Ղոդս ուժեր
Ղոդս ուժեր سپاه قدس | |
---|---|
Տեսակ | Հատուկ նշանակության ուժեր |
Երկիր | Իրան |
Հիմնադրված է | 1979 թվական |
Գլխավոր շտաբ | Թեհրան, Իրան |
Ղեկավարություն | |
Բրիգ․ գեներալ | Իսմայիլ Ղաանի[1] |
Quds Force Վիքիպահեստում |
Ղոդսի ուժեր (պարս.՝ سپاه قدس sepāh-e qods) Նաև արտասանվում է Քոդս, Ղոդս և Ալ-Քուդս[2]։ Մտնում է Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի կազմի մեջ և մասնագիտացված է հետախուզական գործողություններում։ Պատասխանատու է մի շարք գործողությունների համար[3]։ Ղոդսի ուժերը աջակցում են ոչ պետական խմբավորումների տարբեր երկրներում՝ Լիբանանի Հեզբոլլահին, Համասին և Պաղեստինյան իսլամայան ջիհադին Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափում, Յեմենի Խուտիսներին, Շիա իսլամի զինված խմբավորումներին Իրաքում, Սիրիայում և Աֆղանստանում[3]։
Ենթադրվում է, որ Ղոդսը ունի 10,000-20,000 անդամ։ Ղոդսի ուժերը անմիջականորեն ենթարկվում են Իրանի հոգևոր առաջնորդին՝ Ալի Խամենեին[4][5]։ Ղոդսի հրամանատարն է եղել Գեներալ-մայոր Քասեմ Սուլեյմանիին՝ մինչև նրա սպանությունը Բաղդադի միջազգային օդանավակայանում 2020 թվականի Հունվարի 3-ին՝ ամերիկյան անօդաչու թռչող սարքից արձակած հրթիռով[6][7][8]։ Բրիգադիր գեներալ Իսմայիլ Ղաանին նշանակվեց Ղոդսի հրամանատար նույն օրը[9]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղոդսի ուժերը ակտիվ են մի քանի երկրներում[10]։ Ըստ ԱՄՆ բանակի հետախուզության կառավարման նախկին սպա Դէյվիդ Դիոնիսիի՝ Ղոդսի ուժերը կազմակերպված են ութ տարբեր ուղղություններով՝ հիմնված աշխարհագրական դիրքի վրա[11]՝
- Արևմտյան երկրներ՝ ներառյալ Սոցիալիստական ճամբարը
- Նախկին ԽՍՀՄ
- Իրաք
- Աֆղանստան, Պակիստան և Հնդկաստան
- Իսրայել, Լիբանան և Հորդանան
- Թուրքիա
- Հյուսիսային Աֆրիկա
- Արաբական թերակղզի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «با حکم رهبر معظم انقلاب/ سردار اسماعیل قاآنی فرمانده نیروی قدس سپاه شد». Tasnim News (պարսկերեն). Tasnim News. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ In պարս.՝ نیروی قدس Nīrū-ye Qods, or سپاه قدس Sepāh-e Qods ("Qods Corps"). Also transliterated as Qods, Ghods, and al-Quds. From the word al-Quds, meaning Jerusalem and Beit al-Quds. Sometimes abbreviated as IRGC-QF.
- ↑ 3,0 3,1 Operational Environment Assessment (OEA) Team (April 2010). «Operational Environment Assessment: Iran». Ft. Leavenworth, KS: TRADOC Intelligence Support Activity (TRISA)-Threats, US Army.Կաղապար:US Army
- ↑ Dionisi, 7
- ↑ «Iran demands nationals' release». BBC News. 2007 թ․ հունվարի 14. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Iran's Soleimani and Iraq's Muhandis killed in U.S. air strike: militia spokesman». Reuters (անգլերեն). 2020 թ․ հունվարի 3. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Iraqi state TV, officials: Gen. Soleimani, the head of Iran's elite Quds force, has been killed in an airstrike». The San Diego Union Tribune. 2020 թ․ հունվարի 3. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Crowley, Michael; Hassan, Falih; Schmitt, Eric (2020 թ․ հունվարի 2). «U.S. Strike in Iraq Kills Qassim Suleimani, Commander of Iranian Forces». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Iran names deputy commander of Quds force to replace Soleimani after killing». CNBC (անգլերեն). 2020 թ․ հունվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Wright, Robin, Dreams and Shadows: the Future of the Middle East, Penguin Press, 2008, pp. 332–333.
- ↑ Dionisis, 8