Էնրիկո Կարուզո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Enrico Caruso tenor.jpg

Էնրիկո Կարուզո (իտալերեն՝ Enrico Caruso; 25 փետրվարի 1873, Նեապոլ — 2 օգոստոսի 1921, Նեապոլ), իտալացի նշանավոր օպերային երգիչ (տենոր): Բեմի վրա դեբյուտը կայացել է 1895թ. մարտի 15-ին Պալերմոյում Պոնկիելլիի «Ջոկոնդա» օպերայում Էնցիոյի դերերգի կատարմամբ: 1900թ. բարձրանում է Միլանի Լա Սկալա օպերային թատրոնի բեմ Նեմորինոյի դերում (Դոնիցետտի «Սիրո ըմպելիք»), 1902 թ.՝ Լոնդոնի Քովենթ-Գարդեն թատրոնում կատարում է Դքսի դերերգը (Վերդի «Ռիգոլետտո»): Համաշխարհային փառքի է հասնում Նյու-Յորքում՝ Մետրոպոլիեն օպերային թատրոնի բեմի վրա 1903-20թթ.: Երգչի համաշխարհային հռչակի ամրապնդման գործում մեծ դեր են խաղացել իր կյանքի ընթացքում թողարկվող ձայնապնակները:

Կարուզուն ունեցել է յուրահատուկ հնչերանգի ձայն, որի ստորին և միջին ռեգիստրի բնական բարիտոնալ հնչումը զուգակցվում էր փայլուն տենորային վերին հնչյունների հետ: Շնորհիվ իր շնչառության բացառիկ տիրապետմանը, անբասիր ինտոնացիայի, և, կարևորը, բարձր կատարողական մաշկույթի դարձավ 20-րդ դարի երգոեցողական արվեստի լեգենդ:

Կարուզոն հավասար հաջողությամբ կատարել է լիրիկական և դրամատիկական խաղացանկի դերերգեր Վերդիի (Դուքս «Ռիգոլետտո», Մանրիկո «Տրուբադուր», Ռիչարդ «Պարահանդես-Դիմակահանդես», Ռադամես «Աիդա») և վերիստ-երգահանների (Կանիո Լեոնկավալլոյի «Պայացներ» և այլն) օպերաներում: Ֆեդերիկոյի («Արլեզիանուհի» Չիլեա, 1897), Լորիսի («Ֆեդորա» Ջորդանո, 1898), Ջոնսոնի («Պարմանուհին Արևմուտքից» Պուչչինի, 1910) դերերգրի առաջին կատարողն է: Կարուզոյի խաղացանկում իրենց ուրույն տեղն են զբաղեցրել և նեապոլիտանական երգերը:

Էնրիկո Կարուզոն վախճանվել է 48 տարեկան հասակում՝ 1921թ. օգոստոսի 2-ին Նեապոլում՝ թարախային պլևրիտից:

Enrico Caruso, Titta Ruffo, Giuseppe Verdi, Sì, pel ciel marmoreo giuro! (Otello).ogg
Sì, pel ciel marmoreo giuro! 1914 թ. ձայնագրություն։ Տիտա Ռուֆոն և Ենրիկո Կարուզոն Վերդիի «Օթելո» օպերայում
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով