Ֆարենհայտի սանդղակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է °Fից)
Ֆարենհայտի և Ցելսիուսի համեմատական սանդղակ

Ֆարենհայտի աստիճան, գծային սանդղակով ջերմաստիճանի չափման միավոր, որի հեղինակը գերմանացի գիտնական Դանիել Ֆարենհայտն է, ով առաջարկել է այն օգտագործման 1724 թվականին։

Նշանակվում է °F սիմվոլով։

Երկար ժամանակ Ֆարենհայտի սանդղակը անգլիալեզու երկրներում համարվում էր ջերմաստիճանի չափման հիմնական միավորը, սակայն սկսած 1960-70 ական թթ. այն գործնականում գրեթե դուրս մղվեց Ցելսիուսի աստիճանի ներմուծումից հետո։ Ներկայումս միայն ԱՄՆ-ում և Բելիզում այն բավականին լայն կիրառություն ունի կենացաղում։

Ֆարենհայտի սանդղակով սառույցի հալման ջերմաստիճանը +32 °F, իսկ ջրի եռման ջերմաստիճանը +212 °F (նորմալ մթնոլորտային ճնշման պայմաններում)։ Իսկ Ֆարենհայտի աստիճանը հավասար է այդ ջերմաստիճանների տարբերության 1/180 մասին։

0°…+100° միջակայքը Ֆարենհայտի սանդղակով մոտավորապես հավասար է Ցելսիուսի −18°…+38° միջակայքին։ Զրոն այս սանդղակով համապատասխանում է ջրի, սառույցի և նաշադրի սպիրտի խառնուրդի սառեցման աստիճանին, իսկ +100 °F աստիճան համարվում է մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը։

Հետաքրքիր մի փաստ, ժամանակակից չափումները ցույց են տալիս, որ Ֆարենհայտը մի փոքր սխալվել է, քանի որ իր առաջարկած սանդղակով նորմալ մարդու ջերմաստիճանը հավասար է ոչ թե 100՝ այլ 97,9 °F։ Կարծիք կա, որ 100 °F գիտնականը հիմք է ընդունել իր կնոջ մարմնի ջերմաստիճանը, ով սակայն այդ ժամանակ հիվանդ էր տենդով։

Ցելսիուս-Ֆարենհայտ փոխակերպման բանաձևը հետևալն է՝

իսկ Ֆարենհայտ-Ցելսիուս հաշվարկվում է այս բանաձևով

     Countries that use Fahrenheit.      Countries that use both Fahrenheit and Celsius.      Countries that use Celsius.