Ծիրանի գոտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ծիրանի գոտի», արվեստի և գրականության եռամսյա հանդես։ Լույս է տեսել 1957-1965 թթ-ին, Բոստոնում։ Խմբագիր-հրատարակիչներ՝ Հ. Ավետիսյան, Մ. Վանեցյան։ Սատարել է ամերիկահայ գաղութում մայրենի լեզվի, մշակույթի ու սովորույթների պահպանմանն ուղղված ջանքերին, նպաստել սփյուռք-հայրենիք կապերի ամրապնդմանը։ Տպագրել է գրական-գեղարվեստական ստեղծագործություններ, ճանապարհորդական նոթեր, անդրադարձել Հայաստանի տնտեսությանը, գիտությանը, մշակութային կյանքի իրադարձություններին։ Ունեցել է բացառիկ համարներ՝ նվիրված հայ մեծանուն գրողների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 127