Միխայիլ Չիգորին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Չիգորին
Պետություն(ներ) Ռուսական կայսրություն
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 31 (նոյեմբերի 12), 1850
ԾննդավայրԳատչինա, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահվան ամսաթիվհունվարի 12 (25), 1908 (57 տարեկան)
Մահվան վայրԼյուբլին, Լյուբլինի գավառ, Լուբլինի նահանգ, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն[1]
365chessMikhail_Chigorin
Chesstempo համար238246
ICCF համար238246
 Mikhail Chigorin Վիքիպահեստում

Միխայիլ Իվանովիչ Չիգորին (ռուս.՝ Михаи́л Ива́нович Чиго́рин, հոկտեմբերի 31 (նոյեմբերի 12), 1850, Գատչինա, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 12 (25), 1908, Լյուբլին, Լյուբլինի գավառ, Լուբլինի նահանգ, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն[1]), ռուս շախմատիստ, համարվել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Ռուսաստանի ամենաուժեղ շախմատիստը, եղել է աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցաշարին մասնակցած առաջին ռուս շախմատիստը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիգորինը ծնվել է Գատչինսկի շրջանի Գատչինա քաղաքում, որոշ ժամանակ անց տեղափոխվել է մոտակա Սանկտ Պետերբուրգ։ Հայրն աշխատել է Օխտա գետի ափին կառուցված վառոդի արտադրության գործարանում։ Չիգորինը վեց տարեկանում կորցրել է մորը, ինը տարեկանում՝ հորը։ Նա մեծացել է Գատչինայի մանկատանը, որտեղ էլ ուսուցիչ Շումանից սովորել է շախմատի քայլերը։ 17 տարեկանում Չիգորինին հեռացրել են մանկատնից (աշակերտները խմբակային ծեծի են ենթարկել տնօրեն Օսիպ Դոլիվո-Դոբրովոլսկուն)։

1871-1883 թվականներին ծառայության է անցել Սանկտ Պետերբուրգի ոստիկանությունում։ Սանկտ Պետերբուրգի «Դոմինիկ» սրճարանում փողի դիմաց նա հաճախ է շախմատ խաղացել և ունեցել բավականին հաջողություններ։ 1874 թվականին Սանկտ Պետերբուրգում նա առաջին անգամ մասնակցել է գերմանական ասամբլեայի հանդիկապ մրցաշարին և գրավել երրորդ տեղը։ Մրցաշարում նա զիջել է Իլյա Շումովին և Էմանուել Շիֆերսին։

1875 թվականին Չիգորինը հանդիպել է լեհ ուժեղագույն շախմատիստ Շիմոն Վինավերին և դրանից հետո զբաղվել շախմատայի տեսությամբ։

1879 թվականին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Ռուսաստանի ուժեղագույն մրցաշարում Միխայիլ Չիգորինը լրացուցիչ մենամարտում հաղթել է Սեմյոն Ալապինին և ճանաչվել մրցաշարի հաղթող։

Չիգորինն իր առաջին միջազգային մրցաշարին մասնակցել է 1881 թվականին՝ Բեռլինում։ Ռուս շախմատիստը երրորդ-չորրորդ տեղերը կիսել է լեհ շախմատիստ Շիմոն Վինավերի հետ[2]։

1889 թվականին Չիգորինը Նյու Յորքում տեղի ունեցած վեցերորդ ամերիկյան շախմատային մրցաշարում կիսել է առաջին տեղը Մաքս Վայսի հետ։

1895 թվականին Չիգորինը Հասթինգսի մրցաշարում գրավել է երկրորդ տեղը՝ իրենից հետ թողնելով Էմանուել Լասկերին, Զիգբերտ Տառաշին և Վիլհելմ Ստեյնիցին։

Չիգորինը հեռագրի միջոցով երկու պարտիա է անցկացրել Վիլհելմ Ստեյնիցի հետ և տարել հաղթանակ։

1889 և 1892 թվականներին Հավանայում աշխարհի թագի համար մրցել է Վիլհելմ Ստեյնիցի հետ և տանուլ տվել 10½-6½ և 12½- 10½ հաշիվներով։

1899, 1901 և 1903 թվականներին Չիգորինը ճանաչվել է Համառուսական մրցաշարերի հաղթող։

Չիգորինը հաղթել է նաև 1896 թվականի Բուդապեշտի միջազգային մրցաշարում․ նա լրացուցիչ խաղում 3։1 հաշվով առավելության է հասել հունգարացի Ռուդոլֆ Խարուզեկի նկատմամբ։

Ռուսաստանում Միխայիլ Չիգորինը կազմակերպել է շախմատայի մրցաշարեր, հեռակա խաղացել շախմատ, հրատարակել «Շախմատային թերթիկ» (1876-1881) և «Շախմատի տեղեկագիր» (1891-1897) ամսագրերը։ Նրա շախմատային թեմաներով հոդվածները տպագրվել են ամենօրյա թերթերում։

1907 թվականին Կառլսբադում կայացած իր վերջին մրցաշարում Չիգորինը զբաղեցրել է 17-րդ տեղը։

Միխայիլ Իվանովիչ Չիգորինը մահացել է 1908 թվականի հունվարի 12-ին (25) Լյուբլինում։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուց մեկ ամիս առաջ նրա մոխիրը Լյուբլինից տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ և թաղվել Նովոդևիչի գերեզմանատանը (թիվ 18 հողամաս)։

Վաստակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Չիգորինը համարվում է ռուսական շախմատի դպրոցի հիմնադիրներից մեկը։ Նա մեծ ներդրում է ունեցել շախմատային սկզբնախաղերի տեսության մեջ։ Թագուհու գամբիտ, Իսպանական սկզբնախաղ, Սլավոնական պաշտպանություն և այլ սկզբնախաղեր իրենց մեջ ներառում են Չիգորինի տարբերակը[3]։

Հիշատակում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1958 թվականին թողարկվել է ԽՍՀՄ փոստային նամականիշ՝ նվիրված Չիգորինին
  • Մ. Ի. Չիգորինի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի կենտրոնական բանկը 2000 թվականին թողարկել է 2 ռուբլի անվանական արժեքով արծաթե մետաղադրամ
  • Չիգորինի անունն է կրում Սանկտ Պետերբուրգի Բոլշայա Կոնյուշեննայա 25 հասցեում գտնվող շախմատի ակումբը
  • Կիսելևսկ քաղաքում գործում է Չիգորինի անվան շախմատի և գծագրության ակումբ
  • 1909 թվականից (պարբերաբար ընդատումներով) «Չիգորինի հուշամրցաշար»
  • Կիևում, Կազանում, Նովոսիբիրսկում կա Չիգորինի անունով փողոց
  • Միխայիլ Չիգորինի խորհրդանշական ակումբում ընդգրկված են բոլոր երկրների շախմատիստները, որոնք պաշտոնական մրցումներում հաղթել են աշխարհի չեմպիոնին։
  • Գատչինայի մանկատան շենքի պատին նրա հիշատակին տեղադրվել է հուշատախտակ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Adams, Jimmy (1987). Mikhail Chigorin: The Creative Chess Genius. Caissa Editions. ISBN 0-939433-05-2.
  • Hooper, David and Kenneth Whyld (1996). The Oxford Companion To Chess. Oxford University. ISBN 0-19-280049-3.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Чигорин Михаил Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Joseph Henry Blackburne gewinnt das Meisterturnier 1881 in Berlin
  3. Морозевич, Александр Сергеевич, [Барский, Владимир Леонидович Защита Чигорина по Морозевичу. — М.: Русский шахматный дом, 2007. — 240 с. — (Шахматный Университет). — ISBN 5-94693-159-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Չիգորին» հոդվածին։