Ռիչարդ Բորենժե
![]() ֆր.՝ Richard Bohringer | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 16, 1942[1][2] (83 տարեկան) կամ հունվարի 16, 1941[3] (84 տարեկան) |
Ծննդավայր | Մուլեն[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան, երգիչ, գրող, կինոռեժիսոր, սցենարիստ, բանաստեղծ, թատրոնի դերասան, կինոդերասան, կոմպոզիտոր, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային դերասան |
Երեխա(ներ) | Ռոման Բորինժե և Lou Bohringer? |
Պարգևներ և մրցանակներ | |
richardbohringer.com | |
Ռիչարդ Բորենժե (ֆր.՝ Richard Bohringer; հունվարի 16, 1942[1][2] կամ հունվարի 16, 1941[3], Մուլեն[1]), ֆրանսիացի թատրոնի և կինոյի դերասան, երգիչ և գրականագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիչարդ Բորենժեն ծնվել է 1942 թվականի հունվարի 16-ին Ֆրանսիայի Ալյե գավառի Մուլեն համայնքում՝ վերմախտ սպայի և ֆրանսուհու ընտանիքում։ Նրանք ծանոթացել էին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Երիտասարդ տարիներին հիմնականում ապրել է Սեն Ժերմեն դե Պրե արվարձանում (Փարիզ)։ Հենց այդ տարիներին էլ ընկերոջ՝ ռեժիսոր Միշել Օդիարի ազդեցությամբ սկսել է սցենարներ գրել։ Մի քանի տարի ապրել է Նյու Յորքում։ Վերադառնալով Ֆրանսիա սկսել է հանդես գալ որպես բարդ-երգիչ։
Դերասանական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1960-ական թվականներին սկսել է իր դերասանական կարիերան։
1982 թվականին Ժան Ժակ Բենեկսի «Դիվա» ֆիլմում խաղացել է խորհրդավոր օտարականի դերը։ Դրա շնորհիվ նա կարճ ժամանակահատվածում հայտնի է դարձել։ Այնուհետև դաժան դերեր է խաղացել «Վտանգ տան մեջ» (ռեժիսոր՝ Միշել Դևիլ), «Հաշիվ» (այս քրեական դրամայում կատարած դերի շնորհիվ 1985 թվականին ստացել է իր առաջին «Սեզար» մրցանակը[4][5]), «Գործակալ-խռովարար» (Մոկի Ժան Պիեր)։
1988 թվականին «Մեծ ճանապարհ» ֆիլմի գլխավոր դերակատարման համար նորից արժանացել է «Սեզար» մրցանակի[6][7][8]։ Ներկայումս Բորենժեն համարվում է Ֆրանսիայի հինգ ամենանշանավոր դերասաններից մեկը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա դուստրը՝ Ռոմանա Բորենժեն (ծնվ. 1973 թվական) նույնպես ընտրել է դերասանի կարիերան։ Նրանք միասին խաղացել են «Կամիկաձև» и «Նվագակցուհի» ֆիլմերում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | ||||
---|---|---|---|---|
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | ||
1972 թվական | Վարդերով իտալացին | L’Italien des roses | ||
1972 թվական | Գեղեցիկ դիմակ | Beau masque / Handsome face | ||
1973 թվական | Պատիժ | Punition, La | ||
1974 թվական | Միշտ անձրև է գալիս այնտեղ, որտեղ թաց է | Il pleut toujours ou c’est mouillé | ||
1975 թվական | Կոնկիստադորներ | Les conquistadores | ||
1978 թվական | Մարտեն և Լեա | Martin et Léa | ||
1980 թվական | Բում | La Boum | ||
1980 թվական | Պակասամիտները քննություններում | Les sous-doués | ||
1980 թվական | Վերջին մետրոն | Le dernier métro / The last metro | ||
1982 թվական | Ոմանք և ուրիշները / Բոլերո / Նրանք և ուրիշները | Boléro / Les uns et les autres | ||
1982 թվական | Հատուցման օրը | Le Grand Pardon | ||
1982 թվական | Ես ամուսնացա ստվերի հետ | J’ai épousé une ombre / I married a shadow | ||
1983 թվական | Ծովախեցգետիններ, գնացինք։ Ալիքը գալիս է | Debout les crabes, la mer monte! | ||
1983 թվական | Ջուլիետի ճակատագիրը | Le destin de Juliette | ||
1983 թվական | Քննիչը | Le juge | ||
1983 թվական | Երկաթե կապանքներ | Cap Canaille | ||
1983 թվական | Տարանցում | Transit | ||
1983 թվական | Սատանան ու տիկինը | El diablo y la dama | ||
1983 թվական | Կանալյա հրվանդան | Cap Canaille | ||
1984 թվական | Աղը մաշկի վրա | Du sel sur la peau | ||
1984 թվական | Օտարը / Անկոչ հյուրեր | L’Intrus | ||
1984 թվական | Կապվածություն | L’Addition | ||
1985 թվական | Վտանգ տան մեջ | Péril en la demeure | ||
1985 թվական | Մետրո | Subway | ||
1985 թվական | Սիրո հարյուր ֆրանկը | Cent francs l’amour | ||
1985 թվական | Դիզել | Diesel | ||
1985 թվական | Ոսկու հանք | Le pactole | ||
1985 թվական | Հաշիվ | L’addition / Abrechnung | ||
1986 թվական | Ոչնչություն | Le Paltoquet | ||
1986 թվական | Կամիկաձե | Kamikaze | ||
1986 թվական | Անծանոթը Վիեննայից | L’inconnue de Vienne | ||
1987 թվական | Շվեյցարական խենթություն | Folie suisse | ||
1987 թվական | Գործակալ-խռովարար | Agent Trouble | ||
1987 թվական | Հաճույքի եղանակները | Les saisons du plaisir/ The seasons of pleasure | ||
1987 թվական | Մեծ ճանապարհ | Le grand chemin / The grand highway | ||
1987 թվական | Դրոշ | Flag | ||
1988 թվական | Պատերազմից հետո | Après la guerre | ||
1988 թվական | Վերելակից ձախ | A gauche en sortant de l’ascenseur | ||
1988 թվական | Օվկիանոսի գիշերը | La Nuit de l’océan | ||
1988 թվական | Հարբեցող / Գերհագեցում | La Soule | ||
1988 թվական | Դժոխք ջունգլիներում | Ada dans la jungle/Ada in the jungle | ||
1989 թվական | Պատմություն տղաների և աղջիկների մասին | Storia di ragazzi e di ragazze | ||
1989 թվական | Խոհարարը, գողը, նրա կինը և նրա սիրեկանը | Cook, the thief, his wife & her lover, The | ||
1989 թվական | Մարատ | Marat | ||
1990 թվական | Նրբակիրթ կանայք | Dames galantes | ||
1991 թվական | Ցնցող դարաշրջան | Une époque formidable | ||
1991 թվական | Վերաս | Veraz | ||
1991 թվական | Սպիտակ թագուհին | La Reine blanche | ||
1992 թվական | Ցնդածի խոստովանությունը | Confessions d’un barjo | ||
1992 թվական | Վաճառքի քաղաք | Ville à vendre | ||
1992 թվական | Նվագակցուհի | L’accompagnatrice | ||
1993 թվական | Տանգո | Tango | ||
1994 թվական | Իվոննի բույրը | Le Parfum d’Yvonne | ||
1994 թվական | Ժպիտ | Le Sourire | ||
1994 թվական | Մահացած աստղերի լույսը | La Lumiere des étoiles mortes | ||
1994 թվական | Սրտի կանչ | Cri du coeur, Le / The heart’s cry | ||
1995 թվական | Աստված, իմ մոր սիրեկանը և երշկագործի որդին | Dieu, l’amant de ma mère et le fils du charcutier | ||
1995 թվական | Հաջողված հարված | Lucky Punch | ||
1996 թվական | Գետի աննկարագրելի բնությունը | Les Caprices d’un fleuve | ||
1996 թվական | Տիկո Մուն | Tykho Moon | ||
1997 թվական | Աղքատության բաղադրատոմս | La Vérité si je mens ! / Would I Lie To You? | ||
1997 թվական | Շարակա Բո | Saraka bo | ||
1998 թվական | Ինչպես կենդանի | Comme une bête | ||
1998 թվական | Միջերկրածովայինները/ Անհնազանդը | Méditerranées / Unruly | ||
1999 թվական | Ռեմբրանդտ | Rembrandt | ||
1999 թվական | Հինգ րոպե | Cinq minutes de détente | ||
2000 թվական | Կեղտոտ գործեր / Վատ վարքագծեր | Mauvais genre | ||
2002 թվական | Երջանկության թնտրտունքների մեջ | Poil de Carotte à la recherche du bonheur | ||
2002 թվական | Քեոփսի քաշը | Total Kheops | ||
2003 թվական | Ֆրանսիական կողոպուտ | Crime Spree/ Wanted | ||
2003 թվական | Որկրամոլը | L’Outremangeur | ||
2008 թվական | Ադմիրալը | L'Amiral |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.lesgensducinema.com/affiche_acteur.php?mots=bohringer&nom_acteur=BOHRINGER%20Richard&ident=6086&debut=0&record=0
- ↑ 2,0 2,1 Who's Who in France (ֆր.) — Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
- ↑ 3,0 3,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Bourdain, G. S. (1988 թ․ փետրվարի 19). «New Face:; France's Softhearted Tough Guy: Richard Bohringer». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Oscherwitz, Dayna; Higgins, MaryEllen (2009 թ․ սեպտեմբերի 2). The A to Z of French Cinema (անգլերեն). Scarecrow Press. ISBN 978-0-8108-7038-3.
- ↑ «French actor Richard Bohringer holds up his Cesar Award as he walks...». Getty Images (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Rouans. 32 ans après le Grand chemin, Richard Bohringer revient dans la commune». nantes.maville.com (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Média, Prisma. «Richard Bohringer - La biographie de Richard Bohringer avec Voici.fr». Voici.fr (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Բորենժե» հոդվածին։ |
|