Ռադիոհեդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Ռադիոհեդ

(ձախից աջ)։ Թոմ Յորք, Ջոննի Գրինվուդ, Քոլին Գրինվուդ, Էդ Օ'Բրայեն, Ֆիլ Սելուեյ
Հիմնական տվյալներ
Երկիր Աբինգդոն, Օքսֆորդշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիա
Ժանրեր Ալտերնատիվ ռոք
Արթ-ռոք
Էլեկտրոնային երաժշտություն
Գործունեություն 1985 - ներկա
Լեյբլ EMI
Parlophone
Capitol Records
Կայք www.radiohead.com
Անդամներ
Թոմ Յորք
Ջոննի Գրինվուդ
Էդ Օ'Բրայեն
Քոլին Գրինվուդ
Ֆիլ Սելուեյ

Ռադիոհեդ (անգլ.՝ Radiohead), բրիտանական ռոք խումբ։ Խումբը հիմնադրվել է 1985 թ., և նրա կազմը մինչ այսօր չի փոփոխվել։ Ռեդիոհեդի ոճը ավանդաբար բնորոշվում է որպես ալտերնատիվ ռոք, չնայած նրանց կատարումների մեջ կարելի է հանդիպել բրիթ փոփից մինչև արթ-ռոք և էլեկտրոնային երաժշտություն։

Նրանց դեբյուտային սնիգլ Creep-ը դուրս եկավ 1992 թ. և Pablo Honey (1993 թ.) ալբոմի թողարկումից հետո այն դարձավ հիթ։ The Bends (1995 թ.) ալբոմը նրանց հայտնի դարձրեց Մեծ Բրիտանիայում, իսկ նրանց երրորդ ալբոմը՝ OK Computer (1997 թ.), որը նվիրված էր օտարմանը հասարակության մեջ, նրանց բերեց համաշխարհային հաջողություն և հռչակ։ Այդ ալբոմը համարվում է 1990-ականների առավել մեծ նշանակություն ոնեցող ռոք ալբոմներից մեկը[1]։
Առայժմ նրանց վերջին ալբոմը The King of Limbs-ն է, որը թողարկվել է 2011թ։

Ռեդիոհեդը մեծ ազդեցություն ունեցավ ժամանակակից ռոք երաժշտության վրա[2]։ 2008 թ. տվյալներով վաճառվել է Ռեդիոհեդի ալբոմների մոտ 28 մլն օրինակ[3][4]։ 2005 թ. «Ռոլինգ Սթոն» ամսագիրը Ռեդիոհեդին տեղադրեց 73-րդ տեղում "Ողջ պատմության հզորագույն երաժիշտների" ցուցակում[5]։ Նրանց բոլոր ալբոմները, սկսած OK Computer-ից մինչև The King of Limbs առաջադրվել են «Լավագույն ալտերնատիվ ալբոմ»-ի համար «Գրեմմի» մրցանակի, որոնցից 3-ը հաղթել են։ Բոլոր ալբոմները ունեն ոսկե կամ պլատինե կարգավիճակ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։

Սկիզբը (1985—1991)[խմբագրել]

Աբինգդոնյան դպրոցը, որտեղ սովորել են Ռեդիոհեդի մասնակիցները

Ռեդիոհեդի ապագա անդամները միասին հաճախում էին տղաների համար մասնավոր, փակ դպրոց, Աբինգդոնում (Օքսֆորդշիր)[6]։ Յորքը և Քոլին Գրինվուդը նույն տարիքի են, Օ'Բրայենը և Սելուեյը մեկ տարով մեծ են նրանցից, իսկ Ջոննի Գրինվուդը՝ երկու տարով փոքր։ 1985 թ. նրանք հիմնադրում են «On a Friday» խումբը, որի անվանումը պայմանավորված է նրանով, որ նրանք իրենց փորձերը դպրոցում անում էին հինգշաբթի օրերին[7]։ Ըստ տարբեր տվյալների նրանց առաջին ներկայացումը կատարվել է Օքսֆորդի Jericho Tavern գինետանը 1986 թ.[8] կամ 1987 թ.[7]։ Ջոննի Գրինվուդը սկզբում նվագում էր փողային գործիքներ, հետո ստեղնաշար, բայց վերջում դարձավ կիթառիստ։ Վաղ ներկայացումներում խմբում կաին նաև 3 սաքսաֆոնիստներ[9]։ Հետո բոլոր երաժիշտները ընդունվեցին համալսարան և 4 տարի խումբը դադարեց ելույթներ տալ, նրանք փորձեր էին անում միայն արձակուրդներին[7]։

1991 թ. Յորքը, ավագ Գրինվուդը, Օ'Բրայենը և Սելուեյը ավարտեցին համալսարանը։ «On a Friday»-ը սկսեց թողարկել դեմո-կասետներ և հաճախ տալ համերգներ Օքսֆորդշիրում։ Առաջին դեմո-ձայնագրություններից մեկը, որը նրանք ինքնուրույն թողարկեցին, դուրս եկավ որպես «EP Manic Hedgehog» (տեղի երաժշտական խանութներից մեկի պատվին)։ Այդ ժամանակ էլ առաջին անգամ «On a Friday»-ի անունը հայտնվեց Curfew օքսֆորդյան ամսագրի կազմում։ Խումբը երաժշտությունը կատարում էր Pixies, The Smiths, R.E.M. և Talking Heads խմբերի ոգով։ Երիտասարդ խումբը գրավեց Օքսֆորդի «Courtyard Studios» ձայնագրական ստուդիայի համասեփականատեր՝ Քրիս Հաֆորդի ուշադրությունը, ով իր գործընկերոջ՝ Բրայս Էջի հետ դարձավ «On a Friday»-ի մենեջեր (նրանք այժմ էլ խմբի մենեջերներն են)։ 1991 թ. վերջում Քոլին Գրիվուդը, ով աշխատում էր երաժշտական խանութում, պատահական ծանոթանում է EMI Records-ի գործակալի՝ Քեյթ Ուոզենկրոֆտի հետ, որի արդյունքում «On a Friday»-ը պայմանագիր է կնքում EMI-ի հետ, 6 ալբոմի համար։ EMI-ի երաժիշտները փոխեցին խմբի անունը «Radiohead», Talking Heads-ի համանուն երգի պատվին։

Սկավառակագրություն[խմբագրել]

Ալբոմը Թողարկման տարեթիվը
«Pablo Honey» 1993
«The Bends» 1995
«OK Computer» 1997
«Kid A» 2000
«Amnesiac» 2001
«Hail to the Thief» 2003
«In Rainbows» 2007
«The King of Limbs» 2011

Անդամներ[խմբագրել]

Հղումներ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Erlewine, Stephen Thomas։ «Radiohead»։ Allmusic։ Արխիվացված օրիգինալից 2011-08-27-ին։ http://www.webcitation.org/61FqLmlbM։ Վերցված է 2011-06-10։ 
  2. «The 50 albums that changed music»։ The Observer։ 15 июля 2006։ Արխիվացված օրիգինալից 2011-08-27-ին։ http://www.webcitation.org/61FqNGfEb։ Վերցված է 2011-05-30։ 
  3. Adam Sherwin։ «EMI accuses Radiohead after group’s demands for more fell on deaf ears»։ The Times։ Արխիվացված օրիգինալից 2011-08-27-ին։ http://www.webcitation.org/61FqOaDju։ Վերցված է 2009-06-05։ 
  4. Daniel Kreps։ «Radiohead Publishers Reveal “In Rainbows” Numbers»։ Rolling Stone։ Արխիվացված օրիգինալից 2011-08-27-ին։ http://www.webcitation.org/61FqPiFnT։ Վերցված է 2009-06-06։ 
  5. Dave Matthews (2005)։ «73) Radiohead»։ Rolling Stone։ Արխիվացված օրիգինալից 2011-08-27-ին։ http://www.webcitation.org/61FqRB9ob։ Վերցված է 2011-05-30։ 
  6. Don’t worry, be happy — Интервью The Sydney Morning Herald 14 июля 2003 г.
  7. 7,0 7,1 7,2 Randall, Mac (1 апреля 1998)։ «Radiohead interview: The Golden Age of Radiohead»։ Guitar World։ Արխիվացված օրիգինալից 2011-08-27-ին։ http://www.webcitation.org/61FqSQuVd։ Վերցված է 2011-06-07։ 
  8. Martin Clarke Radiohead: Hysterical and Useless.
  9. Mic Randall Exit Music: The Radiohead Story. P. 30.