Մյուզ
| Մյուզ | |
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանրեր | Ալտերնատիվ ռոք[1][2] Սիմֆոնիկ ռոք[3][4] Պրոգրեսիվ ռոք |
| Գործունեություն | 1994–ներկա |
| Լեյբլ | Mushroom Records, A&E Records, Warner Bros. Records |
| Կայք | www.muse.mu |
| Անդամներ | |
| Մեթյու Բելլամի Քրիս Վոլսթենհոլմ Դոմինիկ Հովարդ |
|
Muse (արտասանվում է "Մյուզ"), բրիտանական աշխարհահռչակ Ալտերնատիվ ռոք խումբ է, հիմնվել է 1994 թվականին անգլիական Թինմութ քաղաքում: Խումբը ունի երեք մասնակից` Մեթյու Բելլամի, Քրիս Վոլսթենհոլմ և Դոմինիկ Հովարդ: Խումբը թողարկել է վեց ստուդիական ալբոմ` Showbiz (1999), Origin of Symmetry (2001), Absolution (2003), Black Holes and Revelations (2006), The Resistance (2009) և The 2nd Law (2012). Նաև պաշտոնապես թողարկվել է երեք համերգային սկավառակ` Hullabaloo Soundtrack (2002), Absolution Tour (2005), և HAARP (2008): Վերջինս 2007 թ. Ուէմբլի մարզադաշտում կայացած մեծ համերգի ձայնագրությունն է և «Ողջ ժամանակների լավագույն 50 ալբոմներ» ցանկում զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը:[5]: 2010 թվականին The Resistance ալբոմի շնորհիվ խումբը արժանացավ պատվավոր Գրեմմիի մրցանակի` «Լավագույն ռոք-ալբոմ» կատեգորիայում:[6][7] 2012 թ. սեպտեմբերի դրությամբ ամբողջ աշխարհում խմբի ալբոմները վաճառվել են ավելի քան 20 միլիոն օրինակով:[8][9]
Բովանդակություն |
Խմբի անդամներ [խմբագրել]
- Մեթյու Բելլամի (անգլ.՝ Mattew Bellami) - վոկալ, կիթառ, դաշնամուր
- Քրիս Վոլսթենհոլմ (անգլ.՝ Christopher Tony Wolstenholme) - բասս, բեք-վոկալ, շրթհարմոն
- Դոմինիկ Հովարդ (անգլ.՝ Dominic Howard) - հարվածային գործիքներ
Խմբի պատմությունը [խմբագրել]
1992—1997: Կազմավորումը և վաղ շրջանը [խմբագրել]
90-ական թվականներին Մեթը, Դոմն ու Քրիսը նվագում էին թինմության դպրոցի տարբեր կոլեկտիվներում: Muse-ի կազմավորումն սկսվեց այն բանից հետո, երբ Մեթը դարձավ կիթառահար Դոմ Հովարդի խմբում: Նրանք հայտնվեցին բարդ իրավիճակում, երբ խմբի բասս-կիթառահարը՝ Phys Vandit-ը որոշեց լքել խումբը: Նրանք խնդրեցին իրենց մոտիկ ընկերոջը՝ Քրիս Վոլսթենհոլմին սովորել նվագել բասս-կիթառ:[10] Սկզբնական շրջանում, մինչև Muse անունով հանդես գալը, խումբը ունեցել է մի շարք անվանումեր՝ Gothic Plague, Carnage Mayhem, Fixed Penalty և Rocket Baby Dolls: Rocket Baby Dolls անվան տակ նրանք հաղթեցին տեղի «Band Battle»-ներից մեկը,[11] ընթացքում կոտրելով իրենց երաժշտական սարքավորումները:[12][13] Շուտով նրանք որոշեցին չշարունակել ուսումը և խորանալ երաժշտության ոլորտում: Անվանվելով Muse՝ նրանք սկսեցին ելույթներ ունենալ էքսեթերյան ակումբներում:
1998—2000: Առաջին մինի-ալբոմները և Showbiz-ը [խմբագրել]
Տես նաև՝ Muse EP, Muscle Museum EP, Showbiz
Իր առաջին համերգները Մյուզը ունեցավ Լոնդոնում և Մանչեսթերում: Խմբի տղաները հանդիպեցին Դեննիս Սմիթթին՝ Sawmills ձայնագրության ստուդիայի տիրոջը, և նրա հետ կնքեցին պայմանագիր: Այս հանդիպումը նպաստավոր հանդիսացավ խմբի համար, և նրանք ձայնագրեցին իրենց առաջին մինի-ալբոմ «Muse EP»՝ Dangerous լեյբլի տակ: Երկրորդ մինի-ալբոմը՝ «Muscle Museum EP», որը թողարկվեց 1999-ի հունվարին, իր մեջ ներառում էր Sober ստեղծագործեւթյան 2 տարբերակ, Uno, Unintended և Instant Messenger երգերը: Երաժշտական լրագրող Սթիվ Լամաքը ասել է. «Սա այն ձայնագրություններց է, որոնք չեն տեղավորվում ամեն տեղ հնչող երաժշտության շրջանակներում: Լսարանի կողմից այն ստացավ հրաշալի արձագանքներ»: Սակայն մինի-ալբոմի հաջողությանը հակառակ բրիտականան շատ ձայնագրման ընկերություններ մերժեցին աջակցել Մյուզին՝ պնդելով, որ նրանք հնչողությամբ հիշեցնում են Radiohead-ին: Չնայած դրան, ամերիկյան «Maverick Records» լեյբլը խմբի համար կազմակերպեց մի քանի համերգներ ԱՄՆ-ում: Մեծ Բրիտանիա վերադառնալուն պես խումբը կնքեց պայմանագրեր եվրոպական և ամերիկյան լեյբլների հետ: Մյուզի առաջին ալբոմի՝ «Showbiz»-ի ձայանգրման աշխատանքներով հետաքրքրվեց Ջոն Լեքին, որը զբաղվել էր The Bends-ի, The Stone Roses-ի և The Verve-ի պրոդյուսինգով: Ալբոմն արտահայտեց խմբի ագրեսիվ-լիրիկական ոճը, իսկ տեքստերը արտացոլեցին այն դժվարությունները, որոնց հանդիպեց խումբը Թինմութում:
2001—2002: Origin of Symmetry [խմբագրել]
Հիմնական հոդվածը` Origin of Symmetry
2002 թ. նոյեմբերից խումբը սկսեց պատրաստել ալբոմը: Սկզբից ալբոմի պրոդյուսերն էին Ջոն Քորնֆիլդի և Փոլ Ռիվը, և այդ ժամանակ ձայնագրվեց 3-4 երգ: Բայց հետո խումբը փոխեց իրենց պրոդյուսերներին, և արդեն ամերիկացի Ռիչ Քոստի պրոդյուսերի հսկողությամբ ձայնագրեցին ողջ ալբոմը: 2006 թ. փետրվարին "Q" ամսագրի կողմից պատրաստված "Աշխարհի լավագույն 100 ալբոմները" ցանկում «Origin of Symmetry» ալբոմը զբաղեցրեց 74-րդ հորիզոնականը:[14]
Ամերիկյան Maverick լեյբլում կարծեցին, թե Բելլամիի ֆալցեթը կխոչնդոտի ալբոմի հեռարձակումը ռադիոյով, և պահանջեցին փոփոխություններ խումբը մտցնի մի քանի երգերում՝ ԱՄՆ-ում ալբոմը թողարկելու համար: Խումբը հրաժարվեց և կանխեց համագործակցությունը լեյբլի հետ: ԱՄՆ-ում ալբոմը հետագայում թողարկվեց միայն 2005թ. սեպտեմբերի 20-ին, երբ Մյուզը պայմանագիր կնքեց Warner Music Group ընկերության հետ:
Խումբը թողարկեց նաև Փարիզի Le Zénith համալիրում կայացած համերգների ձայնագրությունը՝ «Hullabaloo», տեսաերիզի և ձայնասկավառակի տեսքով:
2003—2005: Absolution [խմբագրել]
Հիմնական հոդվածը` Absolution
"Absolution" ալբոմի պրոդյուսերն էր Ռիչ Քոսթին: Ալբոմը թողարկվել է 2003 թվականի սեպտեմբերի 29-ին: Ալբոմը ձայնագրվում էր Լոս Անջելեսում և Լոնդոնում և բրիտանական չարթերում մեկնարկեց 1-ին հորիզոնականից: Ալբոմի շատ երգեր դարձան հիթեր: Ալբոմից թողարկվեց 6 սինգլ, որոնցից «Stockholm Syndrome» երգը հրապարակվեց միայն ինտերնետում: Բրիտանական «Kerrang!» երաժշտական ամսագրի «XXI դարի լավագույն 50 ալբոմներ»-ի ցանկում ալբոմը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, զիճելով Green Day խմբի «American Idiot» ալբոմին:[15] ԱՄՆ-ում ալբոմը ստացել է Ոսկե կարգավիճակ:[16]
2004 թ. հունիսին խումբը մասնակցեց «Glastonbury Festival» փառատոնին, [17] շարունակելով իրենց համերգային շրջագայությունը: Խումբը նաև վաստակում է 2004 թ. MTV Europe Music Awards-ի երկու մրցանակ` «Լավագույն ալտերնատիվ կատարող» և «Լավագույն բրիտանական և իռլանդական կատարող» նոմինացիաներում, [18] և BRIT Award-2005 մրցանակաբաշխության «Բրիտանական լավագույն կենդանի կատարող» մրցանակը:[19]
2005 թ. հուլիսին խումբը մեծ համերգ է տալիս Փարիզում:[20]
2006–2008: Black Holes and Revelations [խմբագրել]
Հիմնական հոդվածները` Black Holes and Revelations և HAARP
Թողարկվել է 2006 թ. հուլիսի 3-ին: Ալբոմը կրկնակի պլատինե կարգավիճակ է ստացել: Ալբոմում ընդգծվում է խմբի երաժշտության հնչյունային փոփոխությունները, որը զգալիորեն տարբերվում է նախորդ ալբոմներից: Երգերի տեքստերը ստացել են քաղաքական և բողոքային ենթատեքստ, շոշափվում է նաև սիրո, ցավի և ներողամտության հուզալի թեմաները: Թարմացված ծրագրով խումբը լայնածավալ համերգային շրջագայության մեկնեց, ելույթներ ունենալով բոլոր մայրցամաքներում: Ալբոմից 5 երգ թողարկվեց առանձին սինգլներով:
2007 թվականին Լոնդոնի «Ուէմբլի» մարզադաշտում կայացած համերգի ձայնագրությամբ HAARP կենդանի ալբոմը թողարկվել է 2008թ. մարտի 14-ին Մեծ Բրիտանիայում և ապրիլի 1-ին՝ ԱՄՆ-ում: Սկավառակը «Ողջ ժամանակների լավագույն 50 ալբոմներ» ցանկում զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը:[21]:
2009–2011: The Resistance [խմբագրել]
Հիմնական հոդվածը` The Resistance
«The Resistance» ալբոմը թողարկվել է 2009թ. սեպտեմբերի 11-ին Իտալիայում, Գերմանիայում, Ավստրալիայում, Բելգիայում և Նիդեռլանդներում, սեպտեմբերի 14-ին՝ Մեծ Բրիտանիայում և սեպտեմբերի 15-ին ԱՄՆ-ում և Կանադայում: Սա առաջին ալբոմն էր, որի պրոդյուսերական ողջ աշխատանքը կատարվել է խմբի կողմից: Թողարկումից առաջին շաբաթվա ընթացքում վաճառվեց ալբոմի 451 հազար օրինակ, ինչը այդ տարի ռեկորդ դարձավ Մեծ Բրիտանիայում: 19 երկրի հիթ-շքերթներում ալբոմը մեկնարկեց 1-ին հորիզոնականից, և զբաղեցրեց 3-րդ տեղը ԱՄՆ-ում: Ալբոմից թողարկվեց 4 սինգլ՝ «Uprising», «Undisclosed Desires», «Resistance» и «Exogenesis: Symphony»:
2011–ներկա: The 2nd Law [խմբագրել]
Հիմնական հոդվածը` The 2nd Law
Ըստ խմբի մասնակիցների, նոր ալբոմի համար նյութը պատրաստ է, և 2011թ. սեպտեմբերից խումբը սկսել էր զբաղվել մշակմամբ և ձայնագրությամբ: Երաժիշտները խոստացել են, որ նոր, թվով 6-րդ պաշտոնական ալբոմը կթողարկվի 2012 թվականին:[22][23] Խմբի մենեջեր Էնթոնի Ադդիսը Billboard ամսագրին տրված հարցազրույցում նշել էր, որ Մյուզը Լոնդոնում սկսել է աշխատել նոր ալբոմի ձայնագրության վրա, և այն կթողարկվի մինչ 2012թ. հոկտեմբերը:[24] Հունիսի 6-ին հրապարակվեց ալբոմի պաշտոնական թրեյլերը:[25][26]
Հունիսի 27-ին խումբը իր պաշտոնական կայքում ներկայացրեց «Survival» սինգլը, որը դարձել է Լոնդոնում կայանալիք 30-րդ Ամառային օլիմպիական խաղերի հիմնը,[27][28][29][30] որն էլ խումբը կենդանի հնչողությամբ կատարեց Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ:[31]
2012 թ. հուլիսի 4-ին խումբը հրապարակեց նոր ալբոմի երգացանկը:[32], իսկ պաշտոնական երգացանկը հայտարարվեց հուլիսի 13-ին: [33] Դրանից քիչ անց «New Musical Express» ամսագրին տրված հարցազրույցի ժամանակ խումբը հայտարարեց ալբոմից երկրորդ՝ Madness սինգլի թողարկման մասին:[34] Նույն թվականի դեկտեմբերի 10-ին կթողարկվի ալբոմից երրորդ` Follow Me սինգլը:[35]
Ալբոմը զբաղեցրել է Բրիտանական հիթ-շքերթի առաջին հորիզոնականը, և ամերիկյան հեղինակավոր «Billboard 200» չարթում երկրորդ հորիզոնականը:[36][37]
Ալբոմը ստացել է Ոսկե կարգավիճակ Կանադայում[38], Իտալիայում[39], Նոր Զելանդիայում[40], Լեհաստանում[41], Շվեյցարիայում[42] և Մեծ Բրիտանիայում[43][44]:
«Madness» երգը առաջադրվել է 2013 թ. կայանալիք Գրեմմի մրցանակաբաշխության «Լավագույն ռոք երգ» նոմինացիայում, իսկ ալբոմը` «Լավագույն ռոք ալբոմ» նոմինացիայում:[45]
Սկավառակագրություն [խմբագրել]
Ստուդիական ալբոմներ [խմբագրել]
- 1999 Showbiz
- 2001 Origin of Symmetry
- 2003 Absolution
- 2006 Black Holes and Revelations
- 2009 The Resistance
- 2012 The 2nd Law
Համերգային ալբոմներ [խմբագրել]
- 2008 HAARP
Հավաքածուներ [խմբագրել]
| Year | Album details | Peak chart positions | Certifications | |||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| UK [46] |
AUS [47] |
FRA | GER | IRL | NED | NOR | SWI | |||
| 2002 | Hullabaloo Soundtrack
|
10 | 38 | 9 | 47 | 11 | 23 | 26 | 12 |
|
Դեմո-ալբոմներ [խմբագրել]
- 1995 This Is a Muse Demo (աուդիոկասետ)
- 1997 Newton Abbot Demo (աուդիոկասետ, թվային ներբեռնում)
Տեսաերիզներ [խմբագրել]
- 2002 Hullabaloo: Live at Le Zenith, Paris (2DVD, VHS)
- 2005 Absolution Tour (DVD)
- 2008 HAARP (CD+DVD, DL)
EP [խմբագրել]
| Տարի | Անվանում |
|---|---|
| 1998 | Muse EP
|
| 1999 | Muscle Museum EP
|
| 2000 | Random 1–8
|
Սինգլներ [խմբագրել]
| Տարի | Անվանումը | Ալբոմ |
|---|---|---|
| 1999 | Uno | Showbiz |
| Cave | ||
| Muscle Museum | ||
| 2000 | Sunburn | |
| Unintended | ||
| Plug In Baby | Origin of Symmetry | |
| New Born | ||
| 2001 | Bliss | |
| Hyper Music/Feeling Good | ||
| 2002 | Dead Star/In Your World | Hullabaloo Soundtrack |
| 2003 | Stockholm Syndrome | Absolution |
| Time Is Runing Out | ||
| Hysteria | ||
| 2004 | Sing for Absolution | |
| Butterflies and Hurricanes | ||
| 2006 | Supermassive Black Hole | Black Holes and Revelations |
| Starlight | ||
| Knights of Cydonia | ||
| 2007 | Invincible | |
| Map of the Problematique | ||
| 2009 | Uprising | The Resistance |
| Undisclosed Desires | ||
| 2010 | Resistance | |
| Exogenesis: Symphony | ||
| Neutron Star Collision (Love is Forever) | The Twillight Saga: Eclipse OST | |
| 2012 | Survival | The 2nd Law |
| 2012 | Madness | |
| 2012 | Follow Me | |
| 2013 | Supremacy |
Տեսահոլովակներ [խմբագրել]
Խմբի առաջին տեսահոլովակը, Uno, նկարահանվել է 1999 թվականին, Showbiz ալբոմի թողարկումից անմիջապես հետո: Ներկա դրությամբ 25 երգի համար նկարահանված է ընդհանուր 40 տեսահոլովակ:
|
|
Մրցանակներ [խմբագրել]
Հիմնական հոդվածը` Muse խմբի մրցանակներն ու նոմինացիաները
- 2000 NME Awards - Լավագույն նոր խումբ
- 2001 Kerrang! - Լավագույն բրիտանական խումբ
- 2002 Kerrang! - Լավագույն բրիտանական կենդանի համերգ
- 2003 Q Awards - Լավագույն կենդանի կատարող
- 2004 Q Awards - Նորամուծություն հնչողության մեջ
- 2004 MTV Europe Music Award - Լավագույն ալտերնատիվ կատարող
- 2004 MTV Europe Music Award - Լավագույն բրիտանա-իռլանդական կատարող
- 2004 Kerrang! - Լավագույն ալբոմ (Absolution)
- 2005 Brit Awards - Լավագույն կենդանի համերգ[49]
- 2005 MNE Awards - Լավագույն կենդանի ելույթ
- 2006 Kerrang! - Լավագույն կենդանի համերգ
- 2006 MTV Europe Music Award - Լավագույն ալբոմ (Black Holes and Revelations)
- 2006 Q Awards - Լավագույն ալբոմ (Black Holes and Revelations)
- 2007 Brit Award - Լավագույն կենդանի համերգ
- 2007 Kerrang! - Լավագույն բրիտանական համույթ
- 2007 MTV Europe Music Award - Headliner
- 2007 MTV Europe Music Award - Լավագույն բրիտանա-իռլանդական կատարող
- 2007 NME Awards - Լավագույն բրիտանական կատարող
- 2008 Meteor Music Award - Աշխարհի լավագույն կենդանի կատարող[50]
- 2008 NME Awards - Լավագույն կենդանի խումբ
- 2009 Q Award - Աշխարհում լավագույն կենդանի համերգ [51]
- 2009 NME Award - Լավագույն համերգային ալբոմ (HAARP)
- 2010 Brit Awards - Լավագույն բրիտանական խումբ
- 2010 NME Awards - Լավագույն բրիտանական խումբ[52]
- 2010 NME Awards - Լավագույն վեբ-կայք (muse.mu)
- 2011 Grammy - Լավագույն ռոք ալբոմ (The Resistance)
- 2012 NME Awards - Մեթյու Բելլամի - Hottest Man[53]
- 2012 NME Awards - Ամենանվիրված երկրպագուներ
Հետաքրքիր փաստեր [խմբագրել]
- «Absolution Tour» շրջագայության ընթացքում Մեթյու Բելլամին ջարդել է 140 կիթառ: Այդ ցուցանիշը մտել է Գինեսի ռեկորդների գիրք:
- 2009 թվականին Վատիկանը հրապարակեց "Աստծուն պետքական" երաժշտական կատարումների ցուցակը: Այդ ցանկում, Մոցարտի և Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի ձայներիզի հետ մեկտեղ տեղ է գտել Muse-ի «Uprising» երգը:[54]
Տես նաև [խմբագրել]
Գրականություն [խմբագրել]
- Ben Myers. Inside the Muscle Museum 2004 - ISBN 978-0953994267
- Mark Beamount. Out of This World: The story of Muse 2008 - ISBN 978-1849383684
Արտաքին հղումներ [խմբագրել]
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մյուզ կատեգորիայում։ |
Ծանուցումներ [խմբագրել]
- ↑ Album Review: Muse "The Resistance"
- ↑ Album Review: Muse — Resistance | Craig Randall
- ↑ Rolling Stone
- ↑ J. Mensah's Billboard Files
- ↑ [http://www.nme.com/photos/the-50-greatest-live-albums-of-all-time/207806/11/1 «The 50 greatest live albums of all time» 40 - Muse Haarp](անգ.)
- ↑ Muse nominated for three GRAMMYs!
- ↑ MTV - Muse Bask In First Grammy Win, Make Plans For Kid-Friendly Album(անգ.)
- ↑ Wembley's Greatest Event(անգ.)
- ↑ MTV EMA 2010: Madrid: Muse(անգ.)
- ↑ Peter Buckley The rough guide to rock Rough Guides, 2003
- ↑ Muse playing Battle of the Bands 1994 – Pt. 4". YouTube
- ↑ Biography at Microcuts.net(անգ.)
- ↑ Rocketbabydolls.com Article from Kerrang! (1999)(անգ.)
- ↑ 2006 Q Magazine Reader's 100 Greatest Albums Ever
- ↑ Kerrang Readers 50 Best Albums Of The 21st Century
- ↑ Absolution eventually went RIAA certification | Gold
- ↑ Muse: Road To Wembley Part 4 – Glastonbury, triumph and tragedy
- ↑ «MTV Europe Awards 2004: The winners»։ BBC։ http://news.bbc.co.uk/2/hi/entertainment/4024097.stm։
- ↑ International Who's Who in Popular Music 2008 p.561 Taylor and Francis, 2008
- ↑ «LIVE 8 Concerts – Live 8»։ http://www.live8live.com/theconcerts/։
- ↑ [http://www.nme.com/photos/the-50-greatest-live-albums-of-all-time/207806/11/1 «The 50 greatest live albums of all time» 40 - Muse "Haarp" Recorded: Wembley Stadium, 2007]
- ↑ novostimira.com(ռուս.)
- ↑ Muse обещают поклонникам новый альбом в 2012 году(ռուս.)
- ↑ «Exclusive: Billboard.biz - Muse Manager Anthony Addis Talks New Album, Touring and the Challenges of Conquering America»։ http://www.billboard.biz/bbbiz/genre/rock-and-pop/muse-manager-anthony-addis-talks-new-album-1005416432.story։
- ↑ mtv.com. Muse - The 2nd Law - Album Trailer
- ↑ Fans react to Muse's dubstep-tinged trailer for new album 'The 2nd Law'(անգ.)
- ↑ Muse ռոք-խումբը ներկայացրեց Լոնդոնի 2012թ Օլիմպիական խաղերի հիմնը
- ↑ Gayane Aghababyan. NEW MUSE SONG SURVIVAL IS THE MAIN OLYMPICS SONG, TO PREMIERE TODAY(անգ.)
- ↑ Muse խումբը կներկայացնի Լոնդոնի Օլիմպիադայի պաշտոնական հիմնը(հայ.)
- ↑ Muse Write Official Song For the Olympics(անգ.)
- ↑ Survival (Live video from stadium - London Olympics 2012)(անգ.)
- ↑ musesupport.com The 2nd Law(անգ.)
- ↑ Gayane Aghababyan: MUSE REVEAL THE 2ND LAW TRACKLISTING
- ↑ NME Magazine Interview, July 2012"(անգ.)
- ↑ Next Muse Single Confirmed as Follow Me(անգ.)
- ↑ NME. "Muse beat Mumford & Sons to claim UK Number One album slot"
- ↑ Reuters: "Mumford & Sons keep Muse from topping Billboard chart"(անգ.)
- ↑ "Canadian album certifications – Muse – The 2nd Law"(անգ.)
- ↑ Federation of the Italian Music Industry -- Certificazione Album fisici e digitali settimana 43 del 2012
- ↑ Recording Industry Association of New Zealand "NZ Top 40 Albums Chart - 29 October 2012"(անգ.)
- ↑ Polish Producers of Audio and Video (ZPAV)
- ↑ "The Official Swiss Charts and Music Community: Awards (Muse; 'The 2nd Law')". Hung Medien
- ↑ British Phonographic Industry "British album certifications – Muse – The 2nd Law"(անգ.)
- ↑ The Official Top 40 Biggest Selling Albums Of 2012 revealed!(անգ.)
- ↑ Muse Nominated For Two Grammys(անգ.)
- ↑ Chart Stats. Muse
- ↑ Australian Charts » Muse
- ↑ BPI > Certified Awards Search. British Phonographic Industry
- ↑ Brits 2005: The winners
- ↑ Meteor Ireland Music Awards Past Winners
- ↑ Q Awards 2007: Best Live Act
- ↑ Shockwaves NME Awards 2010
- ↑ Shockwaves NME Awards 2011 – all the winners
- ↑ Muse и Tupac Shakur признаны «богоугодными»(ռուս.)