«Մա՜յր (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն
(Տարբերություն չկա)
|
08:43, 23 Մարտի 2020-ի տարբերակ
Մա՜յր անգլ.՝ Mother! | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | միստիկ ֆիլմ, դրամա, սարսափ ֆիլմ և թրիլեր |
Թվական | սեպտեմբերի 14, 2017[1], սեպտեմբերի 29, 2017, սեպտեմբերի 5, 2017, սեպտեմբերի 6, 2017, սեպտեմբերի 13, 2017, նոյեմբերի 2, 2017 և հոկտեմբերի 19, 2017[2] |
Լեզու | ամերիկյան անգլերեն |
Ռեժիսոր | Դարրեն Արոնոֆսկի |
Սցենարի հեղինակ | Դարրեն Արոնոֆսկի |
Դերակատարներ | Ջենիֆեր Լոուրենս, Խավիեր Բարդեմ, Էդ Հարիս, Միշել Պֆայֆեր, Դոնալ Գլիսոն, Բրայան Գլիսոն, Քրիստեն Ուիգ, Jovan Adepo?, Սթիվեն ՄաքՀեթի, Էմիլի Հեմփշիր և Laurence Leboeuf? |
Օպերատոր | Մեթյու Լիբատիկ |
Երաժշտություն | Յոհան Յոհանսոն |
Մոնտաժ | Էնդրյու Վայսբլում |
Պատմվածքի վայր | Միսսիսիպի |
Կինոընկերություն | Protozoa Pictures և Paramount Pictures |
Տևողություն | 121 րոպե |
Պաշտոնական կայքէջ | |
![]() |
«Մա՜յր» (անգլ.՝ mother!), ամերիկացի ռեժիսոր և սցենարիստ Դարրեն Արոնոֆսկու դրամատիկական թրիլլերը, որը հագեցած է նաև սարսափ ժանրի տարրերով[3]: Գլխավոր դերակատարներն են Ջեննիֆեր Լոուրենսը[4] և Խավիեր Բարդեմը:
Համաշխարհայինն պրեմիերան կայացել է 2017 թվականի սեպտեմբերի 5-ին` Վենետիկի 74-րդ կինոփառատոնի ժամանակ[5]: Հյուսիսային Ամերիկայում պրեմիերան կայացել է Տորոնտոյի կինոփառատոնում[6][7]: Ֆիլմն էկրաններ է բարձրացել 2017 թվականի սեպտեմբերի 15-ին[8][9]:
Սյուժե
Ֆիլմն սկսվում է մռայլ, խիստ այրված տանը: Գլխավոր հերոսը` Նան (Խավիեր Բարդեմ), հայտնի բանաստեղծ է, որը տանջվում է ստեղծագործական ճգնաժամից, պատվանդանի վրա դնում է փոքրիկ բյուրեղյա առարկա: Դրանից հետո տունը վերափոխվում է՝ դառնալով բացարձակ անվնաս ու վերանորոգված։ Այդ պահին ննջարանում արթնանում է նրա կինը` Մայրը (Ջեննիֆեր Լոուրենս), որը գուշակում է, թե որտեղ է Նան: Նա անհանգստացած նայում է իր շուրջը, այնուհետև նույնիսկ պատկերացնում սրտի խփոցը տան պատերին:
Մի երեկո նրանց տուն է գալիս անհայտ մի Տղամարդ (Էդ Հարիս), որը, չգիտես` ինչու, որոշել է, որ նրանք հանձնում են սենյակը։ Տանտերը պատրաստակամորեն համաձայնում է տղամարդուն բնակարան տրամադրել, սակայն Մայրը դժկամությամբ հետևում է նրա օրինակին: Տանը մնալու ընթացքում հյուրի մոտ սկսվում է ուժեղ հազ: Նա որոշում է օգնել Տղամարդուն, ուղեկցել նրան Զուգարան, իսկ Մայրը միայնակ պառկում է քնելու: Հաջորդ օրը Տղամարդու մոտ է գալիս նրա կինը՝ Կինը (Միշել Պֆայֆեր): Մայրը շփոթված է, քանի որ անհայտ մարդիկ այժմ ապրում են իր տանը, իսկ Նան դրան լիովին հանգիստ է վերաբերվում: Ավելի ուշ պարզվում է, որ տղամարդը խիստ հիվանդ է և վերջին օրերին ցանկանում է անցկացնել իր կուռքի հետ (Նայի հետ): Սակայն, երբ Տղամարդը Կնոջ հետ սողոսկում է բանաստեղծի աշխատասենյակ և ջարդում նրա բյուրեղը, Նան ասում է նրանց, որ հեռանան։
Այնուհետև նրանց տուն են գալիս զույգի երկու որդիները և սկսում են կռվել Տղամարդու (նրանց հոր) կողմից գրված կտակի պատճառով: Ավագ որդին (Դոնալ Գլիսոն) մահացու վիրավորում է իր Կրտսեր եղբորը (Բրին Գլիսոն) և փախչում: Իսկ Նան, Տղամարդն ու Կինը վերցնում են արյունաքամ եղող եղբորը և նրան տանում հիվանդանոց: Մայրը տանը մնում է միայնակ: Փորձելով լվանալ արյունը հատակից` նա նկատում է փտած տախտակ և դրա տակից հոսող աղոտ լույս: Իջնելով նկուղ՝ Մայրը գաղտնի դուռ է գտնում այն սենյակում, որտեղ պահվում է յուղի բաքը։
Երբ Նան վերադառնում է, Մորն տեղեկացնում է, որ Կրտսեր եղբայրը մահացել է: Տասնյակ մարդիկ գալիս են իրենց տուն՝ հոգեհացի։ Նրանք իրենց այնքան ազատ են պահում, որ Մայրը շատ բարկանում է: Վերջին կաթիլը դառնում է չամրացված խեցի, որը ջարդում է երիտասարդ զույգը՝ դրանով իսկ առաջացնելով ուժեղ հոսակորուստ: Մայրը բարկացած բոլորին տնից դուրս է հանում: Հետո նա կռվում է Նայի հետ, որ թույլ է տվել բոլոր այդ մարդկանց՝ առանց խորհրդակցելու նրա հետ։ Մայրը մեջբերում է նրա խոսքերը, որ Նան ցանկանում է երեխաներ ունենալ, իսկ ինքը նույնիսկ նրա հետ սիրով չի զբաղվում։ Դրանից հետո նա հարձակվում է նրա վրա, և նրանք սեքսով են զբաղվում։
Հաջորդ առավոտ Մայրը Նրան ասում է, որ հղի է։ Լուրը Նրա մոտ հիացմունք է առաջացնում և ոգեշնչում ավարտել իր պոեմը: Մի քանի ամիս անց, երբ Մայրը պատրաստվում է երեխայի լույս աշխարհ գալուն, Նան նրան թույլ է տալիս կարդալ իր գրվածքը: Մայրն արցունքներով ասում է, որ կյանքում ավելի գեղեցիկ բան չի կարդացել։ Պոեմի հրատարակումից հետո այն անմիջապես վաճառվում է ամբողջ տպաքանակով, Մայրը որոշում է տոնել և մեծ սեղան է գցում:
Մինչդեռ նրա երկրպագուների մի խումբ գալիս է իրենց տուն: Նա որոշում է դուրս գալ իր ընթերցողների մոտ՝ առանց համտեսելու Մոր պատրաստած ճաշը: Մայրը դուրս է գալիս նրա հետևից և խնդրում վերադառնալ, բայց Նան չի լսում նրան։ Տուն գալիս են ավելի շատ մարդիկ, նրանք սկսում են տուն մտնել, որպեսզի օգտվեն զուգարանից: Աստիճանաբար նրանք նորմալ մարդկանցից վերածվում են ամբոխի, որը ջարդում է ամեն ինչ իրենց ճանապարհին: Ապակողմնորոշված Մայրը մտնում է տուն և յուրաքանչյուր սենյակում տեսնում քաոս: Աստիճանաբար սկսում են ռազմական գործողություններ ծավալել ոստիկանության և հրկիզող խառնուրդի մասնակցությամբ։ Բայց հանկարծ հայտնվում է Նան և հղի կնոջը՝ ոչինչ չհասկացող Մորը, տանում իր աշխատասենյակ:
Աշխատասենյակում նրանց միջև սկսվում են մենամարտեր։ Նա որոշում է անձամբ ընդունել ծննդաբերությունը և բարիկադով փակում է դուռը: Մայրը ծննդաբերում է տղային, Նան երջանիկ է և գնում է դուռը բացելու, որպեսզի բոլորին պատմի այդ մասին։ Երբ Նան վերադառնում է, ապա իր երկրպագուներին ողորմություն է տալիս և Մորը խնդրում է երեխային համընդհանուր դիտման տանել: Մայրը հրաժարվում է և անընդհատ նայում է որդուն: Սակայն, երբ նա քնում է, Նան երեխային տանում է ժողովրդի մոտ՝ այդ ժամանակ արդեն սրբացնելով և աղոթելով նրան: Ամբոխն անխոհեմորեն վերցնում է երեխային իր ձեռքը, սկսում է նրան շտապելով ինչ-որ տեղ տանել և կոտրել նրա վիզը: Սարսափի մեջ Մայրը ամբոխի միջով անցնում է դեպի զոհասեղանը, որտեղ տեսնում է իր որդու բզկտված դիակը և հասկանում, որ խելագար երկրպագուներն սկսել են ուտել նրա մարմինը։ Նա զայրացած գտնում է ապակու մի բեկոր և փորձում է նրանց բոլորին սպանել: Սակայն մարդիկ չափազանց շատ են, և նրանք Մորը հատակ են գցում և սկսում ծեծել: Ճիշտ ժամանակին օգնության է հասնում Նան, որը նրանց խնդրում է դադարեցնել:
Զայրույթի մեջ Մայրը բղավում է Նրա և իր որդուն սպանողների վրա: Սրտխփոցը, որը նա զգացել էր տան պատերին, գործնականորեն կանգ առավ:Մայրը վազում է նկուղում գտնվող գաղտնի սենյակ, որտեղ դրված է յուղի բաքը, և հարվածում է այն: Հետո նա վառում է կրակայրիչը և պահում թափված յուղի վրա: Այս ամենը տեսնում է մոտ վազող ամուսինը: Նան Մորն աղերսում է դա չանել, բայց նա այրում է յուղը՝ դրանով իսկ առաջացնելով պայթյուն, որը ոչնչացնում է և՛ տունը, և՛ ամբոխը, և՛ շրջակա ամբողջ այգին։
Նան մնում է ողջ ու անվնաս, իսկ ահա Մայրը տառապում է սարսափելի այրվածքներից։ Նան Մորը տանում է իր գրասենյակ, որտեղ հարցնում է, թե արդյոք նա սիրում է նրան, թե ոչ: Դրական պատասխան ստանալուց հետո նա բզկտում է նրա կուրծքը և հանում հանգչող սիրտը։ Այն ձեռքերին խիստ սեղմելուց և արտաքին թաղանթից բաժանելուց հետո Նան հանում է նոր բյուրեղ, որը կրկին դնում է պատվանդանի վրա: Եվ այդ պահին տունը կրկին վերափոխվում է, իսկ անկողնում արթնանում է նոր Մայրը՝ բարձրաձայն գուշակելով, թե որտեղ է նա։
Դերերում
Դերակատար | Դեր |
---|---|
Ջեննիֆեր Լոուրենս | Մայր[10] |
Խավիեր Բարդեմ | Նա[10] |
Էդ Հարիս | Տղամարդ[10] |
Միշել Պֆայֆեր | Կին[10] |
Դոնալ Գլիսոն | Ավագ որդի[10] |
Բրին Գլիսոն | Կրտսեր որդի[10] |
Քրիստեն Ուիգ | լրաբեր |
Ջովաբ Ադեպո | գավաթակիր |
Սթիվեն Մաքհեթի | ջատագով |
Ամանդա Ուորեն | բժշկուհի |
Լոուրենս Լեբոուֆ | օրիորդ |
Էմիլի Հեմփշիր | ծաղրածու |
Գնահատականներ
Քննադատները նշում են, որ դա բավականին սարսափելի ու արտասովոր ֆիլմ է։: «Metacritic» կայքում ֆիլմը 100-ից վաստակել է 74 միավոր, իսկ «Rotten Tomatoes» կայքում ֆիլմի վարկանիշը 67% է, միջին բալը 10-ից 6.7[11][12]:
Գնահատականներ՝
- The Guardian- (10/10)
- CineVue - 10/10
- The Telegraph - 10/10
- The Playlist - 10/10
- Screen International - 9/10
- Թայմ - 6/10[13]
Ծանոթագրություններ
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ Scott Wampler (2017-03-31). «Turns Out, Darren Aronofsky's MOTHER! Is A Horror Film». Birth.Movies.Death. Վերցված է 2017-08-07-ին.
- ↑ 58-летняя Мишель Пфайффер поразила своим видом
- ↑ Tartaglione, Nancy (2017-07-27). «Venice Film Festival Sets Lido Launch For Aronofsky, Clooney, Del Toro, Payne & More As Awards Buzz Begins – Full List». Deadline.com (անգլերեն). Վերցված է 2017-08-07-ին.
- ↑ Jr, Mike Fleming (2017-07-25). «Toronto Film Festival 2017 Unveils Strong Slate». Deadline (անգլերեն). Վերցված է 2017-08-07-ին.
- ↑ Kelley, Seth (2017-07-31). «Watch Jennifer Lawrence in Ominous First Teaser for Darren Aronofsky's 'Mother!'». Variety (անգլերեն). Վերցված է 2017-08-07-ին.
- ↑ D'Alessandro, Anthony (2017-07-21). «'Suburbicon', 'Mother!' Move Up; 'Cloverfield' Stomps To February – Paramount Release Date Changes». Deadline (անգլերեն). Վերցված է 2017-08-07-ին.
- ↑ «Фильм – МАМА!» (ռուսերեն). www.kinobusiness.com. Վերցված է 2017-08-10-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 White, Adam (2017-09-15). «Mother! explained: what does it all mean, and what on earth is that yellow potion?». The Telegraph. 0307-1235. Վերցված է 2019-06-01-ին.
- ↑ «mother!» (անգլերեն). Վերցված է 2017-09-07-ին.
- ↑ «mother!». Վերցված է 2017-09-07-ին.
- ↑ «Отзывы критиков о фильме «мама!» с Дженнифер Лоуренс» (անգլերեն).
Արտաքին հղումներ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մա՜յր (ֆիլմ)» հոդվածին։ |
|