Նոր Արաբկիր (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նոր Արաբկիր (այլ կիրառումներ)

«Նոր Արաբկիր», տեղեկատու, ամերիկաբնակ արաբկիրցիների միության կենտրոնական վարչության, ապա՝ «Արաբկիր» միության կիսամսյա պաշտոնաթերթ։ Լույս է տեսել 1925-1974 թվականներին, միության նստավայրերում՝ Նյու Յորքում, Ֆիլադելֆիայում, Ուոթերթաունում, Բոստոնում։ Խմբագիր՝ Գ. Գալստյան։ Հրատարակել է միության տեղեկագրեր, պատգամավորական ժողովների արձանագրություններ, որոշումներ, բանաձևեր, Հայաստան այցելած սփյուռքահայ գործիչների տպավորություններ։

Ծանոթացրել է Արաբկիրի պատմական անցյալին, արաբկիրցիների կենցաղին ու ավանդույթներին։ Գրական բաժնում տպագրել է սփյուռքահայ գրողների և պատմաբանների գործեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։