Ռոզա Պոնսել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոզա Պոնսել
Ծնվել էհունվարի 22, 1897(1897-01-22)[1][2][3][…]
Meriden
Երկիր ԱՄՆ
Մահացել էմայիսի 25, 1981(1981-05-25)[2][3][4][…] (84 տարեկան)
Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ[5]
Ժանրերօպերա
Մասնագիտություներաժիշտ և օպերային երգչուհի
Երգչաձայնդրամատիկական սոպրանո
Գործիքներվոկալ
Պարգևներ
 Rosa Ponselle Վիքիպահեստում

Ռոզա Պոնսել (անգլ.՝ Rosa Ponselle, ծննդյան պահին՝ Ռոզա Մելբա Պոնցիլլո, իտալ.՝ Rosa Melba Ponzillo, հունվարի 22, 1897(1897-01-22)[1][2][3][…], Meriden - մայիսի 25, 1981(1981-05-25)[2][3][4][…], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ[5]), ամերիկյան օպերայի երգչուհի է իտալական ծագմամբ, դրամատիկ սոպրանո։ Կարիերայի մեծ մասը երգել է Մետրոպոլիտեն օպերայում։ Ըստ որոշ երաժշտական քննադատների վերջին հարյուրամյակի լավագույն սոպրանոներից է։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզա Պոնսելը ծնվել է 1879 թվականի հունվարի 22-ին Մերիդենում, Կոնեկտիկուտ նահանգում, իտալացի ներգաղթյալների ընտանիքում, 3 երեխաներից փոքրը։ Ընտանիքը ապրում էր քաղաքի արևմտյան մասում, որը հիմնականում բնակեցված էր հարավային Իտալիայից ներգաղթյալներով։ Նրա ծնողները եկել էին փոքր գյուղակից՝ Կայացո, Կազերտա քաղաքի մոտից։ Փոքր տարքրից Ռոզան ուներ հասուն՝ բնությունից տրված ձայն։ Ռոզան ուսուցանում էր դաշնամուր տեղի երաժշտության ուսուցչից՝ տեղի կաթոլիկ եկեղեցու երգեհոնարարից՝ Աննա Ռայանից, և ավելի հակված էր գործիքային երաժշտությանը, քան երգին։ Բայց իր մեծ քրոջ՝ Կարմելի, ով երգում էր կաբերում, հորդորով և օրինակով սկսեց աշխատել որպես համր ֆիլմի նվագակցորդ և երգել հայտնի բալլադների հանդիսատեսի համար մինչև կինոմեխանիկը փոխում էր ֆիլմերը։ 1914 թվականին երգչի իր համբավը հանգեցրեց երկարաժամկետ պայմանագրի կնքմանը Սան Կարլիոն թատրոնի հետ, որը Նյու Հեյվենի ամենամեծ թատրոններից է։

Վոդևիլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև այդ ժամանակը Կարմելը արդեն հայտնի էր «Աղջիկը բրայտոնից» բրայտոնյան մյուզիքլում իր դերից հետո 1912 թվականին։ 3 տարի անց՝ 1915 թվականին, Կարմելը բերեց Ռոզային իր գործակալի մոտ ձայնալսման։ Ռոզան գերեց իր ձայնով, և, չնայած ավել քաշին, նա ընդունվեց Կարմելի հետ համատեղ ելույթների համար։ 1915-ից 1918 թվականին Պոնցիլոն քույրերի ելույթը Կիտայի թատրոնների ցանցի գլխավոր համարներից էին։ Քույրերը ելույթ ունեցան Կիտայի բոլոր խոշոր թատրոններում և զգալի եկամուտ բերեցին։ Քույրերի երգացանկը բաղկացած էր բալլադներից, հայտնի իտալական երգերից, օպերային արիաներից և դուետներից։

1918 թվականին Կարմելը և Ռոզան պահանջեցին աշխատավարձի բարձրացում, որի արդյունքում վոդևիլների ցանցը փակեց քույրերի համարը։ Այդ ժամանակ Կարմելը Նյու-Յորքում զբաղվում էր վոկալով Վիլիամ Տոներումի՝ վոկալի ուսուցչի և գործակալի հետ, ով երաժշտական աշխարհում մեծ համբավ ուներ։ Տորները լսելով Ռոզային՝ համաձայնվեց դասավանդել(հետագայում  Ռոզան հերքում էր, որ Տորները երբևէ նրան դասավանդել է, սակայն այդ հայտարարությունները հակասական են)։ Սկզբում Տորները ավելի մեծ հույսեր էր կապում Կարմելի, քան Ռոզայի հետ, սակայն փոխեց իր կարծիքը, այն բանից հետո, երբ խնդրեց հայտնի բարիտոն Վիտոր Մորելին, ում Վերդին ընտրել էր «Օթելլոյում» Յագոյի դերի համար, լսել  քույրերին։ Շուտով Տորները համոզեց Էնրիկո Կարուզոյին գալ  իր ստուդիա և լսել Կարմելին և Ռոզային։ Կարուզոն սովորաբար զգուշությամբ էր մոտենում սիրողական երգիչներին, բայց խորապեսազդվեց Ռոզայի ձայնով։ Նա հանդիքւմ կազմակերպեց Մետրապոլեն օպերայի գլխավոր տնօրեն Ջուլիո Գատտի-Կապացցայի հետ, ով Ռոզային 1918-1919 թվականների համար պայմանագիր առաջարկեց։

Վաղ օպերային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզա Պոնսելի դեբյուտը Մետրոպոլիտեն օպերայի բեմում տեղի ունեցավ 1918 թվականի նոյեմբերի 15ին, ընդամենը մի քանի օր անց Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի հետոց, Վերդիի «Ճակատագրի ուժում» Լեոնորի դերում Կարուզոյի հետ՝ Դոն Ալվարոյի դերում։ Դա նրա առաջին ելույթն էր օպերային բեմում։ Ռոզան վախեցած էր Կարուզոյի ներկայությունից, սակայն, չնայած գրեթե սահմռկեցուցիչ վախին ( որը առկա էր նրա ողջ կարիերայի ընթացքում) նա դրական արձագանք վայելեց և հանդիսատեսի, և քննադատների մոտ։ Ջեյմս Խանկերը The New York Times-ի քննադատը գրում է. «…ինչպիսի խոստումնալից սկիզբ։ Ի լրումն նրա անձնական գրավչությանը, նա տիրապետում է հրաշագեղ ձայնի, որը ոսկու հանքի հետ կարելի է համեմատել:Այդ ոսկե վոկալը՝ իր հյութեղ, ցածր և միջին տոներով, մուգ, հարուստ և ճկուն, և հրաշագեղ բարձր ռեգիստրով։»

Բացի Լեոնորից այս սեզոնում Ռոզան խաղացել է Սանտուցիին Մասկանյի «Գեղջկական ասպետություն»-ում, Ռեիցին Վեբերի «Օբերոն»-ում և Կարմելիտին Ժոզեֆ Բրայլի «Լեգենդում», որը հաջողության չհասավ։

Հետագա սեզոններին Մետրոպոլիտեն օպերայում Պոնսելին խաղացել է գլխավոր դերեր այնպիսի օպերաներում, ինչպիսիք են «Ժիդովկա», (Էլեազարի դերում Կարուզոյի հետ, որը նրա վերջին նոր դերն էր մահվանից առաջ), «Վիլհելմ Տելլ», «Էռնանի», «Տրուբադուր», «Աիդա», «Ջոկոնդա», «Դոն Կարլոս», «Աֆրիկուհին», «3 թագավորի սերը», «Անդրե Շենիե», «Վեստալուհի», և 1927 թվականին Վինչենցո Բելլինի «Նորմա» օպերայում գլխավոր դերը, որը շատերը համարում են որպես ամենամեծ նվաճում,(այն կրկին բեմադրվեց միայն 36 տարի անց)։ Բացի օպերային կարիերայից, որը հիմնականում կենտրոնացված էր Մետրոպոլիտեն օպերայում, Պոնսելը հաջող համերգային գործունեություն էր ծավալում։

Ելույթներ Եվրոպայում և օպերային կարիերայի ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ից դուրս Պոնսելը երգել է միայն Լոնդոնի Կովենտ Գարդենում (3 սեզոն) և Իտալիայում(իր խոսքերով, որպեսզի իրականացնի մորը տված խոստումը, որ երբևէ կերգի Իտալիայում)։ 1929 թվականին Կովենտ Գարդենում նա երգել է 2 դեր՝ Նորմին և Ջոկոնդին։ Ելույթները մեծ հռչակ վայելեցին լոնդոնյան հանդիսատեսի մոտ։ 1930 թվականին Ռոզան վերադարձավ Լոնդոն «Նորմա», «3 թագավորների սերը», և «Տրավիատա» (1-ին ելույթը Վիոլետի դերում) օպերաներով։ Իր վերջին լոնդոնյան սեզոնին 1931 թվականին նա երգել է «Ճակատագրի ուժը», «Ֆեդրե» (իր ուսուցչի և վաղեմի ընկերոջ Ռոմանո Ռոմանի օպերան) և սիրահար «Տրավիատեն»։

1930 թվականին Պոնսելը նոր դերեր է խաղացել Մետրոպոլիտեն օպերայում։ 1931 թվականին նա առաջին անգամ Նյու-Յորքում իրականացրել է Վիոլետի դերը, որը նա հաջողությամբ իրականացրել էր Լոնդոնում։ Կատարումը խառը արձագանք է ստացել Նյու-Յորքյան քննադատների մետ, նրանցից ոմանք Պոնսելի կատարումը համեմատեցին չափազանք հզոր և դրամատիկ։ Նույն թվականին նա իրականացրել է  նաև մեկ անհաջող համաշխարհային պրեմերիա՝ Իտալիո Մոնտեմեցցի «Ցորաիմի գիշերը»։ Ինչպես և այդ ժամանակի շատ օպերային երգչուհիներ Ռոզան մեկնեց Հոլիվուդ և «Metero-Goldwin-Mayer»-ում և «Paramount Pictures»-ում փորեր անցավ, սակայն բոլորը անհաջող։

1933 թվականին Պոնսելը Ջուլիայի դերն է խաղացել «Վեստալկե» օպերայում Իտալիայի «ֆլորենցյան երաժշտական մայիսի» միջազգային ֆեստիվալում։ Ինչպես և Լոնդոնում, հանդիսատեսը հրաշալի հրճվանքի մեջ էր։ «Վեստալկի» երկրորդ ելույթի ժամանակ Ռոզան, հանդիսատեսի խնդրանքով, կրկնեց «Օ nume tutelary» արիան։ Հաջողությունը այնքան մեծ էր, որ նրան միլանի «Լա Սկալա» թատրոնից առաջարկ եկավ, սակայն, այն բանից հետո, երբ Ռոզան տեսավ, թե ինչպես ֆլորոնցիայի հանդիսատեսը ընդունեց հայտնի տենոր Ջակոմի Լաուրի-Վոլպին, ով խափանեց վերին նոտան, նա որոշեց բախտը չփորձել բարդ իտալական հանդիսատեսի հետ։ Լոնդնոնի և Ֆլորենցիայի  ելույթներից  հետո Պոնսելը այլևս երբեք ԱՄՆ-ից դուրս ելույթ չունեցավ։

1935 թվականին Ռոզան առաջին անգամ երգեց «Կարմեն» Մետրեպելիտեն օպերայում։

Չնայած այս դերում մեծ հռչակին,որին նա խորին պատրաստվել էր, Պոնսելը ստավաց կործանարար արձագանքներ Նյու-Յորքյան բազմաթիվ քննադատներիվ, հատկապես  «The New York Times»-ից, որի արձագանքը նրան խորը վիրավորեց։ Մետրոպոլիտենում իր վերջին  երկու սեզոնների ընթացքում նա կատարեց միայն Սանտուցիև Կարմեն, որոնք բարձր ռեգիստրի մեջ չեն մտնում։ Մետրոպոլիտոնի հետ կապված խնդիրները, կապված ռեպերտուարի հետ, հանգեցրին նրան, որ Պոնսելը չերկարացրեց իր պայմանագիրը 1937-1938 թվականների սեզոնների համար։ Իր վերջին ելույթը թատրոնի բեմում տեղի ունեցավ 1937 թվականի ապրիլի 22-ին Կարմելի դերում Կլիվլենդ տուրի ժամանակ։

Կյանք Մետրոպոլիտենից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոնսելը ցանկություն չուներ ավարտել իր կարիերան Կլիվլենդից հետո, նա ուղղակի թողեց ամեն ինչ ընթանա իր հունով։ Մի շարք հանգամանքների բերեցին դրան. Թուլացող վերին ռեգիստրը, որը դժվարեցրեց իր երաժշտացանկից որոշ դերերի կատարումը; դժգոհությունը ղեկավարությունից կապված ռեգիստրի հետ(նա ցանկանում էր կատարել Չիլեայի «Ադրիանա Լեկուվրոր» բայց ղեկավարությունը թույլ չտվեց), հոգեկան և ֆիզիկական մաշվածությունը 21 տարի անընդմեջ կարիերայից հետո, 1935 թվականի ամուսնությունը ունևոր Կարլ Ջեկսոնի հետ, հանգիստ կյանքի վայելքը, որը նա ուներ ամուսնության մեջ։ Հետագայում Պոբսելը ասաց, որ հեռանալուց հետո երբեք չի կարոտել ելույթները։ Ջեկսոնի հետ նրանք Բալտիմորում կառուցեցին շքեղ տուն, որտեղ Ռոզան ապրել է մինչև կյանքի վերջը։

Ամուսնությունը չհաջողվեց և 1949 թվականին նրանք բաժանվեցին։ Ամուսնալուծությունը ծանր էր և Ռոզան հոգեպես վատ վիճակում էր։ Նա այլևս երբեք չերգեց համերգային կամ օպերային բեմում, սակայն երգում էր տանը ընկերների համար, ովքեր նշում էին, որ նրա ձայնը առաջվանից կատարյալ է։ Նրանց խոսքերը հաստատվեցին, երբ 1954 թվականին նրա վիլլա եկավ RCA Records-ը՝ ձայնագրելու երգերը Պոնսոնի կատարմամբ։ 1940-ական թվականների վերջում Պոնսելը վոկալի դասեր է տալիս երիտասարդ կատարողներին նորաբաց Բալտիմոր օպերայի թատրոնում։ Պոնսելի աշակերտների շարքում էին Բեվերլի Սիլսը, Շերլզ Միլնզը, Պլասիդո Դոմինգոն։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոնսելը մահացավ 1981 թվականի մայիսի 25-ին իր վիլլայում 84 տարեկան հասակում քաղցկեղի հետ երկար պայքարից հետո։

Նրա մահվան պատվին The New York Times-ը գրեց. «Միսս Պոնսելը իր ֆենոմենալ ձայնով անմոռանալի տպավորություն էր թողնում։ Նա դրամատիկ սոպրանո էր, որը առանց դժվարության ցատկ էր կատարում  ստորին կոնտրալտ դոից մինչև շլացնող վերին դո։ Նա ուներ կոլորոտուրայի շարժունակություն, հզոր ֆորտեր, հոյակապ տրել և հզոր ինտոնացիա։»

1972 թվականին Գարոլդ Շոնրերդը այսպես է գրել Պոնսելի  ձայնի մասին. «Այս մեծ մաքուր, գույնզգույն, ոսկե ձայնը թռչում է առանց դժվարության՝ ապտակելով ապշահար հանդիսատեսին, անցնելով ամբողջ մարմնով՝ տալով ֆիզիկական հաճույք։»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզա Պոնսել» հոդվածին։