Կեմերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կեմերի, բալնեոլոգիական և ցեխաբուժական առողջարան Լատվիայում, Յուրմալա առողջարանի մի մասը։ Գտնվում է Ռիգայից 44 կմ հեռավորության վրա։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1383 թվականին ծծմբային ջրերի բնական ելքի մոտ անտառապահ Ա․ Կեմերի տնամերձ հողատարածության վրա։ Մինչև 1922 թվականը պաշտոնական անվանումն էր Կեմմեռն[1]։

Առողջապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժիչ միջոցներն են տորֆային և նեխատիղմային ցեխը, ծծմբաջրածնային, սուլֆատա-հիդրոկարբոնատային կալցիումային ջուրը, որն օգտագործվում է լոգանքների համար, խմելու նպատակով՝ քլորիդա-սուլֆատային, նատրիում-կալցիում-մագնեզիումային ջրերը։ Բուժվում են հենաշարժական ապարատի, նյարդային և մարսողության համակարգերի, գինեկոլոգիական, մաշկի, արյունատար անոթների (էնդարտերիտ) հիվանդություններով տառապողները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 360