Արծվի Վասպուրական (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արծվի Վասպուրական (այլ կիրառումներ)

Արծվի Վասպուրականը միամսյա, ապա՝ երկամսյա հանդես։ Ամերիկայի Վասպուրական միության հրատարակություն։ Լույս է տեսել 1940-1945 թվականներին, Բոստոնում, 1951-1967 թվականներին՝ Ֆրեզնոյում։ Խմբագիրներ՝ Ե. Մկրտիչյան, Ա. Հյոայան, Մ. Տեր-Մարկոսյան, Ա. Ավետյան։ Տպագրել է հոդվածներ Վասպուրականի պատմության, աշխարհագրության, կենցաղի, կրթական կյանքի վերաբերյալ։ «Գրական մշակներ» բաժնում ներկայացրել է Վասպուրականի մշակութային և գրական գործիչներին, առանձին ստեղծագործություններ հրատարակել Վանի բարբառով։ Հանդեսին աշխատակցել են Գարեգին Հովսեփյանը, Տիգրան Չիթունին, Կարապետ Սիտալը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png