Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Օգոստոս 2020

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարգելի՛ վիքիհամայնք, «Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներ» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես ընտրյալ հոդված։ Խնդրում ենք ցուցաբերել ակտիվություն և քվեարկել այստեղ։--Նուբեռելլա 💬 07:05, 2 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Հարգելի՛ վիքիհամայնք, «Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներ» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես ընտրյալ հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:59, 2 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

(!) Մեկնաբանություն՝ Ինչպես ճիշտ նկատեց @Արեն Ձավարյանը, @Nooberella-ն այդ մասին արդեն ծանուցել է Խորհրդարանում։ Շատ շնորհակալ եմ ուշադիր լինելու համար։ --ջեօ (✡) 11:21, 2 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Նոր բոտի թեկնածու՝ InternetArchiveBot

Հարգելի մասնակիցները, խնդրում եմ մասնակցել InternetArchiveBot հաշվի բոտի կարգավիճակ ստանալու քննարկմանը։ Այս բոտը պոտենցիալ բոլոր հոդվածներում կարող է ներդրում ունենալ, բայց բոտապահը «մերոնցից» չէ ու խնդիրներ կամ փոփոխության առաջարկների լուծման հարցը այդքան պարզ չի լինի, այդ պատճառով շատ կարևոր է, որ դեմ/կողմ լինելու դեպքում գրեք Ձեր կարծիքը: Քննարկմանը կարող եք մասնակցել Վիքիպեդիա:Բոտի կարգավիճակի դիմումներ/InternetArchiveBot էջում։ Շնորհակալություն։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:35, 2 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Անդրկովկա՞ս

Տեղափոխել եմ տերմինների քննարկման էջ։--Սամվելքննարկում 04:52, 5 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Technical Wishes: FileExporter and FileImporter become default features on all Wikis

Max Klemm (WMDE) 09:13, 6 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Մահացած անձանց հոդվածներ, որոնք պատկեր չունեն

Չնայած ակտիվ մասնակիցների մի մասը իմ քննարկման էջն կամ վերջին փոփոխություններին հետևելու միջոցով արդեն գիտեն, բայց ամեն դեպքում ասեմ, որ գոյություն ունեն նման ցանկեր (մահացած անձանց հոդվածներ, որոնք պատկեր չունեն, մահացած անձանց հոդվածներ, որոնք պատկեր չունեն/ruwiki-ում կա)։ Հավես ունենալու դեպքում կարող եք ցանկի հոդվածներում նկարներ ավելացնել։ Ինչպես իմ անվանատարածքի մնացած բոլորը էջերը, այս էջերում էլ հանգիստ կարող եք խմբագրումներ անել (ստորագրել, ջնջել այն հոդվածները, որոնք արդեն պատկեր ունեն և այլն)։ Եթե ծանոթ չեք, խնդրում եմ նախքան սկսելը ծանոթանալ ՎՊ։ՈՉԱՊ-ին։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 06:43, 7 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Պատկերներ կային, որ Վիքիպահեստում ազատ էին։ --A.arpi.a (քննարկում) 07:55, 7 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Հոդվածում կա՞ր բայց, Արփի ջան։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:09, 7 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Անգլերենում կար։ --A.arpi.a (քննարկում) 09:35, 7 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

«Հոդվածների գնահատում» նախագծի մասնակիցների հայտագրում

Գնահատման նախագծի անդամների քվեարկություն

Հարգելի՛ վիքիհամայնք, սկսվել է գնահատման նախագծի անդամների քվեարկությունը։ Խնդրում ենք մեկ ամսվա ընթացքում քվեարկել այստեղ։--∑ίγμα (քնն.) 00:03, 9 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Ֆերմենտ

Բարև Ձեզ։ Առաջարկում եմ կարգավիճակից զրկել «Ֆերմենտ» հոդվածը։ Ժամանակին այն Հայերեն Վիքիպեդիայի լավագույն հոդվածներից էր, բայց այս տեսքով եթե այժմ ստեղծվեր, ոչ միայն ընտրյալ չէր դառնա, այլև որպես անաղբյուր հոդված կջնջվեր մեկ շաբաթ հետո։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 00:55, 9 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Նոր քվեարկություն. «Ֆերմենտ» հոդվածի կարգավիճակի հեռացման համար

(!) Մեկնաբանություն՝ քանի որ ունենք կարգավիճակի զրկման կանոնակարգ, միանգամից բացվել եմ զրկելու քվեարկության ենթաէջ, որից էլ կհասկանանք համայնքի դիրքորոշումը: Քվեարկությունը կտևի մեկ ամիս, քվեարկել կարող եք այստեղ:--∑ίγμα (քնն.) 01:17, 9 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Մատրիցը (ֆիլմ)

«Շաբաթվա հոդված» նախագծի նոր համակարգող

Ժողովուրդ ջան, զբաղվածությանս պատճառով այլևս չեմ հասցնում հետևել «Շաբաթվա հոդված» նախագծին, ինչի արդյունքում կարող է այն տուժել։ Նախ նշեմ, որ այս ընթացքում նախագիծը նոր մակարդակի վրա է դուրս եկել (կարծես թե)․ ակտիվություն, քննարկումներ են նկատվում թեկնածուների բաժնում, ինչը էականորեն հեշտացնում է համակարգողի գործը։ Այժմ խնդրում եմ ինչ-որ մեկին ինքնաառաջադրվել և ստանձնել այդ հաճելի գործը :) Ես այսուհետ չեմ հասցնելու զբաղվել դրանով։ Կանխավ շնորհակալություն։--Նուբեռելլա 💬 20:00, 7 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Սիգմա ջան, ըստ մի քանի խմբագիրների կարծիքի, նախկինում ամենալավը Դուք եք վարել նախագիծը, միգուցե ցանկանաք ստանձնել այդ աշխատանքը :) --Նուբեռելլա 💬 20:21, 9 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Չգիտեմ ասածս ռեալ ա թե չէ, բայց իմ կարծիքով ճիշտ չի, որ էդ գործը «բարդում» ենք մեկի գլխին ու մնացածս մի կողմ քաշվում ։Դ։ Ես առաջարկում եմ այդ էջի քվեարկություններին մասնակցողների համար հստակ կանոներ սահմանել (որովհետև վերջերս նկատել եմ, որ մարդիկ ամսիներ շարունակ չխմբագրելով վիքի են մտնում զուտ կողմ դնելու համար)։ Ոնց որ կարգավիճակ ունեցող հոդվածներն են ընտրվում ինչ-որ չափանիշներով ու ինչ-որ քանակի կողմերի միջոցով, տենց էլ սա անենք։ Կրկին փաստարկված դեմերի դեպքում հոդվածի չի անցնում։ Նաև առաջարկում եմ այդ շաբաթ նոր հոդված չունենալու դեպքում պատահականության սկզբունքով ընտրել նախորդ տարվա ընթացքում շաբաթվա հոդվածներից մեկը ու դա դնել գլխավոր էջում (ոչ թե անմիջապես նախորդը, ոնց որ հիմա ենք անում)։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 06:17, 10 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Նուբեռելլա ջան, շնորհակալ եմ գնահատանքի համար, սակայն դեռ ոչինչ պարզ չէ մեր իրական կյանքում: Իսկ Աշոտի ասածին կողմ եմ երկու ձեռքով: Շաբաթվա հոդվածի համար, ճիշտ է, ունենք չափանիշներ (որոնք որոշակի վերանայման կարիք ունեն), բայց կարծիք հայտնելու համար որոշակի վիքիստաժ, խմբագրումների ամսական քանակ, վերջին մի քանի ամիսների ակտիվություն, կարծում եմ, անհրաժեշտ են:--∑ίγμα (քնն.) 15:46, 10 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Հարգելի՛ վիքիհամայնք, «Իտալիայի վարչապետների ցանկ» հոդվածը ներկայացվել է գնահատման: Խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը գնահատման ենթաէջում։ Շնորհակալություն։ --Արշո (քննարկում) 09:51, 10 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Նոր անվանատարածքներ Հայերեն Վիքիպեդիայում

Ողջույն, հարգելի մասնակիցներ։ Սևագիր և Վիքինախագիծ անվանատարածքները արդեն պատրաստ են ^_^։ Հույս ունեմ՝ օգուտ կտան նախագծին։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:48, 10 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Այս թեմայով հարց էջը ավազարկղ տեղափոխող գադջեթի վերաբերյալ։ Գադջեթը պետք է տեղափոխի ստեղծող մասնակցի ավազարկղ թե՞ Սևագիր անվանատարածք։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:52, 10 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Ինձ թվում է ավազարկղ, սևագիրը կօգտագործվի նախագծի շրջանակներում։--Սամվելքննարկում 12:38, 10 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Ճիշտն ասած ես մի փոքր ավելի հակված եմ սևագիր տեղափոխելուն, Սամվել ջան, որովհետև այդ դեպքում կարող ենք ջնջել ու խուսափել ժամանակին Ոսկանյանի ասած խնդրից (այն, որ ընթերցողները կարող ենք կարդալ սևագիրը ու մտածել, որ դա հոդված է)։ Բայց «մի փոքր» էլի ։Ճ չեմ պնդում։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:59, 10 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Այնպես չի որ ես «ուժեղ» եմ հակված, սկզբունքային բան չկա, բայց դատելով մեր Վիքիպեդիայում առկա մթնոլորտից՝ իմ կարծիքով խմբագիրները կուզենան իրենք խմբագրեն հոդվածներում, այլ ոչ թե ընդհանուր (խմբագրում եմ կաղապարը վառ օրինակ)։--Սամվելքննարկում 13:08, 10 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Հասկանում եմ քեզ, Սամվել ջան, բայց եթե արդեն հրապարակել են հիմնական տարածքում, կարող ենք ենթադրել, որ անցել է այդ ցանկության փուլը։ Ու համ էլ պետք ա բոլոր տարբերակներով քիչ-քիչ «բզենք», որ հրապարակումից հետո «իմ հոդված» հասկացությունը գոյութր չունի ։ճ համաձայն չե՞ս։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:04, 10 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Ես նույնպես կնախընտրեի սևագիր տեղափոխելը, քանի որ եթե հոդվածն արդեն ստեղծվել է, ենթադրվում է, որ այն ստեղծող խմբագիրն իր կարողացածի չափով առավելագույնս ճիշտ է գրել այն, ու եթե սխալներ մնացել են, դրանք ուղղելուն կարող են օգնել այլ մասնակիցներ (չեմ պնդում, բայց մեր համայնքում այլ մասնակցի ստեղծած հոդվածները հազվադեպ են ուղղակի խմբագրում, իսկ ընդհարումները սովորաբար լինում են պիտակումների, կատեգորիա ավելացնելու ու նման պատճառներով, ոչ թե որոշակի թարգմանական ու այլ սխալներ ուղղելու կամ տեքստ ավելացնելու հետքևանքով), բացի այդ կլուծվի ուրիշ մասնակցի անունով ավազարկղ (կամ որ նույնն է՝ նրա մասնակցային էջի ենթաէջ) ստեղծելու և հետագայում դրանք ջնջելու հարցը։ Խնդիրը մնում է նոր անվանատարածքին ընտելանալն ու այն օգտագործել սովորելը, կարելի է որոշակի ժամանակ նախատեսել դրա համար։--Voskanyan (քննարկում) 14:05, 10 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Նոր քննարկում բացելու իմաստ չեմ տեսնում, ոչ էլ ուզում եմ վերևի քննարկմանը խանգարել, դրա համար գծից ներքև գրեմ։ Սարքել եմ {{Խմբագրման ծանուցում/Սևագիր կա}} կաղապարը, ինչը կերևա, եթե փորձեք խմբագրել այնպիսի էջ, որի անվամբ սևագիր արդեն գոյություն ունի (օրինակը կարող եք տեսնել նորմալ բաշխում էջում)։ Սա արել եմ ձուլման ենթակա հոդվածներից խուսափելու համար։ Տեքստը հավանաբար փոփոխության կարիք ունի։ Խնդրում եմ անհրաժեշտ փոփոխությունները անել կաղապարում (այժմ պաշտպանված չէ, այսինքն ոչ ադմիններն էլ կարող են խմբագրել կաղապարը)։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:25, 10 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Interwiki Women 4

Հարգելի վիքիխմբագիրներ
2020 թվականի օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 20-ը նախատեսվում է կազմակերպել Interwiki Women արշավի 4-րդ շրջանը, որը նվիրված է լինելու կին բուժաշխատողներին: Interwiki Women 3 արշավին միացան 21 վիքիներ: Հայերեն խմբագրողներն աչքի ընկան իրենց ակտիվությամբ:
Ակնկալում եմ ձեր աջակցությունը մեր երախտիքի խոսքը կին բուժաշխատողներին վիքիհոդվածներով հայտնելու գործում: Հարգանքով՝ --Armineaghayan (քննարկում) 06:09, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Կողմ --Արշո (քննարկում) 20:02, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Կողմ Սիրով կմիանանք նախագծին և կին բուժաշխատողներին կնվիրենք մեր ակումբականների կողմից ստեղծած հոդվածները։--Արարատ Թրվանց (քննարկում) 20:20, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Կողմ Մեծ հաճույքով կմասնակցեմ նախագծին --Մանե Մկրտչյան (քննարկում)

Կողմ Հրաշալի նախաձեռնություն և լավ առիթ՝ առողջապահության ոլորտի նվիրյալներին մեր հարգանքը հավաստելու համար։ Կմիանամ մեծ սիրով։--Avagyanasya (քննարկում) 07:18, 14 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Կողմ ^_^ --SilViePink 🐍 11:06, 14 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Կողմ Ինքս էլ կմիանամ արշավին: --Tamara Karvajar (քննարկում) 14:48, 14 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Արմինե ջան, ըստ արդեն ընդունված Վիքինախագծեր կանոնակարգի՝ քվերակության կարիք էլ չկա։ Չնայած ակնհայտ համաձայնություն կա, բայց ամեն դեպքում հետագայում կարող ես միայն տեղյակ պահել նախագծի սկսվելու մասին՝ առանց քվեարկության։ Խնդրում եմ նախագծի էջերը ստեղծել Վիքինախագիծ անվանատարածքում: Օրինակ՝ Վիքինախագիծ:Interwiki Women 4։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:22, 10 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
ԱշոտՏՆՂ ջան, շնորհակալ եմ տեղեկացման համար --Armineaghayan (քննարկում) 13:00, 11 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

«Շաբաթվա հոդված» նախագծի նոր կանոնակարգ

Հարգելի՛ վիքիհամայնք, քննարկման եմ ներկայացրել կանոնակարգի նոր նախագիծը: Մանրամասները՝ այստեղ:--∑ίγμα (քնն.) 21:46, 11 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Երաժիշտների, երաժշտական խմբերի և ամսագրերի թարգմանություն

Հարգելի մասնակիցներ՝ երաժիշտների կեղծանունների և երաժշտական խմբերի անվանումների թարգմանության վերաբերյալ հարցը/խնդիրը ժամանակին ներկայացրել էի «Հարցեր» բաժնում, որտեղ խնդիրը լուծող արձագանք չեմ ստացել։ Հիմա դրանց ավելացել են նաև ամսագրերը։ Հայերեն Վիքիպեդիայում այս թեմաներով հոդվածների մի մասի անվանումները մնում են բնօրինակ, մյուս մասինը՝ թարգմանվում հայերեն։ Կարծում եմ, պետք է կանգնել այս տարբերակներից մեկի վրա կամ գոնե որոշ կանոններ սահմանել, որպեսզի խմբագիրները կարողանան հասկանալ, երբ թարգմանել անվանումը, երբ՝ ոչ։ Հիմա մի քիչ օրինակներով․

Երաժիշտներ (ցանկ)

Երաժշտական խմբեր (ցանկ)

Ամսագրեր և/կամ օրաթերթեր

Հարգելի TheBabushka, ունենք Հոդվածների անվանում կանոն, որի Հայերեն անվանումներ մասում գրված է «Հայերեն վիքիպեդիայում հոդվածների անունները պետք է լինեն գրված հայերենով։ Սակայն հնարավոր են բացառություններ, երբ բառը կամ բառակապակցությունը հայտնի է միայն տվյալ լեզվով և հայերենում գործածական չէ, ապա կարելի է ընտրել տվյալ լեզվով անվանումը։», ըստ այդմ առաջնորդվել մեկ սկզբունքով (բոլորը մի լեզվով) հնարավոր չէ, յուրաքանչյուրը պետք է դիտարկել առանձին։--Սամվելքննարկում 04:52, 14 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Հարգելի Սամվել, իսկ հիմա ի՞նչ անենք այս հոդվածների հետ։ Ոնց հասկանանք, որը թարգմանենք, որը՝ չէ։ Մեկ-մեկ անվանափոխմա՞ն առաջադրել այսքանը։ Չեմ կարծում, որ այսպես թողնելը լավ լուծում է լինելու։ --TheBabushka 🐙 10:06, 14 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Հարգելի TheBabushka, որը ակնառու անվանափոխման ենթակա է, կարող ես անվանափոխել առանց քննարկման, որոնք քննարկման կարիք ունեն ներկայացրու անվանափոխման։ Ուրիշ լուծում չեմ տեսնում։ Ոնց հասկանանք, շատ պարզ, որը ինչ անունով ճանաչված է, այդ անունով պետք է մնա, եթե սկալ անունով է՝ անվանափոխվի։--Սամվելքննարկում 10:16, 14 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Չջնջվող և չանվանափոխվող հոդվածներ

Հարգելի մասնակիցներ, խնդրում եմ ժամանակ ու ցանկություն ունենալու դեպքում մասնակցել ՎՊ:ԱԱՀ և ՎՊ:ՋԱՀ էջերի քննարկումներին։ Այս էջերում բազմաթիվ «թթված» քննարկումներ կան, որոնց վերաբերյալ փակելու որոշում կայացնելը դժվար է, քանի որ կարծիք չկա կամ շատ քիչ է։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:05, 14 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Շնորհակալություն ԱշոտՏՆՂ ջան հիշեցնելու համար։ Ես էլ երևի դրանց մեջ առանձնացնեմ բժիշկների մասին հոդվածները, որոնք գրվել են նախագծի ընթացքում։ Քննարկումը վերևում է կարող եք ծանոթանալ և կարծիքներդ գրել։ Քննարկումը այստեղ է։ --ԲեքոՔննարկում 07:20, 15 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական օբյեկտներ

Ժողովուրդ ջան, չգիտեմ թե Հայկական լեռնաշխարհի լեռնաշղթաների հետ ոնց վարվենք, և ոչ միայն լեռնաշղթաների, այլև մնացած աշխարհագրական օբյեկտների, որոնց հոդվածների համար աղբյուր է հանդիսացել հիմնականում «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանը»։ Սրանք աշխարհագրական օբյեկտներ են, որ անկախ տարածքը որևէ ազգության պատկանելու պետք է մնային, ամենաշատը անունները փոխեին։ Այս հոդվածները տեղ ունեն վիքիտվյալներում, բայց գերակշռող մասը կապված չեն որևէ այլալեզու հոդվածի հետ։ Հետևաբար դրանք, գոնե Վիքիտվյալներում կրկնակի էջեր են, որոնք պետք է գտնել ու միացնել։ Հնարավոր չէ, որ այդ աշխարհագրական օբյեկտների մեծ մասի մասին հոդված չլինի, գոնե թուրքերեն վիքիպեդիայում։ Միացնելուց հետո էլ պետք է անվանումներ մասին մտածենք՝ նորերը հաստատ հին հայկականները չեն։--ԲեքոՔննարկում 09:10, 16 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Բեքո ջան, ինձ թվում է՝ այս քննարկումը կապված է Special:PermaLink/7305308#1-2 տողանոց հոդվածներ քննարկման արդյունքից։ Ինչքան հասկանում եմ՝ Սամվելը սկսել է ջնջել ու արդյունքում ցանկը բավական փոքրանալու է։ Իսկ անունը երևի արժի առանձին հոդվածների համար քննարկել, քանի որ մենք երբեմն տարածված տարբերակը գերադասում ենք պաշտոնականից (այս դեպքում գոնե տեղանունների բառարանը աղբյուր է)։ Եթե կոնկրետ օբյեկտի վերաբերյալ այլ աղբյուր եղավ, որը ներկա թուրքական տարբերակն է օգտագործում, նոր կարող ենք քննարկել այդ հոդվածի վերնագրի հարցը։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:59, 16 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Չպիտակված անաղբյուր հոդվածներ

ՎիզուալԽմբագիչը Սևագիր և Վիքինախագիծ անվանատարածքում

Եվս մեկ կանոն վարքի մասին, Ենթադրեք բարի մտադրություններ

Չնայած շաաատ պասիվ եք նման քննարկումներում, ներկայացնում եմ ևս մեկ նոր կանոն, որը կոչվում է Վիքիպեդիա:Ենթադրեք բարի մտադրություններ, սիրով կլսեմ Ձեր քննադատությունները։ Քննարկումն այստեղ--Սամվելքննարկում 13:54, 20 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Ֆիլմեր, որոնք պատկեր չունեն

Ժող ջան, հիշո՞ւմ եք Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/մահացած անձանց հոդվածներ, որոնք պատկեր չունեն և Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/մահացած անձանց հոդվածներ, որոնք պատկեր չունեն/ruwiki-ում կա ցանկերը։ Ստեղծել եմ համապատասխան ցանկը ֆիլմերի համար՝ Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/ֆիլմեր, որոնք պատկեր չունեն։ Այստեղ նկատի եմ ունեցել ոչ ազատ պատկերը, ինչը մեծ մասամբ նշանակում է, որ հոդվածը պոստեր չունի։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:51, 20 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Մենակ խնդրում եմ ամերիկյան ֆիլմերի համար ռուսերեն պատկեր չբեռնել :)։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:59, 20 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Աշխատանք hylabels-ում

Հարգելի՛ խմբագիրներ, խոսքը Վիքիտվյալներին է վերաբերում, բայց քանի որ հիմնական վիքիտարածքը սա է, այստեղ եմ գրում։ Վերջերս hylabels գործիքում ակտիվություն է, միգուցե խոսքն ինչ-որ նախագծի մասին է, տեղյակ չեմ, ուղղակի հիմնական մի քանի խմբագրից հետո այսպիսի բազմազանությունն, ինչ խոսք, ակնառու էր։ Վերջից գալով ուղղումներ արեցի, բայց մեծամասամբ նկարագրությունը գրված է անվանատարածքում, կամ անունն է նկարագրության դաշտում գրված, կամ ուղղակի ռուսերեն բառն է գրված անվանման մեջ։ Ուզում եմ հասկանալ, թե «նոր» խմբագիրները տեղյա՞կ են կանոներից, կամ աշխատանք տարվու՞մ է նրանց հետ, որովհետև լավ գիտենք, որ Վիքիտվյալների նյութը տարածվում է ողջ հանրագիտարանում։--A.arpi.a (քննարկում) 12:23, 22 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Ճիշտն ասած՝ ես ինչ-որ պահի մտածում էի սահմանափակում ավելացնելու մասին (օրինակ՝ գործիքը կարող են օգատգործել 1000+ խմբագրում ունեցողները կամ նման մի բան, տեխնիակպես դա իրականացնելը խնդիր չէ բացարձակ), բայց երևի թե դա ճիշտ լուծում չէ։ Այս էջի պատմությունից երևում է, որ չթարգմանված տարրերի ցանկի թարմացումները նախքան գործիքի ստեղծելը հիմնականում դրական բայթեր են ունեցել, բայց վերջերս ցանկը փոքրանում է։ Իմ համար գործիքի ամենաառաջանային առավելությունը հենց Արփինեի ուղարկած հղումն է, որով մենք կարող ենք տեսնել թե մասնակիցները ինչ են արել (առանց գործիքի արվող խմբագրումները «կորում» են Վիքիտվյալների հսկայածավալ խմբագրումների պատճառով)։ Ես առաջարկում եմ հակառակ ուղղությամբ գնալ․ եթե խմբագիրները պետք է դատայում պիտակ փոխեն, իրենց ցույց տանք գործիքը ու խնդրենք դրանով անել։ Իսկ այս վերջին փոփոխությունների հղումը դնել Հայերեն Վիքիպեդիայի վերջին փոփոխությունների վերևի մասում, ինչի արդյունքում մենք դատայի խմբագրումները (գոնե պիտակների առումով) հետևելու ռեալ հնարավորություն կունենանք։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:24, 22 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Խայտառակ սխալներով են կատարվում թարգմանությունները, տառադարձումները։ Տարրեր կան, որ ռուսերեն բառն է քոփի արված, դրված։ Այդքանն ուղղելն անհնար է։ Հուսով եմ՝ վիքիդատայում նորեկ մասնակիցներին խմբագրել սովորեցնողները հասկանում են խնդրի ամբողջ լրջությունը և թե ինչի կարող են հանգեցնել նման սխալ թարգմանությունները Հայերեն Վիքիպեդիայի համար։ Կարծում եմ՝ պետք է շատ արագ սահմանափակել տվյալ գործիքի կիրառումը նորեկների համար, այսպես չի կարող շարունակվել։--Լիլիթ (քննարկում) 18:49, 23 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Ես էլ մի քանիսը նայեցի, խայտառակ պատկեր է։ Րոպե առաջ պետք է դադարեցնել կամ սահմանափակումներ մտցնել, եթե չենք ուզում «անորակության հերթական խմբաքանակը լցվի վիքիհարթակներ»։ Ու ընդհանրապես ինչ-որ բան պետք է մտածել Վիքիդատայում խմբագրելու հետ կապված։ Նորեկ մասնակիցները չպետք է կարողանան այնտեղ խմբագրել։ Եթե Վիքիպեդիայում էլի ինչ-որ կերպ կարելի է պայքարել անորակության դեմ, ապա Դատայում գրեթե անհնարին է, որովհետև գործ ունենք միլիոնավոր էջերի հետ։--Armen (քննարկում) 19:08, 23 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Ես, անկեղծ ասած, չեմ էլ պատկերացնում, թե այսքան սխալն ինչպես կարող ենք ուղղել ու որքան ժամանակ է անհրաժեշտ։ Մասնակիցները հասկանու՞մ են, որ Վիքիտվյալներում սխալ թարգմանելով ազդում են Վիքիպեդիայի բազում հոդվածների վրա, և այդ «վնասը» երկար տարիներով կարող է ուղղակի տեսանելի չլինել։ Օրինակ, @LilitMir մասնակիցը Վիլենի գավառի տարրում ավելացրել է ռուսերեն անվանումը։ Հարգելի մասնակից, ինչո՞ւ եք ռուսերեն անվանումը հայերեն տարրի համար ավելացնում։ --ջեօ (✡) 19:09, 23 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
ջեօ ջան, նույն հարցի համար նշում եմ նաև @Ашотовна.Сюузанна, @Hasmik Hakobyan11 մասնակիցներին։--A.arpi.a (քննարկում) 19:39, 23 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Ժողովուրդ, ռուսերենների առումով մեղավորը մասմաբ ես եմ, քանի որ երբ այլ լեզվով տարբերակի վրա սեղմում ես, նույնը գցում ա հայերենի դաշտ (չթարգմանվող պիտակների մասը հեշտացնելու համար)։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:52, 23 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Ու ամեն դեպքում չափազանց տարօրինակ է. որևէ մեկը սրա համար պատասխանատվություն չի՞ ստանձնում։ Չեմ կարող հավատալ, որ միանգամից այսքան մարդու մոտ միտք է հղացել Վիքիտվյալներում խմբագրելու, գումարած դրան՝ այսքան անգրագետ ու հանպատրաստից։--A.arpi.a (քննարկում) 19:13, 23 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
(!) Մեկնաբանություն՝ հարգելի վիքիխմբագիրներ, ներողություն եմ խնդրում ուշ արձագանքի համար. ես ողջ պատասխատանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Վիքիդասընթացների շրջանակում ես եմ մասնակիցներին ծանոթացրել դատային և գործիքին, սակայն իմ պատասխանատվությունն այսքանով ավարտվում է, որովհետև հավուր պատշաճի զգուշացվել են բոլորն էլ, թե որքան կարևոր է ճիշտ թարգմանությունը և ինչ հետևանքներով է հղի հակառակ կամ չմտածված գործողությունները: Զգուշացվել են բոլոր մարզիչները, որ կա՛մ լինի նորմալ վերահսկողություն, կա՛մ դադարեցնեն անորակ թարգմանությունները:--∑ίγμα (քնն.) 23:38, 23 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
ԱշոտՏՆՂ ջան, խնդրում եմ հանես դա։ Չեմ կարծում, որ մարդկանց համար դժվար է ուղղակի քոփի փեյսթ անել չթարգմանվող պիտակը։ Ինչքան խմբագիրների գործը հեշտացնում ենք, այնքան սխալները շատանում են։--Լիլիթ (քննարկում) 20:05, 23 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Քանի որ քննարկումն ակտուալ է, նշում եմ այստեղ թարգմանություններ կատարող մասնակիցներին, թող ծանոթանան քննարկման հետ. @Armenuhi.150yan, @Ашотовна.Сюузанна, @Քրիստինե Աղինյան, @Shushanik Darbinyan, @Vardushsahakyan20, @Մարտիրոսյան Նարինե, @Torosyan Mariam, @Քրիստինե Աղինյան, @Astghik 1982, @Արևիկ Զոհրաբյան, @Վերա Խաչատրյան, @Hasmik Hakobyan11, @Angiewiki95., @Արմինե Աթոյան, @Հակոբջանյան Լիլիթ։ Եթե այլ մասնակիցների խմբագրումներ տեսնեք, խնդրում եմ այստեղ նշել։ --ջեօ (✡) 07:15, 24 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Այժմ գործիքը օգտագործելու համար անհրաժեշտ է առնվազն 365 օր վիքիստաժ (այս թվիը կարող ենք քննարկել ու փոխել)։ Միանգամից այլ լեզվով տարբերակը հայերեն գցելու համար այժմ պետք է երկու քլիք անել, ոչ թե մեկ (այս դեպքում պատահական սխալվելու հավանականությունը շատ քիչ է, այդ պատճառով այս ֆունկցիան չեմ հանում լրիվ, Լիլիթ ջան)։ Իսկ գործիքի վերջին փոփոխությունների հղումը դրել եմ վերջին փոփոխությունների վերևի մասին, կարող եք վերջին փոփոխությունները ստուգելիս մեկ-մեկ դա էլ նայել։ Շնորհակալություն։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:50, 24 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Իսկ սրանից հայոց պատմություն սարքած մասնակիցներին խնդրում եմ ծանոթանալ այս և այս ցանկերում նշված մի քանի հազար անգամ ավելի վտանգավոր ու ագրեսիվ գործիքներին ու վարժվել Վիքիտվյալների «բառադիության» հետ ։ՊՊ։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:10, 24 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
ԱշոտՏՆՂ ջան, հեգնանքդ ընդհանրապես տեղին չէր։ Հայոց պատմություն ոչ ոք չի սարքում։ Կա հստակ անորակություն, ուստի պետք է դրա դեմն արագ առնել։ Եթե չանենք, անորակությունը շարունակելու է ներհոսել վիքիհարթակներ։ Եթե կարծում ես, որ դրանք առավել վտանգավոր են, բացիր առանձին քննարկում։ Այսուհետ խնդրում եմ զերծ մնալ նման որակումներից։--Armen (քննարկում) 12:26, 24 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Արմեն ջան, ներողություն եթե ինչ-որ ձևով վիրավորել եմ, ես դրա ցանկությունը չունեի։ Բայց իմ ասածը մեծ հաշվով ճիշտ է․ այս գործիքով երկու մասվա ընթացքում սաղ-սաղ 2200 խմբագրում է արվել, իսկ դատայում կան գործիքներ, որ օրական մի քանի տասնյակ հազար խմբագրում անելու հնարավորություն են տալիս առանց լուրջ կամ առանց որևէ պահանջի։ Մենք գրեթե վեց տարի Վիքիտվյալների հույիսն ենք, բայց օրինակ ես չգիտեմ այս ընթացքում ով ու ինչքան տարրի պիտակ է հայերեն ավելացրել։ Հա դրանք ավելի վտանգավոր եմ համարում, որովհետև որոշները մի քանի միլիոն (չեմ չափազանցնում) անգամ ավելի շատ խմբագրում անելու հնարավորություն են տալիս, բայց ես դեմ չեմ այդ վտանգին, որովհետև նաև օգուտ են տալիս, որովհետև դատան այդպես է աշխատում, որովհետև գրեթե բոլոր վիքիներն էլ բաց խմբագրմամբ են զարգացել։ Եթե մասնակիցները ինչ-որ հստակ կանոններ են խախտում (օրինակ անտեղի մեծատառ, բացատրություն կամ նման մի բան), դա սովորեցնելը պետք է որ չափազանց հեշտ լինի, եթե մասնակիցները աններելի թարգմանական սխալներ շատ են անում, ես ավելի նախընտրում եմ, որ այս գործիքով պիտակներ թարգմանեն, քան հոդված գրեն։ Արմեն ջան, ես անկեղծ հասկանում եմ բոլորիդ ու բոլորովին մարտական տրամադրված չեմ :) ուղղակի ես մտածում եմ, որ սխալ է դատային վերաբերվել որպես միայն ընտրյալների համար նախատեսված նախագծի կամ որպես Վիքիպեդիայի ենթական նախագծի։ Անկեղծ ասեմ, նման քննարկումը իմ համար լրիվ նորմակ կլիներ, եթե խոսքը Հայերեն Վիքիպեդիայի մասին լիներ, ուղղակի դատայում ոչ մեկ սենց չի անում, էս ահավոր խորթ ա դատայի համար։ Եթե չեք հավատում ինձ, փորձեք նման բան գրել դատայի խորհրդարանում։ Էլի կներեք, եթե վիրավորել եմ։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:18, 24 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Օրինակ էն, որ Լիլիթը ասում ա «Այդքանն ուղղելն անհնար է» ևս մեկ ապացույց ա, որ մենք ու իրենք լրիվ տարբեր սկզբունքներով ենք աշխատում։ Դատայում ոչ մեկ չի էլ մտածի սխալ խմբագրումը ուղղելու մասին, իրենք ուղղակի արագ-արագ հետ կշրջեն ու առաջ կանցնեն (շատ կրկնվելու դեպքում կզգուշացնեն ու կարգելափակեն մասնակցին)։ Ես չեմ որոշել դատայում աշխատանքի սկզբունքները, բայց ունենք էն, ինչ ունենք։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:44, 24 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Ենթադրում եմ, որ «Եթե մասնակիցները ինչ-որ հստակ կանոններ են խախտում (օրինակ անտեղի մեծատառ, բացատրություն կամ նման մի բան), դա սովորեցնելը պետք է որ չափազանց հեշտ լինի, եթե մասնակիցները աններելի թարգմանական սխալներ շատ են անում, ես ավելի նախընտրում եմ, որ այս գործիքով պիտակներ թարգմանեն, քան հոդված գրեն։ Արմեն ջան, ես անկեղծ հասկանում եմ բոլորիդ ու բոլորովին մարտական տրամադրված չեմ :) ուղղակի ես մտածում եմ, որ սխալ է դատային վերաբերվել որպես միայն ընտրյալների համար նախատեսված նախագծի կամ որպես Վիքիպեդիայի ենթական նախագծի։» հատվածը սխալ հասկացվելու պոտենցիալ ունի, դրա համար փորձեմ մեկնաբանել թե ինչ նկատի ունեմ դա ասելով։ Մեր մոտ այնպիսի չգրված օրենք կա (գոնե ինձ այդպես է թվում), որ դատան պետք է խմբագրեն միայն առավել փորձառու ու արդեն համայնքի վստահությունն ունեցող մասնակիցները ու այս միտքը հիմնավորելու համար սովորաբար բերում են երկու փաստարկ․
  1. Եթե մասնակիցը սխալ անի X հոդվածում, այդ սխալը կլինի միայն X հոդվածում, իսկ Վիքիդատայում արված սխալը երևում է բազմաթիվ հոդվածներում։
  2. Վիքիդատայում արվող խմբագրումները չեն հսկվում, քանի որ վերջին փոփոխությունները անընդհատ «աղտոտված է»։
Առաջին կետը բնականաբար ճիշտ է, բայց ինձ թվում է, որ այս փաստարկը բերելիս մոռանում են նշել մեդալի մյուս կողմը․ եթե Y սխալը կա միայն մեկ հոդվածում, իսկ Z սխալը կա 10 հոդվածում, ապա Z սխալը գտնվելու ու ուղղվելու 10 անգամ ավելի մեծ հավանականություն ունի ու մի անգամ ուղղելով կուղղվի բոլոր հոդվածներում։ Երկրորդ կետի հետ ես լրիվ համաձայն եմ ու մասամաբ հենց այդ խնդրի պատճառով եմ այս ցանկի փոխարեն առանձին գործիք ստեղծել, որովհետև հիմա այս էջը գոնե hylabels գործիքի պահով լուծում է երկրորդ խնդիրը։ Ուզում եմ առանձնահատում շեշտել, որ ես մեկ-մեկ էշի կող ունեմ, բայց այս դեպքում էսքանը չեմ գրում, որ գործիքի սահմանափակումը հանեմ, քանի որ եթե դա իմ սրտով չլիներ, ոչ էլ կդնեի։ Ես ուզում եմ, որ մենք առիթը օգտագործենք ու ճիշտ պատկերացնենք՝ ոնց է աշխատում Վիքիտվյալները ու ինչ ռիսկի ենք դիմում այն անխնա օգտագործելով։ Նաև հաստատ-հաստատ չէի ուզի, որ Արմենը կամ Վալենը ինձ սխալ հասկանային։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:29, 24 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
ԱշոտՏՆՂ ջան, ուրեմն ես ու դու տարբեր պատկերացումներ ունենք որակի վերահսկման մասին։ Ես կտրականապես դեմ եմ խայտառակ սխալներով բովանդակության ստեղծմանը՝ կլինի դա Վիքիպեդիայում, թե Վիքիտվյալներում։ Ըստ քեզ քանի՞ մարդ պետք է տեսներ սա, սա, սա, սա ու երբ էին/են սրանք ուղղվելու։ Դու ասում ես թող սխալներով գրեն, հետո կտեսնեն, կուղղեն, ես էլ ասում եմ, եթե տեսնում ենք մասնակիցը սխալներով է թարգմանում դատայում, կանխենք դա։ Հիմա ո՞րն է լավ՝ սխալով սպասենք, որ մեկը մի օր ուղղի, թե՞ ընդհանրապես չգրվի։ Ես նախընտրում եմ երկրորդ տարբերակը։ Այստեղ հարցը «միայն ընտրյալների համար նախատեսված նախագիծ» մոտեցումը չէ, այլ վիքիտվյալներում ճիշտ թարգմանություններ անողների։ Վերջիններս էլ կարող են իհարկե սխալներ թույլ տալ, բայց դա համատարած բնույթ չի կրում։ Երբեք քանակը որակ չի կարող ապահովել։--Լիլիթ (քննարկում) 17:28, 24 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Ես իմ պատկերացումների մասին երևի չեմ էլ ասել նորմալ ։Դ ես ասում եմ թե դատայում ոնց են մարդիկ սովորաբար գործ անում ու դա ասենք բոլոր առումներով է զգացվում (օրինակ՝ մեր մոտ լիքը հոդված գնահատումը չի անցնում, որովհետև արձագանք չի ունենում, բայց ես դատայում բոտի դրոշակ եմ ստացել, չնայած ոչ մեկ չի արձագանքել քվեարկությանը ու էն դեպքում, երբ ես լիքը սխալներ էի արել սովորական հաշվով (տեսեք հին քննարկումները))։ Ես չեմ ասում, որ մենք Հայերեն Վիքիպեդիայում պետք է սկսենք դատայի նման աշխատել ու մեղմ ասած դեմ եմ դրան, ախր այ Լիլիթ ջան, լիքը բան եմ գրել իսկ դու սիրուն անտեսել ես ու ընդհանուր հայտարարություն ես անում կարծես թե ես էլ խայտառակ բովանդակության ֆանատ եմ ։Ճ։ Արփինեն տեսավ, ընդամենը մի օր հետո, որովհետև գործիքով էին արել ու կա այս էջը ։Պ։ Իրականում ես բացարձակ դա չեմ ասում ու լրիվ կողմ եմ մարդկանց զգուշացնելուն, արգելափակելուն, էլի արգելափակելուն, մի չորս հինգ ցմահ տալուն ։Ճ բայց կոնկրետ մարդկանց, ոչ թե բոլորին ։Դ։ Ոչ մեկն էլ լավ չէ, Լիլիթ ջան, որովհետև երկուսն էլ ծայրահեղ քայլեր են, որովհետև սխալներից խուսափելու միակ տարբերակը «Խմբագրել» կոճակը ջնջելն է։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:01, 24 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Աղբյուրն անհայտ

Տեսե՞լ եք ինչքան անհայտ աղբյուրով ոչ ազատ պատկեր ունենք ։)։ Ես հասկանում եմ, որ հեղինակը կարող է անհայտ լինել, բայց ինչ-որ տեղից վերցրել եք չէ՞, հո մեկ էլ չեք տեսել ձեր համակարգչի մեջ :)։ Մի քանի նկարի դեպքում էլ օգտագործման նպատական է անհայտ։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:39, 23 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Քանի որ երկրորդ դեպքում բոլոր պատկերները հոդվածի միակ պատկերն էին, «անհայտը» փոխարինեցի «Հոդվածի լուսաբանում»-ով։ Գրեթե բոլորը բեռնել է նույն մասնակիցը, որոշ դեպքերում էլ հավանաբար իրեն է նշել որպես պատկերի հեղինակ, օրինակ Պատկեր:Կոնտինիում.jpg-ի հեղինակը Նարեկ Սերոբյան-ն է ։) --Ավետիսյան91 (քննարկում) 10:10, 24 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Համաձայն կանոնի, բոլոր դաշտերը պիտի լրացված լինեն, չլրացվածները, կիսատ լրացվածները հարկավոր է ջնջել։--Սամվելքննարկում 14:01, 24 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

ԱշոտՏՆՂ ջան, հնարավո՞ր է «Իմ մեղքը» գործիքում ավելացնել «Անհայտ աղբյուրներով պատկերներ» բաժինը: Այդպես ինձ թվում է՝ շատերի գործը կհեշտանա: --Արեն (քննարկում) 14:05, 24 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Հնարավոր է, Արեն ջան, բայց խոսքը 70 պատկերի մասին է։ Այս քանի օրը գոնե հեշտ գտնվողների դեպքում կավելացնեմ ես, հղումը իրականում ավելի շատ դրել եմ, որ հետաքրքրվող մասնակիցները իրենց մոտ պահեն ու մեկ-մեկ ստուգեն :)։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:07, 24 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Նոր քվեարկություն՝ «Անգլո-իսպանական պատերազմ»

Հարգելի՛ վիքիհամայնք, «Անգլո-իսպանական պատերազմ» հոդվածը հավակնում է դառնալ լավ հոդված։ Քվեարկել կարող եք այստեղ։--Օmıcrօn 09:13, 24 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Բջջային և նոր Vector տարբերակներում Wikipedia-ն փոխարինել Վիքիպեդիայով

Նոր քվեարկություն՝ «Առյուծ»

Հարգելի՛ վիքիհամայնք, «Առյուծ» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես ընտրյալ հոդված։ Խնդրում ենք ցուցաբերել ակտիվություն և քվեարկել այստեղ։--Օmıcrօn 12:14, 26 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Important: maintenance operation on September 1st

Trizek (WMF) (talk) 13:48, 26 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Armenian word

Hello! Sorry for having to write in English, I am from the Romanian Wikipedia and I don't understand your language. But I have a question concerning your language.

I found in a book written in Hungarian about w:en:Csangos (a Hungarian minority in Romania who assimilated some populations, including Armenians), that ámbur, ámur from Armenian language it means strong, but with Google Translate it shows ուժեղ (uzhegh în Latin alphabet). Could it be a mistake, a less used word or maybe it's an old Armenian word? Can you help me with this problem?--Kun Kipcsak (քննարկում) 19:14, 21 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Hi Kun Kipcsak! en:wikt:ամուր is more like "durable" but it also means strong. en:wikt:ուժեղ is the same as strong. --ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:57, 21 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Thank you!--Kun Kipcsak (քննարկում) 05:14, 27 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Երկակի ստանդարտների մոտեցում

Հարգելի համայնք Ձեզ եմ ուզում ներկայացնեմ մի խնդիր, որը կապված է երկակի ստանդարտների հետ։ Եվ այսպես՝

1․ Ըստ Հայերեն Վիքիպեդիայում 27 Դեկտեմբերի 2015 ամսաթվից հետո ստեղծված անաղբյուր հոդվածները ենթակա են ջնջման։

2․ Միևնույն ժամանակ 2018 թվականին մանսակցել եմ Վիքիպեդիա:CEE Spring 2018 մրցույթին, որի ժամանակ գործել են [[Վիքիպեդիա:CEE Spring 2018/FAQ |հետևյալ կանոները]] և հիմնական գործառույթը կայացել է՝ օտարալեզու հոդվածներից հայերեն թարգամանելու մեջ։

Հիմա ստացվում է այնպես, որ իմ կողմից 2018 թվականին ստեղծված հոդվածները ժամանակնին համապատասխանել են բոլոր կանոներին՝ ըստ մրցույթի, քանի որ մրցույթը համակարգողի կողմից ոչ միայն դիտողություն չի եղել, այլև ճանաչվել եմ մրցույթը հաղթողներից մեկը։

Եվ այժմ ստացվում է այնպես, որ իմ կողմից ստեղծված որոշ հոդվածներ, որոնք համապատասխանել են մրցույթի կանոներին և որոնց քննարկման էջերում էլ տեղադրված է եղել, որ այդ հոդվածները ստեղծվել են «CEE Spring 2018» մրցույթի շրջանակներում, բայց չեն համապատասխանել՝ «Հայերեն Վիքիպեդիայում 27 Դեկտեմբերի 2015 ամսաթվից հետո ստեղծված անաղբյուր հոդվածները ենթակա են ջնջման» սկզբունքին՝ ջնջվել են։

Հիմա ուզում եմ հասկանամ ինչո՞ւ են գործում երկակի ստանդարտներ, քանի որ մրցույթը ունի իր կանոնները և առաջադրված հոդվածների մեջ եղել են անաղբյուր հոդվածներ, որոնք էլ ես թարգմանել եմ քանի որ մրցույթի առաջնային մասնակցելու միջոցը եղել է թարգմանություններ անելը։ Այնպես որ, եթե գերակայելու էր «Հայերեն Վիքիպեդիայում 27 Դեկտեմբերի 2015 ամսաթվից հետո ստեղծված անաղբյուր հոդվածները ենթակա են ջնջման» սկզբունքը, ապա լավ կլիներ, որպեսզի այդ սկզբունքի համաձայն էլ մրցույթին առաջարկվող հոդվածների ցուցակում էլ չլինեին անաղբյուր հոդվածներ, որ մասնակիցները անտեղի ժամանակ չվատնեին ու թարգմանեին, որ հետո էլ ջնջվեին այդ հոդվածները։

Որպես հավելում նշեմ, որ երկակի ստանդարտների մոտեցման վերաբերյալ ևս այլ գրառում եմ անելու խորհրդարանում, երբ վերջնական կհավաքեմ բոլոր ինձ անհրաժեշտ նյութերը։ Սա նշում եմ, որ հետագայում որևիցե խնդիր չլինի։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Քրիստոֆ (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի' Քրիստոֆ, Հայերեն Վիքիպեդիայի կանոնները ցանկացած նախագծի առանձին կանոններից գերակա են, որովհետև առանձին նախագծերի կանոնները գրվում են՝ հիմք ընդունելով Հայերեն Վիքիպեդիայի համընդհանուր կանոնները։ Հետևաբար պետք է ցանկացած նման պարագայում առաջնայնությունը տալ Հայերեն Վիքիպեդիայի համընդհանուր կանոններին։ Ինչ վերաբերում է նախագծերում առկա անաղբյուր հոդվածներին, ապա կոնկրետ «CEE Spring» նախագծի պարագայում, յուրաքանչյուր լեզվի ցանկը կազմում է տվյալ լեզվով Վիքիպեդիայի պատասխանատու կամ կազմակերպիչ մասնակիցը։ Ոնց հասկանում եմ հոդվածը թարգմանել եք այլալեզու անաղբյուր հոդվածից։ Հետևաբար, Հայերեն Վիքիպեդիայում տվյալ նախագծի կազմակերպիչ մասնակիցը պատասխանատու չէ այլ լեզուներով Վիքիպեդիաների ցանկերի համար, նա պատասխանատու է միայն Հայերեն Վիքիպեդիայի կողմից առաջարկված ցանկի համար։ Հետևաբար այս դեպքում պետք է առաջնորդվել Հայերեն Վիքիպեդիայում առկա կանոններով։--Armen (քննարկում) 14:20, 22 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Հարգելի՛ Քրիստոֆ, նախագծի համակարգողը Ձեզ հորդորել կամ ուղղորդե՞լ է հենց անաղբյուր հոդված գրելու։ Առաջադրված հոդվածները բազմալեզու են, միգուցե մակեդոներեն կամ անգլերեն տարբերակում աղբյուրներ կան։ Ուղղակի ընտրեք նրանք, որոնք Ձեր նախընտրած լեզվում ունեն վստահելի աղբյուրներ։ --A.arpi.a (քննարկում) 19:20, 23 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Հարգելի՛ A.arpi.a ես չեմ գրել, որ նախագծի համակարգողը ինձ հորդորել կամ ուղղորդել է հենց անաղբյուր հոդված գրելու, կխնդրեի այլ մեկնաբանություններ չտալ։ Ցանկը առաջադրված է եղել, ես էլ ընտրել եմ իմ հայցողությամբ։ Պարզապես լավ կլիներ, որպեսզի գործեր մեկ հստակ կանոն, որ մարդիկ ժամանակ չվատնեին խմբագրեին ու այնուհետև ջնջվեին հոդվածները։ Հարգելի՛ Armen, եթե Հայերեն Վիքիպեդիայի կանոները գերկայում են այլ նախգծերի կանոների նկատմամբ, պարզապես լավ կլիներ գրվեր այդ ամենը, քանի որ ևս մեկ անգամ նշում եմ, որ մարդիկ ժամանակ չվատնեին խմբագրեին ու այնուհետև ջնջվեին հոդվածները։--Քրիստոֆ (քննարկում) 08:30, 27 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Հարգելի՛ Քրիստոֆ, իմ տվածը հարց էր, ոչ թե մեկնաբանություն։ Ոչ մի նախագիծ չի կարող շրջանցել բուն Վիքիպեդիայի կանոններին, ամեն անգամ կարիք չկա շեշտել։ Մնացածը եղել է Ձեր ընտրությունը։--A.arpi.a (քննարկում) 19:01, 27 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Հարգելի՛ Քրիստոֆ, ինձ թվում է պարզ տրամաբանության հարց է, որ Վիքիպեդիայի համընդհանուր կանոնները վեր են ցանկացած նախագծի կանոններից։ Դուք նորեկ խմբագիր չեք, ուստի պետք է իմանայիք, որ կա անաղբյուր հոդվածների պիտակման կանոն, իսկ եթե տեղյակ չեք, խնդրեմ ծանոթացեք այս քննարկմանը։--Armen (քննարկում) 20:06, 27 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Հարգելի Քրիստոֆ, նախ ես չտեսա, որ գրված լինի մրցույթում կարելի է ստեղծել անաղբյուր հոդվածներ։ Բոլոր մրցույթները, նախագծերը պետք համապատասխանեն Վիքիպեդիայի կանոններին, չի կարող առանձին մրցույթ ղեկավարվել առանձին կանոնով Վիքիպեդիայում գործողություններ իրականացնելիս։ Համարակարգողը ինչի չի զգուշացրել, չգիտեմ, քննարկում բացեք նրա հետ և հարցադրումն ուղղեք նրան։ Հարգելի Armen, ոչ ոք պարտավոր չէ իմանա այս կամ այն կանոնի մասին, անկախ նրանից նորեկ է, թե հին խմբագիր։ Իհարկե ցանկալի է իմանան կանոնների մասին, սակայն չիմանալու համար կշտամբել պետք չէ։--Սամվելքննարկում 06:13, 28 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Ինձ թվում է քանի առիթ կա, արժի քննարկել մեր Ողջույն կաղապարի հնարավոր փոփոխության հարցը։ Երևի արժի ինչ-որ ձևով այդ կաղապարի մեջ խոսել ԹՀ կաղապարի, 3000 բայթ ու նվազագույնը մեկ աղբյուր կանոնի և մեքենայական թարգմանության մասին։ Ու հավանաբար արդեն «Ինչպե՞ս գրել հայերեն» տողը այդքան ակտուալ չէ։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 06:40, 28 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Աշոտ ջան, բեր առանձին քննարկում բացենք, չխառնենք իրար։--Սամվելքննարկում 10:19, 28 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Ստորագրություն Վիքինախագիծ անվանատարածքում

{{Վիքինախագիծ Մաթեմատիկա}} կաղապարը քննարկման էջերում

Ժողովուրդ ջան, նախագիծ սկսելու համար քննարկում պետք չէ, բայց նման կաղապար չունենք դեռ, այդ պատճառով ուզում եմ նախ վստահ լինել, որ դեմ չեք։ Ուզում եմ նախագծի էջը ստեղծելուց հետո մաթեմատիկայի վերաբերյալ հոդվածների քննարկման էջերում տեղադրել {{Վիքինախագիծ Մաթեմատիկա}} կաղապարը (դեռ ամբողջությամբ չեմ էլ թարգմանալ կաղապարը)։ Նման կաղապարներ կան տարբեր վիքիներում (նաև Անգլերեն և Ռուսերեն Վիքիպեդիաներում)։ Կաղապարը կտեղափոխեմ Անգլերեն Վիքիպեդիայից բոտով, հետևրաբար՝ վերջին փոփոխություններին վտանգ չի սպառնում :)։ Ես մտածում եմ, որ այն բավական հեշտացնում է որևէ թեմայով հոդվածների դասակարգումը, կառավարումը, «ռազմավարական» բարելավումը (օրինակ՝ սկզբում աշխատել կարևոր հոդվածների վրա, բարելավել անաղբյուրները և այլն)։ Հատկապես մաթեմատիկայի թեմայով սա կարևոր է, քանի որ օրինակ ֆիլմերի դեպքում ունենք «Ֆիլմեր այբբենական կարգով» կատեգորիան, որտեղ կան բոլոր ֆիլմերը, իսկ մաթեմատիկայի թեմայով հոդվածները գտնել չափազանց բարդ է, քանի որ ոչ մի նման կատեգորիա չունենք իսկ «Մաթեմատիկա» կատեգորիայի ենթակատեգորիաներում մի քանի սերունդ հետո ինչ ասես հայտնվում է։ Ես չեմ պատկերացնում թե ինչ վնաս կարող է տալ այս կաղապարը նախագծին (վատագույն դեպքում պետք չի գա ու վիքիի խորությունը կբարձրանա նոր ստեղծված քննարկման էջերի ու խմբագրումների հաշվին ։Դ)։ Ընթացքում եթե տեսնենք այս թեմայով օգուտ տալիս է, կարող ենք նման կաղապարներ ունենալ այլ նախագծերի համար ևս։ Այս պահին չգիտեմ՝ քանի հոդվածի մասին է խոսքը, բայց ենթադրում եմ, որ մեկ-երկու հազարից չի անցնի։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:44, 22 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Քննարկում:Կոնտինուումի վարկած էջում կարող եք օրինակը տեսնել։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:11, 25 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Նախկինում մտածել եմ նման կաղապարներ ունենալու շուրջ, ինքը շատ լավ նախաձեռնություն է, սակայն անհրաժեշտ կլինեն նաև չափանիշներ անգլերենին նման, որպեսզի կամայականությունը բացառենք, բացի այդ պետք է լինեն ակտիվ նախագծեր առանց ժամանակային սահմանափակման, կա՞ արդյոք նման ակտիվություն մաթեմատիկայի մասով, չգիտեմ։--Սամվելքննարկում 11:03, 25 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Սամվել ջան, Վիքիպեդիա:Հայերեն Վիքիպեդիայում բացակայող կարևոր հոդվածներ/Մաթեմատիկա էջի պատմությունից երևում է, որ կան (չնայած նորեկ են ու փորձը ցույց է տալիս, որ որոշ ժամանակ հետո մեծ մասը չեն խմբագրելու)։ Բայց քանի որ այս նախագիծը առանց ժամանակի սահմանափակման է, երևի թե կարելի է առանց շատ մասնակիցների էլ սկսել ու թեմայով հետաքրքրվող նորեկների համար «հյուրընկալ» պայմաններ ստեղծել։ Ես պատկերացնում եմ, որ սկզբի փուլում կարևորության տողը կարող ենք տեղափոխել անգլերենից գոնե որոշ ժամանակ մինչև մասնակիցները սովորեն դրան ու դրանով հետաքրքրվող բավարար մասնակիցներ լինել տեղական կանոնակարգ մշակելու համար (բայց անգլերեն տարբերակը զուգահեռ կարող եմ թարգմանել)։ Մաթեմատիկայի դեպքում չեմ կարծում, որ սա լուրջ խնդիրներ կառաջացնի, որովհետև հայ մաթեմատիկոսներին չհաշված կարևորությունը գրեթե նույնը պետք է լինի մեր ու իրենց համար։ Անկեղծ ասեմ, առանց այս կաղապարի էլ ես կարող եմ ցանկերից շատերը ստանալ, բայց եթե կաղապարով ուղղակի ինչ-որ կատեգորիա մտնելով կպրծնեմ, առանց կաղապարի առանձին բոտ պետք է խոդեմ ու գոնե կես ժամ սպասեմ :Ճ։ Նման ձևով աշխատելը հեշտ չէ, հատկապես եթե բոտ չունես կամ ինչ-որ խուճուճ գործիքների տեղը չգիտես ։Դ։ Հասկանում եմ, որ թեման Վիքիպեդիայում բավական պասիվ է, բայց փորձի համար հարմար նախագծի է ու սա ես անելու հավես ունեմ ։)։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:19, 25 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Քննարկում:Գեորգ Կանտոր էջում էլ դրեցի։ Այստեղ ավելի ամբողջական է լրացված կաղապարը։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:42, 25 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Ինձ մնում է միայն հաջողություն մաղթել Աշոտ ջան, ես մասնագիտությամբ նաև մաթեմատիկոս եմ, չնայած երկար ժամանակ մաթեմատիկա խորացված չեմ ուսումնասիրել, եթե օգնության կարիք լինի, սիրով կօգնեմ։--Սամվելքննարկում 12:53, 25 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Նախագծի էջի նախնական տարբերակը ստեղծել եմ, արդեն սկսում եմ բոտին նախապատրաստել ավելացնելու համար։ Եթե դեմ եք, ասեք հիմա կամ լռեք հավերժ ։ԴԴԴ կատակ եմ անում, հետ շրջելը շատ ավելի հեշտ կստացվի, խնդրում եմ գրել, եթե ինչ-որ առարկություններ ունեք։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:23, 29 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Անձանց վերահղումներ

Հարգելի մասնակիցներ, պատրաստվում եմ «Անձինք այբբենական կարգով» կատեգորիայի հոդվածների համար բոտով վերահղումներ ստեղծել հետևյալ սկզբունքով․

  • ԱԱԱ ԲԲԲ -> ԲԲԲ ԱԱԱ
  • ԱԱԱ ԲԲԲ (XXX) -> ԲԲԲ ԱԱԱ (XXX)

ԱԱԱ կամ ԲԲԲ ասելով նկատի ունեմ միայն հայերեն տառեր ունեցող հոդվածների համար, այսինքն օրինակ Bahh Tee հոդվածին ձեռք չեմ տա։ Նաև կշրջացեմ մեկ-երկու տառ ունեցող անունները Աբգար Ե-ի նման հոդվածներից խուսափելու համար։ Եթե դեմ չեք ու սա սխալ չէ, մի քանի օրից կսկսեմ անել։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:08, 27 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Ուզում եմ վերահղումներ ստեղծել նաև անձի բնագիր լեզվով (ըստ Վիքիդատայի)։ Օրինակ՝ Steven Spielberg-ը կլինի Սթիվեն Սփիլբերգի վերահղումը։ Եթե հայերեն անվան մեջ փակագիծ լինի, վերահղումն էլ կունենա, այսինքն եթե հոդվածի վերնագիրը լիներ «Սթիվեն Սփիլբերգ (ռեժիսոր)», ապա վերահղումը կլիներ «Steven Spielberg (ռեժիսոր)»։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:57, 27 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Առաջին տեսակի վերահղումները մոտ 21907 հատ են։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 17:52, 27 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Ես կողմ եմ վերահղումներին։ Մի ժամանակ ոգևորվածություն կար ու տարատեսակ հղումներ էին ավելացվում՝ անվան սկզբնատառերով + ազգանուն, ազգանուն + սկզբնատառեր, սկզբնատառերը կետերով սկզբից և վերջից, սկզբնատառերի արանքում գծիկ և այլն։ Բայց հետո սկսեցին դրան դեմ արտահայտվել ու ջնջել։ Ես միշտ կողմ եմ եղել վերահղմանը բնագիր անունից, քանի որ շատ անգամ բնագիրը չգիտես ինչպես տառադարձնես կամ ստեղնաշարիդ վրա այդ տառերը չկան ու այդ ժամանակ հեշտ է քոփի-փեյսթով արագ գտնել հոդվածը։--ԲեքոՔննարկում 07:47, 29 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Beko ջան, շնորհակալություն արձագանքի համար։ «Steven Spielberg (ռեժիսոր)» տարբերակի հետ համաձա՞յն ես։ Ու հնարավո՞ր է, որ իմ առաջարկած երկուսից բացի այլ տարբերակ էլ առաջարկես ։)--ԱշոտՏՆՂ (քննարկում) 07:56, 29 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Ավելի ճիշտ չի՞, եթե անվան այլ կիրառումներ կան, ապա միանգամից այլ կիրառումների էջին գնա վերահղումը՝ Steven Spielberg —> Ստիվեն Սպիլբերգ (այլ կիրառումներ)։ Այնտեղից թող որոշեն իրենց որ Սպիլբերգն է պետք։--ԲեքոՔննարկում 12:07, 29 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Ճիշտ կլինի իմ կարծիքով։ Իսկ եթե հոդվածը փակագիծ չունի, բայց այդ անվամբ այլ կիրառում կա, վերահղումը որտե՞ղ գնա։ Ենթադրենք «Սթիվեն Սփիլբերգ»-ից բացի ունեինք նաև «Սթիվեն Սփիլբերգ (քաղաքական գործիչ)» և «Սթիվեն Սփիլբերգ (այլ կիրառումներ)», այդ դեպքում Steven Spielberg-ը գնա «Սթիվեն Սփիլբերգ (այլ կիրառումներ)»-ին թե՞ «Սթիվեն Սփիլբերգ»-ին։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:51, 29 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Հարգելի՛ վիքիհամայնք, «Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրների ցանկ» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես ընտրյալ ցանկ։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--∑ίγμα (քնն.) 05:13, 30 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Փոփոխության առաջարկ {{ողջույն}} կաղապարում

Հարգելի մասնակիցներ, հաշվի առնելով Սամվելի առաջարկը՝ վերևի քննարկման այս հատվածը տեղափոխում եմ այստեղ։

Ինձ թվում է քանի առիթ կա, արժի քննարկել մեր Ողջույն կաղապարի հնարավոր փոփոխության հարցը։ Երևի արժի ինչ-որ ձևով այդ կաղապարի մեջ խոսել ԹՀ կաղապարի, 3000 բայթ ու նվազագույնը մեկ աղբյուր կանոնի և մեքենայական թարգմանության մասին։ Ու հավանաբար արդեն «Ինչպե՞ս գրել հայերեն» տողը այդքան ակտուալ չէ։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 06:40, 28 Օգոստոսի 2020 (UTC)

Խնդրում եմ հայտնել Ձեր կարծիքը կամ այլ առաջարկներ անել, եթե հետաքրքիր միտք ունեք :)։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:21, 28 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

ԱշոտՏՆՂ ջան, ցանկալի կլիներ առաջարկել տարբերակներ (ավելի լավ պատկերացում կազմելու համար), և ըստ այդմ քննարկեինք:--∑ίγμα (քնն.) 00:09, 29 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Այս մեկ օրինակը կա՝

Ողջույն

   Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, Խորհրդարան :-)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

Նախքան հոդվածների վրա աշխատելը կամ դրանք ստեղծելը ծանոթացե՛ք հոդվածներին ներկայացվող հիմնական պահանջներին՝ հոդվածի չափ, վստահելի աղբյուրներ, ստուգելիություն: Մնացյալը կարող եք տեսնել՝ սեղմելով այս պատուհանի ձախ կողմում տեղադրված «Կանոնակարգեր և ուղեցույցներ» սեղմակին :

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ինքնաբերաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով նկարում պատկերված սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
{{</noinclude>subst:<noinclude>Համագործակցություն/Ամիս {{</noinclude>subst:<noinclude>CURRENTMONTH}}, {{</noinclude>subst:<noinclude>CURRENTYEAR}} թ.}}

Մասնակցային էջերում հոդվածներ չեն գրվում, իսկ Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք Ձեր մենթորին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Մաղթում եք հաճելի խմբագրումներ։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ </noinclude>~~~~<noinclude>

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Կանոնակարգեր և ուղեցույցներ
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի մասին
Հեղինակային իրավունքներ
Գլոսարիում
Հինգ սյուներ

--∑ίγμα (քնն.) 03:49, 31 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Իմ կարծիքով բավականին երկար է ստացվում, նորեկներների խճճելու աստիճան, կարելի է երեք չորս տող սարքել, ինչպես խմբագրել կոճակ, հոդվածների նվազագույն պահանջներ, հարցերի համար ում դիմել, մնացածը կրճատել։--Սամվելքննարկում 04:51, 31 Օգոստոսի 2020 (UTC)[reply]