Սամվել Սաղաթելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամվել Սաղաթելյան
Դիմանկար
Ծնվել է1958
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունարվեստագետ, համադրող և ճարտարապետ

Սամվել Սաղաթելյան (Սամա Սագա, Սեմ Սագա, 1958, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), միջդիսցիպլինար արվեստագետ, անկախ համադրող, ճարտարապետ, նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամվել Սաղաթելյանը ծնվել է 1958 թվականին, Երևանում։ 1980 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժինը[1]։ Մինչև Խորհրդային Միության փլուզումն աշխատել է որպես ճարտարապետ։ Գեղանկարչությամբ զբաղվել է 1988 թվականից։ 1990-ական թվականներից ստեղծագործում և գործունեություն է ծավալում ժամանակակից արվեստի բնագավառում։ 90-ականների սկզբում ցուցադրվել է Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ), որին հաջորդել է Վենետիկի 2001 թվականի Բիենալեն, որտեղ Սաղաթելյանը եղել է Հայկական տաղավարը ներկայացնող արվեստագետներից։ Ներկայացրել է «Սփռոց հայրենասիրության» ինստալյացիան, որը կազմված է երեք մասից (երեք սփռոց)՝ առաջինը նվիրված է «Մեծն կույսին և Հերոսներին», երկրորդը` «Զոհաբերված Սիրոն», երրորդը` «Ամուր ընտանիքին` մի ափսեին մինչ գերեզման»։

Սամվել Սաղաթելյանը խմբակային և անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում, Լատինական Ամերիկայում և ԱՄՆ-ում։ 2002 թվականին Վերմոնտ նահանգի Արվեստի կենտրոնի և Նյու Յորքի Arts Link կազմակերպության հրավերով մեկնել է ԱՄՆ և ցուցադրվել VSC-ում (Վերմոնտի ստուդիո կենտրոն)։ Ակտիվ գործունեություն է ծավալել Լոս Անջելեսում՝ ցուցադրվելով տարբեր պատկերասրահներում, միաժամանակ աշխատել որպես Black Maria Gallery-ի համադրող։ Նախագծեր է իրականացրել HUSTLER, WILL I AM production, V Moda և այլ կազմակերպությունների հետ։

2012 թվականից ցուցադրվում և իրականացնում է սոցիալ-քաղաքական ուղվածությամբ նախագծեր, այդ թվում՝ 2014 թվականին Արմավիր քրեակատարողականում իրականացրած «Սահմանային իրականություն» ցուցահանդեսը (ներկայացվել են ՀՀ Արդարադատության նախարարության «Սևան», «Կոշ» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող դատապարտյալների աշխատանքները[2]), 2015 թվականին՝ «ՀԱՅՓ Փոփ Ափ» (HAYP Pop UP) ցուցասրահի ներկայացմամբ Misty Fumes «Մուտքը սիգարետի խանութից»[3][4], 2017 թվականին՝ Երևանի «Ժան Պոլ էքզիստենցիալ» սրճարանում «Սերը Կուտա» խորագրով ցուցահանդեսը (քաղաքական և անձնական բողոքի նշանների նոր շարք և նոր վիդեո ինստալյացիաներ)[5][6], 2018 թվականի ապրիլի 1-ի՝ «Նախագահական լյուքսում» ցուցահանդեսը, 2019 թվականին՝ ԻՆԹՐԱ հոգեկան առողջության կենտրոնի հետ իրականացրած «Հակախարան» նախագիծը։

Սաղաթելյանի արվեստը քննադատում է իրականությունը և մարդկային պատմությունը` կանխամտածված խուսափելով կոնկրետ փաստերից. սեռական տարվածություն, տանջալից հիշողություններ, սոցիալական անարդարություն, սով, գաղափարական կուրություն, ցեղասպանություն, ռազմամոլություն, պճնամոլություն, ընտանեկան և ընկերական հարաբերություններում մեքենայություններ։ Սաղաթելյանի ինստալյացիաները և ֆոտո-նախագծերը, ինչպես «Սփռոց հայրենասիրությանը» մեկնաբանում են գոյատևման բնազդի հոգեկան և բարոյական սկզբունքները՝ արտահայտված ավանդական ընտանիքի ենթատեքստում։ Այս գաղափարը գեղարվեստական լուծում է ստանում անցած դարասկզբի էրոտիկ լուսանկարների, ընտանիքի կենցաղի մաս կազմող առարկաների ծավալային զուգադրությամբ[7]։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարմին մետամորֆոզներ», Դալան ցուցասրահ, Երևան, 2019, համադրող՝ Էլլա Կանեգարիան[8]
  • «Նախագահական Լյուքսում», վիդեո ինստալյացիա Միրզոյան գրադարան, Երևան, 2018, համադրող՝ Էլլա Կանեգարիան
  • «Սերը էլեկտրիկ է», գրաֆիտի և պրոտեստի նշաններ, ԺԱԻ և Կարոյան ցուցասրահ, Երևան, 2016 համադրող՝ Թերեզա Դավթյան, ԺԱԻ (Ժամանակակից Արվեստի ինստիտուտ)
  • «Սահմանային իրականություն», ինստալյացիա և լուսանկարների շարք մասնակցությամբ դատապարտյալների Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից, Արմավիր քրեակատարողական հիմնարկ, 2014, ԵԱՀԿ Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ
  • «ՏրանսՌոմանս» կինոգետ Շագա Յուզբաշյանի բնակարան, Երևան, 2013 համադրող՝ Վիգեն Գալստյան,
  • «Մարմինը - Ուրվական ֆալոս, Bleicher Gallery, Լոս Անջելես, ԱՄՆ, 2011
  • «Գրոտեսկային իրականություն», Articultural Gallery, Լոս Անջելես, ԱՄՆ, 2004
  • «Գրոտեսկային իրականություն», Vermont Studio Center, Վերմոնտ, ԱՄՆ, 2002

Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ապրող Ուտոպիաներ», Հայաստանի նկարիչների միություն, Երևան, 2018 համադրող՝ Էլլա Կանեգարիան
  • «Փխրուն» խմբակային ցուցահանդես, Ոսկե ծիրան կինոփառատոն, Կինոտուն, Երևան, 2018 համադրողներ՝ Էլլա Կանեգարիան և Թերեզա Դավթյան,
  • «Կոռուպցիա - տեսանելի և անտեսանելի» հակակոռուպցիոն պոստերային արվեստի խմբակային ցուցահանդես՝ ՀԲԸՄ ցուցասրահ, Երևան, 2017, մասնակից և համադրող՝ Սամվել Սաղաթելյան, ԵՄ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ
  • «Բաց նամակ սևի վրա», Beirut Art-Fair, Բեյրութ, Լիբանան, 2017, ներկայացված Արամե պատկերասրահի կողմից
  • «Կեսունակության երկիր» խմբակային ցուցահանդես նվիրված ՀՀ անկախության 25 ամյակին, Կալենցի տուն-թանգարան, Երևան, 2016 համադրող՝ Արման Գրիգորյան, կազմակերպիչ՝ ART PR
  • «1915», երեք արտիստի ցուցահանդես, Garboushian Gallery, Բևեռլի Հիլզ, ԱՄՆ, 2015
  • 19-րդ ամենամյան լոսանջելեսյան արվեստի ցուցադրություն, Coagula Curatorial Gallery, Լոս Անջելես, ԱՄՆ, 2013
  • «Overload» (Ծանրաբեռնվածություն), խմբակային ցուցահանդես, Garboushian Gallery, Բևեռլի Հիլզ, ԱՄՆ,2013
  • «The New Testosterone» (Նոր տեստոստերոն), երեք արվեստագետի ցուցադրություն, Coagula Curatorial Gallery, Լոս Անջելես, ԱՄՆ, 2013
  • «Land and technolօgy» ժամանակակից արվեստի միջազգային փառատոն Շուշի, Արցախ, 2012 կազմակերպված լոսանջելեսյան «Shushi art project» կազմակերպության կողմից
  • «Դրախտի որոնումներ», խմբակային ցուցահանդես Պեզարո, Իտալիա, 2012, կազմակերպված «Անտիկյան» պատկերասրահի և Centro Arti VisivePescheria”-ի կողմից
  • 25th La Luz De Jesus Gallery-ի հոբելյանական ցուցահանդես, Լոս Անջելես, ԱՄՆ, 2011
  • Հայ արվեստագետների խմբակային ցուցահանդես, Carcere Borbonico թանգարան, Ավելինո, Իտալիա, 2011
  • «Armeni» հայ արվեստագետների խմբակային ցուցահանդես, Castel del Ovo թանգարան, Նեապոլ, Իտալիա, 2010
  • «Ասպետներ և Որսորդներ» խմբակային ցուցահանդես, Black Maria Gallery, Լոս Անջելես, ԱՄՆ, 2009 մասնակից և համադրող ՝ Սամվել Սաղաթելյան
  • «Ճարտարապետական հրեշներ» շարքը ներկայացված երեք արվեստագետի ցուցահանդեսում La Luz De Jesus Gallery, Լոս Անջելես, ԱՄՆ, 2008
  • Հայ ժամանակակից արվեստ, Թեհրան, Իրան, 2002, կազմակերպված Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանի և Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոն «ՆՓԱԿ»-ի կողմից
  • Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոն «ՆՓԱԿ»-ի գալա բացում, ՆՓԱԿ, Երևան, 1995

Խմբակային ցուցահանդեսներ արտերկրում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 LA Digital Art կենտրոն, Լոս Անջելես, ԱՄՆ
  • 2007 Avenue 50 Studio պատկերասրահ, Լոս Անջելես, ԱՄՆ
  • 2007 Gatoo պատկերասրահ, Կալիֆորնիայի պետական համալսարան, Լոնգ Բիչ, ԱՄՆ
  • 2006 APG պատկերասրահ, Ատլանտա, ԱՄՆ
  • 2006 Gallery Bremen, Բեռլին, Գերմանիա
  • 2005 APG պատկերասրահ, Ատլանտա, ԱՄՆ
  • 2003 Hunter Times Square պատկերասրահ, Նյու Յորք, ԱՄՆ
  • 2001 Arte Domus պատկերասրահ, Կորտրիկ, Բելգիա
  • 1998 Sergio Caribe Galeria de Arte պատկերասրահ, Սան Պաուլո, Բրազիլիա
  • 1997 «Luis Borges» մշակութային կենտրոն, Բուենոս Այրես, Արգենտինա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սամվել Սաղաթելյանի մասին Արամե պատկերասրահի կայքում
  2. Սամվել Սաղաթելյան. «Մերկացա զինվորի նման, հետո անցա ընդհատակ և «հայտնվեցի» բանտում»
  3. «Samvel Saghatelian – HAYP Pop Up Gallery» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  4. Սամվել Սաղաթելյան. «Մուտքը սիգարետի խանութից(չաշխատող հղում)»
  5. Սա սիրո և սեքսի ակտ է. Սամվել Սաղաթելյան
  6. Առանց «հանցանք» գործելու արվեստ չի ստեղծվում. նկարիչ Սամվել Սաղաթելյան
  7. «ՍԱՂԱԹԵԼՅԱՆ, ՍԱՄՎԵԼ | Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան». www.lusarvest.org. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  8. ««Մարմին․ մետամորֆոզներ»․ 4 պատասխան՝ արտիստից և համադրողից». Hetq.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]