Ղասեմ Սոլեյմանի
Ղասեմ Սոլեյմանի | |
---|---|
պարսկերեն՝ قاسم سلیمانی | |
![]() | |
մարտի 11, 1957[1][2] - հունվարի 3, 2020[3][4][2] (62 տարեկան) | |
Ծննդավայր | Քանաթ-է Մալեք, Քերմանի նահանգ, Pahlavi Iran |
Մահվան վայր | Baghdad International Airport, Իրաք[3][5] |
Գերեզման | Saheb al-Zaman Mosque (Kerman) |
Զորատեսակ | Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս |
Կոչում | գեներալ-լեյտենանտ |
Մարտեր/ պատերազմներ | Իրանա-իրաքյան պատերազմ, 1979 Kurdish rebellion in Iran?, KDPI revolution?, Իրաքի քաղաքացիական պատերազմ, Սիրիայի քաղաքացիական պատերազմ, Երկրորդ լիբանանյան պատերազմ, Հարավ-լիբանանյան հակամարտություն, Աֆղանական պատերազմ և Iran–Israel proxy conflict? |
Պարգևներ |
Ղասեմ Սոլեյմանի (պարսկերեն՝ قاسم سلیمانی, մարտի 11, 1957[1][2], Քանաթ-է Մալեք, Քերմանի նահանգ, Pahlavi Iran - հունվարի 3, 2020[3][4][2], Baghdad International Airport, Իրաք[3][5]), իրանցի ռազմական գործիչ, գեներալ մայոր, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի հրամանատար, Իրանի սահմաններից դուրս ռազմական գաղտնի գործողությունների մասնակից[6]։ «Ղոդս» հատուկ ստորաբաժանումը Սոլեյմանիի ղեկավարությամբ ռազմական աջակցություն է ցուցաբերել Պաղեստինի և Լիբանանի Համաս և Հեզբոլլահ իսլամական կուսակցություններին, ամերիկյան զորքերն Իրաքից դուրս բերելուց հետո կարևոր դեր է խաղացել այդ երկրում քաղաքական իրավիճակի կազմավորման գործում։ 2012 թվականից սկսած Սոլեյմանին օգնել է Բաշշար ալ-Ասադի կառավարությանն ազատագրել ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքներ ու տարածքներ ապստամբ գրոհայիններից։ 2014-2015 թվականներին աջակցել է Իրաքի կառավարությանը՝ «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում[7][8]։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ղասեմ Սոլեյմանին ծնվել է 1957 թվականին, աղքատ գյուղացու ընտանիքում, Իրանի հարավարևմտյան Քերմանի նահանգի Քանաթ-է Մալեք գյուղում[9]։ Շահի բարեփոխումների հիման վրա հայրը ստացել է հողատարածք։ Տարրական դպրոցի 5-րդ դասարանն ավարտելուց հետո 13-ամյա Ղասեմն իր ազգակիցների հետ աշխատանքի է անցել Քերման քաղաքում՝ Խաջու փողոցի վրա գտնվող դպրոցի շինարարական հրապարակում՝ որպես բանվոր։ Սոլեյմանիի խոսքերով՝ նրանց վճարել են օրական երկու թուման։ Պարտքերը մարելուց հետո աշխատանքի է անցել տեղի ջրամաքրման դեպարտամենտում, որոշ ժամանակ անց դարձել է ինժեների օգնական[10]։
Երիտասարդ Սոլեյմանին 1979 թվականի իսլամական հեղափոխության գաղափարախոսության կողմնակից էր և առաջին օրերից անդամագրվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շարքերում, որը հետագայում վերափոխվել է էլիտար ստորաբաժանման և ենթարկվել է միայն Իրանի բարձրագույն իշխանության ներկայացուցչին՝ Ալի Խամենեիին։ Անցնելով 45-օրյա ցերեկային կուրս, որոնք կազմակերպվել էին նոր մարտիկների համար՝ Սոլեյմանին սկսեց իրականացնել ոչ ռազմական Նրան վստահված էր ապահովել Կերման նահանգի անխափան ջրամատակարարումը։
1980 թվականին ձեռք է բերել առաջին ռազմական փորձը՝ քուրդ անջատողականների դեմ ճնշում իրականացնելիս, չնայած այնտեղ նա նշանակալի դեր չի խաղացել։

Իրան-իրաքյան պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երբ 1980 թվականի սեպտեմբերի 22-ին Սադդամ Հուսեյնի հրամանով Իրաքի զինված ուժերը ներխուժեցին Իրան, Ղասեմ Սոլեյմանին Իսլամական հեղափոխության կորպուսի լեյտենանտ էր։ Մարտական գործողությունների սկզբում նա աչքի է ընկել իր խիզախությամբ և հակառակորդի թիկունքում իրականացրած համարձակ հետախուզական գործողություններով։ 30 տարեկանում նա ստանձնել է «Թարալլահ» 41-րդ դիվիզիայի հրամանատարությունը։
Ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականին Թեհրանում ուսանողական հուզումները ճնշելուց հետո նա այն 24 սպաներից մեկն էր, որոնք Իրանի նախագահին՝ Մոհամադ Խաթամիին նամակ են գրել, որով իրենց մտահոգությունն են հայտնել կատարվածի առթիվ և դժգոհել են, որ ճնշումներին ներգրավվել է նաև բանակը[11]։
1990-ական թվականներին ղեկավարել է Իսլամական հեղափոխության ստորաբաժանումները՝ Իրանի հարավարևմտյան շրջանում՝ Կերման քաղաքում։ Այդ շրջանով մինչև աֆղանական սահմանն անցնում էր թմրավաճառության ուղին՝ մինչև Թուրքիա, այնուհետ՝ դեպի Եվրոպա։ Սուլեյմանիի զինվորական փորձը օգնել է նրան՝ հաջող պայքար մղել թմրավաճառների դեմ։
2000 թվականին նշանակվել է հատուկ ստորաբաժանման՝ ««Ղոդս»» ստորաբաժանման հրամանատար։
Համարվել է Իսլամական հեղափոխության կորպուսի հրամանատարի հավանական իրավահաջորդը, երբ 2007 թվականին գեներալ Յախյա Ռախիմ Սաֆավին թողել է պաշտոնը։
2008 թվականին գլխավորել է իրանցի քննիչների խումբը, որոնք պետք է պարզեին լիբանանյան շիա իսլամական Հեզբոլլահ իսլամական կուսակցության ղեկավար Իմադա Ֆեյեզա Մուգնիի մահվան հանգամանքները։
2015 թվականի նոյեմբերի 24-ին հանդիսացել է ռուս օդաչու Կոստանտին Մուրախտինի փրկարարաորոնողական աշխատանքների կազմակերպիչն ու ղեկավարը, որը Սիրիայում ոչնչացված ռուսական Սու-24 օդանավի օդաչուն էր[12][13][14]։
Սիրիա[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի Սիրիայի քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո Ղասեմ Սոլեյմանիի հրամանով իրաքյան աշխարհազորային ստորաբաժանումները պաշտպանել են Բաշշար ալ-Ասադի կառավարությունը։ Կա վարկած, որ 2015 թվականի Սոլեյմանին եղել է Մոսկվայում և համոզել Վլադիմիր Պուտինին Սիրիայում ապստամբների վրա գրոհ իրականացնել[15][16][17]։
Պատժամիջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ղասեմ Սոլեյմանիի անունն ընդգրկվել է ՄԱԿ-ի՝ Իրանի 15 բարձրաստիճան զինվորականների և քաղաքական գործիչների «սև ցուցակում», որոնք կասկածվում են Իրանի միջուկային և հրթիռային ծրագրի մշակման գործում[18]։
Գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրանում Սոլեյմանին համարվում է ազգային հերոս, նրա մասին նկարահանվել է ֆիլմեր, գրվել երգեր։ Քաղաքական գործիչների շրջանում նա համարվում է հատուկ օպերացիաների մշակման հաջողված մասնագետ, ինչպես նաև Մերձավոր Արևելքում լայն գործակալական ցանցի ստեղծող[19]։ Ջոն Մագուայերի կարծիքով Սուլեյմանին հանդիսանում է Մերձավոր Արևելքի ամենահեղինակավոր և հզոր կերպարը, չնայած այն բանին, որ նրա մասին ոչ ոք ոչինչ չի լսել[20]։
Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հունվարի 3-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերը հրթիռային հարված է հասցրել Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է Ղասեմ Սոլեյմանին և Իրաքի շիա իսլամական զինված խմբավորումների մի շարք առաջնորդներ։ Պենտագոնի հաղորդմամբ՝ հարձակման հրամանն արձակել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ղասեմ Սոլեյմանիի վրա հրթիռային հարված հասցրել են դեկտեմբերի 31-ին Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանությունում ցուցարարների ներխուժումից հետո։ Պենտագոնում պնդում են, որ դեսպանության վրա հարձակման հրամանն արձակել է գեներալ Ղասեմ Սոլեյմանին։ «Նյու Յորք Թայմս» թերթը հայտնել է, որ Ղասեմ Սոլեյմանիի ավտոմեքենան ոչնչացվել է անօդաչու թռչող սարքից արձակված հրթիռներով[21][22]։ Ղասեմ Սոլեյմանիի ինքնությունը հնարավոր է եղել պարզել միայն մատանու միջոցով[23]։
Սոլեյմանիի սպանությունից հետո Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին «Ղոդս» ստորաբաժանման նոր հրամանատար է նշանակել Ղասեմ Սոլեյմանիի տեղակալ, բրիգադային գեներալ Էսմայիլ Ղաանիին[24]։
Միջազգային արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ միջազգային վերլուծաբանների՝ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը, որը միջազգային լայն արձագանք է ստացել, կարող է սրել ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները[25][26]։
Իրան[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչական ակտ է որակել։ Նա նաև նշել է, որ հետագա իրադարձությունների զարգացման ամբողջ պատասխանատվություն կկրի Միացյալ Նահանգները[27][28]։
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին երկրում հայտարարել է եռօրյա սուգ և խոստացել վրեժխնդիր լինել Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար[25]։ Առաջնորդը նշել է նաև, որ դաժան վրեժ է սպասվում նրանց, ում ձեռքերին մնացել է Սոլեյմանիի արյունը[29][30]։
Իրանի նախագահ Հասան Ռոհանին արձագանքել է սպանությանը և խոստացել, որ Իրանը վրեժխնդրի կլինի գեներալի սպանության համար[31]։
ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնական ոչ մի հայտարարություն չի տարածել, սակայն թվիթերյան իր միկրոբլագում տարածել է ԱՄՆ դրոշը[32][33]։
ԱՄՆ նախկին փոխնախագահ «Ջո» Բայդեն նշել է, որ ոչ մի ամերիկացի չի սգալու Սոլեյմանիի մահը, նա արժանի էր պատասխանատվության ենթարկվելու ամերիկյան զորքերի և տարածաշրջանում հազարավոր անմեղների դեմ հանցագործության համար։ Նա աջակցել է ահաբեկչությանը և սերմանել քաոս[34]։
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թվիթերում գրել է, որ իրաքցիները ազատության համար պարում են փողոցներում և շնորհակալ են, որ գեներալ Սոլեյմանին այլևս չկա[35][36][37]։
Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը հաստատել է գեներալի սպանությունը և ավելացրել, որ նախագահ Թրամփը ագրեսիայի դեմ վճռակակ գործողություն է իրականացրել[38][39]։
ԱՄՆ նախագահի թեկնածու, դեմոկրատ Բեռնի Սանդերսը կատարվածը որակավորել է սպանություն՝ անվանելով այն «վտանգավոր գործուղություն», որը բերում է ևս մեկ աղետալի պատերազմ Մերձավոր Արևելքում[40][41]։
Իսրայել[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը նշել է, որ վարչապետը դադարեցրել է Հունաստան այցն ու հետ է վերադառնում ՝ հետևելու ընթացող գործուղություններին[42]։
«Yesh Atid» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը ողջունել է Սոլեյմանիի սպանությունը՝ նշելով, որ նա արժանի էր հենց դրան։
Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆ դատապարտել է տեղի ունեցածը և նշել, որ այն կբարձրացնի լարվածությունը ողջ Մերձավոր Արևելքում[43][44]։
Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]
Չինաստանը, որը Իրանի մերձավոր դաշնակիցն է, դատապարտել է տեղի ունեցածը և հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռիսկային ռազմական գործողությունները խախտում են միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները, ինչը անկայունություն է առաջացնում Մերձավոր Արևելքում[45]։
ՄԱԿ[խմբագրել | խմբագրել կոդը]
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Ագնես Կալամարը հայտարարել է, որ «Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն ամենայն հավանականությամբ անօրինական է և խախտում է միջազգային հումանիտար իրավունքը»[46][47]։
![]() |
Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաև մարդկային զոհերի։ Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս։ Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից։ Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության։ - ՀՀ արտաքին գործերի նախարարության արձագանքը[48]
|
![]() |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Arrêté du 23 juillet 2014 portant application des articles L. 562-2 et suivants du code monétaire et financier - ANNEXE IILISTE DES PERSONNES PHYSIQUES FAISANT L'OBJET D'UN GEL DES AVOIRS — Légifrance.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Qasem Soleimani: US kills top Iranian general in Baghdad air strike — BBC News Online.
- ↑ 4,0 4,1 4,2 Les Etats-Unis tuent le puissant général iranien Ghassem Soleimani dans une frappe en Irak — Le Monde.
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.nytimes.com/2020/01/02/world/middleeast/qassem-soleimani-iraq-iran-attack.html — The New York Times, 2020.
- ↑ Iran’s Spymaster Counters U.S. Moves in the Mideast
- ↑ «From the east, Iran-backed force advances on Tikrit»։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-03-ին։ Վերցված է 2020-01-03
- ↑ Iranian Military Mastermind Leading Battle to Recapture Tikrit From ISIS
- ↑ Баранова Мария. (2016-09-30)։ «Иранец, который привёл Россию в Сирию»։ Gazeta.Ru։ «Газета.Ru», АО։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-09-ին։ Վերցված է 2018-10-09
- ↑ Панкратенко Игорь. (2015-03-23)։ «Бригадный генерал Касем Сулеймани: Рай там, где поле битвы»։ Iran.Ru։ Iran.Ru, российское информационное агентство։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-04-ին։ Վերցված է 2018-10-09
- ↑ «Letter from the Revolutionary Guards commanders»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-12-ին։ Վերցված է 2010-01-18
- ↑ Iranian General Soleimani Supervised Operation to Save Russian Su-24 Pilot
- ↑ Report: Iran General Saved Russian Pilot
- ↑ «Iran: Injured general oversaw daring rescue of downed Russian pilot» (անգլերեն)։ The Times of Israel։ 2015-11-26։ Վերցված է 2015-11-29
- ↑ «Ликвидированный США иранский генерал Сулеймани неоднократно посещал Москву и встречался с Путиным – СМИ»։ www.unian.net (ռուսերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Иранские СМИ рассказали о поездке генерала Сулеймани к Путину»
- ↑ «Касем Сулеймани. Кем был генерал, убедивший Путина прийти в Сирию»
- ↑ «Резолюция 1747 (2007), принятая Советом Безопасности на его 5647-м заседании 24 марта 2007 года» (PDF)։ Сайт ООН։ Արխիվացված օրիգինալից 2013-01-06-ին։ Վերցված է 2013-01-04
- ↑ «Иранец, который привел Россию в Сирию»։ Газета.Ru (ռուսերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Иранец, который привел Россию в Сирию»։ Վերցված է 2016-10-03
- ↑ Crowley Michael (2020-01-02)։ «Top Iranian General Qassim Suleimani Is Killed on Trump’s Orders, Officials Say»։ The New York Times։ 0362-4331։ Վերցված է 2020-01-03(անգլ.)
- ↑ «NYT: лидера "Аль-Кудс" устранили с помощью американских БПЛА»։ ТАСС։ Վերցված է 2020-01-03(ռուս.)
- ↑ «Գեներալ Սուլեյմանիի ինքնությունը հնարավոր է եղել պարզել մատանու միջոցով (լուսանկարներ)»։ lurer.com։ Վերցված է 2020-01-04
- ↑ ««Ղոդս» ստորաբաժանման նոր հրամանատար է նշանակվել Ղասեմ Սոլեյմանիի տեղակալը»։ A1Plus։ Վերցված է 2020-01-04
- ↑ 25,0 25,1 Qasem Soleimani: US kills top Iranian general in Baghdad air strike
- ↑ U.S. Strike Kills One of Iran’s Most Powerful Military Leaders
- ↑ Javad Zarif (2020-01-01)։ «The US' act of international terrorism, targeting & assassinating General Soleimani—THE most effective force fighting Daesh (ISIS), Al Nusrah, Al Qaeda et al—is extremely dangerous & a foolish escalation. The US bears responsibility for all consequences of its rogue adventurism.» (անգլերեն)։ @JZarif։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Глава МИД Ирана назвал убийство Сулеймани актом международного терроризма со стороны США»։ ТАСС։ Վերցված է 2020-01-03
- ↑ [https://www.interfax.ru/world/690115 «��������� ������������ ����� ������ ��������� �� �������� ���������»]։ Interfax.ru (ռուսերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Верховный лидер Ирана пообещал отомстить США за убийство Сулеймани»։ РИА Новости (ռուսերեն)։ 20200103T0813+0300։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Рухани заявил, что Иран отомстит США за убийство Сулеймани»։ gordonua.com։ Վերցված է 2020-01-03
- ↑ Захаров Роман։ «Трамп опубликовал в Twitter флаг США после гибели генерала КСИР Сулеймани»։ Телеканал «Звезда» (ռուսերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Трамп объяснил операцию по убийству Сулеймани в Ираке»։ РБК։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Байден назвал убийство Сулеймани эскалацией в опасном регионе»։ РИА Новости (ռուսերեն)։ 20200103T0730+0300։ Վերցված է 2020-01-03
- ↑ Secretary Pompeo (2020-01-01)։ «Iraqis — Iraqis — dancing in the street for freedom; thankful that General Soleimani is no more.pic.twitter.com/huFcae3ap4» (անգլերեն)։ @SecPompeo։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Помпео заявил, что иракцы радуются убийству Сулеймани» (ռուսերեն)։ РИА Новости։ 20200103T0801+0300։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Помпео рассказал о танцующих и благодарных иракцах»։ lenta.ru։ Վերցված է 2020-01-04
- ↑ Lindsey Graham (2020-01-01)։ «I appreciate President @realDonaldTrump’s bold action against Iranian aggression. To the Iranian government: if you want more, you will get more.» (անգլերեն)։ @LindseyGrahamSC։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Американский сенатор Грэм одобрил убийство Сулеймани» (ռուսերեն)։ РИА Новости։ 20200103T0638+0300։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Bernie Sanders Condemns Trump for Putting US on Path to 'Another Disastrous War in the Middle East'» (անգլերեն)։ Common Dreams։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Кандидат в президенты США назвал убийство Сулеймани опасной эскалацией» (ռուսերեն)։ РИА Новости։ 20200103T0924+0300։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Нетаньяху прервал визит в Грецию после убийства Сулеймани»։ РИА Новости (ռուսերեն)։ 20200103T1219+0300։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Лавров и Зариф: убийство Сулеймани ведет к новому раунду эскалации»։ РИА Новости (ռուսերեն)։ 20200104T1639+0300։ Վերցված է 2020-01-04
- ↑ regnum.ru https://regnum.ru/news/2823124.html։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Китай обвинил США в нарушении принципов международных отношений»։ РИА Новости (ռուսերեն)։ 20200104T1621+0300։ Վերցված է 2020-01-04
- ↑ Agnes Callamard (2020T18:06)։ «#Iraq: The targeted killings of Qasem Soleiman and Abu Mahdi Al-Muhandis are most lokely unlawful and violate international human rights law: Outside the context of active hostilities, the use of drones or other means for targeted killing is almost never likely to be legal (1)» (անգլերեն)։ @AgnesCallamard։ Վերցված է 2020-01-03(անգլ.)
- ↑ «Убийство генерала Сулеймани, вероятнее всего, незаконно, заявили в ООН» (ռուսերեն)։ РИА Новости։ 20200103T0808+0300։ Վերցված է 2020-01-03(ռուս.)
- ↑ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Բաղդադում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Касем Сулеймани: история главного военного стратега Ирана Документальный фильм Би-би-сиՅուԹյուբում
- Statement by the Department of Defense — ԱՄՆ֊ի պաշտպանության նախարարության մամլո հաղորդագրությունը (անգլ.)
|
|