Անապսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստանիցա
Անապսկայա
ռուս.՝ Анапская
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
Քաղաքային օկրուգԱնապայի քաղաքային օկրուգ
Հիմնադրված է1836 թ.
ԲԾՄ20 մ
Կլիմայի տեսակՄիջերկրածովյան
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն16107 մարդ (2010[1])
Ազգային կազմռուսներ, հայեր, ուկրաինացիներ
Կրոնական կազմուղղափառներ, կաթոլիկներ, Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 86167
Փոստային դասիչ353430, 353431
ՍՎՏԲՀԴ032 038 023
Անապսկայա (Ռուսաստան)##
Անապսկայա (Ռուսաստան)
Անապսկայա (Կրասնոդարի երկրամաս)##
Անապսկայա (Կրասնոդարի երկրամաս)

Անապսկայա ( ռուս.` Анапская), ստանիցա Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքի մունիցիպալ կազմավորման մեջ, Անապկա գետի առափնյա բլուրների վրա։ Գտնվում է Անապայից 2 կմ հյուսիս-արևելք, Սև ծովից 6 կմ հեռավորության և ծովի մակարդակից 20 մ բարձրության վրա։

Բնակչությունը

Անապսկայա ստանիցայում հիմնականում բնակվում են ռուսներ, հայեր և ուկրաինացիներ, ովքեր զբաղվում են հացահատիկների մշակությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ և խաղողագործությամբ։

Հաշվառման տարեթիվը Բնակիչների թվաքանակը
1968 6570
2002 13787
2010 16107

Ստանիցայում գործում են միջնակարգ և գիշերօթիկ դպրոցներ, մշակույթի տուն, երկու ակումբներ, բուժկայան, կենցաղսպասարկման կոմբինատ, գինու գործարան և սղոցարան։

Պատմությունը

Ստանիցան հիմնադրել են կազակները` 1836 թվականին և անվանել Նիկոլաևսկայա, ի պատիվ Նիկոլայ I-ի։ 1854 թվականին այն կազմալուծվել է։ 1862 թվականին, հին ստանիցայի տեղում հիմնադրվել է նորը` Անապսկայա ստանիցան[2]։

Հայերը եկել են 1927 թվականին, շրջակա գյուղերից, ինչպես նաև Ախալքալաքից և Սևանի ավազանից։

Ծանոթագրություններ

  1. 2010 թվականի Համառուսաստանյան մարդահամարի արդյունքներ (ռուս.)
  2. Азаренкова А.С., Бондарь И.Ю., Вертышева Н.С. Основные административно-территориальные преобразования на Кубани (1793-1985 гг.). — Краснодар: Краснодарское книжное издательство, 1986. — С. 240. — 395 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 368