Աբու Մահդի Ալ Մուհանդիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբու Մահդի Ալ Մուհանդիս
արաբ․՝ أبو مهدي المُهندس‎‎
Abu Mahdi al-Muhandes 08 (1).jpg
 
Կուսակցություն՝ mostqel?
Կրթություն՝ University of Technology, Iraq? (1977)
Գիտական աստիճան՝ մագիստրոս (1977)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ճարտարագետ և ռազմական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր հուլիսի 1, 1954(1954-07-01)[1]
Ծննդավայր Բասրա, Իրաք
Վախճանի օր հունվարի 3, 2020(2020-01-03)[2][1] (65 տարեկան)
Վախճանի վայր Baghdad International Airport, Բաղդադ, Իրաք[3]
Քաղաքացիություն Flag of Iraq (1924–1959).svg Իրաքի թագավորություն, Flag of Iraq (1963–1991).svg Iraqi Republic (1958–1968), Flag of Iraq (1991–2004).svg Ba'athist Iraq, Flag of Iraq.svg Իրաք և Flag of Iran.svg Իրան
Ի ծնե անուն արաբ․՝ جمال جعفر محمد علي آل إبراهيم‎‎

Աբու Մահդի Ալ Մուհանդիս (արաբ․՝ جمال جعفر محمد علي آل إبراهيم‎‎, հուլիսի 1, 1954(1954-07-01)[1], Բասրա, Իրաք - հունվարի 3, 2020(2020-01-03)[2][1], Baghdad International Airport, Բաղդադ, Իրաք[3]), իրաքցի և իրանցի քաղաքական և ռազմական գործիչ։ Զոհվելու պահին զբաղեցրել է ժողովրդական մոբիլիզացիայի ուժերի կոալիցիայի ղեկավարի տեղակալի պաշտոնը, որը մասնակցել է Իսլամական պետության դեմ ռազմական գործողություններին։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ սերտ կապեր է ունեցել Իրանի զինված ուժերի կազմի մեջ մտնող «Ղոդս» ուժերի հետ։ Եղել է «Կատաիբ Հեզբոլլահ» շիա աշխարհազորի հրամանատար, իսկ մինչ այդ համագործակցել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ՝ ընդդեմ Սադդամ Հուսեյնի վարչակարգի[4]։

Աբու Մահդի ալ Մուհանդիսին մեղադրանք է առաջադրվել 1980-ական թվականներին Քուվեյթում ահաբեկչության համար[5][6]։ 2007 թվականին Քուվեյթի դատարանը նրան հեռակա կարգով դատապարտել է մահապատժի[7]՝ 1983 թվականի ռմբակոծություններին մասնակցության համար[8]։ Աբու Մահդի ալ Մուհանդիսը ԱՄՆ-ի կողմից ընդգրկվել է միջազգային ահաբեկիչների ցանկում[9]։

2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի միջազգային օդանավակայանում ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով զոհվել է։ Այդ հարձակման ընթացքում զոհվել է նաև Իրանի զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին[10]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղասեմ Սոլեյմանին (ձախից) Աբու Մահդի ալ Մուհանդիսի (աջից) հետ 2017 թվականին Մուսալայում (Թեհրան) Սոլեյմանիի հոր թաղման արարողության ժամանակ

Ծնվել է 1954 թվականի հուլիսի 1-ին Իրաքի Բասրա մուխաֆազի Աբու ալՀասիբ շրջանում։ Նրա հայրը Իրաքի քաղաքացի էր, մայրը՝ Իրանի քաղաքացի[11]։ 1977 թվականին Իրաքում ավարտել է ուսումը՝ ստանալով ինժեների դիպլոմ, և նույն թվականին անդամակցել է Դավայի շիական կուսակցությանը, որը հանդես է եկել բաասիստների դեմ։ Այն բանից հետո, երբ Սադդամ Հուսեյնն արգելել է Դավայի կուսակցության գործունեությունը, Աբու Մահդի ալ Մուհանդիսը 1979 թվականին սահմանով փախել է Իրանի Ահվազ քաղաք, որտեղ ստեղծվել է ճամբար Սադդամ Հուսեյնի վարչակարգը տապալելու նպատակով իրաքյան այլախոհների պատրաստման համար[6]։ 1983 թվականին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ միասին Քուվեյթում հարձակումներ է կազմակերպել այն երկրների դեսպանատների վրա, որոնք աջակցում էին Իրաքին իրան-իրաքյան պատերազմում[8]։ 1983 թվականի դեկտեմբերին Քուվեյթում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանություններում ռումբերի պայթյուններից մի քանի ժամ անց փախել է Իրան[4]։ Ավելի ուշ հեռակա մահապատժի Է դատապարտվել Քուվեյթում՝ ահաբեկչական գործողություններ կազմակերպելու համար[8]։ Հաստատվել է Իրանում, ամուսնացել է տեղի կնոջ հետ, ստացել է Իրանի քաղաքացիություն։ Ավելի ուշ նշանակվել է «Ղոդս» ուժերի ռազմական խորհրդական՝ նրանց խորհուրդ տալով Բասրայում իրաքյան զինվորականների վրա հարձակման կազմակերպման համար[6]։

2003 թվականին ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ներխուժումից հետո վերադարձել է Իրաք և սկսել է կատարել վարչապետի անվտանգության հարցերով խորհրդական Իբրահիմ ալ Ջաֆարիի գործառույթները։ 2005 թվականին Իրաքի Ներկայացուցիչների խորհրդում ընտրվել է Դավա կուսակցության ներկայացուցիչ Բաբիլ մուխաֆազից։ 2006 թվականին ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք դիմել են Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին՝ խնդրելով նրանց հանձնել 1983 թվականին Քուվեյթում տեղի ունեցած ահաբեկչությունների կազմակերպչին։ Աբու Մահդի ալ Մուհանդիսը ստիպված է եղել փախչել Իրան[8][6]։

2011 թվականի դեկտեմբերին ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո վերադարձել է Իրաք և գլխավորել շիական «Կատաիբ Հեզբոլլահ» աշխարհազորը[4], իսկ հետո դարձել է «Ժողովրդական զորահավաքի ուժերի» ղեկավարի տեղակալ[12]։

2019 թվականի դեկտեմբերի 31-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Աբու Մահդի ալ Մուհանդիսին, Քաիս Հազալիի, Հադի ալ-Ամիրիի և Ֆալիհ Ալ Ֆայադի հետ միասին, անվանել է Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման համար պատասխանատուներ[13]։

2020 թվական հունվարի 3-ին Աբու Մահդի ալ Մուհանդիսը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով[14] սպանվել է Ղասեմ Սոլեյմանիի հետ Բաղդադի միջազգային օդանավակայանում ԱՄՆ-ի ավիահարվածի արդյունքում[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 Les États-Unis tuent un puissant général iranien, l’Iran promet de le venger (ֆր.)La Presse, 2020.
  3. 3,0 3,1 3,2 https://www.lapresse.ca/international/moyen-orient/202001/02/01-5255533-general-iranien-tue-par-les-etats-unis-risque-descalade-guerriere-en-irak.php (ֆր.)La Presse, 2020.
  4. 4,0 4,1 4,2 Dehghanpisheh Babak (2014-11-12)։ «Special Report: The fighters of Iraq who answer to Iran»։ Reuters։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-03-ին։ Վերցված է 2021-04-19 
  5. «Iraqi Army still ineffective despite U.S. training»։ Newsweek։ Reuters։ 2016-06-04 
  6. 6,0 6,1 6,2 6,3 Othman al-Mukhtar (2015-01-04)։ «Fugitive from international justice now militia leader in Iraq»։ al-Araby al-Jadeed English 
  7. Inside the plot by Iran’s Soleimani to attack U.S. forces in Iraq | Reuters
  8. 8,0 8,1 8,2 8,3 Glanz James, Santora Marc (2007-02-07)։ «Iraqi lawmaker was convicted in 1983 bombings in Kuwait that killed 5»։ The New York Times։ Վերցված է 2015-08-17 
  9. Lawrence John (2015-05-26)։ «Iraq Situation Report: May 23–25, 2015»։ understandingwar.org։ Institute for the Study of War։ Վերցված է 2015-05-27  See paragraph 5 of the report
  10. Hassan Falih, Rubin Alissa J., Crowley Michael (2020-01-02)։ «Iraqi TV Reports Strike Kills Powerful Iranian Revolutionary Guard Commander»։ The New York Times (անգլերեն)։ ISSN 0362-4331։ Վերցված է 2020-01-03 
  11. «شاهد: "شهادة وفاة" أبو مهدي المهندس الرجل الثاني في الحشد الشعبي»։ jesrpress.com (արաբերեն)։ 2020-01-03։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-22-ին։ Վերցված է 2021-04-19 
  12. «ساختار حشد شعبی عراق؛ تشکل نظامی مردمی» (պարսկերեն)։ Tasnim News Agency։ 2015-07-12 
  13. «US embassy siege leader was guest at White House during Obama presidency»։ Al Arabiya English։ 2020-01-03։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-04-ին։ Վերցված է 2021-04-19 
  14. Burns Robert, Baldor Lolita C., Miller Zeke (2020-01-03)։ «Trump: Aim of Killing Iranian General Was to 'Stop a War'»։ NBC 5։ Վերցված է 2020-01-03 
  15. «Iran's Soleimani and Iraq's Muhandis killed in air strike: militia spokesman»։ Reuters։ 2020-01-03