Իրինա Անտոնովա
Իրինա Անտոնովա ռուս.՝ Ирина Александровна Антонова | |
---|---|
Ծնվել է | մարտի 20, 1922[1] Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան |
Մահացել է | նոյեմբերի 30, 2020[2] (98 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան բնական մահով |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | արվեստագետ |
Հաստատություն(ներ) | Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան և Մոսկվայի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | Արվեստի պատմություն և արվեստագիտություն[3] |
Պաշտոն(ներ) | թանգարանի տնօրեն |
Անդամակցություն | Ռուսաստանի Դաշնության չորրորդ կազմի հանրային պալատ (2012-2015) |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարանի բանասիրույան ֆակուլտետ (1945) |
Կոչում | Ռուսաստանի կրթության ակադեմիայի ակադեմիկոս |
Գիտական աստիճան | արվեստագիտության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[4][3], գերմաներեն[5], ֆրանսերեն և իտալերեն |
Գիտական ղեկավար | Միխայիլ Ալպատով և Բորիս Վիպեր |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Եվսեյ Ռոտենբերգ |
Irina Antonova Վիքիպահեստում |
Իրինա Ալեքսանդրովնա Անտոնովա (ռուս.՝ Ири́на Алекса́ндровна Анто́нова, մարտի 20, 1922[1], Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան - նոյեմբերի 30, 2020[2], Մոսկվա, Ռուսաստան[6]), խորհրդային ռուս արվեստագետ, Վերածննդի դարաշրջանի իտալական նկարչության մասնագետ, հեռուստահաղորդավար։ Մոսկվայի Պուշկինի անվան գեղարվեստի պետական թանգարանի տնօրեն (1961-2013)[7] և նախագահ (2013-2020)։ Արվեստագիտության դոկտոր։
Ռուսաստանի կրթության ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (2001, թղթակից անդամ՝ 1997), ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1979), Ռուսաստանի Դաշնության երկու պետական մրցանակների դափնեկիր (1995, 2017)։ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի ասպետ։ Հայրենական մեծ պատերազմի վետերան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրինա Անտոնովան ծնվել է 1922 թվականի մարտի 20-ին, Մոսկվայում, Հոկտեմբերյան հեղափոխության մասնակից, նավի էլեկտրիկ, այնուհետև Փորձարարական ապակու ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Անտոնովի (1891-1966, ծնունդով Սանկտ Պետերբուրգից) և Իդա Միխայլովնա Անտոնովայի[8] (ծննդյամբ Հեյֆից[9] կամ Ռոզենբլյում[6], 1899-1999) ընտանիքում[10]։ Մայրը ծնունդով Լիտվայից էր, երեք տարի սովորել էր Խարկովի կոնսերվատորիայում, որը չէր ավարտել[11] և տեղափոխվելով Մոսկվա, աշխատել էր տպարանում որպես գրաշար։ Մի քանի տարի անց ծնողները բաժանվել են։ Հայրն ունեցել է մեկ այլ ընտանիք, իսկ 1926 թվականին ծնվել է նրա դուստրը՝ Գալինան[9]։
1930-1933 թվականներին Իրինան ապրել է իր հայրիկի և կրտսեր քրոջ՝ Գալինայի հետ Բեռլինում, որտեղ հորը գործուղել են Գերմանիայում ԽՍՀՄ առևտրային ներկայացուցչությունում աշխատելու[6][9]։ Այդ ընթացքում նա սովորել է գերմաներեն և բնագրից կարդացել Գյոթեի, Հայնեի, Շիլլերի ստեղծագործությունները։ Բացի այդ, Իրինան լավ տիրապետել է ֆրանսերենին և իտալերենին, ինչպես նաև մի փոքր անգլերենին[8]։ Բեռլինի միջնակարգ դպրոցում սովորելիս նա ակտիվորեն զբաղվել է մարմնամարզությամբ և տիրապետել է լողի բոլոր ոճերին[12]։ Վերադառնալով Մոսկվա՝ նա մոր հետ ապրել է Պոկրովսկի բուլվարի բնակարանում[13]։
1940 թվականին Իրինան ընդունվել է Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտի (ՄՓԳՊԻ) բանասիրական ֆակուլտետի արվեստագիտության բաժին[6]։ 1941 թվականի դեկտեմբերից՝ ՄՓԳՊԻ-ի Մոսկվայի պետական համալսարանին միանալուց հետո, դարձել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանող։
Երկրորդ համաշխարհային պատերազմի (1941-1945) սկզբին ավարտել է բուժքույրական դասընթացները և 1942 թվականի գարնանից, որպես բժշկական ծառայության կրտսեր սերժանտ, աշխատել Կրասնայա պրեսնյայի հոսպիտալում[13][14], ապա մինչև պատերազմի ավարտը՝ Բաումանսկայա փողոցի հոսպիտալում[15]։ Աշխատել է որպես բուժքույր հիմնականում վիրահատությունների ժամանակ գիշերը և վաղ առավոտյան, իսկ ցերեկը սովորել է Մոսկվայի պետական համալսարանում[15]։
1945 թվականի մարտին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, իսկ 1945 թվականի ապրիլի 10-ին[11] ընդունվել Պուշկինի անվան գեղարվեստի թանգարան (Պուշկինի կերպարվեստի թանգարան) և որպես գիտաշխատող սովորել թանգարանին կից ասպիրանտուրայում, որն ավարտել է 1949 թվականին։ Նրա գիտական հետազոտությունների ոլորտը եղել է Իտալիայի Վերածննդի դարաշրջանի կիրառական արվեստի ստեղծագործությունները[8]։
Հաղթանակից հետո Իրինային տվել են, իր խոսքով, «մայորի ուսադիրներով համազգեստ»[11], և մինչև 1945 թվականի հունիսի վերջը խորհրդային խմբի կազմում նա պետք է գործուղվեր Գերմանիա՝ նպատակ ունենալով ԽՍՀՄ տեղափոխել Դրեզդենի պատկերասրահի մշակութային արժեքների հավաքածուն, որը հայտնաբերվել էր խորհրդային զինված ուժերի կողմից փետրվարին Դրեզդեն քաղաքի ռմբակոծության ժամանակ[15]։ Բայց Իրինայի գործուղումը չի կայացել։ Որոշվել է ավելի փորձառու մասնագետ ուղարկել։ Եվ արդեն 1945 թվականի հուլիսի վերջին Անտոնովան Պուշկինի կերպարվեստի պետական թանգարանի այլ թանգարանապահների հետ միասին ստացել և ցուցակագրել է Դրեզդենից Մոսկվա բերված մշակութային արժեքները։ Դրանից հետո թանգարանն ընդունել և ցուցակագրել է մոտ 760 աշխատանք Դրեզդենի պատկերասրահից[11][15]։ Հաջորդ տասը տարիների ընթացքում թանգարանի գիտաշխատողներն ու վերականգնողները բծախնդրորեն վերականգնել են համաշխարհային արվեստի գլուխգործոցները, որոնք վնասվել էին պատերազմի ընթացքում։ 1955 թվականի մայիսին Մոսկվայում բացվել է Դրեզդենի պատկերասրահի հավաքածուի ցուցահանդեսը, որի ցուցադրությունում ընդգրկված են եղել Ռաֆայելի «Սիքստինյան Տիրամայրը», Ջորջոնեի «Քնած Վեներան», Պինտուրիկիոյի «Տղայի դիմանկարը», Յան Վերմեերի «Պատուհանի մոտ նամակ կարդացող աղջիկը», Խոսե դե Ռիբերայի «Սուրբ Ինեսսան» և արվեստի այլ գործեր։ 1955 թվականի օգոստոսին Նիկիտա Խրուշչովի պահանջով Խորհրդային Միությունը Դրեզդենի պատկերասրահին է վերադարձրել գեղանկարչական բոլոր գլուխգործոցները (ընդհանուր առմամբ՝ 1,240 արվեստի գործ), որոնք Կարմիր բանակի ավար էին դարձել նացիստական Գերմանիայի պարտությունից հետո[15][16]։
1961 թվականի փետրվարին Իրինա Անտոնովան նշանակվել է Մոսկվայի Ալեքսանդր Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն։ Ըստ նրա, պրոֆեսոր Բորիս Ռոբերտովիչ Վիպերը իրեն առաջարկել է ղեկավարել Պուշկինի անվան թանգարանը, երբ նա երեսունինը տարեկան էր, և նա չէր կարող հրաժարվել դրանից.
Ինձ բոլորովին անսպասելիորեն առաջարկեցին տնօրենի աշխատանքը։ Ես ոչ բաժնի վարիչ էի, ոչ էլ գիտական քարտուղար։ Ես շատ շփոթված էի ... Մոտ մեկ ամիս տատանվում էի, հետո մի մարդու հետ զրույցի բռնվեցի և նա ինձ ասաց, որ այդ աշխատանքը հենց ինձ համար է և ինձ կվերցնեն որպես ավագ գիտնական։ Եվ գիտեք, այս պարզ արտահայտությունն ինձ վրա տպավորություն թողեց։ Եվ ես այդ ժամանակ համաձայնեցի։ - Իրինա Անտոնովա, 2020 թվականի մարտ[17]։
|
Որպես Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն՝ Անտոնովան նախաձեռնել և կազմակերպել է միջազգային խոշոր ցուցահանդեսներ, այդ թվում՝ «Մոսկվա-Փարիզ», «Մոսկվա-Բեռլին», «Ռուսաստան-Իտալիա», «Մոդիլիանի», «Թյորներ», «Պիկասո» և շատ ուրիշներ[18]։
1981 թվականին նա դաշնակահար Սվյատոսլավ Ռիխտերի հետ միասին հիմնել է «Դեկտեմբերյան երեկոներ» երաժշտության և նկարչության փառատոնը, որն ամեն տարի անցկացվել է թանգարանում։ Եղել է փառատոնի մշտական տնօրենը։ 1998 թվականին փառատոնը կոչվել է Սվյատոսլավ Ռիխտերի անունով։
90-ականների կեսերին Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն Իրինա Անտոնովան և նրա տեղակալ Իրինա Դանիլովան դիմել են Ռուսական պետական հումանիտար համալսարանի ռեկտոր Յուրի Աֆանասևին գեղարվեստական նմուշների պահեստներ բացելու առաջարկով և համալսարանի տարածքում ուսանողների, ռեստավրատորների, թանգարանագետների, արվեստի պատմաբանների, մշակութաբանների, պատմաբանների համար անցկացնելու կրթական դասընթացներ։ Արդյունքում, 1995 թվականի հուլիսին ստեղծվել է Հումանիտար գիտությունների Ռուսաստանի պետական համալսարանի թանգարանային կենտրոնը, իսկ 1997 թվականի հունիսի 30-ին Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի տարածքում բացվել է «Ի. Վ. Ցվետաևի անվան արվեստի կրթական թանգարանը»[19][20]։
Իրինա Ալեքսանդրովնան հեղինակ է ավելի քան 100 հրապարակումների (կատալոգներ, հոդվածներ, ալբոմներ, հեռուստածրագրեր, գիտահանրամատչելի ֆիլմերի սցենարներ)։ Մի քանի տարի դասավանդել է Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստի պատմության բաժնում[21], կինեմատոգրաֆիայի ինստիտուտում, Պուշկինի անվան գեղարվեստի պետական թանգարանի լսարանում, Փարիզի Արևելյան լեզուների ինստիտուտում[22]։
Եղել է Ռուսաստանի Դաշնության հանրային պալատի անդամ (2011-2020)։ 2012 թվականի փետրվարի 6-ին դարձել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձ 2012 թվականի մարտի 4-ին կայացած ընտրություններում[23][24]։
2013 թվականի ապրիլի 11-ին Անտոնովան նշանակվել է Ռուսաստանի պետական թանգարանների գլխավոր համակարգող[25]։ Իր պաշտոնաթողությունից երեք ամիս անց Անտոնովան այս նշանակումն անվանել է «ամենամաքուր խելագարություն», որի միակ իմաստն է եղել արդարացնել կամ հարթել Պուշկինի թանգարանի տնօրենի պաշտոնից իր ազատումը[7]։
2013 թվականի մայիսին Անտոնովան կրկին առաջ է քաշել այն միտքը, որը նա արտահայտել էր դեռ 2009 թվականին[26], Մոսկվայում վերստեղծել Նոր արևմտյան արվեստի թանգարան, որը նախկինում քանդել էր Ստալինը, որին Պուշկինի կերպարվեստի թանգարանն ու Պետական Էրմիտաժը նվիրել էին իրենց հավաքածուների լավագույն մասը՝ իմպրեսիոնիստական կտավները։ Այդ առաջարկն առաջացրել է Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու սուր բողոքը և ավելի լայն բախում թանգարանային համայնքում։ Անհանգիստ իրադարձություններից հետո Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին սկսեց շտապեցնել Անտոնովային հրաժարականով[7][27]։
«Իզվեստիա» -ին տված հարցազրույցում Անտոնովան նախատել է մշակույթի նախկին նախարար Ալեքսանդր Ավդեևին և տնտեսական զարգացման նախկին նախարար Էլվիրա Նաբիուլինային, որոնք Պուշկինի թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ են եղել, Ռուսաստանի նախագահի՝ թանգարանային քաղաք կառուցելու և Պուշկինի թանգարանի վերակառուցումը ձախողելու համար[7]։
2013 թվականի հուլիսի 1-ին, Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու հրամանով, նա ազատվեց Պուշկինի կերպարվեստի թանգարանի տնօրենի պաշտոնից՝ «իր սեփական ցանկությամբ» ձևակերպմամբ։ Անտոնովան հուլիսի 1-ին հայտնեց, որ ինքն է ընտրել իր իրավահաջորդի թեկնածությունը՝ «Մանեժ» մոսկովյան ցուցահանդեսային ասոցիացիայի գեղարվեստական ղեկավար Մարինա Լոշակին[28]։ Ավելի ուշ Անտոնովան պարզաբանեց, որ իրականում ինքը որպես իր իրավահաջորդ առաջարկել է Մոսկվայի պետական համալսարանի և Ռուսաստանի պետական համալսարանի հումանիտար գիտությունների մշակութաբան գիտնականներին, բայց նախարարությունը մերժել է իր առաջարկած բոլոր թեկնածուներին։ Նախարարության կողմից առաջարկված թեկնածուներից Լոշակը նրա համար ամենաընդունելին էր եղել[29]։
Իրինա Ալեքսանդրովնան 52 տարի (1961-2013) ղեկավարել է Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանը։
Պաշտոնաթողությունից հետո՝ 2013 թվականի հուլիսի 1-ին, Անտոնովան նշանակվեց Պուշկինի կերպարվեստի պետական թանգարանի նախագահ[30]։
Իրինա Անտոնովան մահացել է 2020 թվականի նոյեմբերի 30-ին՝ Մոսկվայում իր կյանքի 99-րդ տարում։ Բժիշկների եզրակացության համաձայն մահվան պատճառը եղել էր կորոնավիրուսային վարակը և սրտանոթային համակարգի հիվանդությունները[31][32]։ Իրինա Ալեքսանդրովնային, իր ցանկության համաձայն, հուղարկավորեցին Մոսկվայի Նովոդեվիչի գերեզմանատանը, իր հարազատների՝ մոր ու ամուսնու կողքին[33][34]։ Հրաժեշտի արարողությունը տեղի ունեցավ 2020 թվայանի դեկտեմբերի 3-ին Պուշկինի անվան գեղարվեստի պետական թանգարանում փակ ձևաչափով (համաճարակի պատճառով)[35], իսկ հուղարկավորությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 4-ին[36] զինվորական պատիվներով (որպես «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի լիիրավ ասպետ)[37]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամուսինը (1947 թվականից)՝ Եվսեյ Իոսիֆովիչ Ռոտենբերգը (1920-2011)[6], արվեստագիտության դոկտո, Արևմտյան Եվրոպայի դասական արվեստի հիմնարար աշխատությունների հեղինակ, Արվեստագիտության պետական ինստիտուտի դասական արվեստի բաժնի ղեկավար։ Իրինան և Եվսեյն ամուսնացել են 1947 թվականին՝ համատեղ ապրել են վաթսուն չորս տարի, մինչև ամուսնու մահը[9][12]։
- Քույրը (հոր երկրորդ ամուսնությունից)՝ Գալինա Ալեքսանդրովնա Անտոնովան (1926-2002)[39], ապակու վրա աշխատող նկարիչ, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ, Ս.Գ. Ստրոգանովի անվան Մոսկվայի արվեստի և արտադրական պետական համալսարանի պրոֆեսոր (1962-2000 թվականներին դասավանդել է գեղարվեստի կերամիկայի և ապակու բաժնում)[9][40]։
Հայացքներ և հետաքրքրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրինա Ալեքսանդրովնա Անտոնովան հավատարիմ է եղել ձախ քաղաքական հայացքներին և եղել է սոցիալիզմի գաղափարների ջատագով։ Նա կարծել է, որ դա միակ ճիշտ համակարգն է, որը, «ցավոք, գործնականում իրեն չի արդարացրել»։ Ժամանակակից ռուսական հասարակությունում նրան դուր չի եկել «օլիգարխիկ տարրը» և առհասարակ հարուստ մարդիկ։ Համակրել է Վլադիմիր Պուտինին, բայց դատապարտել Pussy Riot-ի ազատազրկման դատավճիռը։ Նա իրեն համարել է ոչ կրոնական անձնավորություն։ Սիրել է Բորիս Պաստեռնակի պոեզիան։ Նա համոզված էր, որ այդքան երկար է ապրել, քանի որ բացարձակապես չէր մտածում մահվան մասին, կյանքում նա միշտ անկեղծ էր և «երբեք գրպանը լայն չէր բացում»[7]։
2000 թվականի ապրիլին Անտոնովան ստորագրել է նամակ՝ ի պաշտպանություն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Չեչնիայում վարած քաղաքականության[41][42]։
2014 թվականին ստորագրել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի գործիչների Կոլեկտիվ դիմումը՝ ի պաշտպանություն Ուկրաինայի և Ղրիմի տարածքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականության[43]։
Ակադեմիական կոչումներ և աստիճաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (1989)։
- «Ռուսաստանի հումանիտար գիտությունների պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում» (1996)՝ XX դարի երկրորդ կեսի ռուսական և համաշխարհային մշակույթի, գիտության և արվեստի զարգացման բնագավառում ունեցած մեծ վաստակի համար, համաձայն Հումանիտար գիտությունների Ռուսաստանի պետական համալսարանի կանոնադրության[44]։
- Ռուսաստանի արվեստի ակադեմիայի իսկական անդամ (2001, թղթակից անդամ՝ 1997):
- Մադրիդի Սան Ֆերնանդոյի ակադեմիայի թղթակից անդամ (Իսպանիա)։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրինա Ալեքսանդրովնա Անտոնովան համարվում է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի լիիրավ ասպետ (ութ կանանցից մեկը, Մայա Պլիսեցկայայի, Գալինա Վոլչեկի, Գալինա Վիշնևսկայայի, Վալենտինա Մատվիենկոյի, Լյուդմիլա Վերբիցկայայի, Իննա Չուրիկովայի և Տատյանա Դորոնինայի հետ միասին)։
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան (2007, դեկտեմբերի 6)։ Թանգարանների զարգացմանը, ներքին և համաշխարհային մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման գործում նշանակալի ավանդի համար[45],
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (20 մարտի, 2002) - ռուսական մշակույթի զարգացման գործում նշանակալի ավանդի համար[46],
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշան (17 մարտի, 1997) - Պետությանը մատուցած ծառայությունների և Ռուսաստանի ազգային մշակութային ժառանգության պահպանման գործում անձնական մեծ ներդրման համար[47],
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (28.02.2012) - ազգային մշակույթի զարգացման գործում մեծ ներդրման և երկար տարիների հասարակական գործունեության համար[48],
- «Բարեգործության համար» պարգևի շքանշան (20 մարտի, 2017)-ազգային մշակույթի զարգացման գործում ներդրման, հասարակության բարոյականության և հանդուրժողականության մակարդակի բարձրացմանն ուղղված ակտիվ հասարակական գործունեության, երկար տարիների բեղմնավոր աշխատանքի համար[49],
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան,
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան,
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (1980 թվականի նոյեմբերի 14)՝ 22-րդ օլիմպիական խաղերի նախապատրաստման և անցկացման ընթացքում կատարած աշխատանքների համար[50],
- «ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչում (1979 թվականի հունիսի 21)՝ խորհրդային կերպարվեստի բնագավառում ծառայությունների համար[51],
- Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ 2017 թվականին մարդասիրական գործունեության ոլորտում ակնառու ձեռքբերումների համար (2018 թվականի հունիսի 8)[52][53],
- 1995 թվականի գրականության և արվեստի բնագավառում Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ (կրթական գործունեության ոլորտում) (1996 թվականի մայիսի 27)՝ Պուշկինի անվան գեղարվեստի պետական թանգարանում «Դեկտեմբերյան գիշերներ» միջազգային երաժշտական փառատոնի անցկացման համար (1981-1995)[54],
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ (Ֆրանսիա),
- Արվեստի և գրականության շքանշանի ասպետ (Ֆրանսիա),
- Իտալիայի Հանրապետության հանդեպ վաստակի համար շքանշանի ասպետ (7 դեկտեմբերի, 2000)[55],
- Մոսկվայի կառավարության պատվոգիր (2002 թվականի մարտի 19)՝ ազգային մշակույթի զարգացման և հոբելյանական միջոցառումների անցկացման գոծում նշանակալի ծառայությունների համար[56],
- «Հայրենիքի գանձարան» հանրային մրցանակ[57],
- Բիզնեսի և ձեռներեցության Ռուսական ակադեմիայի Կանանց նվաճումների հանրային ճանաչման «Օլիմպիա» ազգային մրցանակի 2001 թվականի դափնեկիր[58],
- Լև Նիկոլաևի անվան ոսկե մեդալ (2011)՝ կրթության բնագավառում նշանակալի ավանդի, գիտության և մշակույթի նվաճումների մասսայականացման համար,
- Վլադիմիր Վիսոցկու 2013 թվականի «Своя колея» մրցանակի դափնեկիր,
- Սուրբ մեծ նահատակ Անաստասիայի կայսերական շքանշան (12 հուլիսի 2013, Ռուսաստանի կայսերական տուն), հայրենիքին մատուցած ծառայությունների և բարեգործության համար[59],
- Ֆինանսիստների համառուսաստանյան «Репутация» մրցանակաբաշխության դափնեկիր «Ռուսական մշակույթի պահպանմանն ու զարգացման բնագավառում զգալի ավանդի համար» հատուկ անվանակարգում (2012)[60],
- ԽՍՀՄ մեդալներ,
- Ռուսաստանի Դաշնության մեդալներ։
Մասնակցություն հեռուստատեսային նախագծերին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իրինա Անտոնովան հանդիսանում է «Մշակույթ» հեռուստաալիքի «Հինգերորդ չափում» համաշխարհային մշակույթի պատմության մասին հեռուստածրագրերի շարքի հեղինակ և վարող[61]։
- Լեոնիդ Պարֆյոնովի «Աստծո աչքը» վավերագրական ֆիլմում նա պատմում է այն իրադարձությունների մասին, որոնց մասնակցել է ինքը (պրեմիերան կայացել է 2012 թվականի մայիսի 31-ին Առաջին ալիքով)։ Ֆիլմը նվիրված էր Մոսկվայի Ալեքսանդր Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի 100-ամյա պատմությանը։ Ֆիլմի խաղային դրվագներում երիտասարդ տարիների Անտոնովային մարմնավորել է դերասանուհի Մարինա Զուդինան։
- Մասնակցել է «Զվեզդա» հեռուստաալիքի «Հիշողության ճանապարհ» հեռուստանախագծի հաղորդումներից մեկին (հաղորդումը կայացել է 2019 թվականի հոկտեմբերի, 25-ին), որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին (1941-1945)[14]։
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Выставка картин Дрезденской галереи: Каталог / Составители: И. Антонова, А. Замятина. — М.: ГМИИ, 1955. — 128 с. — 125 000 экз. (обл.)
- Антонова И. А. Веронезе: (Паоло Веронезе). — М.: Искусство, 1957. — 60, [30] с. — 20 000 экз. (обл.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.tagesspiegel.de/kultur/sie-galt-als-hueterin-der-beutekunst-die-russische-museumschefin-irina-antonowa-ist-tot/26674862.html
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Биография президента ГМИИ имени Пушкина Ирины Антоновой. «ТАСС» // tass.ru (1 декабря 2020 года)
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Ярослав Тимофеев (5 июля 2013 года). «Ирина Антонова: «Я мечтала выбрать в преемники кого-то из ученых»». Интернет-портал газеты «Известия» // iz.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 Лица телеканала «Культура». Антонова Ирина Александровна, автор и ведущая программы «Пятое измерение». Биография // web.archive.org (архивная копия от 15 мая 2005 года страницы сайта tvkultura.ru телеканала «Культура»)
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Анна Балуева. Ирина Антонова: «Сегодня моя семья — сын». Интернет-портал газеты «Собеседник» // sobesednik.ru (26 ноября 2018 года)
- ↑ Надгробная плита Александра Александровича Антонова (1891-1966) и Иды Михайловны Антоновой (1899-1999) на Новодевичьем кладбище в Москве // сайт-памяти.рф
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 Автор и ведущая: Татьяна Устинова. ВИДЕО. Авторская программа Татьяны Устиновой «Мой герой» с участием Ирины Антоновой (выпуск 2019 года). «ТВ Центр» // tvc.ru (1 декабря 2020 года)
- ↑ 12,0 12,1 12,2 Зоя Игумнова. «Жить долго не каждому дано». Интернет-портал газеты «Известия» // iz.ru (1 декабря 2020 года)
- ↑ 13,0 13,1 Сергей Гапонов (7 мая 2013 года). «Директор ГМИИ имени Пушкина Ирина Антонова в проекте Первого канала «Люди Победы»». «Первый канал» // 1tv.ru.
- ↑ 14,0 14,1 Ирина Лосик, Мария Барабанова. «Дорога памяти»: Ирина Антонова рассказала о работе медсестрой в годы Великой Отечественной войны. Телеканал «Звезда» // tvzvezda.ru (25 октября 2019 года)
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 15,4 Анна Горбашова. Последнее интервью Ирины Антоновой РИА Новости. «РИА Новости» // ria.ru (1 декабря 2020 года)
- ↑ Анатолий Королёв, политический обозреватель «РИА Новости». Возвращение шедевров Дрезденской галереи. «РИА Новости» // ria.ru (30 августа 2005 года)
- ↑ Никита Корзун. «Есть вещи, которыми я горжусь»: опубликовано одно из последних интервью Ирины Антоновой. Телеканал «Звезда» // tvzvezda.ru (1 декабря 2020 года)
- ↑ От Джоконды до Пикассо: 5 знаменитых выставок Ирины Антоновой. «РИА Новости» // ria.ru (20 марта 2012 года)
- ↑ Александр Безбородов, ректор РГГУ. Музейный мир прощается с Ириной Антоновой Արխիվացված 2021-01-17 Wayback Machine. Официальный сайт Российского государственного гуманитарного университета (РГГУ) // rsuh.ru (3 декабря 2020 года)
- ↑ Учебный художественный музей имени И. В. Цветаева в Музейном центре РГГУ Արխիվացված 2020-11-30 Wayback Machine. Официальный сайт Российского государственного гуманитарного университета (РГГУ) // rsuh.ru
- ↑ «Арт-лекторий» исторического факультета. Официальный сайт Московского государственного университета имени М. В. Ломоносова // msu.ru (26 апреля 2016 года)
- ↑ Пресс-служба ГМИИ имени А. С. Пушкина. Ирина Александровна Антонова. Официальный сайт Государственного музея изобразительных искусств имени А. С. Пушкина // pushkinmuseum.art (1 декабря 2020 года)
- ↑ Проект. Доверенные лица Владимира Путина. Антонова Ирина Александровна Արխիվացված 2017-08-10 Wayback Machine Сайт доверенных лиц Президента Российской Федерации Владимира Путина // доверенныелица.рф
- ↑ Доверенными лицами Путина стали 499 человек — спортсмены, деятели культуры и искусства, науки. Официальный сайт российской политической партии «Единая Россия» // er.ru (6 февраля 2012 года)
- ↑ «И. Антонова ждёт извинений за «некоторые пассажи» М. Пиотровского». «РБК» // rbc.ru. 8 мая 2013 года. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Очевидное-невероятное. Эфир от 12.12.2009 Արխիվացված 2017-08-31 Wayback Machine // russia.tv
- ↑ «Виртуальный Музей нового западного искусства будет открыт в этом году». // mosday.ru. 26 мая 2013 года.
- ↑ Кандидатуру преемницы Ирина Антонова выбирала лично. «Вести» // vesti.ru (1 июля 2013 года)
- ↑ Ярослав Тимофеев (5 июля 2013 года). «Ирина Антонова: «Я мечтала выбрать в преемники кого-то из ученых»». Интернет-портал газеты «Известия» // iz.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Ирина Антонова стала президентом ГМИИ им. Пушкина. — Её место директора заняла Марина Лошак». «ТАСС» // tass.ru. 1 июля 2013 года.
- ↑ Пушкинский музей назвал коронавирус причиной смерти И. Антоновой, «РБК» // rbc.ru (1 декабря 2020 года)
- ↑ Причиной смерти Ирины Антоновой стал коронавирус. «ТАСС» // tass.ru (1 декабря 2020 года)
- ↑ Ирину Антонову похоронят на Новодевичьем кладбище. «ТАСС» // tass.ru (1 декабря 2020 года)
- ↑ Ирину Антонову похоронят на Новодевичьем кладбище Москвы. «ՌԻԱ Նովոստի» // ria.ru (1 декабря 2020 года)
- ↑ Источник назвал дату прощания с Ириной Антоновой. «ՌԻԱ Նովոստի» // ria.ru (1 декабря 2020 года)
- ↑ Источник назвал дату похорон Ирины Антоновой. «ՌԻԱ Նովոստի» // ria.ru (2 декабря 2020 года)
- ↑ Ирину Антонову похоронили на Новодевичьем кладбище. «ТАСС» // tass.ru (4 декабря 2020 года)
- ↑ Гуля Балтаева. Ирина Антонова: самое большое мое предназначение — быть мамой. «Вести» // vesti.ru (1 декабря 2020 года)
- ↑ Альбом-каталог выставки «Хрустальный дворец. Художественное стекло XVIII—XXI веков» Омского областного музея изобразительных искусств имени М. А. Врубеля (стр. 296). Արխիվացված 2016-08-15 Wayback Machine Официальный сайт Омского областного музея изобразительных искусств имени М. А. Врубеля // vrubel.ru
- ↑ Выставка «Преемственность поколений. Художник и его ученики. Мастера российского авторского стекла» в Российской академии художеств. Дата проведения: 24.12.2002. — 20.01.2003. Արխիվացված 2021-01-20 Wayback Machine Официальный сайт Российской академии художеств // rah.ru
- ↑ Анатолий Стреляный (2000 թ․ ապրիլի 9). «Русская обида (Письмо двадцати одного)». Радио Свобода.
- ↑ «Ответ на письмо европейцев российских деятелей культуры». Индекс. 2000.
- ↑ Деятели культуры России — в поддержку позиции Президента по Украине и Крыму Արխիվացված 2021-01-15 Wayback Machine // Официальный сайт Министерства культуры Российской Федерации
- ↑ Александр Безбородов, ректор РГГУ. Музейный мир прощается с Ириной Антоновой Արխիվացված 2021-01-17 Wayback Machine. Официальный сайт Российского государственного гуманитарного университета (РГГУ) // rsuh.ru (3 декабря 2020 года)
- ↑ «Указ Президента Российской Федерации от 6 декабря 2007 года № 1639». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 20 марта 2002 года № 292». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 17 марта 1997 года № 245». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 28 февраля 2012 года № 247». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 20 марта 2017 года № 119 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ «Указ Президиума Верховного Совета СССР от 14 ноября 1980 года № 3301-X «О награждении орденами и медалями СССР работников, наиболее отличившихся при подготовке и проведении Игр XXII Олимпиады»». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Указ Президиума Верховного Совета РСФСР от 21 июня 1979 года «О присвоении почетного звания заслуженного деятеля искусств РСФСР Антоновой И. А.»
- ↑ Указ Президента Российской Федерации В. Путина от 8 июня 2018 года № 278 «О присуждении Государственной премии Российской Федерации за выдающиеся достижения в области гуманитарной деятельности 2017 года». // publication.pravo.gov.ru
- ↑ Анатолий Макаров. ВИДЕО. Путин поздравил граждан с Днём России и вручил государственные премии. — Среди лауреатов за 2017 год − худрук Санкт-Петербургского академического театра балета Борис Эйфман, президент ГМИИ имени А. С. Пушкина Ирина Антонова, генеральный директор Музея мирового океана Светлана Сивкова и другие. Официальный сайт телеканала «Звезда» // tvzvezda.ru (12 июня 2018 года)
- ↑ Указ Президента Российской Федерации от 27 мая 1996 года № 779 «О присуждении Государственных премий Российской Федерации в области литературы и искусства 1995 года»
- ↑ Commendatore Ordine al Merito della Repubblica Italiana sig.ra Irina Aleksandrovna Antonova(իտալ.)
- ↑ Распоряжение Правительства Москвы от 19 марта 2002 года № 358-рп «О награждении Почётной грамотой Правительства Москвы»
- ↑ Премия «Сокровищница Родины» — вручена
- ↑ Официальный сайт Российской академии бизнеса и предпринимательства
- ↑ «О награждении Императорским Орденом Святой Великомученицы Анастасии». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Лауреаты Премии «Репутация» в 2012 году». finday.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.
- ↑ Программа «Пятое измерение» на телеканале «Культура». Автор и ведущая цикла — директор ГМИИ имени А. С. Пушкина Ирина Александровна Антонова. // web.archive.org (архивная копия от 1 ноября 2004 года страницы сайта tvkultura.ru телеканала «Культура»)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրինա Անտոնովա» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Մարտի 20 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 30 մահեր
- 2020 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալով պարգևատրվածներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- COVID-19-ից մահացածներ
- «Տրիումֆ» մրցանակի դափնեկիրներ
- Արվեստագիտության դոկտորներ
- Խորհրդային արվեստաբաններ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ գրականության և արվեստի բնագավառում
- Ռուս արվեստաբաններ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանակիրներ
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստներ