«Լյուդմիլա Զիկինա»–ի խմբագրումների տարբերություն
#OneWomanADay |
(Տարբերություն չկա)
|
07:32, 5 Հուլիսի 2017-ի տարբերակ
Լյուդմիլա Զիկինա | |
---|---|
Բնօրինակ անուն | ռուս.՝ Людмила Зыкина |
Ծնվել է | հունիսի 10, 1929[1][2] Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Երկիր | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մահացել է | հուլիսի 1, 2009[3][2] (80 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Ժանրեր | էստրադա, ժողովրդական երաժշտություն, ռոմանս և ռուսական ժողովրդական երգ |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի և երաժշտության ուսուցիչ |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | կիթառ, բայան և վոկալ |
Լեյբլ | Մելոդիա |
Կրթություն | Մ Իպոլիտով-Իվանովի անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտ և Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Lyudmila Zykina Վիքիպահեստում |
Լյուդմիլա Գեորգևնա Զիկինա (ռուս.՝ Людми́ла Гео́ргиевна Зы́кина, հունիսի 10, 1929[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1] - հուլիսի 1, 2009[3][2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ռուս երգչուհի, ռուսական ժողովրդական երգերի, ռոմանսների և էստրադային երգերի կատարող: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1973), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1987), Լենինյան (1970) և Մ. Ի. Գլինկայի անվան ՌՍՖՍՀ պետական մրցանակների դափնեկիր (1983), «Ռոսիա» պետական ռուսական ակադեմիական ժողովրդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և մենակատար (1977—2009):
Կենսագրություն
Լյուդմիլա Զիկինան ծնվել է 1929 թվականի հունիսի 10-ին Մոսկվայում` բանվորի ընտանիքում: Մանկությունից զբաղվել է գեղարվեստական ինքնագործունեությամբ, նվագել կիթառ և բայան: Մինչև 1942 թվականը սովորել է բանվորական երիտասարդության դպրոցում: Պատերազմի տարիներին աշխատել է Սերգո Օրջոնիկիձեի անվան Մոսկվայի հաստոցաշինական գործարանում, որպես խառատ: Արժանացել է «Վաստակավոր օրջոնոկիձեցի» պատվավոր կոչմանը: Պատերազմից հետո աշխատել է Ա. Վ. Վիշնևսկու անվան մերձմոսկովյան ռազմա-կլինիկական հոսպիտալում որպես բուժքույր, այնուհետև որպես դերձակ Կաշչենկոյի անվան հիվանդանոցում:
Ստեղծագործական կենսագրությունը սկսել է 1947 թվականին` մասնակցելով երիտասարդ կատարողների Համառուսաստանյան մրցույթին, որից հետո նրան ընդունեցին Մ. Ե. Պյատնիցկու անվան Պետական ակադեմիական ռուսական ժողովրդական երգչախումբ: Ընդունելության ընթացքում մրցույթը հասնում է մեկ տեղի համար 1500 մարդ, վերջում հանձնաժողովը ընտրում է չորս հոգու, երեք երիտասարդի և մեկ աղջկա` Լյուդմիլային[4]:
1949 թվականին, մոր մահից հետո, երգչուհու ձայնը կորում է, և նա ժամանակավորապես հեռանում է երգչախմբից և աշխատանքի անցնում Առաջին նմուշարային տպարանում, բայց երկու տարի հետո դառնում է Համամիութենական ռադիոյի ռուսական երգերի երգչախմբի (այժմ` «Ռուսաստանի երգերը» ռուսական երգի Ակադեմիական երգչախմբի արտիստ ФГБУ «РГМЦ»):
1960 թվականից եղել է Մոսհամերգի մենակատար: 1969 թվականին ավարտում է Մ. Իպոլիտով-Իվանովի անվան Մոսկվայի երաժշտական ուսումնարանը (այժմ` Մ. Մ. Իպոլիտով- Իվանովի անվան Պետական երաժշտա-մանկավարժական ինստիտուտ (Ե. Կ. Գեդեվանովոյի դասարան), 1977 թվականից` Գնեսինի անվան Պետական երաժշտա-մանկավարժական ինստիտուտ (այժմ` Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիա)[5]: Իր ուսուցիչն է համարում նաև Ն. Կ. Մեշկովին: 1977 թվականին ստեղծում է «Ռոսիա» Պետական ակադեմիական ռուսական ժողովրդական համույթը, որի մենակատարն ու գեղարվեստական ղեկավարն էր մինչև կյանքի վերջը[6]:
Ռուսաստանի հետ միասին, ժողովրդականություն էր վայելում ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում և աշխարհի շատ երկրներում: Իրականացնում էր մանկավարժական գործունեություն, դասավանդում էր Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտում (դոցենտ (1989 թվականից) և «ժողովրդական երգչախումբ » ամբիոնի պրոֆեսոր), Գնեսինների անվան Երաժշտության ակադեմիայում: Նրա աշակերտներից շատերը դարձել են միջազգային և ռուսաստանյան մրցույթների դափնեկիրներ, վաստակավոր արտիստներ և մանկավարժներ: Նրան հաճախակի հրավիրում էին երկրի ներսում և արտասահմանում անցկացվող տարբեր մակարդակի փառատոների և մրցույթների ժյուրիի կազմ:
Երգչուհու ձայնը լիահնչուն էր, մեղմ և ձայներանգային մեցցո-սոպրանո: Ողջ կյանքի ընթացքում պահպանել է ռուսական ժողովրդական երգեցողության ոճը, սկզբում երգչախմբային, այնուհետև մենակատարային: Նրան համաժողովրդական ճանաչում բերեցին ոչ այնքան ռուսական ժողովրդական երգերը, որքան խորհրդային ժողովրդականի տակ ոճավորված երգերը, գրված կոմպոզիտորներ Մարկ Ֆրադկինի, Գրիգորի Պոնոմարենկոյի, Ալեքսանդր Ավերկինի, Վիկտոր Տեմնովի և Ն. Պոլիկարպովի կողմից, որը նրա առաջին մենակատարային երգերը գրել է Ա. Գադալովի բանաստեղծությունների հիման վրա, որոնցից են «Շագանակագույն աչերն իմ թարթում էին » և «Երկար գիշերներն անքուն»:
Գրականություն
- Зыкина Л.Г. Я люблю вас. — ОАО «ПИК „Идел-Пресс“» ISBN 978-5-85247-313-4, 2009.
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Зыкина Людмила Георгиевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.turkishweekly.net/news/82889/-ussr-people-s-artist-lyudmila-zykina-died-.html
- ↑ Газета «Москвичка»
- ↑ Зыкина Людмила Георгиевна // Кто есть кто в культуре
- ↑ «Нина Константиновна Мешко». Государственный академический Северный русский народный хор. Վերցված է 2017-05-01-ին.
Արտաքին հղումներ
- Լյուդմիլա Զիկինա «Երկրի հերոսներ» կայքում
- Е. Храмов «Конкурс — ежедневно». Журнал «Кругозор» (№ 4, 1964)
- Людмила Зыкина: Жизнь и судьба
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդմիլա Զիկինա» հոդվածին։ |
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լյուդմիլա Զիկինա կատեգորիայում։ |
- Հունիսի 10 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 1 մահեր
- 2009 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Մեցցո-սոպրանոներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալով պարգևատրվածներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ռուս երգչուհիներ