Պինտուրիկիո
-
Անվան այլ գործածումների համար տես՝ Պինտուրիկիո (այլ կիրառումներ)
| Պինտուրիկիո | |
ինքնադիմանկար |
|
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Ի ծնե տրված անունը | Bernardino di Betto di Biagio |
|---|---|
| Ծննդյան ամսաթիվ | 1454 |
| Ծննդավայր | Պերուջա, Ումբրիա Իտալիա |
| Մահացել է | 1513 |
| Վախճանի վայրը | Սիենա, Տոսկանիա Իտալիա |
| Ազգություն | իտալացի |
| Ոճ(եր)ը | Իտալական վերածնունդ |
| Ժանր(եր)ը | գեղանկար, ֆրեսկո |
| Գործունեությունը | գեղանկարիչ |
| Գործունեության տարիներ | 1937 - 1513 |
| ազդվել է | Պիետրո Պերուգինո |
Պինտուրիկիո կամ Պինտուրիքիո իտ.՝ Pinturicchio; փաստացի՝ Բերնարդինո դի Բետո (կամ դի Բենեդետո) դի Բյաջո, Bernardino di Betto di Biagio, 1454, Պերուջա — 1513, Սիենա) — Վերածննդի շրջանի իտալացի գեղանկարիչ։
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Կվատրեչենտոյի ումրայի դպրոցի ներկայացուցիչ է։ Սովորել է Ֆիորենցո դի Լորենցոյի մոտ, հետո Ռաֆայելի, որին հետագայում օգնել է Սիքստինյան կապելլայի նկարազարդման գործում, հետ Պիետրո Պերուջինոյի մոտ։ Որոշ տեղեկություններ կան, որ սովորել է նաև Բենեդետտո Կապորալիի մոտ։ Կրել է Պերուջինոյի ուսուցիչ Բենեդետտո Բոֆիլիի ազդեցությունը։ Հասուն վարպետ դառնալով Պինտուրիկիոն հրաժարվեց Պերուջինոյի որոշ սկզբունքներից, հիմնականում՝ ֆիգուրների միակերպությունից, որով ավելի մոտեցավ Բոտիչելլիի արվեստին։[1]
Աշխատել է Իտալիայի մի շարք քաղաքներում՝ Պերուջա, Հռոմ, Օրվիետո, Սպոլետո, Սիենա։ Հիմնական գործերից են՝ Սանտա մարիա դել Պոպոլո եկեղեցու, Բորջիաների տան և Սիենայի տաճարի Պիկոլոմինիի գրադարանի ֆրեսկոները։ Նրա գործերում հաճախ հանդիպում են բուսական և ճարտարապետական նախշեր։ Հաստոցային գործերից առավել հայտնին Դրեզդենի պատկերասրահում ցուցադրվող «Տղայի դիմանկար» աշխատանքն է։
Գնահատականը [խմբագրել]
Ջորջո Վազարին բացասական է գնահատում Պինտուրիկիոյի արվեստը, համարելով նրա փառքը ոչ արժանի։ Բացի այդ կենսագիրը մեղադրում է նկարչին՝ պատվիրատուների ցանկությունները անպայման կատարելուն ձգտելու համար։
Ալեքսանդր Բենուան նշում է նկարչի գործերի առավել դեկորատիվությունը։ Գտնում է, որ ֆրեսկոները դատարկ ու միամիտ և պայմանական գործեր են։ Հիմնական ազդեցությունը և հմայքը առաջանում է վառ գույներից, ոսկու և զարդանախշերի առատությունից, որոնցով նկարիչը սիրում է իր սյուժեները լրացնել։[2]
Հետաքրքիր [խմբագրել]
Ֆուտբոլային մագնատ և երկրպագու Անելիի թեթև ձեռքով, Պինտուրիկիո մականունը ստացել է իտալական ֆուտբոլի աստղ Ալեսանդրո Դել Պիեռոն։ Անելիին Դել Պիերոյին և նրա ավագ ընկեր Ռոբերտո Բաջոյի հարաբերությունները նմանեցրել է Պինտուրիկիոյի և Պերուջինոյի՝ աշակերտի և ուսուցչի հարաբերություններին։