«Կիրսթեն Ֆլագսթադ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 17. | Տող 17. | ||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
||
{{ծանցանկ}} |
{{ծանցանկ}} |
||
== Արտաքին հղումներ == |
|||
* [http://www.mild-und-leise.de/Saengerinnen/Flagstad_Kirsten.htm Կենսագրություն, լուսանկարներ] |
|||
* [http://www.steffi-line.de/archiv_text/nost_buehne2/03st_flagstad.htm Կենսագրությունը գերմաներենով] |
|||
* [http://www.cs.princeton.edu/~san/sopranos.html#flagstad Լուսանկարներ] |
|||
{{Արտաքին հղումներ}} |
{{Արտաքին հղումներ}} |
09:13, 1 փետրվարի 2016-ի տարբերակ
Կիրսթեն Ֆլագսթադ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 12, 1895[1][2][3][…] Համար, Հեդմարկ, Նորվեգիա |
Երկիր | Նորվեգիա |
Մահացել է | դեկտեմբերի 7, 1962[2][3][4][…] (67 տարեկան) Օսլո, Նորվեգիա |
Գերեզման | Վեստրե գրավլունդ |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Պարգևներ | |
Kirsten Flagstad Վիքիպահեստում |
Կիրսթեն Ֆլագսթադ (նորվ.՝ Kirsten Malfrid Flagstad, հուլիսի 12, 1895[1][2][3][…], Համար, Հեդմարկ, Նորվեգիա - դեկտեմբերի 7, 1962[2][3][4][…], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի օպերային երգչուհի (սոպրանո)։
Համարվում է Ռիխարդ Վագների երաժշտական դրամաներում գլխավոր դերերգերի մեծագույն կատարողներից մեկը։ Ֆլագսթադի ձայնը առանձնանում էր ուժով և հնչեղությամբ և միաժամանակ այն ճկուն ու քնարերգական էր։
Կենսագրություն
Կիրսթեն Ֆլագսթադը ծնվել է երաժիշտների ընտանիքում (նրա հայրը եղել է դիրիժոր, մայրը՝ դաշնակահարուհի): Սովորել է Օսլոյում և Ստոկհոլմում: Օպերային բեմում առաջին անգամ հանդես է եկել 1913 թվականին Նուրիի ոչ մեծ դերում Էժեն դ’Ալբերի «Մարգագետին» օպերայում (Օսլոյի ազգային թատրոն): Դրան հաջորդող 18 տարիների ընթացքում իր կարիերան կապված է եղել միայն Սկանդինավիայի հետ: Նա կատարել է տարբեր դերեր Վեբերի, Ջուզեպե Վերդիի, Բիզեի, Գունոյի և այլ երգահանների օպերաներում և օպերետներում:
Հայտնի է դարձել 1932 թվականին, երբ նա առաջին անգամ կատարել է Իզոլդայի դերը Վագների «Տրիստան և Իզոլդա» օպերայում: Այդ օրվանից վագներյան դերերը Ֆլագսթադի երգացանկում հիմնական դեր են կատարել: Արդեն հաջորդ տարի նա հրավիրվել է Բայրոյթյան փառատոնին: 1935 թվականին նա մեծ հաջողությամբ առաջին անգամ ելույթ է ունեցել Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում Զիգլինդայի դերում «Վալկիրիա» օպերայում: Այդ օրվանից նա հաճախ ելույթ է ունեցել ԱՄՆ-ում և Լոնդոնում: Բացի վագներյան դերերից (Իզոլդա, Բրունգիլդա Զիգլինդա, Եղիսաբեթ, Էլզա և այլք), նա հաճախ կատարում էր Լեոնորայի դերը Լյուդվիգ վան Բեթհովենի «Ֆիդելիո» օպերայում: Երգչուհին համագործակցել է բազում հանրահայտ դիրիժորների հետ, ինչպիսիք են Վիլհելմ Ֆուրտվենգլերը, Ֆրից Ռայները, սըր Թոմաս Բիեմը և այլք: Նրա խաղընկերն է եղել մեծն տենոր Լաուրից Մելխիորը:
Պատերազմական շրջանում Ֆլագսթադը եղել է Նորվեգիայում: Այդ ժամանակ նրա ամուսինը մեղադրվել է նացիստների հետ կապերի մեջ և մահացել է բանտում 1946 թվականին: Մեղադրանքներ են ներկայացվել նաև երգչուհուն, չնայած որ նա անմասն էր այդ ամենից, սակայն առաջին հետպատերազմյան տարիներին նրա կարիերայի ընթացքը բարդացել էր: Շուտով նա կրկին հաջողությամբ սկսել է հանդես գալ Նյու Յորքում և Լոնդոնում: Նրա մեծագույն նվաճումներից մեկը համարվումէ Դիդոնի պարտիան Հենրի Փյորսելի «Դիդոն և Էնեյ» օպերայում: 1950 թվականի մայիսի 22-ին Լոնդոնում նա երգել է Ռիխարդ Շտրաուսի «Վերջին չորս երգեր» օպերայի պրեմիերային: 1952 թվականին Կիրսթեն Ֆլագսթադը մասնակցել է «Տրիստան և Իզոլդա»-ի ձայնագրությանը Լյուդվիգ Զյութհաուսի հետ Ֆուրտվենգլերի ղեկավարությամբ. մինչ օրս այդ ձայնագրությունը համարվում է վագներյան կատարողականության բարձունքը:
Կիսրթեն Ֆլագսթադը լքել է բեմը 1955 թվականին (1957 թվականին կայացել է նրա վերջին համերգը որի ժամանակ նա կատարել է Էդվարդ Գրիգի երգերը), 1958—1960 թվականներին նա եղել է Նորվեգական օպերայի գեղարվեստական ղեկավարը: 1958 թվականին մասնակցել է «Ռեյնի ոսկին» օպերայի ձայնագրությանը՝ Գեորգ Շոլթիի ղեկավարությամբ:
1985 թվականին երգչուհու հայրենի քաղաքում բացվել է Կիրսթեն Ֆլագսթադի թանգարանը:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրսթեն Ֆլագսթադ» հոդվածին։ |
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կիրսթեն Ֆլագսթադ կատեգորիայում։ |