Black Holes and Revelations
| Black Holes and Revelations Muse խմբի ալբոմ |
||||
| Թողարկվել է | Հուլիսի 3, 2006 | |||
|---|---|---|---|---|
| Ժանր | Ալտերնատիվ ռոք, Պռոգրեսիվ ռոք | |||
| Տևողություն | 45:28 | |||
| Լեզու | Անգլերեն | |||
| Լեյբլ | Warner Bros. | |||
| Պրոդյուսեր | Ռիչ Քոսթի, Muse | |||
| Մասնագիտական ակնարկ | ||||
| Muse-ի տարեգրություն | ||||
|
||||
Black Holes and Revelations - բրիտանական Muse խմբի չորրորդ պաշտոնական ձայներիզն է, թողարկվել է 2006թ. հուլիսի 3-ին Warner Bros.-ի կողմից: Ձայնագրման աշխատանքները կատարվել են Նյու Յորքում ու Ֆրանսիայում: Ալբոմը ընդգծեց խմբի երաժշտության հնչյունային փոփոխությունները, որը զգալիորեն տարբերվում է նախորդ ալբոմներից: Թողարկման օրվանից մեկ շաբաթվա ընթացքում Մեծ Բրիտանիայում վաճառվեց 115,144 օրինակ: Ալբոմը երկու անգամ ստացել է պլատինե կարգավիճակ: Ալբոմից 5 երգեր թողարկվեցին առանձին սինգլներով: 2008 թվականին, ըստ "Q" ամսագրի XXI դարի լավագույն ալբոմների ալբոմների ցանկում ալբոմը զբաղեցրել է 34-րդ տեղը:
Երգերի տեքստերը ունեն քաղաքական ենթատեքստ: Ալբոմը սկսվում է «Take a Bow» երգից, որը, ըստ երաժշտական քննադատների, համարվում է «հարձակում գրեթե անվանված քաղաքական առաջնորդի վրա»: Դա առավել զգացվում է «Corrupt, уou’re corrupt, bring corruption to all that you touch» տողում: Հակաքաղաքական թեման շարունակվում է նաև «Exo-Politics» և «Assassin» երգերում: Ալբոմում հաճախակի շեշտվում են վիճաբանական հարցեր, ինչպիսիք են անօրեն պատերազմները, գերտերությունների իշխանավորների դավադրությունները, ժողովուրդների զայրույթը: Որոշ երգերը նվիված են հուզական թեմաներին՝ սիրո, ներողամտության և ցավի մասին:
Երգացանկ[խմբագրել]
Բոլոր երգերի հեղինակն է Մեթյու Բելլամին:
| # | Անվանում | Տևողություն |
|---|---|---|
| 1. | "Take a Bow" | 4:35 |
| 2. | "Starlight" | 3:59 |
| 3. | "Supermassive Black Hole" | 3:29 |
| 4. | "Map of the Problematique" | 4:18 |
| 5. | "Soldier's Poem" | 2:03 |
| 6. | "Invincible" | 5:00 |
| 7. | "Assassin" | 3:31 |
| 8. | "Exo-Politics" | 3:53 |
| 9. | "City of Delusion" | 4:48 |
| 10. | "Hoodoo" | 3:43 |
| 11. | "Knights of Cydonia" | 6:06 |
| 12. | "Glorious (բոնուս երգ)" | 4:41 |
Սինգլներ[խմբագրել]
| Անվանում | Թողարկվել է | UK Singles Chart |
Billboard Modern Rock Tracks | Billboard Hot 100 |
|---|---|---|---|---|
| "Supermassive Black Hole" | 19 Հունիս 2006 (UK) | #4 | #6 | |
| "Starlight" | 4 Սեպտեմբեր 2006 (UK) | #13 | #2 | #101 |
| "Knights of Cydonia" | 27 Նոյեմբեր 2006 (UK) | #10 | #10 | |
| "Invincible" | 9 Ապրիլ 2007 (UK) | #21 | ||
| "Map of the Problematique" | 18 Հունիս 2007 (UK) | #18 |
Հղումներ[խմբագրել]