Ադա Ռոգովցևա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ադա
Ադա Ռոգովցևա А́да Микола́ївна Ро́говцева | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 16, 1937 (87 տարեկան) |
Ծննդավայր | Գլուխով, Սումսկի մարզ, ՈՒԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | ![]() |
Կրթություն | Կիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարան |
Երկեր | Taras Bulba? |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աշխատանք | 1956-ից սկսած |
Աշխատատու | Lesya Ukrainka National Academic Theater? |
Ամուսին | Կոնստանտին Ստեպանկով |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | Ուկրաինայի հերոս |
Երեխաներ | Կոնստանտին (1962-2012) |
![]() |
Ադա Նիկոլայի Ռոգովցևա (ուկրաիներեն՝ Роговцева (Роговець) Ада Миколаївна, հուլիսի 16, 1937[1], Գլուխով, Սումիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ,), թատրոնի և կինոյի ուկրաինացի խորհրդային դերասանուհի։
Թատրոնում կերտել է 40-ից ավելի դերեր, խաղացել 80-ից ավելի ֆիլմերում, մի շարք պետական ու մշակութային պարգևների ու մրցանակների դափնեկիր է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադա Ռոգովցևան ծնվել է 1937 թվականի հուլիսի 16-ին Ուկրաինայում, Սումիի մարզի Գլուխով (Հլուխիվ) բնակավայրում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նրանց ընտանիքը տարհանվել է Օդեսա, իսկ ռազմական գործողությունների ավարտական փուլում՝ Կիև։ 1954-1959 թվականներին Ադան դերասանական վարպետություն է սովորել Կիևի Իվան Կարպենկո-Կարիի անվան թատրանի, կինոյի և հեռուստատեսության ազգային ինստիտուտում։ 1959-1994 թվականներին նա խաղացել է Կիևի Լեսյա Ուկրաինկայի անվան ռուսական դրամատիկական թատրոնում՝ մարմնավորելով մի քանի տասնյակ դերեր։ Տպավորիչ դերակատարումներով հանդես է եկել նաև ավելի քան երեսուն խորհրդային գեղարվեստական կինոնկարներում, այդ թվում՝ 1972 թվականին թողարկված «Կրակի սանձահարումը» ֆիլմում, որտեղ մեծ վարպետությամբ ու հմայքով մարմնավորել է գլխավոր հերոսուհու՝ Նատաշայի կերպարը[2]։ Կինոյում նրա լավագույն աշխատանքներից է համարվում նաև «Հավերժական կանչ» բազմամաս ֆիլմում Աննայի դերի կատարումը[3]։

Ադա Ռոգովցևան զբաղվել է նաև մանկավարժական աշխատանքով. երկար տարիներ նա իր դերասանական փորձն է երիտասարդներին հաղորդել Կիևի թատերական արվեստի ինստիտուտում և մշակույթի ու արվեստների ուկրաինական պետական համալսարանում։ Նրան բնորոշ է հասարակական-քաղաքական ակտիվ դիրքորոշումը. զանգվածային լրատվամիջոցներում բազմիցս հանդես գալով հրապարակախոսական ելույթներով, հարցազրույցներով՝ իր ցավն ու վրդովմունքն է արտահայտել Դոնբասում ծավալված ռազմական գործողությունների, արյունահեղությունների կապակցությամբ[4][5]։
Հատընտիր ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1957: Ինչպես էր կոփվում պողպատը /Պավել Կորչագին/ - Քրիստինա
- 1961: Թռչող նավը - Լեբյոդուշկա
- 1970: Սալյուտ, Մարիա - Մարիա
- 1972: Կրակի սանձահարումը - Նատաշա
- 1980: Բոռ - Ջուլիա Բարթըն
- 2005: Նեստոր Մախնոյի ինը կյանքերը - Եվդոկիա Մախնո
- 2009: Տարաս Բուլբա - Տարասի կին
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1960 Ուկրաինական ԽՍՀ վաստակավոր արտիստի կոչում[2]
- 1967 Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում[2]
- 1971 Մոսկվայի միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ կանացի դերի լավագույն կատարման համար
- 1978 ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում[2]
- 1981 Տարաս Շևչենկո մրցանակ[2]
- 2007 Ուկրաինայի հերոսի կոչում[2]
- 2007 Կիևի պատվավոր քաղաքացու կոչում[6]
- 2017 Ուկրաինայի Ալեքսանդր Դովժենկոյի անվան պետական մրցանակ՝ ուկրաինական կինոարվեստում ներդրած խոշոր ավանդի համար
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ада Роговцева. Мій Костя. — Альтерпрес, 2006. — 284 с. — ISBN 966-542-291-X.[7]
- Ада Роговцева. Свидетельство о жизни. — Черновцы : Meridian Czernowitz, 2013.
- Поэтические сборники: «Мамині молитви» (на укр. языке), «Целую голос твой» (на рус. языке).
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Денисова И. Окрылённость : [Ада Роговцева] // Мой любимый актёр : Писатели, режиссёры, публицисты об актёрах кино : [сб.] / сост. Касьянова, Людмила Ивановна. — М. : Искусство, 1988. — С. 159—170.
Կինոնկար Ադա Ռոգովցևայի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2012 — «Вечный зов Ады Роговцевой» (Первый канал, автор Н. Ядкова, режиссёр Д. Трофимов)[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Українська радянська енциклопедія (укр.) — Київ: Головна редакція УРЕ, 1959.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Արխիվացված (Date missing) ukrgeroes.narod.ru (Error: unknown archive URL), abgerufen am 7. November 2015
- ↑ 3,0 3,1 Вечный зов Ады Роговцевой
- ↑ Interview mit Ada Rohowzewa auf donbass.ua vom 27. September 2015, abgerufen am 7. November 2015
- ↑ Ada Rogovtseva besucht ukrainischen Fallschirmjäger in der Gegend des ATO auf censor.net.ua vom 3. September 2015, abgerufen am 7. November 2015
- ↑ Ehrenbürger von Kiew-Rohowzewa, Ada auf der Webseite des Kiewer Stadtrates (ukrainisch), abgerufen am 7. November 2015
- ↑ «Ада РОГОВЦЕВА: «Может, у Костя Петровича на стороне были ещё какие-то романы, но я написала всё, о чём знала»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Deutschsprachige Filmografie von Ada Rohowzewa Արխիվացված 2016-03-04 Wayback Machine auf kabeleins.de
- Biografie und Filmografie mit Filmplakaten auf ivi.ru (russisch)
- Ада Роговцева (անգլ.) Internet Movie Database կայքում
- Ада Роговцева в программе «Встречи на Моховой», 15 июня 2008
- Ада РОГОВЦЕВА: «У меня просто открыта душа для Израиля!», 11 ноября 2010 года
- Ада Роговцева в программе «Смотрите кто пришёл»(չաշխատող հղում), 10 декабря 2010
- IMDB կայքում
- kinopoisk. կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադա Ռոգովցևա» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1937 ծնունդներ
- Հուլիսի 16 ծնունդներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գլուխով քաղաքում ծնվածներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Եվրամայդանի մասնակիցներ
- Թատրոնի դերասանուհիներ
- ԽՄԿԿ 27-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Խորհրդային դերասանուհիներ
- Կիևի պատվավոր քաղաքացիներ
- Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Ուկրաինայի ժողովրդական արտիստներ
- Ուկրաինացի դերասանուհիներ