Çilekeş

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Çilekeş
Ժանրերպրոգրեսիվ ռոք
Գործունեություն2002
Կայքcilekes.com.tr

Çilekeş (Չիլեկեշ, թուրքերեն՝ Նահատակ), թուրքական ռոք-խումբ Ստամբուլից, ստեղծվել է 2002 թվականի հոկտեմբերին։

Խմբի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Çilekeş» խումբը ձևավորվել է 2002 թվականի հոկտեմբերին Անկարայում։ Առաջին անգամ մենահամերգով հանդես է եկել 2002 թվականի նոյեմբերին Saklıkent ակումբում։ 2003 թվականի մայիսին նորաստեղծ և քիչ հայտնի խմբին հնարավորություն է տրվում մասնակցություն ունենալ «Fanta Genç Yetenekler Aramızda» (Ֆանտա տաղանդավոր երիտասարդության շրջանում) մրցույթին։ Անցնելով նախընտրական փուլը՝ Çilekeş» խումբն իրավունք է ստանում մասնակցելու եզրափակիչ համերգին։ Խմբի ելույթն այնքան է դուր գալիս ժյուրիին, որ «Çilekeş»-ին շնորհվում է մրցույթի հաղթողի կոչումը։

Խմբի կատարումը տպավորություն է գործում ոչ միայն ժյուրիի, այլև հանդիսատեսի վրա։ Մրցույթից հետո խումբը բազմաթիվ միջոցառումների հրավերներ է ստանում։ «Çilekeş»-ը շրջագայում է Թուրքիայի 17 քաղաքներով։ Նրանց համերգներին այցելում է 350 հազարից ավելի մարդ։ Տղաները հանդես են գալիս Ջանդան Էրչետինի, Խարեմի, Բեյազի, Նեվի հետ միասին։ Այդպիսով, այդ շրջագայությունների շնորհիվ ստեղծված սիրողական խումբը, որ նույնիսկ դեռ չէր թողարկել իր առաջին ալբոմը, գրավում է հանդիսատեսի ուշադրությունը։ Աշխատելով նոր երգերի վրա՝ նրանք պատրաստվում են հրապարակել իրենց առաջին ալբոմը՝ համերգից ստացված հասույթով։ Եվ արդեն 2005 թվականի մարտին խումբը ձեռնամուխ է լինում ալբոմի ձայնագրմանը, որը ստանում է «Y.O.K» (Ո.Չ) անվանումը։

Դեբյուտային ալբոմի հրատարակվելուց հետո «Çilekeş»-ը մեկնում է համերգային շրջագայության՝ հանդես գալով ինչպես Թուրքիայում, այնպես էլ արտասահմանում։ 2005 թվականի նոյեմբերին խումբը համերգով հանդես է գալիս Հոնդուրասում։ «Çilekeş»-ը առաջին թուրքական խումբն է, որ ելույթ է ունեցել Կենտրոնական Ամերիկայում։ 2005-2007 թվականներին «Çilekeş»-ը մասնակից է եղել տարբեր միջազգային փառատոնների ամբողջ աշխարհում։ Նրանք ներկայացել են նույն բեմում այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են՝ «Morrisey», «Deftones», «Megadeth», «Garbage»:

2008 թվականի փետրվարին տղաները ձեռնամուխ են լինում երկրորդ ալբոմի ստեղծմանը։ 2008 թվականի ապրիլին լույս է տեսնում խմբի հերթական ալբոմը, որը կոչվում է «Katil Dans»': Դրանից հետո 2008-2009 թվականներին խումբը մեծացնում է իր սոլո կատարումների թվաքանակը։ Այս շրջանում Թուրքիայում նրանք շարունակում են ընդունել տարբեր միջազգային փառատոնների և ֆեստիվալների հրավերներ, ինչպիսիք են «Rock’n Coke»Ստամբուլում և «Rock Tatili Foça»-ը Ֆոչայում՝ գրավելով ավելի ու ավելի շատ երկրպագուների ուշադրություն։

2010 թվականի փետրվարին «Çilekeş»-ը ձեռնամուխ է լինում ձայնագրելու իր երրորդ ալբոմը։ 2010 թվականի հուլիսին ալբոմը լույս է տեսնում[1] [2]

Ալբոմների պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Y.O.K»[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի դեբյուտային ալբոմն ստեղծվել է «İTÜ MIAM» ձայնագրման լեյբլում և հրատարակվել 2005 թվականին։ Ալբոմի պրոդյուսերն է Վոլկան Բաշարանը։ Նա աջակցել է երաժիշտներին դեբյուտային ալբոմի հրատարակման ժամանակ։ Երբ «Çilekeş»-ը ստեղծեց իր առաջին ալբոմը, հենց նա օգնեց սկավառակը լույս ընծայելուն։ «Çilekeş» խմբի անդամները չէին ցանկանում, որ արտասահմանյան ձայնագրման ստուդիաներ մասնակցեին ալբոմի ձայնագրմանը, նաև չէին ուզում, որ ինչ-որ մեկը խանգարի իրենց աշխատանքին[3]։ Ամբողջ երաժշտական նյութը՝ «Y.O.K»-ի մեջ օգտագործված տեքստերը, երաժշտությունը և գործիքավորումը, կատարվել են խմբի երաժիշտների կողմից։ Դեբյուտային ալբոմի ձայնագրմանը մասնակցել են նաև այլ երաժիշտներ, նրանցից են հայտնի ռեպեր Ֆուաթը (Fuat), «Kurban» խմբի թմբկահար Բուրակ Գյուրպինարը և հայտնի ալտերնատիվ երգչուհի Այլին Ասլիմը։ Խմբի առաջին ալբոմ «Y.O.K.»-ը սիրվեց բազմաթիվ մարդկանց կողմից ինչպես Թուրքիայում, այնպես էլ արտերկրում[1][2]։

«Katil Dans»[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին առաջին սկավառակի հաջողությունից հետո «Çilekeş»-ը ձեռնամուխ եղավ երկրորդ ալբոմի ձայնագրմանը։ 2008 թվականի փետրվարին «Stüdyo Flat»-ում ստեղծված ալբոմը կոչվեց «Katil Dans»: «Katil Dans»-ը դարձավ ավելի խիստ ինչպես երաժշտության մեջ, այնպես էլ տեքստում[1] [2] «Katil Dans»-ի հրապարակման ժամանակ շատ բան փոխվեց։ Այդ փոփոխությունների պատճառը հանդիսացավ խմբի Ստամբուլ տեղափոխվելը. նրանք աշխարհին սկսեցին նայել այլ կերպ։ Ժամանակի ընթացքում փոխվեց նրանց վերաբերմունքը երաժշտական գործիքների վերաբերյալ, դրանք դարձան ավելի «ագրեսիվ»։ Երաժշտությունը դարձավ ավելի կոշտ, երգերի բառերն ավելի կոպիտ։ Փոփոխություններ կատարվեցին ոչ միայն երաժշտության մեջ, այլև «Çilekeş»-ի կազմում։ Չնայած նրան, որ «Rolling Stone» ամսագիրը «Katil Dans»-ը անվանեց տարվա ալբոմ, երաժիշտները չեն վախենում և շարունակում են իրենց ստեղծագործության մեջ որոշակի փոփոխություններ մտցնել[3]։

«Histeri Çalışmaları»[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվս երկու տարի անց՝ 2010 թվականի հուլիսին, խումբը լույս է ընծայում իր նոր ալբոմը՝ «Histeri Çalışmaları»: Ալբոմի հիմնական միտքը կայանում էր նրանում, որ ներկայացնում էր մարդու հոգին և նրա ներքին վիճակը։ «Histeri Çalışmaları»-ը «Çilekeş»-ի երրորդ ալբոմն է, որն արմատապես տարբերվում է նախորդ երկու ալբոմներից։ Այս տարբերությունը մեծ արձագանք գտավ հանրության մեջ։ Լսողների կարծիքներն ու քննադատությունները վեճերի առիթ հանդիսացան։ Ոմանք պնդում էին, թե նրանք լուրջ և մտածված երաժշտություն են ստեղծում՝ ներդնելով դրա մեջ իրենց կյանքի փորձը ու շրջապատի վերաբերմունքը։ Ուրիշները պնդում են, թե նրանք սպառել են իրենց, հնացել են որպես խումբ ու երաժիշտներ, նույնիսկ շշուկներ կային, որ խումբը կկազմալուծվի։ Բայց խմբի անդամները հակառակն էին պնդում։ Խմբի անդամների խոսքերով՝ նոր ալբոմում նրանք պատկերում են իրենց ներաշխարհը և ներկայացնում այն, ինչ կատարվում էր իրենց հոգում[3]։ «Histeri Çalışmaları»-ին կարելի է ձեռք բերել Թուրքական լիրայի հինգ խանութներից, ինչպես նաև անվճար ներբեռնել խմբի պաշտոնական կայքից, որտեղ խումբն այն տեղադրել է որակյալ երաժշտություն նախընտրողների համար։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Histeri Çalışmaları (Lin Records) (2010)

  1. Tanı — 0:51
  2. Takla — 5:50
  3. Hezarfen — 3:21
  4. Havale — 4:42
  5. Kafakafesi — 5:20
  6. Kara Mizah — 4:17
  7. Röntgen — 2:04
  8. Askı — 6:24
  9. Sine — 2:10
  10. Taç — 4:51
  11. Neva — 8:25
  12. Sır — 3:20

Katil Dans (P.i. Müzik) (2008)

  1. Akrep — 5:50
  2. Diril — 5:08
  3. Katil Dans — 6:44
  4. Her Deniz (Instrumental) — 4:05
  5. Kulağakaçan — 1:44
  6. Hıt Dalasi — 3:02
  7. Sinir — 5:11
  8. Pervazda Tatil — 7:09
  9. Bir Ses Yap! — 4:22

Y.O.K. (Onair Müzik) (2005)

  1. Kendimden geriye — 3:56
  2. Y.O.K. — 4:41
  3. Çilekeş (Ardıma hiç bakmadan) — 3:41
  4. Gözaltı — 3:51
  5. Kurar — 4:35
  6. Yetmiyor — 4:36
  7. Körpe — 4:33
  8. Sorma — 4:39
  9. Siyah — 4:45
  10. Yeniden — 3:50
  11. Kendimden geriye II — 18:26

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Y.O.K.»
  • «Kendimden Geriye»
  • «Yetmiyor»
  • «Siyah»
  • «Kürar»
  • «Akrep»
  • «Hit Dalaşı»
  • «Katil Dans»
  • «Diril»
  • «Kara Mizah»
  • «Hezarfen»
  • «Kafakafesi»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 : «История группы» (ռուսերեն). Русскоязычный сайт группы — История группы Çilekeş. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 21.11.2009-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Biyografı» (թուրքերեն). Официальный сайт — История группы Çilekeş. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 14-ին.
  3. 3,0 3,1 3,2 : «Распад(Самоубийство)» (թուրքերեն). Ticari intihar — автор статьи Джумур Авджил (Cumhur Avcil). Վերցված է 13.08.2010-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Çilekeş» (թուրքերեն) — официальный сайт (также доступен на англ. языке). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 18.10.2010-ին.
  • «Çilekeş Official» (թուրքերեն) — официальная страница на myspace. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 18.10.2010-ին.
  • «Çilekeş Official» (թուրքերեն) — официальная страница на facebook. Վերցված է 18.10.2010-ին.
  • «Biyografı» (թուրքերեն) — страница на anatolianrock. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 18.10.2010-ին.