New Born

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
New Born
Թողարկվել(ու) է 5 հունիս, 2001
Ժանր ալտերնատիվ ռոք, պռոգրեսիվ մետալ
Տևողություն 27:06 (ողջ սինգլը)
Լեզու Անգլերեն
Լեյբլ Mushroom Records
Պրոդյուսեր Ջոն Լեքի, Դեվիդ Բոթրիլ, Մյուզ
Մյուզի սինգլների տարեգրություն
Plug In Baby
2000
New Born
2000
Bliss
2001

New Born - բրիտանական Muse ալտերնատիվ ռոք-խմբի երկրորդ սինգլն է իրենց Origin of Symmetry ալբոմից։ Ի սկզբանե նախատեսում էին երգն անվանել "Tesseract": Երգի պրեմիերան կայացավ 2000 թ. հունիսի 16-ին` Լոնդոնի "Աստորիա" համալիրում կայացած համերգի ժամանակ։ Նկարահանվել է տեսահոլովակ։

Սինգլը թողարկվել է 2001 թ. հունիսի 5-ին՝ Մաշռում Ռեքորդս լեյբլի կողմից։ Հունաստանում և Կիպրոսում "Columbia Records" թողարկվել է 6 երգից կազմված մինիալբոմ։

New Born-ը դարձավ ֆրանսիական "Արյունոտ բերքը" կինոնկարի տիտղոսային երգը։[1]

Սինգլում տեղ գտած "Shrinking Universe" և "Map of Your Head" երգերը հետագայում թողարկվել են Hullabaloo Soundtrack հավաքածու ալբոմում։

Մեթյու Բելլամին մի հարցազրույցի ժամանակ երգի մասին ասել է. «Այս երգը տեխնոլոգիաների զարգացման հանդեպ վախի մասին է, և որ դա կարող է փլուզել ողջ մարդկությունը: Իմ վախը, որ արտահայտում եմ այս երգով, նրանում է, որ մենք չենք կարող ղեկավարել տեխնոլոգիան, որովհետև նրանք մեզանից արագաշարժ են: Այսպիսով` երգը մեզ ցույց է տալիս ապագան, ուր մարմինը կարևոր չէ, և բոլորը միացված են մեկ ցանցի։»

Երգացանկ[խմբագրել]

CD Ձայներիզ

  1. "New Born" - 6:03
  2. "New Born (Oakenfold Perfecto Remix)" - 7:02
  3. "Shrinking Universe" - 3:06
  4. "Piano Thing" - 3:01
  5. "Map of Your Head" - 4:23
  6. "Plug In Baby (Live)" - 3:31

7" վինիլային սկավառակ

  1. "New Born" - 6:05
  2. "Shrinking Universe" - 3:06

Արտաքին հղումներ[խմբագրել]