Մուսալա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մուսալա
Musala.JPG
Տեսակ summit
Երկիր Flag of Bulgaria.svg Բուլղարիա
Վարչատարածքային միավոր Samokov Municipality
Լեռնաշղթա Ռիլա
Մասն է Q20497979? և 100 Tourist Sites of Bulgaria
Բարձրությունը ծովի մակարդակից 2925,4 մետր
Հարաբերական
բարձրություն
2473 մետր
##Մուսալա (Բուլղարիա)
RedMountain.svg
Կոորդինատներ: 42°10′45.001200099999″ հս․ լ. 23°35′7.0008000999959″ ավ. ե. / 42.17916700002777475° հս․. լ. 23.585278000027777523° ավ. ե. / 42.17916700002777475; 23.585278000027777523

Մուսալա (բուլղար․՝ Мусала, արաբերեն, թուրքերեն Մուսալա նշանակում է «Աստծուն մոտ» կամ «աղոթատեղի»[1][2]), Բալկանյան թերակղզու ամենաբարձր գագաթը, բարձրությունը 2,925 մետր է[3]:

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսալա գագաթը գտնվում է Ռիլա լեռներում՝ Ռիլայի ազգային զբոսայգու տարածքում։ Աչքի է ընկնում իր հարուստ բնական և բուսական աշխարհով, այդ թվում լեռան լանջերի անտառների մակեդոնյան սոճիներով, բուլղարական փշատերևազգիներով, այստեղ կարելի է հանդիպել կարմրաթև մագլցողներ: Լեռան գագաթից կարելի է տեսնել Ստարա Պլանինան` հյուսիս-արևմուտքում Վիտոշան, հյուսիս-արևելքում` Սրեդնա Գորան, Վիտոշայի և Սրեդնա Գորայի հետևում՝ հյուսիսային հորիզոնում տեսանելի է Բալկանյան լեռնաշղթան, հարավ-արևելքում՝ Ռոդոպյան լեռները, հարավում՝ Պիրինը, արևմուտքում՝ Օսոգովոն և Ռույ լեռները և Ռիլան։

Տարեկան միջին ջերմաստիճանը -2.3 °C: Մուսալան համարվում է Բուլղարիայի և Բալկանյան թերակղզու ամենացուրտ վայրը։ Տարվա 8 ամիսը ջերմաստիճանը մնում է 0 °C ցածր։ Տարվա 6 ամիսը տարածքը ձյունածածկ է։ Մուսալայի մոտից են սկիզբ առնում Բուլղարիայի 3 հիմնական գետերը՝ Իսկարը, Մարիցան և Մեստան:

Տարածքի մյուս գագաթներն են Փոքր Մուսալան (2,902 մ) և Իրեչեկը (2,852 մ)։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսալային բնորոշ է ալպյան սառը կլիման՝ երկարաշունչ ձմեռներ և կարճ ու զով ամառներ։ Տարվա մեջ 8-9 ամիս ձյունապատ է։ Ամռանը ջերմաստիճանը հազվադեպ հասնում է 14-15 C: Ամռան տևողությունը 2 ամիս է։ 1931-2013 թվականներին ամենաբարձր ռեկորդային ջերմաստիճանը եղել է 20.0 C, ամենացածրը՝ -31.2 C:

Մուսալա (2000-2013)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 7.0
(44.6)
8.0
(46.4)
12.1
(53.8)
13.7
(56.7)
12.6
(54.7)
16.5
(61.7)
20.0
(68)
18.7
(65.7)
16.4
(61.5)
14.2
(57.6)
9.6
(49.3)
6.8
(44.2)
20.0
(68)
Միջին բարձր °C (°F) −8.2
(17.2)
−7.6
(18.3)
−5.6
(21.9)
−1.7
(28.9)
2.7
(36.9)
7.0
(44.6)
10.1
(50.2)
10.2
(50.4)
6.2
(43.2)
2.0
(35.6)
−2.0
(28.4)
−6.1
(21)
0.6
(33.1)
Միջին օրական °C (°F) −11.0
(12.2)
−10.6
(12.9)
−8.6
(16.5)
−4.8
(23.4)
−0.2
(31.6)
4.3
(39.7)
6.9
(44.4)
7.2
(45)
3.3
(37.9)
−0.7
(30.7)
−4.6
(23.7)
−8.6
(16.5)
−2.3
(27.9)
Միջին ցածր °C (°F) −13.8
(7.2)
−13.6
(7.5)
−11.6
(11.1)
−7.9
(17.8)
−3.2
(26.2)
1.5
(34.7)
3.7
(38.7)
4.2
(39.6)
0.4
(32.7)
−3.3
(26.1)
−7.2
(19)
−11.0
(12.2)
−5.2
(22.6)
Ռեկորդային ցածր °C (°F) −30.6
(−23.1)
−29.8
(−21.6)
−26.8
(−16.2)
−20.6
(−5.1)
−15.6
(3.9)
−12
(10)
−8
(18)
−9.8
(14.4)
−14
(7)
−17.5
(0.5)
−27.4
(−17.3)
−31.2
(−24.2)
−31.2
(−24.2)
Տեղումներ մմ (դյույմ) 126
(4.96)
110
(4.33)
130
(5.12)
128
(5.04)
119
(4.69)
105
(4.13)
80
(3.15)
56
(2.2)
47
(1.85)
72
(2.83)
88
(3.46)
115
(4.53)
1176
(46,3)
Միջ. անձրևոտ օրեր 1 0 0 0 4 8 9 7 6 3 1 0 39
Միջ. ձնառատ օրեր 13 14 17 18 14 5 2 1 4 8 13 15 124
Միջին ամսական արևային ժամ 114 112 140 127 168 181 250 250 182 169 128 104 1925
աղբյուր: Stringmeteo.com

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Известия на българското географско дружество, 1964 г. стр. 197.
  2. Bŭlgarski ezik, Volume 19,Institut za bŭlgarski ezik (Bŭlgarska akademii͡a na naukite), 1969, str. 573.
  3. «Europe Ultra-Prominences»։ Peaklist։ Վերցված է փետրվարի 26, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]