Invincible (սինգլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Invincible (այլ կիրառումներ)
Invincible
սինգլ Black Holes and Revelations ալբոմից
Muse
Թողարկվածապրիլի 9, 2007
Ժանրալտերնատիվ ռոք, պռոգրեսիվ ռոք
Տևողություն5:00
ԼեզուԱնգլերեն
ԼեյբլHelium 3, Warner Bros.
ՊրոդյուսերՌիչ Քոսթի
Muse-ի ալբոմների ժամանակագրություն
Knights of Cydonia
2006
Invincible
2007
Map of the Problematique
2009

Invincible, անգլիական Մյուզ ալտերնատիվ ռոք-խմբի սինգլն է իրենց չորրորդ՝ Black Holes and Revelations ալբոմից։ Սինգլը զբաղեցրեց բրիտանական հիթ-շքերթի 21-րդ հորիզոնականը։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակը պատրաստել է ռեժիսոր Ջոննի Ռոսսը։ Պրեմիերան կայացավ Մեծ Բրիտանիյում 2007 թ. մարտի 16-ին Channel 4 հեռուստաալիքի եթերում։ Տեսահոլովակը նկարահանվել է Դուբլինյան համերգից առաջ։

Տեսահոլովակում խումբը երթևեկում է համաշխարհային պատմությունը նկարագրող պատկերների առջը՝ նախապատմական ժամանակներ, դինոզավրեր, Հին Եգիպտոս, Հին Հռոմ և Երկրորդ աշխարհամարտ։ Վերջին պահին հայտնվում են այլմոլորակայիններ և հսկա չափսերի ռոբոտներ, որոնք հարձակվում են ժամանակակից քաղաքի վրա։ Ողջ մարդկությունը տագնապով է տարվում, և բոլոր դարաշրջանները միավորվում են, որպեսզի հաղթեն եկվորներին։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

7" վինիլային սկավառակ

  1. «Invincible» - 5։00
  2. «Glorious» - 4։38

CD

  1. «Invincible» - 5։03
  2. «Knights of Cydonia» (Simian Mobile Disco Remix) - 4։51

DVD

  1. «Invincible» (երգ) - 5։03
  2. «Invincible» (տեսահոլովակ) - 4։40
  3. «Invincible» (կենդանի կատարում Միլանում) - 5։27

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]