ԱՄՆ-ի հայկական տպագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայկական տպագրությունը սկզբնավորվել է 1850-ական թվականներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում հայերեն առաջին տպագիր գիրքը՝ «Ապաշխարացոյցը», լույս է տեսել 1857 թվականին Նյու Յորքում՝ Աստվածաշնչային ընկերության տպարանում, որտեղ տպագրվել են նաև «Աստուածաշունչ գիրք Հին և Նոր կտակարանց» (1859), «Սաղմոս» (1864), «Աւետարան ըստ Մարկոսի» (1869, աշխարհաբար) գրքերը։ Նյու Յորքում 19-րդ դարի 2-րդ կեսին հայերեն գրքեր են տպագրվել նան «Ամերիկայի տետրակի ընկերության» («Հաւաքումն վկայութեանց Սբ Գրոց», 1860, Հովհաննես Պնյանի «Քրիստիանոսին եւ Քրիստինէին ճամբորդութիւնը», 1861, «Առաջին դասագիրք մանկանց», 1869, և այլն), Սմբատ Գաբրիելյանի («Արուեստ ատենախօսութեան, 1891), Հայկակ Էկինյանի, Էլիաս Խալավի, «Արարատյան», «Տիգրիս» և այլ տպարաններում (68 անուն գիրք), Բոստոնում 1900-1920 թվականներին՝ «Հայրենիք», «Երան», «Կիլիկիա», «Ձայն հայրենյաց» և այլ տպարաններում` շուրջ 180 անուն գիրք (Հակոբ Պողոսյանի «Ռամկավարութեան ոգին...», 1920, «Ազգի» տպարան, և այլն), Ֆրեզնոյում («Քնար ժողովրդական» և այլն) 1899 թվականից՝ 17 անուն, Չիկագոյում 1917-1919 թվականներին՝ 14 անուն (Ք. Կարմիրյանի «Ազգայնական շարժումներ», 1919, «Պահակի» տպարան, և այլն), Փրովիդենսում 1913-1916 թվականներին՝ 11 անուն, ինչպես նաև Ուստրում (1911, 1913), Դետրոյտում (1918) և այլն[1]։

20-րդ դարի 2-րդ քառորդից հրատարակչական բեղուն գործունեությամբ աչքի են ընկել նաև Հյուսիսային Ամերիկայի արևելյան թեմի ազգային առաջնորդարանի, «Երիտասարդ Հայաստան», «Կոչնակ», «Հայկ» (բոլորը՝ Նյու Յորք), «Պայքար», «Պահակ», «Ատլանտյան», «Ազգ» (բոլորը՝ Բոստոն), Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի ազգային առաջնորդարանի, «Արաքս», «Ապրիլ», «Թերճանյան», «Երևան», «Նոր կյանք», «Մշակ», «Դրազարկ», «Անի», «Վան», «Նոր Հայաստան», «Դիջիթլ Գրաֆիքս», «Ֆաունթեյն», «Քալըր Տիփո», «Նավասարդ», «Նոր դար», «Ոսկետառ» (բոլորը՝ Լոս Անջելես), «Արոր», «Ասպարեզ» (Ֆրեզնո) և այլ հրատարակչատներ ու տպարաններ, որոնք լույս են ընծայում հայերեն և այլ լեզուներով բազմաթիվ և բազմաբնույթ գրքեր, որոնք մեծապես նպաստում են հայոց պատմությունը, հայ մշակույթն ու արվեստը, հայ գրականությունը ամերիկահայությանը և օտար ընթեցողին ներկայացնելու գործում[1]։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում առաջին հայերեն պարբերականը՝ «Արեգակը», լույս է տեսել 1888 թվականին Ջերսի Սիթիում, որին հաջորդել են «Սուրհանդակ» (1889–1891), «Ազատութիւն» (1890-1892), «Արարատ» (1891-1892, 1912), «Հայք» (1891-1898), «Տիգրիս» (1897-1898, բոլորը՝ Նյու Յորք), «Եփրատ» (1897, Ուստր) պարբերականները[1]։

Կուսակցություններից, մշակութային և բարեգործական խոշոր կազմակերպություններից բացի՝ պարբերականներ հրատարակում են նաև եկեղեցական կառույցները, զանազան միություններ, առանձին անհատներ։ Մինչ այսօր լույս է տեսել ավելի քան 300 անուն պարբերական, մեծ մասը՝ Բոստոնում՝ «Ազգ», «Արմինիըն Միրըր-Սփեքթեյթըր», «Արմինիըն Ռիվյու», «Արմինիըն Ուիքլի», «Ծիրանի գոտի», «Հայ սիրտ», «Հայաստանի կոչնակ», «Հայրենիք», «Նոր Խարբերդ», «Պայքար» և այլն, Նյու Յորքում՝ «Ալիս», «Արմինիըն Դայջեսթ» (1971-1974), «Արմինիըն Ռիփորթր», «Երիտասարդ Հայաստան», «ԷյՋիԲիՅու Նյուզ», «Յուշարար-Միութիւն», «Նոր աշխարհ», «Նոր Արաբկիր», «Նոր գիր», «Նոր Կեսարիա», «Նոր Սեբատիա» և այլն, Լոս Անջելեսում՝ «Ապրիլ», «Ասպարէզ», «Արմինիըն Օբզըրվըր», «Գրամարտիկ» (1954-1960), «Լրաբեր», «Լոյս», «Համայնապատկեր», «Նոր Հայաստան», «Նոր սերունդ», «Փարոս», «Քաջ Նազար» և այլն, Գլենդելում՝ «Այգ», «Աւետաբեր», «Վերելք», «Արմինիըն Ամերիքըն Ալմանախ», «Արմինիըն Ինթերնեշընըլ Մեգըզին», «Հայ բոյժ», «Հայ կեանք», «Հայկական հեռացանկ», «Նաւասարդ», «Նոր կեանք», «Վարագ» և այլն, Ֆրեզնոյում` «Արծուի Վասպուրական», «Կալիֆոռնիա Կուրիեր», «Հայ շարժում», «Մշակ», «Նոր օր» և այլն, ինչպես նաև 1 կամ 2 պարբերականներ՝ այլ քաղաքներում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Այվազյան, Հովհաննես, ed. (2015). Հայ գրատպություն և գրքարվեստ. հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն. էջեր 67–68. ISBN 978-5-89700-042-5.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տխրունի Ա., Ամերիկահայ գաղթականութիւն, ԿՊ, 1916։
  • Ալպոյեաճեան Ա., Պատմութիւն հայ գաղթականութեան, հ. 1, Կահիրե, 1941։
  • Աբրահամյան Ա. Գ., Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հ. 2, Ե., 1967։
  • Մարտիրոսեան Լ., Ամերիկահայութիւնը երէկ եւ այսօր, Բ., 1973։
  • Դալլաքյան Կ., Հայ սփյուռքի պատմություն (համառոտ ակնարկ), Ե., 1998։
  • Ավագյան Ք., Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ գաղութի պատմությունը (սկզբնավորումից մինչև 1924 թ.), Ե., 2000։
  • Ամերիկահայ գիրքի պատմութիւն։ Մատենագիտութիւն 1858–2011 (կազմ.՝ Հ. Նալբանդյան), Լոս Անջելես, 2011։