիրյովա
Եգոր Բերոև Միխայիլ Սմիրնով փոխ-ծովակալ Միխայիլ Սմիրնով (Կոլչակի ընկերը)
Սերգեյ Բեզռուկով Վլադիմիր Կապել եներալ Վլադիմիր Կապել
Աննա Կովալչուկ Սոֆյա Կոլչակ Սոֆյա Կոլչակ
Բարբարա Բրիլսկա Ռոզա Կառլովնա Ռոզա Կառլովնա
Վլադիսլավ Վետրով Սերգեյ Տիմիրյով Սերգեյ Տիմիրյով
Նիկոլայ Բուրլյաև Նիկոլայ II կայսր Նիկոլայ II
Վիկտոր Վերժբիցկի Ալեքսանդր Կերենսկի Ալեքսանդր Կերենսկի
Կիրիլ Պլետնյով միչման Ֆրոլով միչման Ֆրոլով
Ալեքսանդր Տյուտին Սերգեյ Զեֆիրով Սերգեյ Զեֆիրով
Իգոր Սավոչկին Սերգեյ Վոյցեխովսկի գեներալ Սերգեյ Վոյցեխովսկի
Վիտալի Զիկորա Պյոտր Վոլոգոդսկի Պյոտր Վոլոգոդսկի
Դմիտրի Շչերբինա Վլադիմիր Ռիբալտովսկի Վլադիմիր Ռիբալտովսկի
Անատոլի Պաշանին Ռոստիսլավ Օգնիվցև Ռոստիսլավ Օգնիվցև
Ալեքսանդր Կլյուկվին Վիկտոր Պեպելյաև Վիկտոր Պեպելյաև
Օլեգ Ֆոմին Պոդգուրսկի սպա Պոդգուրսկի
Ալեքսանդր Եֆիմով Ուդինցև սպա Ուդինցև
Ալեքսանդր Լազարև (կրտսեր) Դմիտրի Լեբեդև գեներալ-մայոր Դմիտրի Լեբեդև
Անդրեյ Տոլուբեև Նիկոլայ Էսեն փոխ-ծովակալ Նիկոլայ Էսեն
Ռիշար Բորենժե Մորիս Ժանեն գեներալ Մորիս Ժանեն
Անդրեյ Ի Գրիգոր Սեմյոնով ատաման Գրիգոր Սեմյոնով
Ալեքսանդր Բարգման Կոնտորովիչ Կոնտորովիչ
Սերգեյ Վլասով Նեստերով կապիտան Նեստերով
Նատալյա Պարաշկինա Մարիա Բոչկարյովա Մարիա Բոչկարյովա
Ֆեոդոր Բոնդարչուկ Սերգեյ Բոնդարչուկ ռեժիսոր Սերգեյ Բոնդարչուկ
Ադա Ռոգովցևա Աննա Տեմիրյովան ծեր հասակում Աննա Տեմիրյովան ծեր հասակում

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակներ և անվանակարգեր
Մրցանակ Անվանակարգ Ներկայացված Արդյունք
MTV Russia Movie Awards Լավագույն ֆիլմ Հաղթանակ
Տղամարդու լավագույն դերակատարում Կոնստանտին Խաբենսկի Հաղթանակ
Կնոջ լավագույն դերակատարում Ելիզավետա Բոյարսկայա Հաղթանակ
Ամենատեսարժան տեսարան Ելիզավետա Բոյարսկայա և Կոնստանտին Խաբենսկի Հաղթանակ
Լավագույն համբույր Առաջադրված
Լավագույն մենամարտ կամ կռիվ Ռուսական «Սիբիրյան հրաձիգ» ականակիրը գրավում է դեպի ականապատ դաշտ Առաջադրված
Ոսկե արծիվ Տղամարդու լավագույն դերակատարում Կոնստանտին Խաբենսկի Հաղթանակ
Օպերատորի լավագույն աշխատանք Ալեքսեյ Ռոդիոնով և Իգոր Գրինյակին Հաղթանակ
Հագուստի նկարչի լավագույն աշխատանք Մարիա Մորդկովիչ, Եկատերինա Գմիրյա, Նատալյա Ստիցյուկ և Լյուդմիլա Պլետնիկովա Հաղթանակ
Հնչյունային ռեժիսորի լավագույն աշխատանք Ալեքսանդր Կոպեյկին և Վլադիմիր Լիտրովնիկ Հաղթանակ
Լավագույն խաղարկային ֆիլմ Առաջադրված
Լավագույն սցենար Վլադիմիր Վալուցկի և Զոյա Կուդրյա Առաջադրված
Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք Ալեքսանդր Զագոսկին և Մարիա Տուրսկայա Առաջադրված
Ֆիլմի լավագույն երաժշտություն Ռուսլան Մուրատով և Գլեբ Մատվեյչուկ Առաջադրված
Նիկա Տղամարդու լավագույն դերակատարում Կոնստանտին Խաբենսկի Առաջադրված
Sannio FilmFest Լավագույն ֆիլմ-պրեմիերա Հաղթանակ

Նկարահանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆիլմում առկա են բազմաթիվ «պատմական անճշտություններ», սակայն ռեժիսոր Անդրեյ Կրավչուկի խոսքերով՝ ֆիլմն ստեղծողների նպատակն է եղել ոչ թե ստույգ դետալներով պատկերել պատմությունը, այլ ներկայացնել ադմիրալ Ալեքսանդր Կոլչակի անհատականությունը և ցույց տալ այն, ինչն այսօր խիստ պակասում է, այսինքն՝ պարտքի, պատվո, բարոյականության զգացումները, արժանապատվությունը պահելու ու ցանկացած իրավիճակում դիմակայելու ունակությունները[7]։
  • Ֆիլմն ստեղծելու գաղափարն առաջացել է Սվերդլովսկի կինոստուդիայում։ Եկատերինբուրգում էլ կայացել է ֆիլմի առաջին ցուցադրությունը Կոսմոս կինոթատրոնում[8]։
  • Ֆիլմի գլխավոր երգը՝ «Анна», կատարել է Վիկտորյա Դայնեկոն։ Կոմպոզիտոր Իգոր Մատվիենկոն գրել է երաժշտություն Աննա Տիմիրյովայի՝ Կոլչակին նվիրված բանաստեղծության համար։ Վալերի Մելաձեն նույնպես գրել է սաունդթրեք ֆիլմի համար (երգ «Вопреки»): «Լյուբե» խումբը կատարել է «Мой Адмирал» երգը։
  • Ֆիլմի սկսզբում ու վերջում ցուցադրվում են տեսարաններ «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմի նկարահանումներից. ռեժիսոր Սերգեյ Բոնդարչուկի դերը կատարել է նրա որդին՝ Ֆեոդոր Բոնդարչուկը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://nmhh.hu/dokumentum/158984/2009_filmbemutatok_osszes.xls
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.ofdb.de/film/175021,The-Admiral
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.imdb.com/title/tt1101026/fullcredits
  5. «Ադմիրալը» ֆիլմի մասին Արխիվացված 2008-10-30 Wayback Machine (ռուս.)
  6. В Москве состоялся предпремьерный показ исторического фильма «Адмиралъ»
  7. «Судьба адмирала» (интервью с Андреем Кравчуком), «Вокруг света», № 10 (2817), 2008 год
  8. «Свердловская киностудия». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]