Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զիգբերտ Տառաշ (գերմ. ՝ Siegbert Tarrasch , մարտի 5 , 1862 (1862-03-05 ) [1] , Վրոցլավ , Սիլեզիա , Պրուսիայի թագավորություն , Գերմանական միություն - փետրվարի 17 , 1934 (1934-02-17 ) [1] , Մյունխեն , Նացիստական Գերմանիա ), 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբի ամենահզոր շախմատիստներից և միաժամանակ շախմատի ամենաազդեցիկ տեսաբաններից։
Տառաշը ծնվել է Գերմանիայի Վրոցլավ քաղաքում (այժմ՝ Լեհաստանում )։ 1880 թվականին ավարտելով դպրոցը՝ նա լքում է իր քաղաքը և ուղևորվում Հալլե ՝ ուսումնասիրելու բժշկությունը։ Ընտանիքի հետ նա բնակություն է հաստատում Բավարիայի կենտրոնական մասում գտնվող Նյուրնբերգ քաղաքում, իսկ ավելի ուշ տեղափոխվում է Մյունխեն ՝ ունենալով հաջողություններ բժշկական պրակտիկայում[3] ։ Նա ուներ 5 երեխա։ Տառաշը հրեա էր, սակայն 1909 թվականին դարձավ քրիստոնյա [4] ։ Նա հայրենասեր գերմանացի էր, որն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կորցեց որդուն, սակայն նացիզմի վաղ փուլերում դիմեց հակասեմականության [5] ։
Զիգբերտ Տառաշը շախմատային բազմաթիվ գրքերի հեղինակ է։ Նրա հեղինակած հիմնական գրքերն են․ «Dreihundert Schachpartien» (1895 ), թարգմանել է Ալբերտ Սոլոմոնովիչը որպես «Երեք հարյուր շախմատային խաղ» (1999 ), Die modern Schachpartie (1912 ) և Das Schachspiel (1931 ), թարգմանել են Գ․ Սմիթը և Թ․ Բոնը «Շախմատի խաղ» վերնագրով (1935 )։ Դա նրա գրած վերջին և ամենահաջողված գիրքն էր[3] ։
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Encyclopædia Britannica
↑ OlimpBase
↑ 3,0 3,1 «Зигберт Тарраш: биография, лучшие партии, фото» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին .
↑ «Chess Notes by Edward Winter» . www.chesshistory.com . Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին .
↑ «Tarrasch Greatest Tournaments 1885-1925 [COMICBOOK IMAGE]» . www.twirpx.com (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին .(չաշխատող հղում)
Բառարաններ և հանրագիտարաններ