Սամուել Ռեշևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամուել Ռեշևսկի
լեհ.՝ Szmul Rzeszewski
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 26, 1911(1911-11-26)[1][2]
ԾննդավայրՕզորկուվ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 4, 1992(1992-04-04)[1][2] (80 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն Լեհաստան և  ԱՄՆ
ԿրթությունՉիկագոյի համալսարան
Մասնագիտությունշախմատիստ, լրագրող և bookkeeper
 Samuel Reshevsky Վիքիպահեստում

Սամուել Գերման Ռեշևսկի (անգլ.՝ Samuel Herman Reshevsky, ի ծնե՝ լեհ.՝ Szmul Rzeszewski, նոյեմբերի 26, 1911(1911-11-26)[1][2], Օզորկուվ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն - ապրիլի 4, 1992(1992-04-04)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի շախմատիստ, գրոսմայստեր (1950), ԱՄՆ 1936-1944, 1946-1948 և 1969-1972 թվականների չեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամուել Ռեշևսկին անց է կացնում համաժամանակյա խաղ, 1920 թվական

Սամուել Ռեշևսկին հրեական ընտանիքի 6-րդ երեխան էր։ Շախմատ խաղալ սովորել է, երբ չորս տարեկան երեք ամսեկան էր և շուտով հռչակվել է որպես հրաշամանուկ[3]։ Ութ տարեկանում նա առանց դժվարության հաղթանակ է տարել հայտնի խաղացողների նկատմամբ, ունեցել է համաժամանակյա խաղեր, որոնք հազվադեպ են ավարտվել պարտությամբ։ 1920 թվականի նոյեմբերին նրա ծնողները տեղափոխվել են ԱՄՆ, որտեղ սկսել են եկամուտ ստանալ իրենց երեխայի տաղանդի շնորհիվ։ 1933 թվականին Ռեշևսկին ավարտել է Չիկագոյի համալսարանը, ստացել է բանկային մասնագետի որակավորում և աշխատել է որպես հաշվապահ։

Հաղթող է ճանաչվել 1936, 1938, 1940, 1941, 1942, 1946, 1969 և1972 թվականների ամերիկյան առաջնություններում։

Նրա միջազգային կարիերան սկսվել է 1936 թվականին «Մարգիտ» առաջնությունում հաղթանակելուց հետո, պարտություն կրողներից մեկը աշխարհի էքս-չեմպիոն Խոսե Ռաուլ Կապաբլանկան էր[4]։ Մեկ տարի անց Նոթինգհեմում զբաղեցրել է երկրորդ տեղը։ 1937 թվականին Կեմերիի (Լատվիա) մրցաշարի հաղթողների շարքում էր, իսկ 1938 թվականին զբաղեցրեց չորրորդ տեղը աշխարհի ութ ուժեղագույն շախմատիստների մասնացությամբ անցկացված մրցաշարում։ Ռեշևսկին իր կարիերայի բարձրակետին է հասել 1940-ական թվականների վերջին, երբ աշխարհի հինգ ուժեղագույն շախմատիստների հետ միասին պայքարում էր գրոսմայստերի կոչման համար և երրորդ տեղը կիսեց Կերեսի հետ։

Այսպիսով, Ռեշևսկին 1930-ական թվականների կեսերից մինչև 1960-ական թվականների կեսերն ընկած ժամանակահատվածում եղել է լավագույն շախմատիստներից մեկը։

1955 թվականի հունիսի 25-ին հաղթանակ տանելով Միխայիլ Բոտվիննիկի նկատմամբ՝ Ռեշևսկին դարձել է Միխայիլ Չիգորինի ակումբի անդամ։

Ողջ կյանքի ընթացքում Ռեշևսկին եղել է երդվյալ հուդայական․ նրա պահանջով իր մասնակցությամբ բոլոր խաղերն անցկացվել են շաբաթ (Շաբաթ) օրը։

Սպորտային հիմնական արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցաշար Արդյունք Տեղ
1932 Փասադենա 6 - 11 3-5
1935 Մարգիտ 7½ - 9 1
Յարմուտ 10 - 11 1
1936 Նոթինգհեմ 9½ - 14 3-5
1937 Կեմերի 12 - 17 1-3
Զեմերինգ Բադեն 7½ - 14 3-4
1937/38 Հասթինգս 7 - 9 1
1938 ABPO մրցաշար (անգլ.՝ Algemene Vereniging Radio Omroep) 7 - 14 4-6
1939 Լենինգրադ-Մոսկվա 10½ - 17 2
1945 Ռադիոմրցաշար ԽՍՀՄ-ԱՄՆ (Վ․Սմիսլովի հետ) 0 : 2
1948 Շախմատի աշխարհի առաջնություն 10½ - 20 3-4
1950 Ամստերդամ 14 - 19 2
1951 Նյու Յորք 8 -11 1
1953 Հավակնորդների մրցախաղ 16 - 28 2-4
1957 Դալաս 8½ - 14 1-2
1960 Բուենոս Այրես 13 - 19 1-2
1961 Խաղ Ֆիշերի հետ 5½ : 5½
1964 Միջզոնային մրցաշար 14½ - 23 8-9
1967 Մարիբոր 9½ - 15 2
Միջզոնային մրցախաղ 13 - 21 6-8
1968 Հավակնորդների խաղի քառորդ եզրափակիչ Վ․ Կորչնոյի հետ 2½ : 5½
1969 Նեթանիա 10 - 13 1
1970 ԽՍՀՄ-աշխարհի հավաքական (Վ․Սմիսլովի հետ) 1½ : 1½
Միջզոնային մրցաշար 9½ - 23 17
1971 Պալմա դե Մալյորկա 3-4
1973 Նեթանիա 10 - 15 2
Միջզոնային մրցաշար (Պետրոպոլիս) 8½ - 17 11
Լոնդոն 3-4
1984 Ռեյկյավիկ 1-3

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кобленц А. Тайна одного феномена // «64 — Шахматное обозрение» : журн.. — 1982. — № 18. — С. 18—21.
  • Рошаль А. Вундеркинду — восемьдесят! (Интервью с С. Решевским) // «64 — Шахматное обозрение» : журн.. — 1991. — № 23—24. — С. 32—34.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
  3. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 26-ին.
  4. (Нотация партии: [1] Արխիվացված 2018-03-29 Wayback Machine)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]