Մշակ (թերթ, Ֆրեզնո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մշակ (այլ կիրառումներ)

«Մշակ», քաղաքական, գրական թերթ (սկզբում՝ շաբաթական, այնուհետև՝ եռօրյա)։ Լույս է տեսել 1925—1957 թվականներին, Ֆրեզնոյում։ Հիմնադիր-խմբագիր՝ Լ․ Լյուլեճյան։ Լուսաբանել է ամերիկահայ և սփյուռքի այլ գաղթավայրերի ազգային, կրթական, մշակութային կյանքը։ «Հայաստան» խորագրով ներկայացրել է Սովետական Հայաստանի տնտեսական և մշակութային կյանքի հաջողությունները։ Քաջալերել է ամերիկահայ հայրենակցական և ՀԲԸ միությունների, ՀՕԿ-երի ձեռնարկները ի նպաստ ՀՍՍՀ-ի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 655 CC-BY-SA-icon-80x15.png